Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456
Ցույց են տրվում 51 համարից մինչև 57 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. #51
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    38
    Գրառումներ
    851
    Հեղինակության աստիճան
    108
    ՏԱՐԻՆԵՐՍ
    Տարինե՜րս,տարինե՜րս,
    Ո՞ւր մնացին տարիներս,
    Կանաչ- կարմիր,
    Սև-սպիտակ տարիներս,
    Իմ սառն ու տաք,
    Ծուռ ու շիտակ
    Տարինե՜րս,տարինե՜րս:
    Ո՞ւր գնացին խեղճ ու կրակ,
    Ոտաբոբիկ տարիներս,
    Իմ թևավոր,իմ թևաբեկ
    Տարիներս
    Իմ սիրավոր,
    Իմ ձիավոր
    Տարիներս ու՞ր մնացին:
    Որքան ցավեր տվին, առան,,
    Որքան սևե՛ր,սևե՛ր,սևե՛ր,
    Տարինե՜րս,տարինե՜րս:
    Որքա՜ն չասված խոսքեր տարան,
    Որքա՜ն չասվածսերե՜ր,սերե՜ր,
    Տարիներս:
    Ո՞ւր գնացին,ինչպե՞ս անցան
    Քար քրքրող,երկինք խմթղ
    Տարինե՜րս,տարինե՜րս,
    Այս ինչքան շուտ վրա հասան
    Իմ ցուպավոր,
    Ասուպավոր տարիներս:
    Մեն մի օրով հավաքվեին
    Գային,գային
    Եվ աճյունիս վրա լային
    Իմ բախտավոր,
    Աղետավոր տարիներս,
    Կանաչ-կարմիր,սև, սպիտակ
    Ապրած բոլոր
    Տարինե՜րս,տարինե՜րս:
    Համո Սահյան

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (07.04.2018), Վ. Հովհաննիսյան (03.04.2018), Մարգարյան Նաիրա (03.04.2018), Մինասյան Նորա (15.06.2018)

  3. #52
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,325
    Հեղինակության աստիճան
    266
    ԱՊՐԵԼ

    Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
    Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
    ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
    թե ինքըդ քեզ արհամարհես
    ու համառես,
    քեզ հետ վիճի՛,
    քեզ չզիջի՛,
    համբերատար քեզ հետ խոսի՜,
    հակառակո՛ւմ քեզ համոզի
    ինքը... հզոր Հանրությունը...

    Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ ուրիշի խինդով խնդաս,
    Որ ուրիշի ցնծությունով
    Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

    Լինես, մնաս ամենքի հետ,
    Նրանց կամքին հպատակվես,
    «Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
    Նրանց ցավով լուռ տապակվես:

    Տրվես նրանց լույսի նման
    Եվ չխաբես՝ հույսի նման:
    Արշալույսի նման բացվես
    նրա՛նց համար,
    Վերջալույսի նման բացվես
    նրա՛նց համար:
    Թե լաց լինես՝ նրանց համար,
    Թե բաց լինես՝ նրանց համար:
    Եվ հա՜ց լինես նրանց համար՝
    հոգևոր հա՛ց,
    Քեզ նրանցով կյանքում զինես
    Եվ նրանցով կյանքում լինես
    ոգևորվա՜ծ:
    Եվ նրանցով կյանքում լինես
    թույլ կամ ուժեղ,
    Եվ նրանցով կյանքում լինես
    բույլ կամ մժեղ:
    Թշվառ՝ ինչպես անապաստան,
    Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...

    Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,
    Որ նրանց հետ մթնես - ամպես,
    Եվ նրանց հետ շանթարձակվես.
    Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
    Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
    Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
    Ինչպես նամակ և կամ բացիկ...

    Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
    Կյանքդ խառնել նրանց կյանքին,
    Տառապանքդ՝ տառապանքին,
    Ջանքդ՝ ջանքին,
    Ցանքդ՝ ցանքին,
    Եվ ենթարկվել նրանց կամքին,
    Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
    Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...

    Պարույր Սևակ

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (07.04.2018), Լ ի ա (03.04.2018), Մարգարյան Նաիրա (05.04.2018), Մինասյան Նորա (11.06.2018), Ruzanna3 (29.05.2018)

  5. #53
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    38
    Գրառումներ
    851
    Հեղինակության աստիճան
    108
    Երբ որ նշան են բռնել թիկունքիդ,
    Քո զգաստությունն էլ իմաստ չունի,
    Երբ բարձրությամբ են ծառ կոչում ծառին.
    Բնի հաստությունն էլ իմաստ չունի....

    Այս եղած-չեղած, մեղաց աշխարհում
    Հնում իր ուղին շեղած աշխարհում
    Իմաստունների թիվն այնքան է շատ,
    Որ իմաստությունն էլ իմաստ չունի:

    Համո Սահյան

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (29.05.2018), սուսան1965 (07.04.2018), Մարգարյան Նաիրա (05.04.2018)

  7. #54
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    264
    Հեղինակության աստիճան
    18
    «....Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա, քաղցր գվգվալով, և նորից խոսեց իր սրտում.

    — Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան։

    — Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս հրաշքն ու հեքիաթը։

    Ո՞վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը՝ եղջյուրները քարերին փշրելով տարփալից մռնչյունով թավուտները թինդ հանե։

    Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին։

    Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չփափագի երբե՛ք մեռնելու։

    Ո՛վ սեր, դո՜ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն, ես վաղո'ւց ճանաչում եմ քեզ։ Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը…» /Ավ.Իս . /

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (29.05.2018), Լ ի ա (07.04.2018), Մարգարյան Նաիրա (11.06.2018)

  9. #55
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    532
    Հեղինակության աստիճան
    147
    Հոգուս վրա տխրություն է հաճախ թառում,
    Երբ թաց աշնան չոր խաշամն է ծածկում առուն,
    Չոր խոտի հետ երբ այրվում է թուփը կանաչ,
    Երբ մենք` հիմար տղամարդիկ, չենք նկատում ազնիվ կանաց:

    Ու երբ գուսան- չալ կաքավն է ընկնում վանդակ,
    Իսկ երգ ասող,
    Նվագ հատող
    Մարդը դառնում... մեկենասի ձուլման քանդակ...

    Ես, սրտիս տեղ, իմ կրծքի տակ
    Տխուրաչյա մի կաքավ եմ հաճախ զգում...
    Պարույր Սևակ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լ ի ա (31.05.2018), Մարգարյան Նաիրա (11.06.2018), Մինասյան Նորա (10.06.2018)

  11. #56
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    619
    Հեղինակության աստիճան
    328
    ՝Իմ չլինելուց ես չեմ վախենում,
    Ես չեմ վախենում իմ բաժին մահից:
    Սակայն ծնկներս դողում են անվերջ
    Մեր հոգնահանճար, բայց խեղճ ու անճար
    Մեր մոլորակի
    Անվախճանության վախճանի ահից:

    ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (11.06.2018), Լ ի ա (15.06.2018), Մարգարյան Նաիրա (11.06.2018)

  13. #57
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    532
    Հեղինակության աստիճան
    147
    Համո Սահյան

    Իմ կյանքը
    Դու ուզեցիր, որ ես
    Քեզ տիրություն անեմ,
    Ու ես անտեր մնամ:
    Ամեն, ամեն ինչ տամ,
    Տեղը ոչինչ չառնեմ,
    Ու քեզ ընկեր մնամ:

    Դու իմ արևն առար
    Եվ ուզեցիր, որ ես
    Շնորհակալ լինեմ,
    Ես անարև մնամ,
    Բայց քո բախտի համար
    Արևագալ լինեմ:

    Դու ուզեցիր, որ ես
    Քեզ թողնեմ ու գնամ,
    Բայց և քոնը լինեմ,
    Արցունքի մեջ մնամ
    Ու սգի մեջ մնամ,
    Եվ քո տոնը լինեմ:

    Դու ուզեցիր, որ ես
    Փոխվեմ հազար անգամ,
    Բայց և հինը լինեմ :
    Քեզ ուրիշին տվիր
    Եվ չուզեցիր անգամ,
    Որ ես իմը լինեմ:

    Դու ուզեցիր, որ ինձ
    Քո մեղքերով չափեմ
    Ու մեղքի տակ մնամ,
    Քո մեղքերի վրա
    Իմ աչքերը փակեմ
    Եվ անգիտակ մնամ:

    Գուշակեցեք, խնդրեմ,
    Մարգարեներ, հիմա,
    Ես ձեր ճորտը լինեմ,
    Թե մինչև երբ պիտի
    Ես իմ տան մեջ` միակ
    Ավելորդը լինեմ:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լ ի ա (15.06.2018), Մարգարյան Նաիրա (11.06.2018), Մինասյան Նորա (15.06.2018)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 185
    Վերջինը: 26.03.2018, 17:02
  2. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՅՐԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԽՈՐԹ ՄԱՅՐ
    Հեղինակ՝ Տոնոյան Գրետա, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 19.03.2018, 23:58
  3. ԳԵՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ...
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.03.2018, 23:08
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 07.02.2014, 12:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •