Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Մարզական նորություններ

  1. #1
    Ավագ մոդերատոր Yeritsyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    164
    Հեղինակության աստիճան
    288

    Մարզական նորություններ

    ԱՄՆ-ն ու Լիտվան՝ կիսաեզրափակիչում
    ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ / Բասկետբոլ

    Թուրքիայում ընթացող բասկետբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ կիսաեզրափակիչ 2-րդ զույգը: ԱՄՆ- Ռուսաստան մրցավեճում, ինչպես սպասվում էր, ավելի ուժեղ գտնվեցին ամերիկացիները, որոնք հաղթեցին 89-79 հաշվով: Բարձր արդյունավետությամբ աչքի ընկավ Քևին Դյուրանտը, ով իր թիմին բերեց 33 միավոր, իսկ ռուսներից ամենադիպուկը Սերգեյ Բիկովն էր' 17 միավոր:

    Քառորդ եզրափակիչի մյուս խաղում նկատելի էր լիտվացի բասկետբոլիստների առավելությունն արգենտինացիների նկատմամբ' 104-85: Հաղթողների կազմում 19 միավոր վաստակեց Սիմաս Յասայտիսը, իսկ պարտվողներից ամենաարդյունավետը Կառլոս Դելֆինոն էր' 25 միավոր:

    Այսպիսով, կիսաեզրափակիչում ամերիկացիները կխաղան լիտվացիների, իսկ թուրքերը սերբ բասկետբոլիստների հետ:


    Նյութն ըստ՝ armsport.am կայքի
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Aleta Hayrapetyan (06.05.2017)

  3. #2
    Ավագ մոդերատոր Yeritsyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    164
    Հեղինակության աստիճան
    288

    ԱՐՈՆՅԱՆՆ ԻՐ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ 4-ՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ

    ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը կրկին գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը (2826): Հաջորդ տեղերում են բուլղարացի Վեսելին Թոփալովը (2803) եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը (2800): 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լեւոն Արոնյանը (2783): Թեեւ հուլիսի դասակարգման ցուցակի համեմատ Լեւոնն իր վարկանիշը պահպանել է, սակայն մեկ տեղով առաջադիմել էՙ շրջանցելով ներկայումս 5-րդ տեղում գտնվող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին (2780): Վերջինս վարկանիշը 10-ով նվազեցրել է:

    6-րդ հորիզոնական է տեղափոխվել ուկրաինացի Պավել Էլյանովը (2761): Լավագույն տասնյակում են նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (2760), ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը (2756), ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (2754) եւ Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը (2751):

    Բացի Արոնյանից, 100 ուժեղագույնների շարքում ընդգրկված են եւս 3 շախմատիստներ: Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը 2723 վարկանիշով 23-րդն է: Նա պահպանել է իր ցուցանիշը: Վարկանիշը (2691) պահպանել է նաեւ Վլադիմիր Հակոբյանըՙ մեկ հորիզոնականով բարձրանալով 43-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը վարկանիշն (2677) ավելացրել է 4-ով, սակայն 61-րդ տեղից նահանջել է 62-րդ հորիզոնական:

    Կանանց վարկանիշային ցուցակի անփոփոխ առաջատարը Հուդիթ Պոլգարն է (2682): 2600-ի սահմանագծին մոտ է հնդիկ շախմատիստուհի Համփի Կոներուն (2593): Լավագույն տասնյակում են նաեւ Հոու Յիֆանը (2578), Տատյանա Կոսինցեւան (2573), Նադեժդա Կոսինցեւան (2565), Անտոանետա Ստեֆանովան (2551), Կատերինա Լահնոն (2539), Աննա Մուզիչուկը (2535), Նանա Ձագնիձեն (2534) եւ Ալեքսանդրա Կոստենյուկը (2524):

    100 ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում Հայաստանի 3 ներկայացուցիչ է ընդգրկված: Լիլիթ Մկրտչյանը 16-ով ավելացրել է վարկանիշը (2484) եւ նախկին 30-րդ տեղից տեղափոխվել է 21-րդ հորիզոնական: Առաջընթաց է ունեցել նաեւ Էլինա Դանիելյանը: Նա վարկանիշը (2466) ավելացրել է 35-ով եւ 52-րդ տեղից տեղափոխվել է 31-րդ հորիզոնական: Իսկ ահա Լիլիթ Գալոյանը վարկանիշը (2373) նվազեցրել է 11-ով ու 78-րդ տեղից նահանջել է 90-րդ հորիզոնական:

    ՖԻԴԵ-ի անդամ երկրների ցանկում Հայաստանը 2633 վարկանիշով 9-րդ տեղում է: Ցուցակը նախկինի պես գլխավորում է Ռուսաստանը (2729), որին հաջորդում են Ուկրաինան (2695), Ֆրանսիան (2653), Չինաստանը (2647), Իսրայելը (2639), ԱՄՆ-ը (2637), Հունգարիան (2637) ու Հնդկաստանը (2636): Լավագույն տասնյակը եզրափակում է Բուլղարիան (2630):

    Ադրբեջանը 2630 վարկանիշով 11-րդ տեղում է, Վրաստանը (2601) 15-րդն է, Թուրքիան (2494)ՙ 41-րդը:

    Նյութն ըստ՝ «Ազգ» օրաթերթի։
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Aleta Hayrapetyan (06.05.2017)

  5. #3
    Ավագ մոդերատոր Yeritsyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    164
    Հեղինակության աստիճան
    288

    Հայաստանի կազմում 10 ծանրորդներ դուրս կգան ասպարեզ

    Այսօր Անթալիայում տեղի կունենա ծանրամարտի աշխարհի 2010 թ. առաջնության բացման արարողությունը, իսկ վաղվանից ծանրորդները դուրս կգան ասպարեզ։ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն արդեն Անթլիայում են և շարունակում են նախապատրաստվել տարվա ամենակարևոր ստուգատեսին։

    Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան արդեն հրապարակել է մասնակիցների վերջնական կազմերը։ Նյութն ամբողջությամբ՝ »»»»»»

    Նյութն ըստ՝ armsport.am կայքի։
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (06.05.2017), manush (17.09.2010), Արեգ Գրիգորյան (16.09.2010)

  7. #4
    Ավագ մոդերատոր Yeritsyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    164
    Հեղինակության աստիճան
    288

    Հարցական Տիգրան Մարտիրոսյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն

    Բարև ձեզ հարգելի մարզասերներ։ Երեկ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանն հռչակվեց աշխարհի չեմպիոն 77 կիլոգրամ քաշային կարգում։ ՈՒռռռռռաաաաաաաաաաա։ Անցած տարի նման հաջողության հասել էր Նազիկ Ավդալյանը, որի նվաճած ոսկե մեդալն առաջինն էր Հայաստանի հանրապետության համար ծանրամարտի աշխարհի առաջնություններում։
    Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին երկու մարզիկներ՝ Տիգրան Մարտիրոսյանն ու Գևորգ Դավթյանը։ Ցավոք վերջինս ծանր վնասվածք ստացավ, ձախողեց «պոկում» վարժությունն, և այլևս չկարողացավ մասնակցել «հրում» վարժությանը։ Իսկ Տիգրան Մարտիրոսյանը չինացի Հիոյուն Լուի հետ համառ պայքարում կարողացավ երկամարտի արդյունքում շրջանցել վերջինիս և հենց Տիգրանի ու ողջ հայ ժողովրդի պատվին հնչեց Հայաստանի օրհներգը։
    Երկամարտի արդյունքում Տիգրան Մարտիրոսյանը ցույց տվեց 373կգ (173+200) արդյունք: Չինացի Հիոյուն Լուն 370կգ-ով (170+200) 2-րդն է: Լավագույն եռյակը 356կգ-ով եզրափակեց Թերեք Յեհիան (Եգիպտոս):
    Բռավո Տիգրան, բռավո։


    Լուսանկարը՝ armsport.am կայքի։

    610x.jpg
    Վերջին խմբագրող՝ Yeritsyan: 24.09.2010, 10:05:
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.09.2010), manush (24.09.2010), Սահակյան Սահականուշ (25.09.2010), Լունա (09.10.2010), Susanna1971 (24.09.2010)

  9. #5
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    22
    Գրառումներ
    350
    Հեղինակության աստիճան
    228

    Տարակուսած

    85 կգ քաշային հայ ծանրորդ Արա Խաչատրյանը երեկ Անթալիայում ծանր վնասվածք ստացավ հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ։ Պոկում վարժությունում նվաճելով փոքր ոսկե մեդալ՝ Արան դարձավ չեմպիոնի գլխավոր հավակնորդը, սակայն անսպասելիորեն վնասվածք ստացավ, որից հետո դուրս մնաց հետագա պայքարից։

    Խաչատրյանին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ հայ ծանրորդը մկանային լուրջ վնասվածք է ստացել, սակայն կոտրվածքներ չկան։

    Արա Խաչատրյանն արդեն 2–րդ անգամ է իր կարիերայում նման դաժան փորձության ենթարկվում։ Առաջին դեպքը տեղի էր ունեցել 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ, երբ Խաչատրյանը ոտքի ծանր վնասվածք ստացավ և երկար ժամանակով չէր մասնակցում մրցույթներին:
    g_image.php.jpg

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (25.09.2010), Ավրորա (05.01.2011), Նունե21 (26.09.2010), Yeritsyan (29.09.2010)

  11. #6
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    22
    Գրառումներ
    350
    Հեղինակության աստիճան
    228
    Ծանրամարտի աշխարհի առաջնությունում ավարտվեցին կանանց +75կգ քաշայինների ելույթները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հռիփսիմե Խուրշուդյանը: Երկամարտի 283կգ (123+160) արդյունքով Հռիփսիմեն գրավեց 4-րդ հորիզոնականը:

    315 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Կաշիրինան:

    Հայաստանի կանանց հավաքականն ավարտեց ելույթները: Մեր ընտրանու կազմում մեդալ նվաճեց միայն 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը:g_image.php.jpg

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նունե21 (26.09.2010), Yeritsyan (29.09.2010)

  13. #7
    Ավագ մոդերատոր Yeritsyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    164
    Հեղինակության աստիճան
    288
    Հարգելի Սահականուշ շնորհակալ եմ մարզական թեմայով գրառում կատարելու համար և խնդրում եմ այսուհետ գրառում կատարելիս անպայման նշիր աղբյուրը, ինչպես նաև թե որտեղից ես վերրել լուսանկարը։ Հարգանքով՝ Վահե Սրբազան
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (29.09.2010), Սահակյան Սահականուշ (29.09.2010), Մարիետա (29.09.2010)

  15. #8
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    22
    Գրառումներ
    350
    Հեղինակության աստիճան
    228
    Մյուս անգամ գրառում կատարելիս անպայման կնշեմ, իսկ այժմ ներողություն եմ հայցում, եթե ինչ-որ սխալ եմ թույլ տվել:

  16. #9
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    22
    Գրառումներ
    350
    Հեղինակության աստիճան
    228
    Ռեալը ջախջախել է Դեպորտիվոյին

    Ժոզե Մոուրինյոյի թիմը հեշտությամբ պարտության է մատնել «Դեպորտիվոյին»` 6:1:

    Այս թիմը առհասարակ համարվում է Մադրիդի «Ռեալի» անհարմար հակառակորդներից մեկը: Սակայն այս անգամ ամեն ինչ շատ հեշտ է ստացվել:

    Մոուրինյոն, ինչպես միշտ, մի քանի փոփոխություն է կատարել թիմի կազմում` ընդգրկելով մեկնարկային կազմում Դի Մարիային և Օզիլին:

    Բոլորն ակնկալում էին, որ այս հանդիպումը շատ ձանձրալի է լինելու, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց, և արքայական ակումբը վերջապես կարողացավ արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել:

    Ռեալ – Դեպորտիվո` 6:1
    Գոլերը` Ռոնալդու, 4, 89, Օզիլ, 23, Դի Մարիա, 33, Իգուաին, 53, Զե Կաստրո, 60 (ինքնագոլ) – Խ. Ռոդրիգես, 79
    Նյութը տեղադրվել է tert.am էլեկտրոնային հասցեից:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (04.10.2010), Ruzan_#105 (04.10.2010)

  18. #10
    Ավագ մասնակից Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    426
    Հեղինակության աստիճան
    16

    Ռոման Ամոյանը՝Եվրապայի Չեմպիոն

    http://armsport.am/images/news_1/10184451301766479.jpg
    Ուրախալի լուր ստացվեց Գերմանիայի Դորտմունդ քաղաքից: Հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում` 55 կգ քաշային կարգում իր ելույթները փայլուն կերպով ավարտեց մեր հայրենակից Ռոման Ամոյանը եւ արժանիորեն հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

    Եզրափակիչ գոտեմարտում Ռոմանը հաղթեց Ուկրաինան ներկայացնող Վյուգար Ռագիմովին:

    Մինչ եզրափակիչ հասնելը, Ռոման Ամոյանը մեկը մյուսի ետեւից հաղթեց վրացի Լաշա Գոգիտաձեին, ռուս Վալերի Բորգոյակովին եւ ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին:

    Նյութն ըստ՝Armsport.am կայքի
    Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    manush (04.04.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •