Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234
Ցույց են տրվում 31 համարից մինչև 37 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Գնահատում

  1. #31
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2017
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    4
    Իսկ իմ կարծիքով պետք է գնահատական հասկացողությունը հանրակրթական դպրոցներից հանեն,իմ աշխատանքային փորձից ելնելով համարձակվում եմ ասել, որ յուրաքանչյուր ուսուցիչ գնահատում է աշակերտին ելնելով իր անհատական դիրքորոշումներից և մոտեցումներից:Աշակերտը պետք է սովորի և յուրացնի գիտելիքը իր հետագա զարգացվածության և մասնագիտության համար և ոչ թե գնահատականի :

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #32
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2017
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    4
    Աշխատանքը գնահատելիս ցանկալի է, որ ուսոիցիչը մեկնաբանությունն անի դրական կողմերի վերաբերյալ, ապա նոր սկսի քննադատել աշխատանքը: Այն պետք է ընդգրկի խորհուրդ, խրատ, լինի կոնկրետ, անաչառ և ուղղված լինի սովորողի զարգացմանը:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #33
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2017
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    4
    Հասակակիցների գնահատումը գնահատման այն մեթոդներից է , որը հնարավորություն է տալիս սովորողին ինքնուրույն, առանց ուսուցչի անմիջական մասնակցության հետևել իր գիտելիք ստանալու գործընթացին, իր առաջընթացին և գնահատել իր հնարավորությունները:Այն զարգացնում է ինքնուրույն սովորելու հմտություն կարողություն: Այս մեթոդների կիրառումով սովորողները ավելի լավ են իմաստավորում իրենց ուժեղ և թույլ կողմերը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ստեփանյան Նելլի (08.05.2018), Գյուլնարա (08.05.2018)

  7. #34
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    13
    Ընդ որում, նոր համակարգի առանցքում դրվում է ոչ թե աշակերտների գիտելիքների պարզապես ստուգումը, այլ նախեւառաջ գնահատման միջոցով ուսուցման գործընթացի խթանումը՝ այդ կերպ փորձելով ապահովել աշակերտի համակողմանի զարգացումը, գիտելիքները կարողությունների վերածելը։
    Մեր ժամանակի դպրոցում իրականացվում է ստուգում-գնահատում եւ ծնողին առաջին հերթին հետաքրքրում է գնահատականը, այլ ոչ թե գնահատման հիմքը, այսինքն՝ աշակերտի գիտելիքների կարողությունները։ Փաստորեն մեր դպրոցներում ուսուցիչները հիմնականում ստուգողական աշխատանք են իրականացնում, մինչդեռ պարտավոր են բացատրել, հաղորդել, մեկնաբանել, ի վերջո սովորողների հետ միասին աշխատել՝ օգնելով, որ նա յուրացնի։
    Եթե նախկինում գնահատման համակարգը հիմնված էր սովորողների մտապահելու եւ վերարտադրելու կարողությունը գնահատելու վրա, ապա այժմ գնահատման համակարգը պետք է լիովին համապատասխանեցվի կրթակարգի պահանջներին, ուսումնական նոր ծրագրերին, որտեղ առանձին կրթական բովանդակության բաղադրիչներ են սահմանված։
    Նախկինում ընդհանրական անվանումներ էին՝ գիտելիքներ, կարողություններ եւ հմտություններ, այժմ դրանցից յուրաքանչյուրն ամփոփում է որոշակիորեն կոնկրետ բովանդակություն։ Կրթական ազգային ինստիտուտը եւ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը մշակել եւ ԿԳ նախարարությանն են ներկայացրել հիմնական դպրոցների սովորողների ընթացիկ գնահատման հայեցակարգը, համաձայն որի գնահատումը իրականացվում է 10 միավորանոց համակարգով։
    Ո՞րն է փոփոխությունների հիմնական նպատակը։ Մասնագետների կարծիքով, անցումը գնահատման նոր համակարգի պայմանավորված է, մի կողմից, միջազգային դաշտում համադրելիության անհրաժեշտությամբ, մյուս կողմից՝ ուսուցողական աշխատանքի կարեւորությամբ։ Ընդ որում, մասնագետների հավաստմամբ, չափման միավորների սահմանումը երկրորդական խնդիր է, կարեւորը հենց կրթության որակի բարելավումն է։
    Նկատենք, որ թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները շատ են կենտրոնանում 10 միավորանոց համակարգի վրա, մինչդեռ այս դեպքում պարզվում է, որ չափման միավորի ընտրությունը չէ կարեւորը։ Կարեւորը ուսուցանող գնահատումն է, ընդ որում` գնահատման տարատեսակների կիրառմամբ։ Այդ դեպքում կարեւորվում է նաեւ սովորողի ինքնագնահատականը՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների սերտացումը։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #35
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    13
    Մեջբերում LiannaT-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասակակիցների գնահատումը գնահատման այն մեթոդներից է , որը հնարավորություն է տալիս սովորողին ինքնուրույն, առանց ուսուցչի անմիջական մասնակցության հետևել իր գիտելիք ստանալու գործընթացին, իր առաջընթացին և գնահատել իր հնարավորությունները:Այն զարգացնում է ինքնուրույն սովորելու հմտություն կարողություն: Այս մեթոդների կիրառումով սովորողները ավելի լավ են իմաստավորում իրենց ուժեղ և թույլ կողմերը:
    Եթե նախկինում գնահատման համակարգը հիմնված էր սովորողների մտապահելու եւ վերարտադրելու կարողությունը գնահատելու վրա, ապա այժմ գնահատման համակարգը պետք է լիովին համապատասխանեցվի կրթակարգի պահանջներին, ուսումնական նոր ծրագրերին, որտեղ առանձին կրթական բովանդակության բաղադրիչներ են սահմանված։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #36
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    13
    Մեջբերում Tamara Zakaryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրակրթության ոլորտում պայմանականորեն տարանջատվում է ներքին և արտաքին գնահատում:
    Ներքին՝ ոչ պաշտոնական գնահատումը կիրառվում է դասի ընթացքում՝ հարցման, ուսուցողական, ստուգողական և այլ առաջադրանքների ստուգման միջոցով:
    Արտաքին՝ պաշտոնական գնահատումն իրականացվում է դպրոցից դուրս գործող համապատասխան կազմակերպությունների կողմից:
    Ո՞րն է փոփոխությունների հիմնական նպատակը։ Մասնագետների կարծիքով, անցումը գնահատման նոր համակարգի պայմանավորված է, մի կողմից, միջազգային դաշտում համադրելիության անհրաժեշտությամբ, մյուս կողմից՝ ուսուցողական աշխատանքի կարեւորությամբ։ Ընդ որում, մասնագետների հավաստմամբ, չափման միավորների սահմանումը երկրորդական խնդիր է, կարեւորը հենց կրթության որակի բարելավումն է։
    Նկատենք, որ թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները շատ են կենտրոնանում 10 միավորանոց համակարգի վրա, մինչդեռ այս դեպքում պարզվում է, որ չափման միավորի ընտրությունը չէ կարեւորը։ Կարեւորը ուսուցանող գնահատումն է, ընդ որում` գնահատման տարատեսակների կիրառմամբ։ Այդ դեպքում կարեւորվում է նաեւ սովորողի ինքնագնահատականը՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների սերտացումը։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #37
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    81
    Գնահատումն ուսուցման գործընթացի որակի և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է: Գնահատման հիմնական նպատակները սկզբունքները և գործառույթները սահմանված են հանրակրթության պետական չափորոշչով:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •