Էջ 1 49-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 490 հատից

Թեմա: Հանելուկը որպես մտավոր զարգացման միջոց

  1. #1
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,682
    Հեղինակության աստիճան
    27995

    Հանելուկը որպես մտավոր զարգացման միջոց

    Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է։Գրականության մեջ մշակվել է
    5-րդ դարից։Չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է,մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում
    լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց,իսկ
    մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  2. Գրառմանը 35 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,682
    Հեղինակության աստիճան
    27995
    Հարգելի՛ գործընկերներ եկեք քննարկենք այս թեման։Ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները հանելուկների
    մասին։Առաջարկեք նաև հետաքրքիր հանելուկներ։
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  4. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    42722
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է։Գրականության մեջ մշակվել է
    5-րդ դարից։Չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է,մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում
    լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց,իսկ
    մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։


    Հանելուկ, բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք ։ Հանելուկն առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։

    Հանելուկի վաղնջական նմուշներ և կիրառման մասին վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։

  6. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,682
    Հեղինակության աստիճան
    27995
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանելուկ, բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք ։ Հանելուկն առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։

    Հանելուկի վաղնջական նմուշներ և կիրառման մասին վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։
    Շնորհակալություն հարգելի՛ Նաիրա թեմայիս արձագանքելու և օգտակար նյութի համար։
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    4181
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է։Գրականության մեջ մշակվել է
    5-րդ դարից։Չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է,մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում
    լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց,իսկ
    մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։
    Հանելուկները երեխաների ամենասիրած ստեղծագործություններն են:Հանելուկները հարուստ են հակադրություններով ր համեմատություններով:Նրանց պատասխանների գուշակումը երեխայից պահանջում է վերացարկման ունակություն, որի զարգացումը նպաստում է հետագա ողջ ուսումնական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
    Հանելուկն առակների և երևույթների ցայտուն, ակնհայտ հատկանիշների վառ և պարզ նկարագրությունն է:

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1321
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է։Գրականության մեջ մշակվել է
    5-րդ դարից։Չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է,մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում
    լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց,իսկ
    մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։
    Հարգելի Էմմա հետաքրքիր թեմա է։ Ներկայացնում եմ մի հանելուկ։ Փորձեք կռահել։
    Մի դուռ ունի, հինգ պատուհան, հինգ քույրերի բնակարան։

  12. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Անի Ղարիբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2017
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    1639
    Հանելուկի միջոցով կարելի է հաղորդել այնպիսի գիտելիքներ, ինչպիսիք բառի ուղիղ և փոխաբերական իմաստներն են, ձևավորել բառիմաստը բացատրելու, համեմատելու, բառարանային հոդվածն ( առանց տվյալ հասկացությունների սահմանման) ընկալելու ունակություններ, հնարավոր է նաև տարաբնույթ առարկաների և երևույթների մասին երեխաներին նոր տեղեկություններ հաղորդել, նպաստել ընդհանրացնող անունների, խոսքի մասերի վերաբերյալ գործնական գիտելիքների ձեռքբերմանը:

  14. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    4181
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ գործընկերներ եկեք քննարկենք այս թեման։Ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները հանելուկների
    մասին։Առաջարկեք նաև հետաքրքիր հանելուկներ։
    Դասի ժամանակ հանելուկը գործածվում է թե որպես նոր նյութի հաղորդման, թե աշակերտների ձեռք բերած գիտելիքների ամփոփման միջոց, թե որպես դասին հետաքրքրաշարժություն հաղորդող հնար:Հանելուկի հետ կապված յուրաքանչյուր աշխատանք իրականացնելիս կարևոր է հաշվի առնել այդ գործընթացի մեթոդական բոլոր յուրահատկությունները:
    Առաջարկում եմ խաղ ,որի ընթացքում աշակերտները յուրացնում են ստեղծագործության այս տեսակի՝ հանելուկի կառուցվածքը:

    Խաղ՝ «Հրաշալի պարկ»
    «Հրաշալի պարկը » կտորից կարված մի փոքրիկ տոպրակ է, որը զարդարված է հեքիաթային,զվարճալի գույներով և պատկերներով:Նրա մեջ ուսուցիչն իր հայեցողությամբ լցնում է տարբեր առարկաներ/ըստ նպատակի/:Սկզբում խաղավարի դերում հանդես է գալիս ուսուցիչը:Նա ձեռքը մտցնում է պարկի մեջ և հանելուկային ոճով ասում է. «Իմ ձեռքում է մի առարկա, որը կլոր է, կոշտ կեղևով, որի մեջ լի են թթվաշ, կարմիր հատիկներ:Ասեք , տեսնենք ինչ միրգ է այն»:Այսինքն ՝ ուսուցիչը որքան էլ հանելուկային ոճով ներկայացնում է առարկան,այնուամենայնիվ , նրա կարևոր հատկանիշներից մեկը հուշում է՝ «միրգ է», որպեսզի աշակերտները ճիշտ ուղղությամբ մտածեն:Աշակերտները պետք է յուրացնեն , որ հանելուկը բառի իմաստի բացատրությունն է՝ այլաբանության ճանապարհով:

    Աղբյուրը՝ «Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա» Ջ. Գյուլամիրյան

  16. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (27.03.2018), anya. (28.03.2018), Narine Stepanyan (30.03.2018), Narine. (19.04.2018), Վախթանգ Դավթյան (03.04.2018), Սիրանուշ Մուրադյան (19.06.2018), Ա. Գինոսյան (27.03.2018), Անի Ղարիբյան (28.03.2018), Անուշ Առաքելյան (28.03.2018), Արաքսյա Սաղոյան (12.07.2018), Արփինե Մ (04.04.2018), Գայանե Սիմոնյան (30.03.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (19.04.2018), Էմմա Խաչատրյան (27.03.2018), Լ ի ա (27.03.2018), Ծովինար Հովհաննիսյան (15.05.2018), Մարգարյան Նաիրա (27.03.2018), Մարինա76 (14.04.2018), Մարինե Յարմալոյան (29.03.2018), Մկրտչյան Դոնարա (31.03.2018), Sirvard (31.03.2018)

  17. #9
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1321
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ գործընկերներ եկեք քննարկենք այս թեման։Ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները հանելուկների
    մասին։Առաջարկեք նաև հետաքրքիր հանելուկներ։
    Ի՞նչ երկրաչափական պատկեր կստանաք, եթե հինգ հատված միացնեք այնպես, որ ունենան տաս հատման կետ։

  18. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2017
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Հանելուկներն օգնում են մարզել միտքն ու երևակայությունը, հանդես բերել հնարամտություն և առարկայի կամ երևույթի տիպիկ մի քանի հատկանիշների շնորհիվ ճանաչել այն: Երեխաներից շատերը հույսը դնելով միայն իրենց ուժերի վրա, կարողանում են կռահել ու լուծել շատ հանելուկներ:Դա հատկապես հաջողվում է նրանց, ովքեր վարժել են այլաբանական մտածողությանը, միտքը լարելով հասկանում են, թե խոսքն ինչի կամ ում է վերաբերում:

  20. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 49-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •