+ Կատարել գրառում
Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 104 հատից

Թեմա: ՏՀՏ-ն որպես ինտեգրված ուսուցման արդյունավետ գործիք

  1. #11
    Մոդերատոր E. Khachatryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2018
    Հասցե
    Կոտայքի մ., ք.Աբովյան Երիտասարդական 14շ/22բն.
    Գրառումներ
    305
    Հեղինակության աստիճան
    2120

    Կրթական հիմնական նպատակ

    Կրթական հիմնական նպատակն է, գիտելիքների կիրառմամբ, կարողությունների և հմտությունների ձևավորումը:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    12244
    Ինչ է տեխնոլոգիան
    Մանկավարժական գիտական գրականության մեջ տեխնոլոգիա տերմինի մեկնաբանության մի քանի մոտեցում գոյություն ունի:
    Ըստ առաջին մոտեցման դա որոշակի նպատակի հասնելու մասնավոր մեթոդիկա է, օրինակ` ընթերցանության տեխնիկայի ավտոմատացման տեխնոլոգիա:
    Ըստ երկրորդ մոտեցման` տեխնոլոգիա ասելով ենթադրվում է ընդհանուր առմամբ մանկավարժական համակարգը, որը բնութագրում է ուսուցման այս կամ այն ճանապարհը (օրինակ` համագործակցային ուսուցման տեխնոլոգիաներ):
    Ըստ երրորդ մոտեցման` տեխնոլոգիան փաստորեն ալգորիթմն է, որն ընկած է ծրագրավորման ուսուցման հիմքում:
    Ըստ չորորդ մոտեցման` տեխնոլոգիա ասելով հասկանում են սոսկ տեխնիկան, օրինակ` արևմուտքում ն համակարգչային տեխնոլոգիա ասելով հաճախ հասկանում են ընդամենը տեխնիկան:
    Հայերենում համակարգչային եզրաբանության մեջ տարանջատում են այդ երկու հասկացությունը, մի կողմից սարքեր կամ սարքաշար`որպես տեխնիկա, մյուս կողմից` ծրագրային ապահովում կամ ծրագրաշար` որպես տեխնոլոգիա:
    Սովորաբար երբ խոսում են կրթական համակարգ ներմուծվող տեխնոլոգիաների մասին, ավելի հաճախ նկատի են ունենում համակարգիչներն ու ինտերնետ համացանց: Պետք չի մոռանալ նաև էլեկտրոնային փոստի, ձայնային ու տեսագրված ինֆորմացիայի հաշվառմանհամակարգերի մասին, որոնք նույնպես կարող են արդյունավետորեն կիրառել դպրոցում:Ոչ բոլոր տեծնոլոգիաներն են միատեսակ, դրանց մի մասը պիտանի են միայն որոշակի նպատակների համար: Ոչ պակաս կարև է նաև պարզաբանել . թե.
    • Որն է համակարգիչների կամ այլ թվանիշային տեխնոլոգիաների կիրառման գլխավոր անհրաժեշտությունը:
    • Ինչ կարևոր փոփոխություններ ենք սպասում դրանցից:
    • Ինչպես անվտանգ կիրառել տեխնոլոգիաները:
    • Զարգացման իչն մակարդակ է պահանջվում
    • Արդյոք բոլոր առարկայական ոլորտների մասնագետներն են ներֆրացած որոշումների կայացման գործում:
    Տեխնոլոգիան հանդիսանում է դպրոցի բարեփոխման արդյունավետ գործընթացի պլանավորման գործիք , ինչպես նաև պատասխանել այն հարցերին , թե ինչու , երբ և ինչպես կարելի է րնտեգրացնել տեխնոլոգիաները ուսումնական գործընթացում:
    Ժամանակակից մանկավարժական գրականության մեջ փորձ է արվում սահմանել ուսուցման տեխնոլոգիաների կառուցվածքը::Հատկապես ընդգծվում է հետևյալ փուլերը.
    • ՈՒսումնական նյութի յուրացման մակարդակի նախնական <<ախտորոշում>> ,
    • ՈՒսումնական գործունեության կազմակերպում և աշակերտների :
    • ՈՒսուցման միջոցների կիրառում:
    • ՈՒսուցման նյոիթի յուրացման ստուգում:

    ՈՒսուցման միջոցները հնարավոր է կիրառել ուսումնառության ցանկացած փուլում:Սակայն ուսուցման ընթացքըտեխնոլոգիա է միայն այն դեպքում , երբ դրանք կիրառվում են յուրացման համար հիմնական` ուսուցման միջոցների կիրառման փուլում:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    12244
    Ինչպես են համակցվում տեխնոլոգիաները և ուսուցման-ուսումնառության նոր մոտեցումները:

    Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը հնարավոր չէ պատկերացնել առանց ուսուցման նորարական մեթոդների և ռազմավարությունների , առանց նոր ուսումնական միջավայրի ստեխծման: Իսկ դա ենթադրում է նախ և առաջ ուսուցման նոր հարացույցի (պարադիգմի) իրականացում:
    Կրթության համակարգ ինտեգրվող տեղեկատվական հաղորդակցման , հաղորդակցական նոր տեխնելոգիաները պետք է համապատասխանեցվեն մանկավարժության , հոգեբանության և այլ հումանիտար գիտությունների գլխավոր` մարդաբանական , անձնակենտրոն ուղղվածությանը:Այսինքն` ուշադրության կենտրոնում պետք է լինի աշակերտի անձը և նրա ուսումնառությունը:Իսկ <<ուսումնառության>> տվյալ դեմքումնշանակում է ճանաչողական գործունեության ծավալում:Ընդ որում, աշակերտն այս պարագայում հանդես է գալիս ոչ թե սոսկ որպես կրթական գործընթացի մասնակից սուբյեկտ , որոշ հոգեբանական հատկանիշների կրող , այլ կենդանի արարած` իր բոլոր սոցիալական և հուզական դրսևորումներով:
    ՈՒսումնական և ուսումնառության արդյունավետության աստիճանը որոշվում է այն բանւվ , թե ինչ է սովորել աշակերտը , ինչ գիտի և ինչ կարող է անել: Հարցումներ այս եռյակում ամենագլխավորը վերջինն է:
    Մանկավարժական և մեթոդական գրականության մեջ կրթության գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մի քանի ուղղություն է նշվում, որոնցից դպրոցական պրակտիկայում կիրառվում են հիմնականում չոսը.
    • համակարգիչը` որպես գիտելիքների ստուգման միջոց ,
    • լաբորատոր գործնական աշխատանք` համակարգչային մոդելավորման կիրառմամբ,
    • տեխնոլոգիաները` որպես ցուցադրման միջոց նոր նյութը բացատրելու ընթացքում
    • անհատական համակարգիչը` որպես ինքնակրթության միջոց:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    20653
    Ուսուցման համակարգչային միջոցները կոչվում են ինտերակտիվ, քանի որ դրանք օժտված են «արձագանքելու» սովորողի և ուսուցչի գործողությունների, նրանց հետ «մտնել» երկխոսության մեջ, ինչը և կազմում է համակարգչային ուսուցման մեթոդիկայի գլխավոր առանձնահատկությունը: Գիտության և մշակույթի, ինտերակտիվ շփման հետ երկխոսության համար երեխային կատարյալ եզակի հնարավորություններ է տալիս համաշխարհային համակարգչային ցանցը-ԻՆՏԵՐՆԵՏ-ը: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեծացնում են դասի տեղեկատվությունը, ուսման էֆֆեկտիվությունը, դասին տալիս են շարժողունակություն և արտահատչություն:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2018
    Գրառումներ
    313
    Հեղինակության աստիճան
    820
    Հարգելի Լիլիթ, Ձեր առաջադրած թեման շատ արդիական է և կարևոր այսօրվա կրթական գործընթացում: Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր կամրջում են անցյալը, ներկան և ապագան:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    12244
    Տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաներն ու աշակերտը
    Վաղուց ի վեր հայտնի է, որ յուրաքանչյու աշակերտ տարբեր կերպ է յուրացնում նոր գիտելիքները: Առաջ ուսուցիչների համաի դժվար էր անհատական մոտեցում գտնել յուրաքանչյու աշակերտի համար:Իսկ հիմա, համակարգչային ցանցերի և էլեկտրոնային միջոցների կիրառմանը զուգընթաց, դպրոցները հնարավորություն են ստացել նոր տեղեկատվությունն այնպես մատուցել , որ բավարարեն յուրաքանչյուր աշակերտի անհատական պահանջները:
    Հետաքրքիր փորձ
    <<Փրոջեքթ Հարմոնի>> . <<Հայաստանի դպրոցների փոխկապակցված ծրագիր >>
    <<Խաղաղ մոլորակ>>. այսպես է կոչվում կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված օնլայն ֆորումը, որի ժամանակ երեխաները խոսում էին իրենք իրենց, մանկության և խաղաղության մասին: Ֆորումին երեխաներն ուղարկում էին նաև այդ թեմաներով իրենց նկարները: Ֆորումի արդյունքներով 2003թ.-ին լույս տեսավ մի գունագեղ գրքույկ` երեխաների շարադրություններով , գրքերով ու նկարներով:
    <<Ինչ են մտածում դեռհաս աղջկները>>: Փորձնական այս ծրագիրը իրագործվեց 2003 թվականին , որին մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի` Արմավիրի , Տավուշի, Լոռու, Սյունիքի և Երևանի 5 դպրոցներ 8-10-րդ դասարանների 24 աշակերտներ:Աղջիկները քննարկմանը մասնակցում էին ծածկանուններով` իրենց առավել անկաշկանդ զգալու համար , և քննարկում էին իրենց հուզո բազմաթիվ հարցեր ու խնդիրներ դեռահասության, առողջության և առողջ աօրելակերպի, դեռահաս ծնող հարաբերությունների մասին: Օնլայն քննարկմանը մասնակցում էին նաև մասնագետ խորհրդատուներ և ծրագրի համակարգող ուսուցիչներ: Ծրագրի գլխավոր արդյունքը դեռահասների համար երկխոսության ազատ ու ապահով միջավայրի ստեղծումն էր , որը կնպաստի նրանց ինքնաարտահայտմանն ու սոցիալիզացիայի բարելավմանը: Արդյունքում մասնակիցները նաև ստեղծեցին ծրագրի մասին պատմող իրենց գրքույկները: ՓՀ կազմակերպությունը փորձնական ծրագրի արդյունքներով հրատարակեց <<Ինչ են մտածում դեռահաս աղջիկները >> ուցուցչի ձեռնարկը:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 17.04.2018, 23:40:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    12244
    Տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաներն ու ուսուցիչը
    Կրթության արդյունավետությունը միշտ կախված է եղել ուսուցիչների պատրաստության մակարդակից: Այսօր ուսուցիչն առաջվա պես ուսուցման ուսումնառության գործընթացի գլխավոր գործող անձն է, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ինտեգրացումը նպաստում է ուսուցչի նոր դերի ձևավորմանը:
    Բարձր տեխնոլոգիական միջավայրում ուսուցչը դառնում է ոչ միայն տեղեկատվության և ակադեմիական փաստերի աղբյուր, այլ նաև աջակցում է աշակերտներին հասկանալու ուսման բուն գործընթացը: Նա օգնում է, որ աշակերտները կարողանան գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, պարզել, թե արդյոք այն համապատասխանում է տրված պահանջներին, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել այդ նյութը` տրված հարցերին պատասխանելու և բարդ խնդիրներ լուծելու համար :
    Ինչպես բոլոր մասնագետները, ուսուցիչներն էլ պետք է հնարավորություն ստանան կատարելագործել իրենց կարողությունները, լրացնել գիտելիքները և մասնագիտական կապեր հաստատել գործընկերների հետ: Վերջերս ԱՄՆ-ում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ հարցմանը մասնակցած 1500 ուսուցիչների 39% -ը իրենց պատրաստ լավ պատրաստ են զգում տեղեկատվական տեխնոլոգիաները դպրոց ներմուծելու հարցում:
    ՈՒսումնական պլանների, ծրագրերի բազմազանությունը և անհատական ծրագրերի ու պլանների ստեղծման հնարավորությունը ուսուցիչներին թույլ են տալիս որոշումներ ընդունելու այն մասին, թե հատկապես ինչ է պետք տվյալ աշակերտին և թե որ միջոցներն են առավելագույնս համապատասխանում այդ նպատակին:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    908
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ է հանրակրթության ոլորտում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման դերն ու նշանակությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում ուղղված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում <<տեղեկատվական անհավասարության>> հաղթահարմանը: Նոր տեխնիկան, տեխնոլոգիաները, ծրագրային հզոր ապահովումը և վեբ-ծառայությունների համատարած ծավալումը դառնում են մի ամբողջություն, ինչը մեծ հնարավորություններ է ապահովում ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում սովորելու համար:
    Այսօր տեղեկատվությունը դարձել է համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը, իսկ կրթությունը եղել և մնում է յուրաքանչյուր մարդու անձնական ու մասնագիտական հաջողության հիմքը: Մեր ժամանակներում, անշուշտ, փոխվել են կրթությանը ներկայացվող պահանջները. բազային գիելիքներից և նոր գիտելիքների մշտական ձեռք բերումից բացի ժամանակակից աշխատողը պետք է կարողանա նաև արդյունավետ կիրառել տեղեկատվական աղբյուրներն ու պաշարները: Այսօր նրանից պահանջվում է ստեղծագործական մտածողություն, որոշումներ կայացնելու և ողջ կյանքում սովորելու կարողություն:Տեխնոլոգիաների ներդրման նպատակներն ու խնդիրներն անընդհատ փոփոխվում են: Այսօր բազմաթիվ նոր առարկաների նմերմուծումը ուսումնական պլան իրականացվում է ինտեգրման սկզբունքով:Բնական է , որ տեխնոլոգիաների մուտքը ուղեկցվում է նման նոր կապերի ստեղծմամբ , ամրապնդմամբ և որակական նոր մակարդակի ապահովմամբ: Նախագծերի մեթոդը , Վեբ որոնումը , ուսուցման կարճատև դասընթացներն իրենց հիմքում ինտեգրված ուսումնառության ծրագրեր են:Այստեղ ոչ միայն տվյալ առարկայի դասավանդման մեջ տեխնոլոգիաների ինտեգրում է ենթադրվում , այլև տեխնոլոգիաների ներդրմամբ այլ առարկաների ավելի արդյունավետ ինտեգրում:
    Ինտեգրված դասընթացներ ստեղծելիս և օգտագործելիս ուսուցիչները պետք է առաջնորդվեն պետական չափորոշիչներով:

    Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր խորհուրդներով և փորձով:
    Հարգելի Լիլիթ,կարևոր և արդիական թեմա եք քննարկում,այս դարը տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջան է, առանց որոնց անհնար է պատկերացնել առաջադեմ երկրների տնտեսական ու հասարակական կյանքը:

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Մոդերատոր E. Khachatryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2018
    Հասցե
    Կոտայքի մ., ք.Աբովյան Երիտասարդական 14շ/22բն.
    Գրառումներ
    305
    Հեղինակության աստիճան
    2120
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ է հանրակրթության ոլորտում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման դերն ու նշանակությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում ուղղված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում <<տեղեկատվական անհավասարության>> հաղթահարմանը: Նոր տեխնիկան, տեխնոլոգիաները, ծրագրային հզոր ապահովումը և վեբ-ծառայությունների համատարած ծավալումը դառնում են մի ամբողջություն, ինչը մեծ հնարավորություններ է ապահովում ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում սովորելու համար:
    Այսօր տեղեկատվությունը դարձել է համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը, իսկ կրթությունը եղել և մնում է յուրաքանչյուր մարդու անձնական ու մասնագիտական հաջողության հիմքը: Մեր ժամանակներում, անշուշտ, փոխվել են կրթությանը ներկայացվող պահանջները. բազային գիելիքներից և նոր գիտելիքների մշտական ձեռք բերումից բացի ժամանակակից աշխատողը պետք է կարողանա նաև արդյունավետ կիրառել տեղեկատվական աղբյուրներն ու պաշարները: Այսօր նրանից պահանջվում է ստեղծագործական մտածողություն, որոշումներ կայացնելու և ողջ կյանքում սովորելու կարողություն:Տեխնոլոգիաների ներդրման նպատակներն ու խնդիրներն անընդհատ փոփոխվում են: Այսօր բազմաթիվ նոր առարկաների նմերմուծումը ուսումնական պլան իրականացվում է ինտեգրման սկզբունքով:Բնական է , որ տեխնոլոգիաների մուտքը ուղեկցվում է նման նոր կապերի ստեղծմամբ , ամրապնդմամբ և որակական նոր մակարդակի ապահովմամբ: Նախագծերի մեթոդը , Վեբ որոնումը , ուսուցման կարճատև դասընթացներն իրենց հիմքում ինտեգրված ուսումնառության ծրագրեր են:Այստեղ ոչ միայն տվյալ առարկայի դասավանդման մեջ տեխնոլոգիաների ինտեգրում է ենթադրվում , այլև տեխնոլոգիաների ներդրմամբ այլ առարկաների ավելի արդյունավետ ինտեգրում:
    Ինտեգրված դասընթացներ ստեղծելիս և օգտագործելիս ուսուցիչները պետք է առաջնորդվեն պետական չափորոշիչներով:

    Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր խորհուրդներով և փորձով:
    Ազգային դպրոցի գլխավոր նպատակն է.
    Մասնագիտական պատշաճ պատրաստվաշություն ունեցող և համակողմանիորեն զարգացած,հայրենասիրության,պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորում:
    (<<Կրթության մասին>> ՀՀ օրենք ,հոդված4.2)
    ՈՐԻՆ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՈՒՍՈՒՑԻՉԸ

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Մոդերատոր E. Khachatryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2018
    Հասցե
    Կոտայքի մ., ք.Աբովյան Երիտասարդական 14շ/22բն.
    Գրառումներ
    305
    Հեղինակության աստիճան
    2120
    Անկախ առարկայի ընտրությունից, բոլոր առարկայի ուսուցիչները "ՏՀՏ-ն որպես ինտեգրված ուսուցման արդյունավետ գործիք" կիրառեն:
    Շատ գովելի է ,երբ բնագիտական առարկաների ուսուցումը կազմակերպվում է ինտերակտիվ մեթոդներով, տեսադասերով...

    https://lib.armedu.am/resource/24048

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •