+ Կատարել գրառում
Էջ 14 21-ից ԱռաջինԱռաջին ... 41213141516 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 131 համարից մինչև 140 համարի արդյունքները՝ ընդհանուր 210 հատից

Թեմա: Ստեղծագործական արտագրություններն ու թելադրությունները տարրական դասարաններում

  1. #131
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    690
    Հեղինակության աստիճան
    141
    Մեջբերում Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազատ թելադրություն

    Ազատ թելադրությունը մի շարք հատկանիշներով նման է փոխադրությանը,հետևաբար մշակում է ոչ միայն լսածը գրագետ գրառելու կարողություն,
    այլև ձևավորում է ինքնուրույնաբար կապակցված խոսք կառուցելու,շարադրելու ունակություն:Ի տարբերություն ընտրովի թելադրությանը,այս տեսակի
    թելադրության անցկացման համար նախատեսված նյութը պետք է ունենա ոչ թե նկարագրական բնույթ,այլ պարունակի դեպքեր,ունենա հերոսներ և համեմատաբար ծավալուն լինի:
    Թելադրության այս տեսակը ուսուցողական փոխադրության փոքրացրած, մասերի բաժանած ձևն է:Դրա համար էլ փոխադրություն գրելու աշխատանքը սկսվում է ազատ թելադրությամբ:Ազատ թելադրության տեքստն ընտրվում է ցանկացած ուղղագրական կանոններով հագեցած , սյուժե ունեցող փոքր նյութերից:Դասի սկզբում ուսուցիչը մեկ անգամ կարդում է թելադրության ամբողջական տեքստը, ապա գրում գրատախտակին առաջին պարբերության մեջ եղած ուղղագրական արժեք ներկայացնող բառերը/օրինակ՝ օդաչու, ընկերներ, օդանավ, էքսկուրսիա, Օգսեն,օդ/:Հետո մեկ անգամ կարդում է առաջին պարբերությունը և պահանջում է գրել բովանդակությունը՝օգտագործելով գրատախտակին գրված ուղղագրական արժեք ներկայացնող բառերը:Եվ նույն ձևով հաջորդաբար թելադրում է տեքստի նաև մյուս պարբերությունները:Ազատ թելադրությունը հաջող և կազմակերպված անցկացնելու համար ուսուցիչը պետք է նախօրոք որոշի, թե յուրաքանչյուր պարբերություն վերարտադրելու համար աշակերտներին որքան ժամանակ պետք է տրամադրի:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #132
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2018
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    29
    Լավ թեմա եք առաջարկում քննարկել, հարգելի Նորա: Սիրով կմասնակցեմ:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #133
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2018
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    29
    Համամիտ եմ, հարգելի Նաիրա, ազատ թելադրությունը անցկացվում է ինչպես ուսուցողական փոխադրությունը, սակայն տեքստը բաժանում ենք մանր մասերի:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #134
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2018
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    29
    Մեջբերում Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրովի ստեղծագործական թելադրությունները կիրառելի են 2-4-րդ դասարաններում:Դրանք նպաստում են սովորողների ուշադրության կենտրոնացմանը, հիշողության,համադրելու,հակադրելու,ընդհանրացնելու կարողությունների ձևավորմանը և զարգացմանը:
    Հարգելի' Հովհաննիսյան, համամիտ եմ, որ ստեղծագործական թելադրությունները նպաստում են սովորողների զարգացմանը: Ընտրովի թելադրության առանձնահատկություններից է՝
    1 . փոքրածավալ տեքստը
    2 . աշխատանքի պահանջը որպես վերնագիր գրելը
    3 . թելադրելու դանդաղ ընթացքը
    4 . պատասխանի ինքնուրույն գտնելը և գրելը տետրում:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #135
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2018
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    29
    Մեջբերում Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրովի թելադրության համար կարող են նյութ ծառայել որոշակի առաջադրանքով սովորական թելադրության բնագրերը: Օրինակ՝
    թելադրված նյութից գրի առնել միայն գոյական անունները, որևէ ուղղագրական կանոնին վերաբերող բառերը, եզակի թվով գործածված բառերը (կամ դրանք դարձնել հոգնակի), ածականները, հատուկ անունները և այլն: Ընտրովի թելադրությանը կից տրված առաջադրանքը պետք է անպայման գրվի գրատախտակին, իսկ ընտրված բնագիրը պետք է լինի փոքրածավալ:
    Հարգելի Անի, ընտրովի թելադրության շատ լավ պահանջներ եք ներկայացրել: Կարելի է նաև ընտրովի թելադրություններ գրել հետևյալ պահանջներով՝

    1 . Թելադրվող բառակապակցություններից գրել միայն այն բառակապակցությունները ,որտեղ կա փոխաբերական իմաստով բառ:
    2 . Թելադրվող տեքստից գրել այն նախադասությունը , որտեղ կոչականը միջադաս է(վերջադաս է, նախադաս է):
    3 . Թելադրվող բառակապակցություններից գրել միայն այն բառակապակցությունները,որտեղ կա փոխաբերական իմաստով գործածված բառ:
    4 . Թելադրվող տեքստից գրել միայն հարցական նախադասությունները:
    5 . Թելադրվող տեքստից դուրս գրել միայն հրամայական նախադասությունները:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #136
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2018
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    29
    Մեջբերում Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրովի թելադրության համար կարող են նյութ ծառայել որոշակի առաջադրանքով սովորական թելադրության բնագրերը: Օրինակ՝
    թելադրված նյութից գրի առնել միայն գոյական անունները, որևէ ուղղագրական կանոնին վերաբերող բառերը, եզակի թվով գործածված բառերը (կամ դրանք դարձնել հոգնակի), ածականները, հատուկ անունները և այլն: Ընտրովի թելադրությանը կից տրված առաջադրանքը պետք է անպայման գրվի գրատախտակին, իսկ ընտրված բնագիրը պետք է լինի փոքրածավալ:
    Մեջբերում Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազատ թելադրություն

    Ազատ թելադրությունը մի շարք հատկանիշներով նման է փոխադրությանը,հետևաբար մշակում է ոչ միայն լսածը գրագետ գրառելու կարողություն,
    այլև ձևավորում է ինքնուրույնաբար կապակցված խոսք կառուցելու,շարադրելու ունակություն:Ի տարբերություն ընտրովի թելադրությանը,այս տեսակի


    թելադրության անցկացման համար նախատեսված նյութը պետք է ունենա ոչ թե նկարագրական բնույթ,այլ պարունակի դեպքեր,ունենա հերոսներ և համեմատաբար ծավալուն լինի:

    Հարգելի' Էլեոնորա, մայրենիի ուսուցման գլխավոր խնդիրներից է գրավոր խոսքի զարգացումը, իսկ գրավոր խոսքի զարգացման համար մեծ նշանակություն ունի բանավոր խոսքը: Ազատ թելադրությունը մեծապես նպաստում է խոսքի զարգացմանը:
    Ազատ թելադրության ուսուցումը նախորդում է փոխադրության ուսուցմանը և անցկացվում է նույն ձևով: Ուսուցիչը մեկ անգամ կարդում է ամբողջական տեքստը, ապա գրատախտակին գրում առաջին պարբերության ուղղագրական դժվարություն ներկայացնող բառերը ,բացատրում դրանց ուղղագրությունը:
    Վերջին խմբագրող՝ Սոֆյա Գրիգորյան: 17.04.2018, 04:57:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #137
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2018
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    29
    Հարգելի Դիաննա, համագործակցությունը , փորձի փոխանակումը կօգնեն առավել հագեցած ու որակյալ դասեր վարելուն:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #138
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    347
    Հեղինակության աստիճան
    41
    Հարգելի Մինասյան համամիտ եմ Ձեզ հետ. ստեղծագործական արտագրությունն ավելի զարգացնող ու հետաքրքիր բնույթ է կրում երեխաների համար: Այն նպաստում է ուղղագրական, լեզվական, բառակազմական աշխատանքներին և զարգացնում տրամաբանական մտածողությունն, երևակայությունը:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #139
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    509
    Հեղինակության աստիճան
    95
    Ազատ թելադրություն

    Ազատ թելադրությունը ավելի բարդ է: Այն ուսուցողական փոխադրության փոքրացված ձևն է, որը մեծ չափով նպաստում է աշակերտների մեջ շարադրելու կարողության, ուղղագրական ունակությունների զարգացմանը: Ազատ թելադրությունը անցկացվում է ամբողջական տեքստը ավելի մանր մասերի բաժանելով՝ ուղղագրական կանոններով հագեցած, միտք ունեցող փոքր նյութերով:
    Թելադրությունից առաջ պետք է կարդալ ամբողջ տեքստը, տալ անհրաժեշտ բացատրություններ, գրատախտակին գրել տեքստի մեջ եղած ուղղագրական դժվարություն ներկայացնող բառեր:Անհրաժեշտ է կարդալ առանձին պարբերություններով,երեխաներին հարցնել կարդացածի բովանդակությունը՝ պարտադիր օգտագործելով գրատախտակին գրված բառերը:Եթե արդյունքը գովացուցիչ է, հանձնարարել այն գրի առնել:Աշխատանքն ավարտելուց հետո արդյունքները վերլուծության ենթարկել երեխաների հետ միասին:


    Օրինակ՝


    https://lib.armedu.am/resource/23830
    Վերջին խմբագրող՝ Մինասյան Նորա: 17.04.2018, 18:24:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #140
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,262
    Հեղինակության աստիճան
    91
    Մեջբերում Սոֆյա Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի' Էլեոնորա, մայրենիի ուսուցման գլխավոր խնդիրներից է գրավոր խոսքի զարգացումը, իսկ գրավոր խոսքի զարգացման համար մեծ նշանակություն ունի բանավոր խոսքը: Ազատ թելադրությունը մեծապես նպաստում է խոսքի զարգացմանը:
    Ազատ թելադրության ուսուցումը նախորդում է փոխադրության ուսուցմանը և անցկացվում է նույն ձևով: Ուսուցիչը մեկ անգամ կարդում է ամբողջական տեքստը, ապա գրատախտակին գրում առաջին պարբերության ուղղագրական դժվարություն ներկայացնող բառերը ,բացատրում դրանց ուղղագրությունը:
    Կիսում եմ ձեր կարծիքը,հարգելի' Սոֆյա,առանց բանավոր խոսքի գրավոր խոսք կառուցելն անհնար է,այդ իսկ պատճառով երեխաների` դպրոց մուտք գործելոին պես,մենք`ուսուցիչներս, կատարում են զանազան խաղ-վարժություններ,տարատեսակ աշխատանքներ կապակցված խոսքի ձևավորման,բառապաշարի հարստացման ուղղությամբ:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (17.04.2018), Սոֆյա Գրիգորյան (18.04.2018), Տոնոյան Գրետա (21.04.2018), Գայանե Սիմոնյան (26.04.2018), Մինասյան Նորա (17.04.2018)

+ Կատարել գրառում
Էջ 14 21-ից ԱռաջինԱռաջին ... 41213141516 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •