+ Կատարել գրառում
Էջ 2 17-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 166 հատից

Թեմա: ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՀԵՏ

  1. #11
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրետա ջան, համակարգիչը դարձել եմ մեր կենցաղի անբաժանելի ընկերը: Կենցաղային յուրաքնչյուր սարքի վրա կա համակարգչային փոքրիկ տարր: Այն նաև անփոխարինելի օժանդակ միջոց է ուսուցման պրոցեսում: Համակարգիչների կիրառմամբ դասերը դառնում են ավելի հետաքրքիր, մատչելի և հասանելի: Արտադասարանական միջոցառումներն առանց համակարգիչների չեմ էլ պատկերացնում: Այս ամենը գերազանց է, բայց մի մտավախություն կա: Տեխնոլոգիաների դարում մարդը կտրվում է բնությունից: Եթե նկատել եք բոլորը կամ համակարգիչների մեջ են, կամ էլ սմարտֆոնների: Մի տեսակ ռոբոտացվել է ամեն ինչ: Ցանկալի է, որ մարդն իշխի համակարգչին, և ոչ հակառակը: Ի վերջո համակարգիչը մարդու մտքի արգասիքն է, որը տրված է ի վերուստ:Համակարգիչը պետք է կատարի մարդու օգնականի դերը միայն: Ցավոք, ցանկացած երևույթ ունի երկու կողմ՝ լավ և վատ: Ընտրությունը մերն է:
    Սիրելի Նառա համամիտ են Ձեր հետ, վերջին ժամանակներում համակարգիչները ակտիվորեն ներթափանցել են մեր առօրյա:Բացառություն չէ նաև կրթական ոլորտը: Մենք ուսուցիչներս ևս օգտվում ենք համակարգիչներից, մեր ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու նրատակով, հաջողությամբ կիրառում ենք ՏՀՏ-ների ընձեռած հնարավորությունները: Որպեսզի մարդը իշխի համակարգչին, այլ ոչ թե համակարգիչը մարդուն, մասնավորապես աշակերտին, պետք է շատ զգույշ աշխատենք երեխաների հետ, և′ մենք , և′ ծնողները: Օրինակ մեր դպրոցում հատուկ ուշատրություն ենք դարձնում տնային հանձնարարություններին(խոսքը վերաբերվում է ինֆորմատիկա առարկային), լաբորատոր և գործնական աշխատանքներին, մասնակցում ենք տարբեր մրցույթների և այլն:
    Վերջին տարիներին մասնակցում ենք համակարգչային մրցույթ «Աղվես» և «Կրիա» ծրագրերի կիրառմամբ՝ «ՈԶՆԻ »-ի շրջանակներում:Երեխաների ակտիվությունը ամեն տարի մեզ զարմացնում է: Նրանք ուզում են մասնակցել և ինչու չէ նաև հաղթել:Ասեմ ,որ հաջողություններ շատ ունենք: Սա օրինակներից մեկն է ,թե ինչպես երեխաներին ճիշտ ուղի սովորեցնենք: Հետագա գրառումներում ես կներկայացնեմ նմանատիպ օրինակներ, որոնք ցույց են տալիս , որ համակարգիչը կատարում է օգնականի դեր: Եվ իսկապես ընտրությունը մերն է:
    Գրետա Տոնոյան

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Վերջին տարիներին կրթական կայքերիում հրապարակվող նյութերը ցույց են տալիս, որ «Մաթեմատիկա » բնագավառի առարկաների վերաբերյալ ուսումնամեթոդական նյութերն իրենց քանակով ավել են քան ցանկացած այլ առարկայի վերբերյալ նյութերը:Այսինքն մաթեմատիկայի ուսուցիչներն այս հարցում բավականին ակտիվ են:Չէ որ աշխատանքի արդյունքում ծնվում են նոր մտքեր, ՏՀՏ-ից օգտվելու հմտություններ:Ձեռք է բեբերվում արժեքավոր փորձ և ինչու չէ նաև փորձի փոխանակում:
    Գրետա Տոնոյան

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Երեխան ունի իր առանձահատուկ տեսնելու, մտածելու և զգալու ունակությունները: Չկա ավելի հիմար բան , քան փորձել փոխարինել դրանք մեր ունակություններով:
    (Ժ. Ժ. Ռուսո):

    Մեծանալ ամենից առաջ, թերևս, նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն։ Իսկապես, մանկության հիմնական առանձնահատկությունը փոքրիկ մարդու կախվածությունն է մեծահասակներից։ Հասունանալ նշանակում է ինքնուրույնություն ձեռք բերել։
    Կրթել և դաստիարակել անհատական մտածողություն ունեցող, ինքնուրույն գործող և իր սկզբունքներն ունեցող աշակերտ յորաքանչյուր ուսուցչի պարտքն է:
    Ակտիվ ուսուցումը ենթադրում է այնպիսի մեթոդների համակարգի կիրառում, որը ոչ թե նախատեսում է ուսուցչի կողմից պատրաստի գիտելիքի մատուցում, մտապահում և վերարտադրություն, այլև ուսուցման ակտիվ ճանաչողական և պրակտիկ գործունեության ընթացքում գիտելիքների և հմտությունների ինքնուրույն ձեռքբերում։ Ուսուցման ճանաչողական գործընթացը ակտիվացնելու համար կիրառվում են ուսուցման ավանդական մեթոդները՝ օգտագործելով այնպիսի հնարներ, ինչպիսիք են պրոբլեմային իրավիճակի ստեղծումը, հարցադրումը՝ ներառելով պրակտիկ վարժություններ, խնդիրներ։ Իհարկե, ակտիվ մեթոդների կիրառումը ուղղված է առաջնային գիտելիքի ձեռք բերմանը, մտածողության զարգացմանը, հետաքրքրությունների, հմտությունների, կարողությունների ձևավորմանը, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ գործընթացը բավականին ժամանակ է պահանջում և այդ պատճառով անհնար է անցկացնել ողջ ուսուցումը միայն ակտիվ մեթոդներով։ Դրանց հետ զուգահեռ կիրառվում են նաև ավանդական մեթոդներ, ինչպիսիք են պատմելը, բացատրելը, դասախոսություն: Բայց իմ կարծիքով ավելի կարևոր է ,որ ուսուցիչը օգնի սովորողին ինքնագրթությամբ զբաղվելու: Կնշեմ կայքերի հղումներ որոնց միջոցով երեխան կարող է զբաղվել ինքնագրթությամբ.

    http://learnpro.am/
    https://imangleren.wordpress.com/
    https://mathnet.am/l
    http://das.am/
    http://www.alleng.ru/
    http://school-assistant.ru/
    http://school-assistant.ru/
    http://school-assistant.ru/
    http://www.imdproc.am/
    Գրետա Տոնոյան

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645
    Մեջբերում Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին տարիներին կրթական կայքերիում հրապարակվող նյութերը ցույց են տալիս, որ «Մաթեմատիկա » բնագավառի առարկաների վերաբերյալ ուսումնամեթոդական նյութերն իրենց քանակով ավել են քան ցանկացած այլ առարկայի վերբերյալ նյութերը:Այսինքն մաթեմատիկայի ուսուցիչներն այս հարցում բավականին ակտիվ են:Չէ որ աշխատանքի արդյունքում ծնվում են նոր մտքեր, ՏՀՏ-ից օգտվելու հմտություններ:Ձեռք է բեբերվում արժեքավոր փորձ և ինչու չէ նաև փորձի փոխանակում:


    Աշակերտների մաթեմատիկական հետաքրքրությունները խթանելու միջոց կարող է հանդիսանալ դասի մեջ լրացուցիչ տեղեկատվական, ցուցադրական կամ հետաքրքրաշարժ նյութի ներառումը: Օրինակ՝ նման գործառույթ է իրականացնում պատմական ակնարկը, գործողությունների կատարումը ոչ ստանդարտ ձևով … որը դասի ժամանակ կարող է ներկայացնել ուսուցիչը, կամ աշակերտները՝ որոնք նախապես պատրաստել են համապատասխան լրացուցիչ տեղեկատվական նյութը:
    Օրինակ՝ Ֆլամենդացի ինժեներ և գիտնական Սիմոն Սվետինը(1548-1620), Ալ Կաշիից 150 տարի հետո, Եվրոպայում գրեց աշխատություն տասնորդական կոտորակների մասին: Նա ոչ միայն առաջարկում է տասնորդական կոտորակների մասին տեսությունը, այլև առաջարկում է օգտվել դրանցից, որպեսզի հաշվարկները լինեն ավելի ճշգրիտ և խուսափեն կորուստներից: Նա առաջարկում է թվի կոտորակային և ամբողջ մասերը գրել մի տողում,բաց համարակալել դրանք: Նրան համարում են տասնորդական կոտորակների հայտնագործողը:
    1571թ.-ին Յոհան Կեպլերն առաջարկեց տասնորդական կոտորակների ժամանակակից գրելաձևը, այսինքն ամբողջ և կոտորակային մասերը իրարից բաժանել ստորակետով . 3,7:
    Ուստի «Տասնորդական կոտորակներ≫ թեման ուսուցանելիս մաթեմատիկոսների մասին պատմական ակնարկների ներկայացումը սովորողների հետաքրքրությունը:
    Ներկայացնում եմ « Տասնորդական կոտորակներ » դասի ցուցադրությունը՝
    ≪ Ինտերակտիվ մեթոդների կիրառումը, ինֆորմատիկա եվ մաթեմատիկա առարկաների ինտեգրումը≫, որում ընդգրկել եմ հակիրճ պատմական ակնարկ Ֆրանսուա Վիետի, Սիմոն Սվետինի, Յոհան Կեպլերի, նրանց կյանքի և գործունեության մասին:
    Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/23104
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Մեջբերում Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշակերտների մաթեմատիկական հետաքրքրությունները խթանելու միջոց կարող է հանդիսանալ դասի մեջ լրացուցիչ տեղեկատվական, ցուցադրական կամ հետաքրքրաշարժ նյութի ներառումը: Օրինակ՝ նման գործառույթ է իրականացնում պատմական ակնարկը, գործողությունների կատարումը ոչ ստանդարտ ձևով … որը դասի ժամանակ կարող է ներկայացնել ուսուցիչը, կամ աշակերտները՝ որոնք նախապես պատրաստել են համապատասխան լրացուցիչ տեղեկատվական նյութը:
    Օրինակ՝ Ֆլամենդացի ինժեներ և գիտնական Սիմոն Սվետինը(1548-1620), Ալ Կաշիից 150 տարի հետո, Եվրոպայում գրեց աշխատություն տասնորդական կոտորակների մասին: Նա ոչ միայն առաջարկում է տասնորդական կոտորակների մասին տեսությունը, այլև առաջարկում է օգտվել դրանցից, որպեսզի հաշվարկները լինեն ավելի ճշգրիտ և խուսափեն կորուստներից: Նա առաջարկում է թվի կոտորակային և ամբողջ մասերը գրել մի տողում,բաց համարակալել դրանք: Նրան համարում են տասնորդական կոտորակների հայտնագործողը:
    1571թ.-ին Յոհան Կեպլերն առաջարկեց տասնորդական կոտորակների ժամանակակից գրելաձևը, այսինքն ամբողջ և կոտորակային մասերը իրարից բաժանել ստորակետով . 3,7:
    Ուստի «Տասնորդական կոտորակներ≫ թեման ուսուցանելիս մաթեմատիկոսների մասին պատմական ակնարկների ներկայացումը սովորողների հետաքրքրությունը:
    Ներկայացնում եմ « Տասնորդական կոտորակներ » դասի ցուցադրությունը՝
    ≪ Ինտերակտիվ մեթոդների կիրառումը, ինֆորմատիկա եվ մաթեմատիկա առարկաների ինտեգրումը≫, որում ընդգրկել եմ հակիրճ պատմական ակնարկ Ֆրանսուա Վիետի, Սիմոն Սվետինի, Յոհան Կեպլերի, նրանց կյանքի և գործունեության մասին:
    Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/23104
    Սիրելի Նարինե, շատ հետքրքիր դաս եք ներկայացրել: Ցուցադրումները այնպես եք պատրաստել , որ դրանց կիրառմամբ անցկացվող դասի ժամանակ դասարանը կներգրավվի դասապրոցեսի մեջ՝աշակերտները կլինեն ոչ, թե պասիվ դիտողի դերում, այլ կդառնան ուսուցման գործընթացի ակտիվ մասնակիցներ: Նման մոտեցման շնորհիվ խթանվում է սովորողների տրամաբանական մտածողությունը, և նրանց հնարավորություն է ընձեռվում կատարել համապատասխան հետևություններ ու եզրահանգումներ:Իսկ ուսուցիչը , ձերբազատվելով պատրաստի գիտելիք հաղորդողի դերից, ստանձնում է դասապրոցեսը կազմակերպողի ու վերահսկողի դերը: Շնորհակալությու՜ն:
    Գրետա Տոնոյան

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մոդերատոր Թամարա Միրզոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2018
    Գրառումներ
    166
    Հեղինակության աստիճան
    755
    ՏՀՏ-ների օգտագործումը թույլ է տալիս բարձրացնելու առարկաների նկատմամբ հետաքրքրասիրությունը, ընդլայնում է փորձերի ցուցադրման հնարավորությունները:
    Տեխնոլոգիաների յուրացման արդյունքում աշակերտները դառնում են.
    1/ տեղեկատվական տեխնոլոգիաների հմուտ օգտագործողներ,
    2/ տեղեկույթը որոնելու, գնահատելու ընդունակություն ունեցողներ,
    3/ տեխնոլոգիական գործիքները ստեղծագործաբար և արդյունավետ օգտագործողներ,
    4/ իրազեկ, պատասխանատու, հասարակական կյանքին մասնակցելու ընդունակ քաղաքացի:
    Վերջին խմբագրող՝ Թամարա Միրզոյան: 30.03.2018, 21:24:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Հետաքրքիր համագործակցություն ստացվեց իմ ու Ֆորումի մասնակից Նանեյի միջև: Ես իր նյութում գրառել էի իմ պատրաստած պաշարի հղումը՝
    https://lib.armedu.am/resource/23333
    Ինքը ինձ պատասխանեց տեսադաս պատրաստելով՝
    «Հարգելի Գրետա Տոնոյան Ձեր շնորհանդեսի հիման վրա ստեղծեցի ինտերակտիվ տեսադաս PlayPosit հարթակի միջոցով, որն իր մեջ պարունակում է շնորհանդեսի վերջում դրված Ձեր հարցերը: Խնդրեմ, https://www.playposit.com/share/3897...0180327-161506»:
    Ստացվեց հետաքրքիր փորձի փոխանակում Ֆորումի շրջանակներում:
    Գրետա Տոնոյան

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Մեջբերում Թամարա Միրզոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ՏՀՏ-ների օգտագործումը թույլ է տալիս բարձրացնելու առարկաների նկատմամբ հետաքրքրասիրությունը, ընդլայնում է փորձերի ցուցադրման հնարավորությունները:
    Տեխնոլոգիաների յուրացման արդյունքում աշակերտները դառնում են.
    1/ տեղեկատվական տեխնոլոգիաների հմուտ օգտագործողներ,
    2/ տեղեկույթը որոնելու, գնահատելու ընդունակություն ունեցողներ,
    3/ տեխնոլոգիական գործիքները ստեղծագործաբար և արդյունավետ օգտագործողներ,
    4/ իրազեկ, պատաասխանատու, հասարակական կյանքին մասնակցելու ընդունակ քաղաքացի:
    Սիրելի Թամարա, շնորհակալ եմ որ անդրադարձաք իմ ներկայացրած թեմային: Հետաքրքիր ու ուսանելի ինֆորմացիա եք գրել: Մարդու միտքը շարունակ փորձում է մշակել մեթոդներ, հնարներ,գտնել միջոցներ, դասապրոցեսը ավելի հետաքրքիր դարձնելու համար: Այս հարցում անփոխարինելի դեր ունեն համակարգիչները…
    Վերջին խմբագրող՝ Թամարա Միրզոյան: 30.03.2018, 21:23:
    Գրետա Տոնոյան

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Յուրաքանչյուր ուսուցիչ ցանկանում է ավելի հետաքրքիր դարձնել իր դասաժամը: Մեկին հաջողվում է այդ պրոցեսը լավ կատարել, մյուսին քիչ: Այդ ամենը կախված է ուսուցչի պատրաստվածությունից, փորձից, ինքնակրթուրյամբ զբաղվելուց: Ավելի արդյունավետ դասավանդելու, աշակերտների վերաբերմունքը դպրոցի նկատմամբ ավելի դրական դարձնելու համար շատ օգտակար է տեսադասերի կիրառումը: Նկարահանելով նոր թեմայի հաղորդումը, այն ներկայացվում է աշակերտներին լոկալ ցանցի միջոցով իրար միացված համակարգիչներով կամ պրոյեկտորի միջոցով էկրանի վրա: Այս դեպքում հեշտանում է ուսուցչի գործը:Այս ձևով ուսուցիչը ազատվում է միևնույն նյութը մի քանի դասարանում հաղորդելուց: Դասի պլանը կազմվում է համակարգչում Word ծրագրով, իսկ պարապած դասաժամերը լրացվում է Excel ծրագրով :
    Գրետա Տոնոյան

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Թեմատիկ աշխատանքների համար շատ հարմար են թեստերը: Թեստեր կարելի է կազմել տարբեր ծրագրերով`
    MSACCESS, Microsoft Office Excel , Microsoft Office Word , Microsoft Office PowerPoint :
    Սակայն այս ծրագրերով թեստ կազմելու համար անհրաժեշտ են նախնական գիտելիքներ: Իսկ MyTestX ծրագրով կարող է թեստ պատրաստել յուրաքանչյուր ուսուցիչ : Այստեղ կատարվում է թեստի տեսակի , հարցերի հաջորդականության, պատասխանների հաջորդականության, ժամանակի, գնահատման ընտրություն: Աշակերտը տեսնում է իր սխալը և գնահատականը, իսկ ուսուցչի համակարգչում գրանցվում են բոլոր մանրամասները: Այս ծրագրով շատ հարմար է կիսամյակային թեստեր պատրաստելը օգտվելով նախապես կազմված թեստերից:
    Վերջին խմբագրող՝ Տոնոյան Գրետա: 30.03.2018, 14:36:
    Գրետա Տոնոյան

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 17-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՅՐԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԽՈՐԹ ՄԱՅՐ
    Հեղինակ՝ Տոնոյան Գրետա, բաժին` Մեթոդական
    Գրառումներ: 84
    Վերջինը: 15.09.2018, 15:12
  2. ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Հոգեբանություն, փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2018, 21:08
  3. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՅՐԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԽՈՐԹ ՄԱՅՐ
    Հեղինակ՝ Տոնոյան Գրետա, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 19.03.2018, 23:58
  4. ԳԵՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ...
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.03.2018, 23:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •