+ Կատարել գրառում
Էջ 18 18-ից ԱռաջինԱռաջին ... 8161718
Ցույց են տրվում 171 համարից մինչև 178 համարի արդյունքները՝ ընդհանուր 178 հատից

Թեմա: ՄԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՔԻՄԻԱՆ

  1. #171
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1144
    Հղիության ժամանակ մոր օրգանիզմից կալցիումը մեծ քանակությամբ անցնում է պտղի օրգանիզմ և մասնակցում ոսկրահյուսվածքի ձևավորմանը,այդ պատճառով հղիները պետք է ընդունեն կալցիումով հարուստ սնունդ, որը պարունակվում է պանրի, կաթնաշոռի,քունջութի մեջ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (31.07.2018), Վ. Հովհաննիսյան (04.08.2018)

  3. #172
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    ՆՈՐ ՆՈՐՔ
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Մակրոտարր հանդիսացող քլորը (Cl), որը մեր օրգանիզմում կազմում է 100 գ, կանոնավորում է օրգանիզմի ջրաաղային փոխանակությունը:
    Մակրոտարրերից ամենից մեծ քանակությունն ունի կալցիումը(Ca), որը կազմում է 1000գ:
    Վերջին խմբագրող՝ qnarikavetisyan: 24.07.2018, 15:20:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (31.07.2018), Վ. Հովհաննիսյան (04.08.2018)

  5. #173
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,372
    Հեղինակության աստիճան
    11072
    ...շատ կարևորի մասին
    Մի ուսանողի արյան անալիզի արդյունքներ են ցույց տվել, որի համաձայն՝ միզանյութի, արյան մեջ գլյուկոզայի, խոլեստերինի, տրիգլիցերիդների և լիպիդների մակարդակները նորմայից շատ բարձր էին։ Նման մակարդակ կարելի է սպասել միայն մահացած մարդու անալիզներից։

    Դրանից հետո ուսանողին ևս մեկ անալիզ են ցույց տվել, որտեղ այս ամենն արդեն նորմայի սահմաններում է եղել։ Երկրորդ անալիզը առաջինից մեկ ամիս անց էր արվել։

    Պրոֆեսորը ուսանողին բուժում է առաջարկել, հենց որի շնորհիվ էլ նա այս արդյունքն էր գրանցել։ Բուժումը պետք է տարեկան մեկ անգամ անցկացնել՝ արյան բաղադրիչների նորմալ մակարդակների հասնելու համար։

    Ձեզ պետք է 100 գրամ կեղևահան հում դդում։ Բաժանեք այն կտորների, դրեք բլենդերի մեջ և մի քիչ ջուր ավելացրեք։ Կոկտեյլ պատրաստեք։

    Խմեք այս սմուզին ամեն օր նախաճաշից 15-20 րոպե առաջ՝ մեկ ամիս շարունակ։

    Դդումը շատ էֆեկտիվ է անոթները մաքրելու համար։ Բացի այդ, այն որևէ կողմնակի ազդեցություն և հակացուցումներ չունի։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    mara1972 (14.02.2019), ՄետՀ (15.01.2019), Նարինե Այվազյան (15.01.2019)

  7. #174
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    355
    Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։

    Ա. Ամասիացին խորհուրդ է տալիս. «Ամբողջական դդումը բոլոր կողմերից պատեն խմորով և խորովեն կրակի վրա, հետո կտրեն և մեջը հավաքված հյութը տան խմելու լեղապարկի հիվանդություն ունեցող մարդուն։ Այդ հյութից թող կաթեցնեն նաև դեղնած աչքերի մեջ։ Աչքերի այրուցքի դեպքում թող չհասունացած դդումը քերեն և դնեն աչքերի վրա։ Իսկ եթե շոգի հետևանքով մեկի մոտ միզակապություն է առաջացել, թող դդմի կորիզին շաքար խառնի և ուտի։ Եթե դդմի յուղը քսեն գլխին կամ կաթեցնեն ականջի մեջ, ապա կօգնի ուղեղի ուռուցքի դեպքում։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    mara1972 (14.02.2019), Վ. Հովհաննիսյան (15.01.2019)

  9. #175
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2017
    Հասցե
    //Լոռու մարզ, ք. Վանաձոր,Տիգրան Մեծի
    Գրառումներ
    92
    Հեղինակության աստիճան
    335
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոդն ընդդեմ Նապոլեոնի

    Եթե որևիցե պատճառով յոդն սկսում է պակասել` խուլերի և թուլամիտների թիվը կտրուկ աճում է։ Տարօրինակ է, բայց փաստ. 18-րդ դարում ֆրանսիական Շվեյցարիայում գյուղերը լի էին տկարամիտ արարածներով և, բնականաբար, նման պայմաններում անհնար էր գտնել զինվորական ծառայությանը պիտանի երիտասարդներ։ Այդ իսկ պատճառով, Նապոլեոն Բոնապարտն ստիպված եղավ իր վրա վերցնել մի տարօրինակ առաքելություն և դառնալ առաջին քաղաքական գործիչը, ով հրաման արձակեց պարբերաբար հետազոտել իր ենթակաների վահանաձև գեղձը։ Ի դեպ, այդ նույն ժամանակաշրջանում լուրջ խնդիրներ էին ծագել նաև զինվորական գործարաններում. կաթսաների պատերին, որոնց մեջ նեխած ծովային ջրիմուռներից եփման եղանակով սելիտրա էին ստանում, որն օգտագործում էին վառոդի արտադրության մեջ, ինչ-որ նստվածք էր առաջանում։ Այդ նստվածքը քայքայում էր մետաղը և կաթսաները դառնում էին անպիտան։ Երկու դեպքում էլ մեծն կայսերը վնասողը ձերդ մեծություն յոդն էր։ Այդ զարմանահրաշ տարրի բացահայտումը վերապահված էր ֆրանսիացի քիմիկոս Բերնար Կուրտուային, ինչը տեղի ունեցավ 1811 թվականին։ Մի օր գիտնականի սիրելի կատուն թռավ սեղանի վրա, որտեղ երկու անոթ էին դրված, դրանք շուռ տվեց ու ջարդեց։ Անոթներից մեկում ծովային ջրիմուռներից պատրաստված սպիրտային լուծույթ էր, մյուսում` ծծմբաթթու։ Հեղուկ նյութերը խառնվեցին իրար և սենյակում մուգ մանուշակագույն գոլորշու տարօրինակ ամպ բարձրացավ։ Նոր տարրն անվանեցին յոդ, հավանաբար, հին հունարեն iodes – մուգ կապույտ, մանուշակագույն բառից։ Մինչդեռ շատերն այլ կարծիքի են և պնդում են, որ իրականում յոդ բառն այլ ծագում ունի։ Հին եբրայերենով յոդ տառը հոգևոր տարածության և բացարձակ սրբության խորհրդանիշն է, որից սկիզբ է առնում մարդկային էությունը` հասկանալու և սեփական ուժերին ապավինելու ունակություններով։ Ի՞նչ է սա. տարօրինակ զուգադիպություն, թե՞ իրական հրաշք`չգիտենք, սակայն մեր օրերում առանց յոդի խոսք չի կարող լինել ինտելեկտի կամ ֆիզիկական ուժի մասին։ Արդեն 19-րդ դարի երկրորդ կեսերից յոդն սկսեցին օգտագործել որպես հականեխիչ միջոց ամեն կարգի վիրահատական միջամտությունների ժամանակ` սկսած ատամ հեռացնելուց մինչև վերջույթների անդամահատում, ինչը թույլ տվեց 20%-ով կրճատել մահացությունների թիվը։ Այս թիվը պարզապես ցնցեց վիրաբույժներին, ովքեր արդեն հարմարվել էին հետվիրահատական բարդությունների հետ։
    Շատ հետաքրքրիր թեմա եք ընտրել․․․ Եվ <Հալոգեններ> թեման ուսումնասիրելիս կկիրառեմ Ձեր կողմից տրված ինֆորմացիան․․․․

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #176
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    355
    1. Շատ գիտնականներ կարծում են, որ կենդանի օրգանիզմում կան ոչ միայն բոլոր քիմիական տարրերը, այլ նաև նրանցից յուրաքանչյուրը կատարում է որոշակի կենսաբանական գործառույթ: Լիարժեք հաստատված է մոտ 30 քիմիական տարրերի դերը, առանց որի մարմինը չի կարող գոյություն ունենալ: Այս տարրերը կոչվում են կենսական անհրաժեշտ:Մարդու օրգանիզմը կազմված է մոտ 60% ջրից, 34% օրգանական, և 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչնեըն են՝ ածխածինը, ջրածինը և թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաև ազոտը, ֆոսֆորը և ծծումբը: Մարդու օրգանիզմում անօրգանական նյութերում պարտադիր կա 22 քիմիական տարր՝ Ca, P, O, Na, Mg, S, B, Cl, K, V, Mn, Fe, Co, Ni, Cu, Zn, Mo, Cr, Si, I, F, Se:
    2. Գիտնականները պայմանավորվել են, որ եթե տարրի զանգվածային բաժինը օրգանիզմում գերազանցում է 2.10%, ապա այն պետք է դիտարկել որպես մակրոտարր: Միկրոտարրերի բաժինը օրգանիզմում կազմում է 10-3 – 10- 5%: Եթե տարրի պարունակությունը ցածր է 10-5%, այն համարվում է գերմիկրոտարր (ultramicroelements):

  12. #177
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    355
    Քլոր

    Ձախից աջ քլորը, բրոմը և յոդ սենյակային ջերմաստիճանում:Քլորը գազ է, բրոմը հեղուկ, յոդը պինդ: Ֆտոր չի կարող ընդգրկվել պատկերով անոթի մեջ շնորհիվ իր բարձրռեակտիվության պատճառով
    Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման՝ գերազանցապես NaCl և KCl աղերի լուծույթների ձևով։ Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները: Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է։

    Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։ Բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են կերակրի աղի ֆիզիոլոգիական և հիպերտոնիկ լուծույթները։

    Ֆիզիոլոգիական լուծույթ՝ NaCl-ի 0,9 %-անոց ջրային լուծույթ
    Հիպերտոնիկ լուծույթ՝ NaCl-ի 3-10 %-անոց ջրային լուծույթ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  14. #178
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2019
    Գրառումներ
    44
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոդն ընդդեմ Նապոլեոնի

    Եթե որևիցե պատճառով յոդն սկսում է պակասել` խուլերի և թուլամիտների թիվը կտրուկ աճում է։ Տարօրինակ է, բայց փաստ. 18-րդ դարում ֆրանսիական Շվեյցարիայում գյուղերը լի էին տկարամիտ արարածներով և, բնականաբար, նման պայմաններում անհնար էր գտնել զինվորական ծառայությանը պիտանի երիտասարդներ։ Այդ իսկ պատճառով, Նապոլեոն Բոնապարտն ստիպված եղավ իր վրա վերցնել մի տարօրինակ առաքելություն և դառնալ առաջին քաղաքական գործիչը, ով հրաման արձակեց պարբերաբար հետազոտել իր ենթակաների վահանաձև գեղձը։ Ի դեպ, այդ նույն ժամանակաշրջանում լուրջ խնդիրներ էին ծագել նաև զինվորական գործարաններում. կաթսաների պատերին, որոնց մեջ նեխած ծովային ջրիմուռներից եփման եղանակով սելիտրա էին ստանում, որն օգտագործում էին վառոդի արտադրության մեջ, ինչ-որ նստվածք էր առաջանում։ Այդ նստվածքը քայքայում էր մետաղը և կաթսաները դառնում էին անպիտան։ Երկու դեպքում էլ մեծն կայսերը վնասողը ձերդ մեծություն յոդն էր։ Այդ զարմանահրաշ տարրի բացահայտումը վերապահված էր ֆրանսիացի քիմիկոս Բերնար Կուրտուային, ինչը տեղի ունեցավ 1811 թվականին։ Մի օր գիտնականի սիրելի կատուն թռավ սեղանի վրա, որտեղ երկու անոթ էին դրված, դրանք շուռ տվեց ու ջարդեց։ Անոթներից մեկում ծովային ջրիմուռներից պատրաստված սպիրտային լուծույթ էր, մյուսում` ծծմբաթթու։ Հեղուկ նյութերը խառնվեցին իրար և սենյակում մուգ մանուշակագույն գոլորշու տարօրինակ ամպ բարձրացավ։ Նոր տարրն անվանեցին յոդ, հավանաբար, հին հունարեն iodes – մուգ կապույտ, մանուշակագույն բառից։ Մինչդեռ շատերն այլ կարծիքի են և պնդում են, որ իրականում յոդ բառն այլ ծագում ունի։ Հին եբրայերենով յոդ տառը հոգևոր տարածության և բացարձակ սրբության խորհրդանիշն է, որից սկիզբ է առնում մարդկային էությունը` հասկանալու և սեփական ուժերին ապավինելու ունակություններով։ Ի՞նչ է սա. տարօրինակ զուգադիպություն, թե՞ իրական հրաշք`չգիտենք, սակայն մեր օրերում առանց յոդի խոսք չի կարող լինել ինտելեկտի կամ ֆիզիկական ուժի մասին։ Արդեն 19-րդ դարի երկրորդ կեսերից յոդն սկսեցին օգտագործել որպես հականեխիչ միջոց ամեն կարգի վիրահատական միջամտությունների ժամանակ` սկսած ատամ հեռացնելուց մինչև վերջույթների անդամահատում, ինչը թույլ տվեց 20%-ով կրճատել մահացությունների թիվը։ Այս թիվը պարզապես ցնցեց վիրաբույժներին, ովքեր արդեն հարմարվել էին հետվիրահատական բարդությունների հետ։
    Իսկապես կարևոր թեմայից եք խոսել , շնորհակալություն

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 18 18-ից ԱռաջինԱռաջին ... 8161718

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •