Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Մարզական նորություններ

  1. #11
    Ավագ մոդերատոր Yeritsyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    164
    Հեղինակության աստիճան
    10

    Հայաստանն առաջին անգամ նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

    Շախմատի Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նինբոյում անցկացվող թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները խաղացին ոչ ոքի` 2:2 հաշվով: Բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ ոքի:

    Հայաստանը 9 տուրում վաստակեց 14 միավոր եւ 2 միավորով առաջ անցավ Ուկրաինայից: Հայաստանը նախորդ երեք առաջնություններում դարձել էր բրոնզե մեդալակիր:

    Հայաստանի հավաքականի անցկացրած հանդիպումները.

    1. Հայաստան-Իսրայել՝ 3.5։0.5
    2. ԱՄՆ-Հայաստան՝ 2։2
    3. Հայաստան-Ռուսաստան՝ 2։2
    4. Հայաստան-Եգիպտոս՝ 3.5։0.5
    5. Չինաստան-Հայաստան՝ 1.5։2.5
    6. Հայաստան-Հնդկաստան՝ 2.5։1.5
    7. Հունգարիա-Հայաստան՝ 1.5։2.5
    8. Հայաստան-Ադրբեջան՝ 2։2
    9. Հայաստան-Ուկրաինա՝ 2։2

    Նյութն ըստ news.am և armsport.am կայքերի

    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.07.2011), manush (26.07.2011), Ավրորա (26.07.2011), Ruben (26.07.2011)

  3. #12
    Ավագ մասնակից Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Տարիք
    22
    Գրառումներ
    426
    Հեղինակության աստիճան
    8
    Սիրով շնորհավորում եմ մեր շախմատիստներին,մեր հերոսներին,ովքեր մեկ անգամ ևս բարձր պահեցին հայ ազգի պատիվը և ապացուցեցին,որ Հայաստանն է հանդիսանում իմաստուն խաղի գերտերությունը…Փառք ու պատիվ Լևոն Արոնյանին,Սերգեյ Մովսեսյանին,Վլադիմիր Հակոբյանին,Գաբրիել Սարգսյանին,Ռոբերտ Հովհաննիսյանին և մարզիչ Արշակ Պետրոսյանին:Կեցցե՛ք:Ես Ձեր շնորհիվ մեկ անգամ ևս ինձ անսահման հպարտ զգացի,որ հայ եմ ծնվել:
    Առանձնակի ցանկանում եմ նշել Վլադիմիր Հակոբյանի անունը,ով գովասանքի առանձին խոսքերի է արժանի:Նախավերջին տուրում,երբ Հայաստանը խաղում էր մեր Ադրբեջանի հետ,որը հանդիսանում է մեր սկզբունքային հակառակորդը,թե՛ սպորտի,թե՛ առհասարակ կյանքի բոլոր ասպարեզներում,և,երբ Գաբրիել Սարգսյանը ցավալի պարտություն կրեց Մամեդյարովից,Վլադիմիր Հակոբյանը մեր վերջին հույսն էր(Արոնյանը և Մովսեսյանը խաղաղ դաշն էին կնքել) և նա դժվարին պայքարում կարողացավ ցուցաբերել անկոտրում կամք և կարողացավ հաղթել Մամեդովին ,և այդպիսով մենք խուսափեցինք Ադրբեջանից կրել առաջին պարտությունը այս առաջնությունում,որը նաև կարող էր հոգեբանական ծանր կացության մեջ գցել մեր տղաներին:Բայց ինչպես գիտենք մեր տղաներն առաջնորդվում են «մեկը բոլորին,բոլորը մեկին» սկզբունքով և պայքարում են մինչև վերջին քայլը և չեն նահանջում ոչ մի դժվարությունից…Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ սիրելի շախմատիստներ:
    Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.07.2011), manush (26.07.2011), Ruben (26.07.2011)

  5. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2018
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Մինչ եզրափակիչ հասնելը, Ռոման Ամոյանը մեկը մյուսի ետեւից հաղթեց վրացի Լաշա Գոգիտաձեին, ռուս Վալերի Բորգոյակովին եւ ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին here

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •