+ Կատարել գրառում
Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 91011
Ցույց են տրվում 101 համարից մինչև 104 համարի արդյունքները՝ ընդհանուր 104 հատից

Թեմա: ՏՀՏ-ն որպես ինտեգրված ուսուցման արդյունավետ գործիք

  1. #101
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    12244
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցորդ 10552Կցորդ 10552
    ՏՀՏ-ը հնարավորություն են ընձեռում մուտք գործել մի հրապուրիչ ուսուցողական միջավայր, որտեղ հասանելի են գրեթե անսահմանափակ քանակությամբ բազմազան նյութեր ու տեղեկություններ, և ամենակարևորը՝ գիտելիքի ձեռքբերման նպատակով ընդլայնել ուսումնական ծրագրերի ու դասագրքերի շրջանակները, փոփոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ: Ի վերջո ՏՀՏ-ը թույլ են տալիս ուսուցչին ու աշակերտին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով»:
    ՏՀՏ-ն ունեն նորարարության զարգացումն արագացնելու, սովորողների գիտելիքները հարստացնելու ու խորացնելու, հմտությունները զարգացնելու, ինչպես նաև նրանց մոտիվացիան բարձրացնելու և ուսման մեջ արդյունավետ ներգրավելու ներուժ: Դրանք բարելավում և կատարելագործում են ուսումնական գործընթացը և օգնում դպրոցներին վերափոխել:
    Բացի այդ, գիտական բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ ՏՀՏ-ը ապահովում են կրթության մեջ հավասար և համընդհանուր ընդգրկում, բարձրացնում կրթական ծառայությունների մատուցման ճկունությունը՝ ապահովելով սովորողների ներառումն անկախ ժամանակային և աշխարհագրական խոչընդոտներից:
    Շնորհակալ եմ հարգելի Լիլիթ Հարութունյան ակտիվ մասնակցության և հերաքրքիր մտքերով կիսվելու համար:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #102
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    1992
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ է հանրակրթության ոլորտում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման դերն ու նշանակությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում ուղղված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում <<տեղեկատվական անհավասարության>> հաղթահարմանը: Նոր տեխնիկան, տեխնոլոգիաները, ծրագրային հզոր ապահովումը և վեբ-ծառայությունների համատարած ծավալումը դառնում են մի ամբողջություն, ինչը մեծ հնարավորություններ է ապահովում ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում սովորելու համար:
    Այսօր տեղեկատվությունը դարձել է համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը, իսկ կրթությունը եղել և մնում է յուրաքանչյուր մարդու անձնական ու մասնագիտական հաջողության հիմքը: Մեր ժամանակներում, անշուշտ, փոխվել են կրթությանը ներկայացվող պահանջները. բազային գիելիքներից և նոր գիտելիքների մշտական ձեռք բերումից բացի ժամանակակից աշխատողը պետք է կարողանա նաև արդյունավետ կիրառել տեղեկատվական աղբյուրներն ու պաշարները: Այսօր նրանից պահանջվում է ստեղծագործական մտածողություն, որոշումներ կայացնելու և ողջ կյանքում սովորելու կարողություն:Տեխնոլոգիաների ներդրման նպատակներն ու խնդիրներն անընդհատ փոփոխվում են: Այսօր բազմաթիվ նոր առարկաների նմերմուծումը ուսումնական պլան իրականացվում է ինտեգրման սկզբունքով:Բնական է , որ տեխնոլոգիաների մուտքը ուղեկցվում է նման նոր կապերի ստեղծմամբ , ամրապնդմամբ և որակական նոր մակարդակի ապահովմամբ: Նախագծերի մեթոդը , Վեբ որոնումը , ուսուցման կարճատև դասընթացներն իրենց հիմքում ինտեգրված ուսումնառության ծրագրեր են:Այստեղ ոչ միայն տվյալ առարկայի դասավանդման մեջ տեխնոլոգիաների ինտեգրում է ենթադրվում , այլև տեխնոլոգիաների ներդրմամբ այլ առարկաների ավելի արդյունավետ ինտեգրում:
    Ինտեգրված դասընթացներ ստեղծելիս և օգտագործելիս ուսուցիչները պետք է առաջնորդվեն պետական չափորոշիչներով:

    Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր խորհուրդներով և փորձով:
    Հարգելի Լիլիթ, քննարկվում է մշտապես ուշադրության արժանի, հետաքրքիր, արդիական ... թեմա: Ինչպես գիտենք, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը էապես փոխում է ուսուցչի և աշակերտի փոխհարաբերությունները կրթական պրոցեսում: Ուսուցիչը դասապրոցեսն իրականացնում է կիրառելով կրթական տարբեր հարթակներում պատրաստած ռեսուրսներ, սովորողներին ծանոթացնում ուսումնական նյութեր պատրաստելու միջավայրերին և աշակերտները նոր թեմաներից, կամ անցած նյութերից պատրաստի նյութեր են բերում /ինքնակամ/ որն էլ կիրառում ենք դասապրոցեսում ... Փոխվում է ուսուցչի գործունեությունը` դադարում է լինել պատրաստի գիտելիքների մատուցող և դառնում է ուսուցման նոր տեխնոլոգիաների հետազոտող և սովորողի հետ կողք- կողքի ուսումնական նյութերի հեղինակող...

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #103
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ է հանրակրթության ոլորտում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման դերն ու նշանակությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում ուղղված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում <<տեղեկատվական անհավասարության>> հաղթահարմանը: Նոր տեխնիկան, տեխնոլոգիաները, ծրագրային հզոր ապահովումը և վեբ-ծառայությունների համատարած ծավալումը դառնում են մի ամբողջություն, ինչը մեծ հնարավորություններ է ապահովում ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում սովորելու համար:
    Այսօր տեղեկատվությունը դարձել է համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը, իսկ կրթությունը եղել և մնում է յուրաքանչյուր մարդու անձնական ու մասնագիտական հաջողության հիմքը: Մեր ժամանակներում, անշուշտ, փոխվել են կրթությանը ներկայացվող պահանջները. բազային գիելիքներից և նոր գիտելիքների մշտական ձեռք բերումից բացի ժամանակակից աշխատողը պետք է կարողանա նաև արդյունավետ կիրառել տեղեկատվական աղբյուրներն ու պաշարները: Այսօր նրանից պահանջվում է ստեղծագործական մտածողություն, որոշումներ կայացնելու և ողջ կյանքում սովորելու կարողություն:Տեխնոլոգիաների ներդրման նպատակներն ու խնդիրներն անընդհատ փոփոխվում են: Այսօր բազմաթիվ նոր առարկաների նմերմուծումը ուսումնական պլան իրականացվում է ինտեգրման սկզբունքով:Բնական է , որ տեխնոլոգիաների մուտքը ուղեկցվում է նման նոր կապերի ստեղծմամբ , ամրապնդմամբ և որակական նոր մակարդակի ապահովմամբ: Նախագծերի մեթոդը , Վեբ որոնումը , ուսուցման կարճատև դասընթացներն իրենց հիմքում ինտեգրված ուսումնառության ծրագրեր են:Այստեղ ոչ միայն տվյալ առարկայի դասավանդման մեջ տեխնոլոգիաների ինտեգրում է ենթադրվում , այլև տեխնոլոգիաների ներդրմամբ այլ առարկաների ավելի արդյունավետ ինտեգրում:
    Ինտեգրված դասընթացներ ստեղծելիս և օգտագործելիս ուսուցիչները պետք է առաջնորդվեն պետական չափորոշիչներով:

    Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր խորհուրդներով և փորձով:
    Հարգելի՛ Լիլիթ, շատ հետաքրքիր և արդիական թեմա եք քննարկում: Առաջարկում եմ՝ բաց դաս ինֆորմատիկայից <<Գիտությունների գալակտիկա>> թեմայով: Դասի նպատակնէ՝ ցույց տալ ինֆորմատիկա-գրականություն- ֆիզիկա-մաթեմատիկա-քիմիա-կենսաբանություն կապը: Գրականության բաժնում ներկայացվում են Հ. Թումանյանի բնությանը վերաբերող գործերը: Ֆիզիկա բաժնում՝ Գալիլեյո Գալիլեյը իր 9 հայտնագործություններով: Մաթեմատիկա բաժնում նկարագրվում է նշված գիտությունը և Անանիա Շիրակացին: Քիմիա-կենսաբանություն բաժնում նկարագրվում է մարդը որպես էներգետիկ համակարգ և տիեզերքի անբաժանելի մասնիկը: Այս ամենը ուղեկցվում է հետաքրքիր սլայդներով և երաժշտությամբ, որոնք արդեն ներբեռնված են youtube-ում հետևյալ հղումով՝

    https://www.youtube.com/channel/UCV5...vWN4GFbrAWnAtQ

    Ինֆորմատիկան ունիվերսալ առարկա է: Ես գտնում եմ, որ ինֆորմատիկան միայն համակարգիչները չեն: Աշակերտները պետք է կարողանանա ոչ միայն վարժ օգտվեն համակարգիչներից, այլ կարողանան հստակ պատկերացնել, ինչու չէ նաև գրագետ բացատրել այս կամ այն ծրագրի էությունը: Բացի այդ պատկերացնեն, որ կարող են յուրաքնչյուր առարկայի համար դասին համահունչ որևէ նյութ պատրաստեն և օգտագործեն ուսուցման ընթացքում: Ահա և ինտեգրված դասի հրաշալի օրինակ: Ի վերջո ամեն ինչի հիմքում ընկած է ինֆորմացիան:

    Իհարկե կարելի է ներկայացնել նաև ինֆորմատիկայի կապը մնացած առարկաների հետ, պարզապես ժամանակը չի բանարարում:
    Վերջին խմբագրող՝ naramartirosyan: 08.06.2019, 23:48:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #104
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    12244
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Լիլիթ, շատ հետաքրքիր և արդիական թեմա եք քննարկում: Առաջարկում եմ՝ բաց դաս ինֆորմատիկայից <<Գիտությունների գալակտիկա>> թեմայով: Դասի նպատակնէ՝ ցույց տալ ինֆորմատիկա-գրականություն- ֆիզիկա-մաթեմատիկա-քիմիա-կենսաբանություն կապը: Գրականության բաժնում ներկայացվում են Հ. Թումանյանի բնությանը վերաբերող գործերը: Ֆիզիկա բաժնում՝ Գալիլեյո Գալիլեյը իր 9 հայտնագործություններով: Մաթեմատիկա բաժնում նկարագրվում է նշված գիտությունը և Անանիա Շիրակացին: Քիմիա-կենսաբանություն բաժնում նկարագրվում է մարդը որպես էներգետիկ համակարգ և տիեզերքի անբաժանելի մասնիկը: Այս ամենը ուղեկցվում է հետաքրքիր սլայդներով և երաժշտությամբ, որոնք արդեն ներբեռնված են youtube-ում հետևյալ հղումով՝

    https://www.youtube.com/channel/UCV5...vWN4GFbrAWnAtQ

    Ինֆորմատիկան ունիվերսալ առարկա է: Ես գտնում եմ, որ ինֆորմատիկան միայն համակարգիչները չեն: Աշակերտները պետք է կարողանանա ոչ միայն վարժ օգտվեն համակարգիչներից, այլ կարողանան հստակ պատկերացնել, ինչու չէ նաև գրագետ բացատրել այս կամ այն ծրագրի էությունը: Բացի այդ պատկերացնեն, որ կարող են յուրաքնչյուր առարկայի համար դասին համահունչ որևէ նյութ պատրաստեն և օգտագործեն ուսուցման ընթացքում: Ահա և ինտեգրված դասի հրաշալի օրինակ: Ի վերջո ամեն ինչի հիմքում ընկած է ինֆորմացիան:

    Իհարկե կարելի է ներկայացնել նաև ինֆորմատիկայի կապը մնացած առարկաների հետ, պարզապես ժամանակը չի բանարարում:
    Շնորհակալ եմ սիրելի Նաիրա, ինչպես միշտ հետաքրքիր, ուսանելի և շատ օգտակար ինֆորմացիա եք հաղորդում և կիսվում Ձեր փորձով, դասերով և միջոցառումնետի պլաններով, շնորհակակ եմ անչափ:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 91011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •