+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 104 հատից

Թեմա: ՏՀՏ-ն որպես ինտեգրված ուսուցման արդյունավետ գործիք

  1. #1
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977

    ՏՀՏ-ն որպես ինտեգրված ուսուցման արդյունավետ գործիք

    Մեծ է հանրակրթության ոլորտում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման դերն ու նշանակությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում ուղղված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում <<տեղեկատվական անհավասարության>> հաղթահարմանը: Նոր տեխնիկան, տեխնոլոգիաները, ծրագրային հզոր ապահովումը և վեբ-ծառայությունների համատարած ծավալումը դառնում են մի ամբողջություն, ինչը մեծ հնարավորություններ է ապահովում ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում սովորելու համար:
    Այսօր տեղեկատվությունը դարձել է համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը, իսկ կրթությունը եղել և մնում է յուրաքանչյուր մարդու անձնական ու մասնագիտական հաջողության հիմքը: Մեր ժամանակներում, անշուշտ, փոխվել են կրթությանը ներկայացվող պահանջները. բազային գիելիքներից և նոր գիտելիքների մշտական ձեռք բերումից բացի ժամանակակից աշխատողը պետք է կարողանա նաև արդյունավետ կիրառել տեղեկատվական աղբյուրներն ու պաշարները: Այսօր նրանից պահանջվում է ստեղծագործական մտածողություն, որոշումներ կայացնելու և ողջ կյանքում սովորելու կարողություն:Տեխնոլոգիաների ներդրման նպատակներն ու խնդիրներն անընդհատ փոփոխվում են: Այսօր բազմաթիվ նոր առարկաների նմերմուծումը ուսումնական պլան իրականացվում է ինտեգրման սկզբունքով:Բնական է , որ տեխնոլոգիաների մուտքը ուղեկցվում է նման նոր կապերի ստեղծմամբ , ամրապնդմամբ և որակական նոր մակարդակի ապահովմամբ: Նախագծերի մեթոդը , Վեբ որոնումը , ուսուցման կարճատև դասընթացներն իրենց հիմքում ինտեգրված ուսումնառության ծրագրեր են:Այստեղ ոչ միայն տվյալ առարկայի դասավանդման մեջ տեխնոլոգիաների ինտեգրում է ենթադրվում , այլև տեխնոլոգիաների ներդրմամբ այլ առարկաների ավելի արդյունավետ ինտեգրում:
    Ինտեգրված դասընթացներ ստեղծելիս և օգտագործելիս ուսուցիչները պետք է առաջնորդվեն պետական չափորոշիչներով:

    Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր խորհուրդներով և փորձով:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 06.04.2018, 23:35:

  2. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.04.2018), AnushGH (01.05.2018), Arevik Tumasyan (11.05.2019), E. Khachatryan (19.07.2018), Firafine (18.06.2018), g- narine (23.03.2019), Heghin (28.05.2018), naramartirosyan (19.03.2019), Վ. Հովհաննիսյան (07.05.2018), Վախթանգ Դավթյան (04.05.2018), Տոնոյան Գրետա (08.04.2018), Ալվարդ_Մ (29.05.2019), Անահիտ Պետրոսյան (09.04.2018), Անժելա Ալավերդյան (06.02.2019), Աստղիկ Մարկոսյան (21.05.2018), Արևիկ Ոսկանյան (08.04.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (14.04.2018), ԴԳԳ (17.08.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (08.04.2018), Թամարա Ալիխանյան (12.06.2018), Ժենյա (15.04.2018), Լուսինե Քառյան (16.01.2019), Քրիստինե Աղաբաբյան (24.04.2018), Մարգարյան Հերմինե (16.04.2018), Մարինե Յարմալոյան (07.04.2018), Մինասյան Լիլիթ (15.04.2018), Նարինե Մարկոսյան (07.04.2018), vardik (07.04.2018), YeghoyanKarine (25.06.2018)

  3. #2
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977
    Հանրակրթության ոլորտում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման դերն ու անհրաժեշտությունը

    Երեխաները բնիկներ են կիբերտարածության մեջ,
    մինչդեռ մնացած բոլորս այնտեղ եկվորներ ենք:

    (Դուգլաս Ռաշկով)
    ՈՒսուցման ակտիվ մեթոդների զարգացումը և կրթական համակարգի կատարելագործումն անհնար է պատկերացնել առանց ուսուցման մեջ նոր մանկավարժական ու տեղեկատվական- հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման , որոնք կոչված են առավել ակտիվորեն նպաստել սովորողների մտավոր, ստեղծագործական, բարոյական և հուզական զարգացմանը:
    Խոսքը նախ և առաջ կրթության բնագավառում համակարգչային ու հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման մասին է, որոնց շնորհիվ կարող է ստեղծվել ուսումնական -ճանաչողական մի այնպիսի միջավայր, որը կնպաստի, ինչպես անհատական, այնպես էլ խմբային խնդիրների լուծմանը:
    Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ մեր ժամանակներում ամենաթարմ տեղեկությունն անգամ կես ժամ անց արդեն կարող է հնանալ, ապա պարզ է դառնում , որ նման հասարակության մեջ ապրելու և հաջողության հասնելու համար աշակերտը նախ պետք է կարողանա ճկուն կերպով հարմարվել փոփոխ պայմաններին և ինքնուրույն գիտելիքներ ձեռք բերել: Դրա համար պետք է կարողանա ստեղծագործաբար և քննադատորեն մտածել, խնդրի լուծման ուղիներ գտնել և ինքնուրույն որոշումներ կայացնել, տեղեկության հետ գրագետ աշխատելու հմտություններ և համակարգչային գրագիտություն ձեռք բերել:Այստեղից մի շատ կարևոր եզրահանգում է բխում. դպրոցական կրթությունն այսօր չի կարող հավակնել վերջնական ու լիարժեք գիտելիքների դարբնոցի դերին, քանի որ յուրաքանչյուր հերթական տեղեկատվական պայթյուն գրեթե ի ճիք է դարձնում նախորդի կարևորությունն: Ահա թե ինչու աշակերտներին պետք է նախ և առաջ սովորել սովորեցնելն այսինքն` ինքնուրույն գիտելիքներ ձեռք բերելու հմտություններ տալ, որի արդյունքում կրթությունը կարող է դառնալ անընդհատ, շարունակական ուսումնառություն` ողջ կյանքի համար: Մեր ժամանակներում, անշուշտ, փոխվել են կրթությանը ներկայացվող պահանջները. բազային գիելիքներից և նոր գիտելիքների մշտական ձեռք բերումից բացի ժամանակակից աշխատողը պետք է կարողանա նաև արդյունավետ կիրառել տեղեկատվական աղբյուրներն ու պաշարները: Այսօր նրանից պահանջվում է ստեղծագործական մտածողություն, որոշումներ կայացնելու և ողջ կյանքում սովորելու կարողություն:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 08.04.2018, 17:09:

  4. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushGH (01.05.2018), Arevik Tumasyan (11.05.2019), E. Khachatryan (19.07.2018), g- narine (23.03.2019), Heghin (09.04.2018), naramartirosyan (19.03.2019), Վախթանգ Դավթյան (04.05.2018), Տոնոյան Գրետա (08.04.2018), Անահիտ Պետրոսյան (09.04.2018), Անժելա Ալավերդյան (06.02.2019), Գոհար Խաչատրյան Յուրիի (14.04.2018), ԴԳԳ (17.08.2018), Թամարա Ալիխանյան (12.06.2018), Ժենյա (15.04.2018), Լուսինե Քառյան (16.01.2019), Քրիստինե Աղաբաբյան (24.04.2018), Մարգարյան Հերմինե (16.04.2018), Մարինե Յարմալոյան (15.04.2018), Մինասյան Լիլիթ (15.04.2018), YeghoyanKarine (25.06.2018)

  5. #3
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977

    Դուգլաս Ռաշկով

    Դուգլաս Ռաշկով (Douglas Rushkoff) սոցիալական և տեղեկատվական - հաղորդակցական միջոցների տեսաբան, գրող:Դասավանդում է Նյու Յորքի համալսարանում՝ Ինտերակտիվ հաղորդակցական ծրագրերում, ՄԱԿ-ի՝ համաշխարհային մշակույթի հանձնաժողովի խորհրդատու է: Նա տեղեկատվական-հաղորդակցական միջոցների և զանգվածային մշակույթի մասին՝ բեստսելլեր գրքերի հեղինակ է: Նա ուսումնասիրում է հասարակության վրա տեխնոլոգիաների և տեղեկատվության միջոցների ազդեցությունը, այն, թե ինչպես է հաղորդակցությունն ազդում մեր արժեքների և մեր կյանքի վրա, ինչպես դաստիարակել ոււ կրթել երեխաներին՝ հաղորդակցության միջոցների կողմից կառավարվող մեր աշխարհում:

    https://ru.wikipedia.org/wiki/%D0%A0...BB%D0%B0%D1%81
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 08.04.2018, 17:21:

  6. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushGH (01.05.2018), Arevik Tumasyan (11.05.2019), E. Khachatryan (19.07.2018), g- narine (23.03.2019), Heghin (09.04.2018), naramartirosyan (19.03.2019), Narine. (15.06.2018), Վախթանգ Դավթյան (04.05.2018), Տոնոյան Գրետա (08.04.2018), Անահիտ Պետրոսյան (09.04.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (14.04.2018), ԴԳԳ (17.08.2018), Թամարա Ալիխանյան (12.06.2018), Ժենյա (15.04.2018), Լուսինե Քառյան (16.01.2019), Քրիստինե Աղաբաբյան (24.04.2018), Մարգարյան Հերմինե (16.04.2018), Մարինե Յարմալոյան (15.04.2018), Մինասյան Լիլիթ (15.04.2018)

  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    433
    Հեղինակության աստիճան
    4194
    Ուսումնական գործընթացում տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը մի քանի կարևոր կողմեր ունի, մասնավորապես.
    • Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է առարկաների միջև կապի դրսևորմանը:
    • Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է ստեղծագործական ու նորարարական մոտեցումների զարգացմանը, ինչը չափազանց կարևոր է հիմնախնդիրների վրա հիմնված կառուցողական դասարանային միջավայր ստեղծելու համար:
    • ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է այնպիսի ակներևություններ ստեղծել, որոնք անհրաժեշտ են նոր հասկացություն, օբյեկտ և ընթացակարգ ներմուծելիս:
    • ՏՀՏ-ի գործածությունը կարող է առավել արդյունավետ ու ինտենսիվորեն նպաստել ազգային ուսումնական պլանով նախատեսված կարողությունների ու հմտությունների զարգացմանը:

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    20653
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ է հանրակրթության ոլորտում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման դերն ու նշանակությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում ուղղված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում <<տեղեկատվական անհավասարության>> հաղթահարմանը: Նոր տեխնիկան, տեխնոլոգիաները, ծրագրային հզոր ապահովումը և վեբ-ծառայությունների համատարած ծավալումը դառնում են մի ամբողջություն, ինչը մեծ հնարավորություններ է ապահովում ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում սովորելու համար:
    Այսօր տեղեկատվությունը դարձել է համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը, իսկ կրթությունը եղել և մնում է յուրաքանչյուր մարդու անձնական ու մասնագիտական հաջողության հիմքը: Մեր ժամանակներում, անշուշտ, փոխվել են կրթությանը ներկայացվող պահանջները. բազային գիելիքներից և նոր գիտելիքների մշտական ձեռք բերումից բացի ժամանակակից աշխատողը պետք է կարողանա նաև արդյունավետ կիրառել տեղեկատվական աղբյուրներն ու պաշարները: Այսօր նրանից պահանջվում է ստեղծագործական մտածողություն, որոշումներ կայացնելու և ողջ կյանքում սովորելու կարողություն:Տեխնոլոգիաների ներդրման նպատակներն ու խնդիրներն անընդհատ փոփոխվում են: Այսօր բազմաթիվ նոր առարկաների նմերմուծումը ուսումնական պլան իրականացվում է ինտեգրման սկզբունքով:Բնական է , որ տեխնոլոգիաների մուտքը ուղեկցվում է նման նոր կապերի ստեղծմամբ , ամրապնդմամբ և որակական նոր մակարդակի ապահովմամբ: Նախագծերի մեթոդը , Վեբ որոնումը , ուսուցման կարճատև դասընթացներն իրենց հիմքում ինտեգրված ուսումնառության ծրագրեր են:Այստեղ ոչ միայն տվյալ առարկայի դասավանդման մեջ տեխնոլոգիաների ինտեգրում է ենթադրվում , այլև տեխնոլոգիաների ներդրմամբ այլ առարկաների ավելի արդյունավետ ինտեգրում:
    Ինտեգրված դասընթացներ ստեղծելիս և օգտագործելիս ուսուցիչները պետք է առաջնորդվեն պետական չափորոշիչներով:

    Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր խորհուրդներով և փորձով:
    Առարկայի ուսուցման նպատակներն ու խնդիրները

    • Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների հիմնական նպատակն է՝ իրազեկ, տեխնոլոգիական ձեռքբերումներն արդյունավետ գործածելու ունակություն ունեցող, բարոյական և օրինապահ անհատի դաստիարակում, որը կկարողանա ինքնուրույն ձեռք բերել, կառավարել, մշակել, գնահատել, վերլուծել տեղեկատվությունը և, դրա հիման վրա, ինքնուրույն որոշման կայացումը, այնպիսի անհատի դաստիարակումը, որը գիտակցում է սեփական պատասխանատվությունը երկրի շահերի, ավանդույթների և արժեքների նկատմամբ, ինքն է ստեղծում արժեքներ և սեփական լուման է ներդնում հասարակության առաջընթացի գործում:
    • Հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո աշակերտը պետք է բազային գիտելիքներ ունենա տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների մասին, նաև պետք է ունենա դրանց կիրառման գործնական փորձառություն, որը բավական կլինի ինչպես հետագա մասնագիտական գործունեության, այնպես էլ հաջորդ աստիճանում ուսումը շարունակելու համար:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  10. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushGH (01.05.2018), Arevik Tumasyan (11.05.2019), E. Khachatryan (19.07.2018), Firafine (18.06.2018), naramartirosyan (19.03.2019), Վ. Հովհաննիսյան (07.05.2018), Վախթանգ Դավթյան (04.05.2018), Տոնոյան Գրետա (09.04.2018), Անահիտ Պետրոսյան (09.04.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (14.04.2018), ԴԳԳ (17.08.2018), Թամարա Ալիխանյան (12.06.2018), Ժենյա (15.04.2018), Լիլիթ Հակոբջանյան (09.04.2018), Քրիստինե Աղաբաբյան (24.04.2018), Մարգարյան Հերմինե (16.04.2018), Մարինե Յարմալոյան (15.04.2018), Մինասյան Լիլիթ (15.04.2018), Հելենա (09.04.2018), Հեղնար Աղբյուր (10.04.2018), Sirvard (18.04.2018)

  11. #6
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977
    Մեջբերում Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսումնական գործընթացում տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը մի քանի կարևոր կողմեր ունի, մասնավորապես.
    • Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է առարկաների միջև կապի դրսևորմանը:
    • Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է ստեղծագործական ու նորարարական մոտեցումների զարգացմանը, ինչը չափազանց կարևոր է հիմնախնդիրների վրա հիմնված կառուցողական դասարանային միջավայր ստեղծելու համար:
    • ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է այնպիսի ակներևություններ ստեղծել, որոնք անհրաժեշտ են նոր հասկացություն, օբյեկտ և ընթացակարգ ներմուծելիս:
    • ՏՀՏ-ի գործածությունը կարող է առավել արդյունավետ ու ինտենսիվորեն նպաստել ազգային ուսումնական պլանով նախատեսված կարողությունների ու հմտությունների զարգացմանը:
    Հարգելի Արևիկ շնորհակալություն թեմային արձագանքելու և թեման հարստացնելու համար:

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (11.05.2019), E. Khachatryan (19.07.2018), naramartirosyan (19.03.2019), Վախթանգ Դավթյան (04.05.2018), Տոնոյան Գրետա (14.04.2018), Անահիտ Պետրոսյան (09.04.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (14.04.2018), ԴԳԳ (17.08.2018), Թամարա Ալիխանյան (12.06.2018), Ժենյա (15.04.2018), Քրիստինե Աղաբաբյան (24.04.2018), Մարգարյան Հերմինե (16.04.2018), Մարինե Յարմալոյան (15.04.2018), Մինասյան Լիլիթ (15.04.2018), YeghoyanKarine (25.06.2018)

  13. #7
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977
    Ժամանակակից հասարակության մեջ կրթության հիմնական նպատակները

    Ինչպես արդեն նշել ենք, ժամանակակից հասարակությունը բնութագրվում է տնտեսական, քաղաքական և հասարակական սրընթաց զարգացմամբ:Այսօր հատկապես շեշտվում է զարգացնող կրթության դերը: Բայց միթե կարող է նաև չգերազանցող կրթություն լինել: Այստեղ անշուշտ, նկատի ունենք կրթության հիմնական նպատակադրումը:Որն է հասարակական պատվերը:Ինչպիսի անդամներ է նա ուզում ունենալ կրթության արդյունքում:
    Եթե կրթության հիմնական նպատակը ուսումնական նյութի յուրացումն է, ապա աշակերտի հիմնական խնդիրը նյութը մտապահելը, վերարտադրելը և գիտելիքները տիպային, ստանդարտ խնդիրներ լուծելիս կիրառելն է:Նման նպատակի արդյունքում ստանում ենք լավ կատարողներ, որոնք առանձնապես չեն մտորում կյանքի ու հասարակության հիմնախնդիրների շուրջ:Ինքնուրույն մտածողության խնդիր այստեղ գրեթե չի դրվում:Այս հայեցակարգի շրջանակներում ուսուցումը կարող է զարգհացնող լինել միայն հիշողության ու մտապահման հետ կապված առանձին գործառույթների տեսանկյունից և նման կրթությունը չի կարելի զարգացող անվանել:
    Իսկ եթե կրթության հիմնական նպատակը նախ և առաջ ինքնուրույն մտածող,ինքնադրսևորման, ինքնագործման պատրաստ անձի դաստիարակումն է,ապա վերոհիշյալ հայեցակարգը չի կարող ապահովել այս նպատակի իրագործումը:ՈՒսուցումը զարգացնող պետք է լինի ինքնուրույն, քննադատական ու ստեղծագործական մտածողության խթանման առումով: ՈՒստի այս պարագայում այն դասագրքի (լայն իմաստով` ուսումնական նյութերի ու միջոցների համակարգի ) առկայությունը, որը սոսկ հասարակության մեջ ընդունված միակ տեսակետն է արտացոլում, բավարար չէ: Անհրաժեշտ է ապահովել գործունեության լայնածավալ տեղեկատվական դաշտ, տեղեկության բազմազան այբուբեններ, նույն հարցի, նույն խնդրի մասին տարբեր հայացքներ, տեսակետներ, որոնք սովարողին կմղեն ինքնուրույն մտածողության, սեփական փաստարկված դիրքորոշման ձևավորման: Սյս նպատակի միագործման համար, բնականաբար, անհրաժեշտ են նաև դրան համարժեք ուսուցման մեթոդներ ու միջոցներ:
    Տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների անփոխարինելի մեծ դերի մասին է վկայում այն փաստը, որ մասնավորապես ԱՄՆ-ում կրթական տեխնոլոգիաների ներդրման համար յուրաքանչյուր տարի ծախսվում է 7 միլիարդ դոլար: Այս առնչությամբ անխուսափելիորեն մի շարք հարցեր են ծագում:
    • Ինչ օգուտ և արժեքներ են բերում ազգային դպրոցին տեխնոլոգիաներն
    • Ինչպես կարող է դպրոցը երաշխավորել ներդրումների վերադարձը
    • Ինչու որոշ դպրոցներում տեխնոլոգիաները <<գործում են>> , իսկ մյուսներում` ոչ:
    Անվիճելի է, որ պետք է փոփոխության ենթարկվի կրթական հիմնական հարցացույցը (պարադիգմը) ,այն, թե ինչի և ինչպես ենք սովորեցնում աշակերտներին և նրանց գիտելիքներն ինչ հաճախակամությամբ վերանայման, թարմացման կարիք ունեն:Այսօր դպրոցի առջը կանգնած է կարևորագույն մի խնդիև. փոխակերպվել` դառնալով այնպիսի կրթական հաստատություն, որը կարող է օգնել աշակերտներին դառնալ գիտական, բազմիմաց աշխատողներ , որոնք իրենց աշխատանքի ու մասնագիտական զարգացման ընթացքում ակտիվորեն կիրառում են համակարգչային տեխնոլոգիաները:
    Նոր ժամանակները թելադրում են իրենց պահանջները. դպրոցը պետք է կարողանա կամրջել, միավորել տեխնոլոգիաները, ուսումնական գործընթացը և ուսումնառության բարձր արդյունավետությունը:Ինչպես կարող ենք հաղթահահարել այս տարանջատումը:Անհրաժեշտ է նախ և առաջ հաշվի առնել հետևյալ մի քանի գերակա ոլորտները.
    • Գրագիըություն
    • Պատասխանատվություն, հաշվետու լինելու անհրաժեշտություն,
    • Մասնագիտական զարգացում
    • Կրթական տեխնոլոգիաներ
    • Ծնողների ներգրավում
    Լինելով գերակա ոլորտներից մեկը` կրթական տեխնոլոգիաները կարող են առանցքային դեր խաղալ նաև մյուսների իրագործման համար:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 09.04.2018, 23:29:

  14. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977
    Ինչպես կարող են տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաներն արդյունավետ գործել դպրոցում:
    Ամերիկյան կառավարությունը 2001 թվականին մշակել է մի ծրագիր , որը կոչվում է <<Ոչ մի երեխա չպետք է դուրս մնա գրագիտության ոլորտից>> ,որը սկիզբ է առել ԱՄՆ կրթության նախարարության սկսած <<Կրթություն տեխնոլոգիաների միջոցով>> նախաձեռնության շրջանակներում: Այս ծրագրին համապատասխան տեխնոլոգիական գրագիտությունը համարվում է ուսումնառության հիմնական , հիմնարար օղակ, որն ուղղված է 21-րդ դարում ուսումնական արդյունավետությանն ուղղված ակադեմիական նպատակների իրագործմանը:
    <<Ոչ մի երեխա չպետք է դուրս մնա գրագիտության ոլորտից>> ծրագիրը կենտրոնանում է այն բանի վրա ,թե ինչպես են ուսուցիչներն ու աշակերտները կիրառում նոր տեխնոլոգիաները:
    << Կրթություն` տեխնոլոգիաների միջոցով>> ծրագրի նպատակներն են.
    • բարելավել աշակերտների ակադեմիական միջամտությունը` դպրոցում տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման միջոցով.
    • օժանդակել, որ աշակերտները 8-րդ դասարանում ավարտելիս տեխնոլոգիական գրագիտություն ունենան.
    • ապահովել , ուսուցիչները կարողանան տեխնոլոգիաները ներդնեն ուսումնական ծրագրերի ու պլանների մեջ` բարելավելու համար աշակերտների առաջադիմությանը:
    Տեխնոլոգիաները պետք է խորացնեն ուսումնառությունը:
    • Բավական չէ դասարանում կամ դպրոցում համակարգիչներ ունենալը, եթե դրանք ուսումնական գործընթացի անքակտելի մասն չեն դառնում:
    • Տեխնոլոգիաները սոսոկ գործիքներ են , որոնց արդյունավետությունը պայմանավորվորվում է ոչ թե դրանց գոյությամբ, այլ նրանով , թե ինչպես են դրանց օգտագործում:
    • Տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը պետք է նպաստի կրթության որակի բարձրացմանը` այս գործիքները ուսուցման և ուսումնառության մեջ կիրառելու նոր ուղիներ մշակելու միջոցներ:

  16. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977

    .

    Տեխնոլոգիաներն ընդլայնում են հնարավորությունները և կրթության գործընթացի մասին ավելի օբեկտիվ տեղեկություն են տալիս:

    • Ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցներին տեխնոլոգիաները միավորելու(ինտեգրել) կրթական չափորոշիչների հետ:
    Այս ընդհանուր պահանջների հիման վրա կրթության յուրաքանչյուր բաժին, յուրաքանչյուր դպրոց կարող է ստեղծել դպրոցի բարեփոխման իր կոնկրետ ծրագիրը, որում ընդգրկվում են նաև ծնողներն ու համայնքը:
    Ձեզ ենք ներկայացնում Ծրագրի կոնկրետացման , տեղայնացման ռազմավարությունների, ուղղությունների մի մոդել, որը կարող է կիրառվել համակարգի յուրաքանչյուր մակարդակում (մարզ, շրջան, դպրոց…)
    Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ապահովում է .
    1. ուսումնառության համար հնարավորինս կյանքին մոտ իրական միջավայր,
    2. շփման, հաղորդակցության իրական փորձառություն,
    3. տեղեկատվության ձեռքբերման , վերլուծության ժամանակակից գործիքներ,
    4. հետադաևձ կապի, կշռադատման ու գնահատման հնարավորություն:
    Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաները սովորողների համար հնարավորություն են ստեղծում ձեռք բերել
    1.տեղեկություն ինքնուրույն որոնելու, ընտրելու, հավաքելու, ուսումնասիրելու և դասակարգելու կարողություն,
    2. տեխնոլոգիական համակարգերը, տռղեկատվությունն ու ծրագրերը պատասխանատվությամբ օգտագթրծելու կարողություն,
    3. ուսումնառության մակարդակը բվարձրացնելու, արդյունավետությունը մեծացնելու և ստեղծագործական մոտեցումը, խթանելու նպատակով տեխնոլոգիաներ կիրառելու կարողություն,
    4. իրական կյանքում խնդիրներ լուծելու և դրանց ռազմավարությունների զարգացման , ինչպես նաև տեղեկացվածության արդյունքում որոշումներ կայացնելու համար տեխնոլոգիական միջոցներ կիրառելու կարողություն:
    ՏՀ տեխնոլոգիաներն օգտագորխում են նաև.
    -նյութի նկատմամբ հետաքրքրություն զարգացնել
    -միվաորել զգայական պատկերները, միջառարկայական զուգահեռությունները և իրական կյանքի հետ կապը,
    - ուսուցումը հարմարեցնել սովորողների ուսումնառության անհատական ոճերին:
    Տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում կարող են հանդես գալ որպես`
    -դասավանդման գործիք` ուսուցչի համար,

    -հետազոտության գործիք` ուսուցչի և աշակերտի համար,
    -դասի կազմակերպման, կառուցման գործիք
    ուսումնառության և գործունեության գործիք:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 12.04.2018, 01:09:

  18. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Գոհար Խաչատրյան Յուրիի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2018
    Գրառումներ
    843
    Հեղինակության աստիճան
    32475
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրակրթության ոլորտում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման դերն ու անհրաժեշտությունը

    Երեխաները բնիկներ են կիբերտարածության մեջ,
    մինչդեռ մնացած բոլորս այնտեղ եկվորներ ենք:

    (Դուգլաս Ռաշկով)
    ՈՒսուցման ակտիվ մեթոդների զարգացումը և կրթական համակարգի կատարելագործումն անհնար է պատկերացնել առանց ուսուցման մեջ նոր մանկավարժական ու տեղեկատվական- հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման , որոնք կոչված են առավել ակտիվորեն նպաստել սովորողների մտավոր, ստեղծագործական, բարոյական և հուզական զարգացմանը:
    Խոսքը նախ և առաջ կրթության բնագավառում համակարգչային ու հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման մասին է, որոնց շնորհիվ կարող է ստեղծվել ուսումնական -ճանաչողական մի այնպիսի միջավայր, որը կնպաստի, ինչպես անհատական, այնպես էլ խմբային խնդիրների լուծմանը:
    Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ մեր ժամանակներում ամենաթարմ տեղեկությունն անգամ կես ժամ անց արդեն կարող է հնանալ, ապա պարզ է դառնում , որ նման հասարակության մեջ ապրելու և հաջողության հասնելու համար աշակերտը նախ պետք է կարողանա ճկուն կերպով հարմարվել փոփոխ պայմաններին և ինքնուրույն գիտելիքներ ձեռք բերել: Դրա համար պետք է կարողանա ստեղծագործաբար և քննադատորեն մտածել, խնդրի լուծման ուղիներ գտնել և ինքնուրույն որոշումներ կայացնել, տեղեկության հետ գրագետ աշխատելու հմտություններ և համակարգչային գրագիտություն ձեռք բերել:Այստեղից մի շատ կարևոր եզրահանգում է բխում. դպրոցական կրթությունն այսօր չի կարող հավակնել վերջնական ու լիարժեք գիտելիքների դարբնոցի դերին, քանի որ յուրաքանչյուր հերթական տեղեկատվական պայթյուն գրեթե ի ճիք է դարձնում նախորդի կարևորությունն: Ահա թե ինչու աշակերտներին պետք է նախ և առաջ սովորել սովորեցնելն այսինքն` ինքնուրույն գիտելիքներ ձեռք բերելու հմտություններ տալ, որի արդյունքում կրթությունը կարող է դառնալ անընդհատ, շարունակական ուսումնառություն` ողջ կյանքի համար: Մեր ժամանակներում, անշուշտ, փոխվել են կրթությանը ներկայացվող պահանջները. բազային գիելիքներից և նոր գիտելիքների մշտական ձեռք բերումից բացի ժամանակակից աշխատողը պետք է կարողանա նաև արդյունավետ կիրառել տեղեկատվական աղբյուրներն ու պաշարները: Այսօր նրանից պահանջվում է ստեղծագործական մտածողություն, որոշումներ կայացնելու և ողջ կյանքում սովորելու կարողություն:
    Հարգելի՝ Լիլիթ ,տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը իրական դրական ազդեցություն ունի ուսուցիչների աշխատանքի ակտիվացման վրա, ինչպես նաեւ ուսանողներին ուսուցանելու արդյունավետությունը:կրթության համապատասխան եւ արդարացված տեղեկատվության խնդիրների լուծումը պետք է իրականացվի համապարփակ:

  20. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •