+ Կատարել գրառում
Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 104 հատից

Թեմա: ՏՀՏ-ն որպես ինտեգրված ուսուցման արդյունավետ գործիք

  1. #21
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977
    Տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաներն ու դպրոցը:
    ՏՀ տեխնոլոգիաների շնորհիվ ստեղծվող միասնական օնլայն միջավայրը դպրոցների կողմից դիտարկնում է որպես մի վայր, որտեղ ուսուցիչներն ու աշակերտները հանդիպում են, քննարկում իրենց նախագծերը, ձևավորում ուսուցման-ուսումնառության նպատակները, դիմում են միմյանց օգնությանը:
    Համակարգչային ցանցերի և ծրագրային ապահովման օգնությամբ դպրոցները կարող են իրականացնել վարչական կառավարում՝ (կառավարել իրենց ռեսուրսները՝ ֆինանսներ, գույք, դասացուցակ, կադրեր) տեղեկություն ստանալ նախանշված խնդիրների կատարրան մասին:

    Հետաքրքիր փորձ
    Կանադայի Էդմոնտոն մարզի մարզի դպրոցներում 84 հազար աշակերտ սպասարկող դպրոցական վարչությունը օգտագործում է էլեկտրոնային փոստ, ուսումնական ժամանակացույց ու դասացուցակներ և հանրամատչելի էլեկտրոնային թղթապանակներ, որոնք նախատեսված են կառավարման, ինչպես նաև իրենց ենթակայության տակ գտնվող դպրոցներ հրահանգներ առաքելու համար: Ընդ որում, տեղեկատվական տեխնոլոգիաների պահպանման համար ծախսերն անշեղորեն նվազում են, իսկ ադմինիստրատիվ աշխատողների աշխատանքի արդյունավետությունն աճում է՝ թղթավարության նվազման և տեղեկատվությունը տեղ հասցնելու ժամանակի կրճատման հաշվին:
    Աշակերտները կարող են օգտվել այդ տեխնոլոգիաներից ամբողջ օրվա ընթացքում՝ ուսուցիչներից առաջադրանքներ և իրենց հարցերին պատասխաններ ստանալու, ինչպես նաև իրենց անհրաժշտ տեղեկատվական աղբյուրները գտնելու համար: Տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ դպրոցները կխթանեն, որ իրենց ուսուցիչներն սկսեն զբաղվել փորձարարական աշխատանքով՝ կիրառեվով խմբային ուսուցում, երկարացնելով պարապմունքների ժամանակը, ինտերակտիվ մեթոդներ կիրառելով և այլ մանկավարժական մոդելներ ներդնելով: Նման կազմակերպական փոփոխություններն օգնում են բացահայտել աշակերտների ստեղծագործական ներուժը:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977
    Տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաները`որպես ինտեգրված ուսուցման արդյունավետ գործիք:
    Տեխնոլոգիաների ներդրումը՝ դրանք մատչելի դարձնելուց հետո, հաջորդ քայլն է: Տեխնոլոգիաների ներդրման նպատակներն ու խնդիրներն անընդհատ փոփոխվում են: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մի կողմից տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, մյուս կողմից աշակերտները, որոնց ուսուցման նպատակով է կատարվում ներդրումը, ավարտում և հեռանում են՝ իրենց տեղը զիջելով նոր սերնդին, որն ունի նոր հետաքրքրություններ և նոր պահանջներ: Մյուս կողմից՝ տեխնոլոգիաների ներդրումը կախված է ուսուցիչների և աշակերտների կողմից տեխնոլոգիաների օգտագործման որակից: ՏՀ տեխնոլոգիաների ինտեգրումն աստիճանաբար իրականացվելու է նաև դպրոցավարության համակարգում: Այստեղ դպրոցի տնօրինության վերաբերմունքը վճռորոշ ազդեցություն ունի ուսուցիչների կողմից տեխնոլոգիաներ կիրառելու վրա: Սա մի կողմից փոխադարձ վստահություն է ձևավորում , մյուս կողմից՝ վերահսկողության յուրօրինակ ձև :
    Այսօր բազմաթիվ նոր առարկաների ներմուծումը (ուսումնական պլան) իրականացվում է ինտեգրման սկզբունքով: Բնական է, որ տեխնոլոգիաների մուտքը ուղեկցվում է նման նոր կապերի ստեղծմամբ, ամրապնդմամբ և որակական նոր մակարդակի ապահովմամբ: Նախագծերի մեթոդը, վեբ որոնումը, ուսուցման կարճատև դասընթացներն իրենց հիմքում ինտեգրված ուսումնառության ծրագրեր են: Այստեղ ոչ միայն տվյալ առարկայի դասավանդման մեջ տեխնոլոգիաների ինտեգրում է ենթադրվում, այլև տեխնոլոգիաների ներդրմամբ այլ առարկաների ավելի արդյունավետ ինտեգրում:
    Ինտեգրված դասընթացներ ստեղծելիս և օգտագործելիս ուսուցիչները պետք է առաջնորդվեն պետական չափորոշիչներով:

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    908
    Արդեն փաստ է, որ ուսուցումն առանց համակարգչի այլևս հնարավոր չէ պատկերացնել: Կրթական համակարգը ամեն կերպ պետք է աջակցի ուսուցման կազմակերպմանը` սովորողների համար ստեղծելով նոր տեխնիկական սարքավորումներին համապատասխան պայմաններ և ապահովելով դրանց արդյունավետ կիրառումը:
    Նոր մեդիամիջոցները ենթադրում են գիտելիքների ձեռք բերման բոլորվին նոր ուղղություններ և ուսուցման կազմակերպման նոր ձևեր:
    Տեղեկատվական դարաշրջանում կրթության մեջ կատարվող արմատական փոփոխությունը սերտորեն առնչված է տեղեկատվության և հաղորդակցության արդի միջոցների զարգացման և տարածման հետ։ Կրթության և ՏՀՏ-ի փոխհարաբերության մյուս կողմը հենց կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով կրթության համակարգի ուսուցման և ուսումնառության արդյունավետության մեծացումն է։

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    433
    Հեղինակության աստիճան
    4194
    ՏՀՏ-ի արդյունավետ կիրառումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, որոնցից կարելի է առանձնացնել`

    - դպրոցներում անհրաժեշտ նորացված տեխնիկական և ծրագրային միջոցների բացակայությունը,

    - ուսուցիչների` տեղեկատվահաղորդակացան տեխնոլոգիաներին տիրապետելու հմտությունների թերացումը, այս ոլորտում նրանց փորձի պակասը,

    - անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային ձեռնարկների ձեռքբերման դժվարությունները, կամ հայերեն լեզվով նյութերի սակավությունը:

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    138
    Հեղինակության աստիճան
    6895
    ՏՀՏ-ների կիրառմամբ միջոցառումները, օրինակ` խաղ-մրցույթները, վիկտորինաները, ինտելեկտուալ մրցույթները, հնարավորություն են տալիս սովորողների մեջ առաջացնել նյութեր որոնելու, տրամաբանական հարցերի պատասխաններ գտնելու, տարբեր առարկաների շրջանակում հետաքրքիր տեղեկություններ իմանալու ցանկություն, որն էլ հետագայում բարձրացնում է նրանց հետաքրքրությունը դպրոցական կյանքի և ուսման նկատմամբ: Նրանք սովորում են խնայել և արժևորել ժամանակը, գնահատել իրենց գիտելիքները ձեռք բերելու հնարավորությունները:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Մոդերատոր AnushGH-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2013
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    118
    Հարգելի Լիլիթ, բավականին արդի և հետաքրքիր թեմա եք վարում: 21-րդ դարում ՏՀՏ-ի դերը կրթության ոլորտում գնալով մեծանում է: Մեր օրերում դժվար է պատկերացնել որևէ դասաժամ առանց ՏՀՏ գործիքների կիրառության: Ներկայացնեմ Kahoot.com կայքը, որի օգնությամբ կարող եք ստեղծել ինտերակտիվ խաղեր, քննարկումներ, հարցումներ տարբեր առարկաներից և կիրառել մեր դասաժամերին:https://play.kahoot.it/#/k/dad8ab55-...a-9472777c4193

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Մոդերատոր Firafine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2016
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    278
    Հեղինակության աստիճան
    477
    Շատ հետաքրքիր ու արդիական թեմա է; Սեփական փորձից ասեմ, որ դասը նոր թեմա կլինի կրկնություն թե թեկուզ գործնական որը կազմակերպվում է ՏՀՏ կիրառմաբ անցնում է շատ ավելի արդյունավետ և հետաքրքիր: Միակ բարդույթը, որը սակայն հաղթահարելի է, այն է որ այդ կարգի դասերը շատ ժամանակ են խլում նախապատրաստելուց, շատ լավ կլիներ եթե յուրաքանչյուր դաս ունենար ինչ ոչ մի այդպիսի նյութ:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977
    Մեջբերում AnushGH-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ, բավականին արդի և հետաքրքիր թեմա եք վարում: 21-րդ դարում ՏՀՏ-ի դերը կրթության ոլորտում գնալով մեծանում է: Մեր օրերում դժվար է պատկերացնել որևէ դասաժամ առանց ՏՀՏ գործիքների կիրառության: Ներկայացնեմ Kahoot.com կայքը, որի օգնությամբ կարող եք ստեղծել ինտերակտիվ խաղեր, քննարկումներ, հարցումներ տարբեր առարկաներից և կիրառել մեր դասաժամերին:https://play.kahoot.it/#/k/dad8ab55-...a-9472777c4193
    Հարգելի Անուշ,շնորհակալություն օգտակար տեղեկության համար:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #29
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977
    Դժվար է այսօր պատկերացնել կրթությունն առանց նոր տեխնոլոգիաների և 21-րդ դարի աշակերտներին՝ առանց համակարգիչների:Երեխաներն այսօր արդեն լավ են գիտակցում , որ տիրապետելով համակարգչին արդեն կարող են ոչ միայն ակադեմիական լավ կրթություն ստանալ , այլ նաև հետագայում ձոշեռք բերել լավ աշխատանք , ոչ միայն անմիջական կապ ունենալ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց հետ , ազյլ նաև հնարավորություն ստանալ օգտվելու տեղեկատվական գրեթե անսահման պաշարներից , աշխարհի ամենահարուստ գրադարաններից: Իսկ նրանց կարելի էի է հասնել տեխնիկապես հագեցած դասարաններում:
    Այժմ ցանկացած դպրոցական կարող է վստահությամբ ասել , որ գիտի և շատ է սիրում համակարգիչը , խաղում է բազմաթիվ ու բազմազան խաղեր , ինտերնետային տարբեր էջերից տեղեկություն ունի : Սա , իհարկե , շատ լավ է , բայց մեր խնդիրն է համակարգիչներն ու տեղեկատվական մյուս տեխնոլոգիաները դպրոցում տեսնել նախ և առաջ որպես ուսումնառության գործիք , տեղեկատվության աղբյուր և հաղորդակցության միջավայր:
    Ուսուցման ժամանակակից մեթոդների հիմքում ուսուցման գործընթացում սովորողի ինքնուրույնությունն է, նրա անմիջական, ակտիվ մասնակցությունը այդ գործընթացին: Համագործակցային ուսուցման ժամանակ սովորողը պասիվ ընկալողից վերաճում է հայտնագործողի, հետազոտողի, հետաքրքրասերի: Դպրոցի ուսումնական ծրագրերի կարևոր գործառույթներից մեկը հետազոտական, ստեղծագործական աշխատանքի խթանումն է: Նախագծային աշխատանքը հենց ենթադրում է սովորողի ինքնուրույն գործունեություն, որը որոշակի ժամանակահատվածում (օր, շաբաթ, ամիս) կարող է իրականացվել անհատապես, զույգով կամ խմբով: Պրակտիկան ցույց է տալիս, որ սովորողներն առավել հաճույքով ու ոգևորությամբ սովորում են ուսուցման ժամանակակից /հատկապես նախագծային/ մեթոդներով ուսուցանվող նյութերը, երբ իրենք դառնում են ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ։ Այս դեպքում ուսուցիչը դառնում է կազմակերպիչ, խորհրդատու, համակարգող:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977
    Ինտերակտիվ ուսուցման ժամանակ անհրաժեշտ է այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ սովորողները յուրօրինակ, նորարարական մոտեցում ցուցաբերեն հարցին՝ խրախուսելով խնդիրների լուծմանը ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու ունակություններ՝ ինչը հոգեբանության տեսանկյունից համարվում է արդյունավետ: Ստեղծել այնպիսի պայմաններ, որ երեխաները ինքնուրույն փնտրեն դասընթացի ընթացքում առաջադրված խնդիրների լուծման ուղիները և մեթոդները (ընտրվում են առաջադրված մեթոդներից որևէ մեկը կամ առաջադրում են սեփական տարբերակը, հիմնավորելով լուծումները)։ Ինտերակտիվ ուսուցման մեթոդի ներդրումը ժամանակակից կրթական համակարգում ներկայումս ամենահաջողվածն է ուսումնական գործընթացում: Ընդ որում ինտերակտիվ ուսուցումը ընկալվում է տարբեր կերպ: Ուսուցման նման մեթոդի գաղափարը ձևավորվել է 90-ականների կեսերին, առաջին վեբ-բրաուզերների և ինտերնետային ցանցի կիրառման զարգացմանը զուգընթաց: Այդ պատճառով, մի շարք մասնագետներ ընկալում են այդ ուսուցումը, որպես ինտերնետային ռեսուրսների և համակարգչային ցանցի օգտագործում: Սակայն ընդունելի է նաև ավելի լայն մեկնաբանությունը, ինչպիսին է համագործակցության հասկացությունը, երբ գտնվում եք երկխոսության մեջ ինչ-որ բանի (համակարգիչ) կամ ինչ-որ մեկի (մարդ) հետ: Այս կապակցությամբ նշենք, որ հույժ կարևոր է համագործակցություն ապահովել ոչ միայն աշակերտի և ուսուցչի միջև, այլև ապահովել սովորող-սովորող համագործակցությունը, քանի որ վերջինս կնպաստի աշակերտի խմբային աշխատելու և պատասխանատվություն կրելու հատկության ձևավորմանը: ՈՒսուցման գործընթացը, որը հիմնված է ինտերակտիվ ուսուցման մեթոդների վրա, կազմակերպվում է այնպես, որ խնդրի լուծման բացահայտման գործընթացին մասնակցեն բոլոր երեխաներն առանց բացառության: Համատեղ աշխատանքը նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրն իր ինքնատիպ ներդրումն է ունենում: Վերջինս նպաստում է նաև, որ աշխատանքի ընթացքում տեղի ունենա գիտելիքների ու գաղափարների փոխանակում: Կազմակերպվում է անհատական, զույգերով և խմբային աշխատանքներ, դասընթացի բնույթից կախված ուսուցիչը պետք է մշակի տարաբնույթ հանձնարարություններ-ուսումնասիրություններ, որոնց իրականացման համար երեխաները պետք է կիրառեն տարբեր ուսումնառության աղբյուրներ, ինչպիսիք են գրքերը, դասագրքերը, փաստաթղթերը և այլ տեղեկատվական աղբյուրներ: Ինտերակտիվ մեթոդները հիմնված են ուսումնառվողների փոխադարձ ակտիվ համագործակցության վրա, որի արդյունքների մասին պարտադիր ուսուցիչը պետք է տրամադրի հետադարձ կապ` գնահատելով խմբի ձեռքբերումները, ներկայացնի նրանց թերացումները և ուղղորդի այդ թերացումների ուղղումը: Ստեղծվում է կրթական շփման միջավայր, որը բնութագրվում է բաց գործելաոճով, մասնակիցների համագործակցությամբ, փաստարկներ ներկայացնելու հավասարությամբ, համատեղ կուտակված գիտելիքներով, փոխադարձ գնահատման և վերահսկման հնարավորությունով: Ուսուցիչը նոր գիտելիքներ փնտրելու իր հանձնարարություններով ուսուցման մասնակիցներին ուղղորդում է անկախ հետազոտությունների կատարման:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •