+ Կատարել գրառում
Էջ 1 17-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 166 հատից

Թեմա: ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՀԵՏ

  1. #1
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244

    ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՀԵՏ

    XXI դարի մուտքը հայաստանյան դպրոցներում համընկավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանի հետ: Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան , հարուստ կրթական միջավայր, որոնք նպաստում են հետաքրքրասիրության, փորձի ձեռքբերմանը և հարստացնում ուսումնական գործընթացը: : Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող: Մարդկանց ղեկավարելը դժվար է, երեխաներին ղեկավարելը` առավել ևս: Եթե մենք ավելացնե′ք պատասխանատվությունը կատարած գործի, այն է` մարդ ու քաղաքացի ձևավորելու և 21-րդ դարին հարիր գիտելիքներ տալու համար, և մեզ հասկանալի կդառնա ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
    Մանկավարժների ուսումնամեթոդական աշխատանքի կոորդինացումը, մոնիտորինգային հետազոտությունները նպաստում են մասնագիտական իրազեկության աճին, օգնում` գնահատելու սեփական աշխատանքի արդյունքը և կատարելագործելու այն, ծանոթանալու գործընկերների փորձին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին, գիտական նորույթներին: Հուսով եմ` իմ աշխատանքով աջակցելու եմ գործընկերներիս:
    Հարգելի′ կոլեգաներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը , խթանող միջոցները… Ուսուցանող թեստեր, գործնական աշխատանքներ լաբորատոր աշխատանքներ , տեսադասեր,պաշարներ, օրինակելի դասի պլաններ, նյութեր որոնք օգտագործում եք դասապրոցեսում. . .
    Վերջին խմբագրող՝ Տոնոյան Գրետա: 29.03.2018, 16:38:
    Գրետա Տոնոյան

  2. Գրառմանը 36 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Համակարգիչներն էլեկտրոնային համակարգեր են, որոնք ծրագրավորվում են բազմապիսի խնդիրներ լուծելու համար:
    Դպրոցներում, գրասենյակներում և տանը դրանցով ձևակերպում են փաստաթղթեր, ստեղծում մանրակերտներ, կատարում բարդ հաշվարկներ, պահպանում վիթխարի քանակությամբ տեղեկույթ:
    Համակարգիչը կատարում է իր էլեկտրոնային հիշողության մեջ ներդրվող հրահանգները, որոնց հաջորդականությունն անվանում են ծրագիր: Համակարգիչը կարող է կատարել ցանկացած գործառույթ՝ աշխատել և՜ որպես տեքստային պրոցեսոր, և՜ որպես հանրագիտարան, և՜ որպես մաթեմատիկական հզոր հաշվիչ, նույնիսկ կարող է կառավարել ինքնաթիռը, եթե հանդերձված լինի համապատասխան ծրագրերով: Համակարգչի օգտագործումը խնայում է ձեր ժամանակը, ջանքերն ու գումարը։

    ԱՂԲՅՈՒՐ՝
    ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
    Վերջին խմբագրող՝ Տոնոյան Գրետա: 28.03.2018, 00:04:
    Գրետա Տոնոյան

  4. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244

    Դեռևս 1830-ական թվականներին, էլեկտրականության հայտնագործումից շատ առաջ, անգլիացի մաթեմատիկոս Չառլզ Բեբիջը պատրաստել է մեխանիկական համակարգիչ: Միջոցներ չունենալու պատճառով հեղինակն այդ մեքենան իր ժամանակին չի կառուցել. այն ստեղծվել է միայն 1991 թ-ին և հաջողությամբ գործել:
    Էլեկտրոնային առաջին համակարգիչները պատրաստել են Վոն Մոչլին և Պրեսպեր Էկհարտը Ամերիկայում 1950-ական թվականներին: Միկրոսխեմաների փոխարեն դրանցում կային հազարավոր էլեկտրոնային լամպեր, որոնք նման էին սովորական էլեկտրական լամպերի և մեծաչափ էին: Սակայն դրանց հզորությունը շատ ավելի փոքր էր ժամանակակից դյուրակիր համակարգիչների հզորությունից: 1950-ական թվականների վերջերին լամպերը փոխարինվեցին փոքրաչափ (սիսեռահատիկի մեծության) տրանզիստորներով, ինչի շնորհիվ համակարգիչների չափերն զգալիորեն փոքրացան, իսկ հզորությունը կտրուկ աճեց: 1972 թ-ին հայտնվեցին առաջին միկրոսխեմաները՝ չիփերը, իսկ 1978 թ-ին ամերիկացիներ Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը ստեղծեցին առաջին անհատական համակարգիչները: Այդ ժամանակներից ի վեր՝ միկրոպրոցեսորները դարձան անհամեմատ ավելի հզոր, իսկ համակարգիչները՝ ավելի էժան ու հասանելի: Մեր օրերում գիտնականներն աշխատում են ստեղծել նոր համակարգեր՝ նեյրոհամակարգիչներ, որոնք ունակ կլինեն ինքնակատարելագործվելու և ինքնաուսուցանվելու:
    Գրետա Տոնոյան

  6. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645
    Համակարգիչներով աշխատելիս պետք է իմանալ՝

    1. Դրանք աշխատում են միայն նախապես մուտքագրված որոշակի ծրագրերով:

    2.Ծրագիրը հաջորդական հրահանգների ամբողջություն է՝ որոշակի խնդիր լուծելու համար:

    3. Ծրագրի հրահանգները կատարվում են նշված հերթականությամբ՝ քայլ առ քայլ:

    4. Հրահանգները և միջանկյալ արդյունքները պահելու համար պահանջվում են որոշակի քանակությամբ հիշողության բջիջներ:

    5. Հիշողության բջիջներն ունեն իրենց «հասցեները»:
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  8. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244

    Համակարգչի ապարատային և ծրագրային ապահովումը

    Համակարգիչը բաղկացած է ապարատային և ծրագրային ապահովման մասերից:
    • Ապարատային ապահովումը կազմում են պրոցեսորը, էկրանը և ստեղնաշարը:
    • Ծրագրային ապահովումը ծրագրերի այն ամբողջությունն է, որն օգտագործվում է համակարգչում հիմնական գործողությունները կատարելու, օրինակ՝ բառերն ու պատկերներն էկրանի վրա պատկերելու համար:
    • Ծրագրային կիրառական ապահովումը (հավելվածը) առանձին ծրագրեր են, որոնք համակարգչին հնարավորություն են տալիս կատարելու որոշակի գործառույթներ՝ մշակել տեքստը, պահպանել տեղեկույթը, հաշվարկներ կատարել կամ խաղեր խաղալ:
    Գրետա Տոնոյան

  10. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244

    Ինչպես է կառուցված համակարգիչը

    Յուրաքանչյուր համակարգչի «սիրտը» միկրոչիփն է՝ բարդագույն էլեկտրոնային սխեմաներով սիլիցիումի փոքրիկ թիթեղը: Այն կոչվում է միկրոպրոցեսոր: Համակարգչի այս հատվածը կատարում է բոլոր հաշվարկները և մշակում կատարվող ծրագրի հրահանգները: Միկրոպրոցեսորն իրավացիորեն համարվում է անհատական համակարգիչների «էլեկտրոնային ուղեղը»:
    Ծրագրեր և տվյալներ պահելու համար համակարգիչն ունի նաև հիշողության միկրոսխեմաների հավաքածու: Կա հիշողության 2 տեսակ՝ գործութային (օպերատիվ) և հիմնային:
    • Գործութային հիշողությունը համակարգչին հնարավորություն է տալիս հիշելու տվյալները և ապահովում է դրանց արագ ստացումը: Գործութային հիշողության մեջ պահվող ամեն ինչ ջնջվում է համակարգիչն անջատելուց հետո:
    • Հիմնային հիշողության մեջ պահվում են այն անփոփոխ տվյալները, որոնք մշտապես օգտագործվում են: Այդ տվյալները չեն ջնջվում համակարգիչն անջատելուց հետո:
    Գրետա Տոնոյան

  12. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244

    Լրացուցիչ (ծայրամասային)սարքեր

    Սրանք հիմնականում ներմուծիչ և արտանցիչ սարքեր են:
    • Ներմուծիչ սարքերը նախատեսված են համակարգչի մեջ տվյալներ ներմուծելու համար. դրանցից ամենատարածվածը ստեղնաշարն է, ապա՝ «մկնիկը», CD–ROM-ը, տեսածրիչները (սկաներ), միկրոֆոններն ու թվային խցիկները:
    • Արտանցիչ սարքերն ապահովում են տեղեկույթի ստացումը համակարգչից, որոնցից ամենակարևորներն են էկրանի վրա պատկերներ արտացոլող մոնիտորը և թղթի վրա տվյալներ տպող սարքերը: Արտանցիչ սարքեր են նաև բարձրախոսներն ու ականջակալները, որոնցով ձայնային տեղեկույթ է ստացվում:
    • Որոշ լրացուցիչ սարքեր կիրառվում են տվյալների միաժամանակյա ներմուծման և արտանցման համար: Դրանցից ամենատարածվածը տվյալները մագնիսական սկավառակների վրա գրանցելու և տեղեկույթը սկավառակներից կարդալու համար նախատեսված սկավառակատարն է: Մագնիսական սկավառակները լինում են ճկուն կամ դիսկետ և կոշտ կամ վինչեստր: Պնակիտները կամ ամփոփ սկավառակները՝ CD-ներ (compact disk) և DVD-ներ (digital video disk` թվային տեսասկավառակ), հիմնականում օգտագործվում են մեծ ծավալով տվյալներ պահպանելու համար:
    • Մոդեմը ներմուծիչ-արտանցիչ համակարգ է, որը հնարավորություն է տալիս հեռախոսային կապուղով մի համակարգչից մյուսը տվյալներ հաղորդել և նույն եղանակով տեղեկույթ ստանալ:
    Գրետա Տոնոյան

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Մեջբերում Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգիչներով աշխատելիս պետք է իմանալ՝

    1. Դրանք աշխատում են միայն նախապես մուտքագրված որոշակի ծրագրերով:

    2.Ծրագիրը հաջորդական հրահանգների ամբողջություն է՝ որոշակի խնդիր լուծելու համար:

    3. Ծրագրի հրահանգները կատարվում են նշված հերթականությամբ՝ քայլ առ քայլ:

    4. Հրահանգները և միջանկյալ արդյունքները պահելու համար պահանջվում են որոշակի քանակությամբ հիշողության բջիջներ:

    5. Հիշողության բջիջներն ունեն իրենց «հասցեները»:
    Շնորհակալությու՜ն սիրելի Նարինե, թեմային անդրադառնալու համար, հուսով եմ ինչպես միշտ մեզ կօգնեք հետաքրքիր նյութերով, պաշարներով, մեթոդներով…
    Գրետա Տոնոյան

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
    XXI դարի մուտքը հայաստանյան դպրոցներում համընկավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանի հետ: Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան , հարուստ կրթական միջավայր, որոնք նպաստում են հետաքրքրասիրության, փորձի ձեռքբերմանը և հարստացնում ուսումնական գործընթացը: : Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող: Մարդկանց ղեկավարելը դժվար է, երեխաներին ղեկավարելը` առավել ևս: Եթե մենք ավելացնե′ք պատասխանատվությունը կատարած գործի, այն է` մարդ ու քաղաքացի ձևավորելու և 21-րդ դարին հարիր գիտելիքներ տալու համար, և մեզ հասկանալի կդառնա ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
    Մանկավարժների ուսումնամեթոդական աշխատանքի կոորդինացումը, մոնիտորինգային հետազոտությունները նպաստում են մասնագիտական իրազեկության աճին, օգնում` գնահատելու սեփական աշխատանքի արդյունքը և կատարելագործելու այն, ծանոթանալու գործընկերների փորձին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին, գիտական նորույթներին: Հուսով եմ` իմ աշխատանքով աջակցելու եմ գործընկերներիս:
    Հարգելի′ կոլեգաներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը , խթանող միջոցները… Ուսուցանող թեստեր, գործնական աշխատանքներ լաբորատոր աշխատանքներ , տեսադասեր,պաշարներ, օրինակելի դասի պլաններ, նյութեր որոնք օգտագործում եք դասապրոցեսում. . .
    Գրետա ջան, համակարգիչը դարձել եմ մեր կենցաղի անբաժանելի ընկերը: Կենցաղային յուրաքնչյուր սարքի վրա կա համակարգչային փոքրիկ տարր: Այն նաև անփոխարինելի օժանդակ միջոց է ուսուցման պրոցեսում: Համակարգիչների կիրառմամբ դասերը դառնում են ավելի հետաքրքիր, մատչելի և հասանելի: Արտադասարանական միջոցառումներն առանց համակարգիչների չեմ էլ պատկերացնում: Այս ամենը գերազանց է, բայց մի մտավախություն կա: Տեխնոլոգիաների դարում մարդը կտրվում է բնությունից: Եթե նկատել եք բոլորը կամ համակարգիչների մեջ են, կամ էլ սմարտֆոնների: Մի տեսակ ռոբոտացվել է ամեն ինչ: Ցանկալի է, որ մարդն իշխի համակարգչին, և ոչ հակառակը: Ի վերջո համակարգիչը մարդու մտքի արգասիքն է, որը տրված է ի վերուստ:Համակարգիչը պետք է կատարի մարդու օգնականի դերը միայն: Ցավոք, ցանկացած երևույթ ունի երկու կողմ՝ լավ և վատ: Ընտրությունը մերն է:

  18. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13001
    Մեջբերում Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգիչներով աշխատելիս պետք է իմանալ՝

    1. Դրանք աշխատում են միայն նախապես մուտքագրված որոշակի ծրագրերով:

    2.Ծրագիրը հաջորդական հրահանգների ամբողջություն է՝ որոշակի խնդիր լուծելու համար:

    3. Ծրագրի հրահանգները կատարվում են նշված հերթականությամբ՝ քայլ առ քայլ:

    4. Հրահանգները և միջանկյալ արդյունքները պահելու համար պահանջվում են որոշակի քանակությամբ հիշողության բջիջներ:

    5. Հիշողության բջիջներն ունեն իրենց «հասցեները»:
    Շատ ուսանելի ինֆորմացիա էր Նարինե ջան:

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 17-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՅՐԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԽՈՐԹ ՄԱՅՐ
    Հեղինակ՝ Տոնոյան Գրետա, բաժին` Մեթոդական
    Գրառումներ: 84
    Վերջինը: 15.09.2018, 15:12
  2. ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Հոգեբանություն, փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2018, 21:08
  3. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՅՐԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԽՈՐԹ ՄԱՅՐ
    Հեղինակ՝ Տոնոյան Գրետա, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 19.03.2018, 23:58
  4. ԳԵՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ...
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.03.2018, 23:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •