Էջ 1 28-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 276 հատից

Թեմա: ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

  1. #1
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13159

    ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

    <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
    Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
    Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:

  2. Գրառմանը 43 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (24.03.2018), Anna Melqumyan (24.03.2018), gayane0803 (18.04.2018), Heghin (24.03.2018), Hripsime Margaryan (22.04.2018), Lianna Manukyan (05.06.2018), M. Amalya (01.04.2018), naramartirosyan (24.03.2018), Nelli Antonyan (24.11.2018), Սիրանուշ Մուրադյան (11.04.2018), Սոֆյա Առաքելյան (25.03.2018), Ստեփանյան Նելլի (25.03.2018), Տոնոյան Գրետա (24.03.2018), Ալբինե (12.01.2019), Ալիխանյան Նարինե (25.03.2018), Ալոյան Գոհար (30.10.2018), Աստղիկ Մարկոսյան (24.03.2018), Արաքսյա Թևոսյան (24.03.2018), Արմենուհի Խաչատրյան (03.04.2018), Արփինե Մ (04.04.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.04.2018), Գյուլնարա (25.03.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (25.03.2018), Էմմա Խաչատրյան (24.03.2018), Ժենյա (06.04.2018), Լ ի ա (24.03.2018), Լիլիթ Հակոբջանյան (05.04.2019), Ծովինար Հովհաննիսյան (31.03.2018), Կարինե Մարգարյան (24.03.2018), ՌուՍաՆա (13.04.2018), Ռուզան Գրիգորյան (26.06.2018), Ռուզաննա Միրզոյան (24.03.2018), Քրիստինե Աղաբաբյան (25.03.2018), Մանուշ Մուրադյան (15.01.2019), Մարգարյան Նաիրա (24.03.2018), Մինասյան Նորա (25.03.2018), Նարինե Մարկոսյան (24.03.2018), Նելլի Թորոսյան (18.09.2018), Ջ.Գրիգորյան (04.04.2018), Հելենա (25.03.2018), Հռիփսիմե Հարությունյան (17.02.2019), Sirvard (25.03.2018), Tamara Zakaryan (24.03.2018)

  3. #2
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244

    ՈՒԻԼՅԱՄ ԳԼՈՍՍԵՐ

    Ամերիկացի ժամանակակից մանկավարժության հիմնադիր, հոգեբան
    • Հոգեբանական խորհրդատվական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար
    • Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ
    • Թերապիա ռեալությամբ ինստիտուտի ստեղծող 05/03/2018
    Ուիլյամ Գլոսսեր (1925-2013) ծնվել է ԱՄՆ-ի Տրանսիլվանյա նահանգում: Պատանի հասակում զբաղվել է սպորտով, երաժշտությամբ: 19 տարեկանում Գլոսսերը ավարտել է ինստիտուտը քիմիկոս- ինժեների մասնագիտությամբ: Գրել է դիպլոմային աշխատանք ՛՛Կլինիկական հոգեբանություն ՛՛ թեմայով: 1953թվ.-ին, 28 տարեկան հասակում ստացել է Կեյզի համալսարանի բժշկության դոկտորի աստիճան: Աշխատել է մանկական գաղութում որպես հոգեբան: Դժվար դեռահասների հետ աշխատանքը օգնել է ստեղծելու իր սեփական մեթոդիկան՝ ՛՛թերապիա ռեալությամբ՛՛: 1957 թվ. ավարտելով Կալիֆորնիայի համալսարանը ձեռք է բերել իր նոր՝ մանկավարժի, որակավորումը և սկսած 1965թ-ից աշխատել է որպես խորհրդատու Կալիֆորնիայի դպրոցական կրթության համակարգում: 1968թ-ին Գլոսսերը Լոս Անջելեսի արվարձաններում ստեղծել է իր Ինստետուտը, որտեղ կիրառել է ստեղծած նոր մեթոդիկան: Գլոսսերի ժառանգությունը գիտակական աշխատանքների ցանկ
    • «Школы без неудач» (1975)
    • «Положительная склонность» (1976)
    • «Что Вы делаете?» (1980) • «Центры мозга» (1981)
    • «Теория контроля» (1984) • «Теория контроля в практике терапии реальностью» (1989)
    • «Качественная школа» (1990) • «Преподаватель качественной школы» (1992)
    Ինչու ՞ Գլոսսեր
    • Գիտական մոտեցում աշխատանքի նկատմամբ
    • Իրավիճակի համակողմանի վերլուծություն
    • Խնդիր ձևակերպելու և լուծելու կարողություն
    • Հետազոտական փորձարարական աշխատանք
    • Եզրահանգումների գալու ունակություն
    • Մոդելների և տեսությունների ստեղծում
    • Գիտական արդյունքների կիրառում կյանքում Մենք հիշում ենք 05/03/2018 այն ամենի ինչ կարդում ենք այն ամենի ինչ լսում ենք այն ամենի ինչ տեսնում ենք այն ամենի ինչ տեսնում ենք և լսում այն ամենի ինչ քննարկում ենք այն ամենի ինչ զգում ենք այն ամենի ինչ սովորեցնում ենք մեկ ուրիշի
    Ինչու ՞ Գլոսսեր
    • Հոգեբանությունից դեպի մանկավարժություն
    • Հասուն տարիքում ձեռք բերած հիվանդությունների, բազմաթիվ բարդույթերի իրական պատճառները դպրոցական տարիքում ունեցած անհաջողություններն ու ցածր ինքնագնահատականն է:
    • Դպրոցական անհաջող փորձը և ցածր ինքնագնահատականը բերում է գիտելիքների անբավարար մակարդակի և նպաստում անձի՝ որպես մասնագետի չկայանալուն, դա էլ կարող է առաջ բերել դեպրեսիա և այլ հիվանդագին երևույթներ:
    Ինչու ՞ Գլոսսեր
    Վեր հանած պրոբլեմների արդիականություն
    • Ժամանակակից հասարակությունը տառապում է բարդույթներ ունեցող, ինքնամփոփ, անվստահ, ընկճված քաղաքացիների առատությունից:
    • Լուծել այս խնդիրը, կրթել և հասարակությանը վերադարձնել ինքնավստահ, հաջողակ , բարձր մասնագիտական կարողություններ ունեցող քաղաքացիների, նշանակում է մեծ ծառայություն մատուցել համայն մարդկությանը Խնդիրների լուծմանը՝ ժամանակակից մոտեցում
    • Հաշվի առնելով ժամանակի և հասարակության պահանջները կարողանում էր ճկուն լինել, փոխել իր մոտեցումները, մեթոդները, կիրառել նոր, ժամանակակից մոդելներ:
    • Խնդիրների համանմանություն: Պրակտիկ գործունեություն Քիչ են այն գիտնականները, ովքեր կարող են հպարտանալ նրանով, որ կարողացել են նոր գիտական ուղղություն ստեղծել, Առավել քիչ են նրանք, ում հաջողվել է տեսությունը կիրառել կյանքում և ստանալ դրական արդյունք: Դրա համար ՝ նախ պետք է երկար ու բեղմնավոր կյանք ունենալ, ծառայել մարդկությանը, ունենալով հզոր միտք:
    Գրետա Տոնոյան

  4. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (24.03.2018), Heghin (19.04.2018), Lianna Manukyan (18.06.2018), Lilit Sahakyan (26.03.2018), M. Amalya (01.04.2018), Nelli Antonyan (24.11.2018), Վ. Հովհաննիսյան (24.03.2018), Սամար (05.03.2019), Ա. Գինոսյան (06.04.2018), ԱՍՅԱ (06.06.2018), Ալոյան Գոհար (30.10.2018), Անի Ղարիբյան (24.03.2018), Աստղիկ Մարկոսյան (27.03.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.04.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (25.03.2018), Էմմա Խաչատրյան (25.03.2018), Ժենյա (06.04.2018), Լիլիթ Հակոբջանյան (05.04.2019), Ծովինար Հովհաննիսյան (31.03.2018), Ռուզաննա Միրզոյան (30.03.2018), Քրիստինե Աղաբաբյան (26.03.2018), Մարգարյան Նաիրա (24.03.2018), Մինասյան Նորա (22.11.2018), Նարինե Մարկոսյան (25.03.2018), Նունե Մարգարյան (25.03.2018), Հռիփսիմե Հարությունյան (17.02.2019), Sirvard (27.03.2018), Tamara Zakaryan (24.03.2018)

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,550
    Հեղինակության աստիճան
    46969
    ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

    Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է նաև որպես մանկավարժության տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։
    Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։
    Նա զուտ տեսաբան չէր (ինչպես Ռուսոն և շատերը), այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ (ինչպես Պեստալոցցին, Օուենը և ոմանք), դրա ապացույցն է Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին (նաև Սարդարի այգում դպրոցին հատկացված մի մեծ հողամաս), ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում էին (վարում, ցանում, ջրում, խնամում, հավաքում և այլն) և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ... Եվ այդ ամենը ոչ միայն ուսուցանում, այլև տարածում գյուղացիության մեջ։ Նույնը և զանազան արհեստների անցման հարցում։
    Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։
    Նրա գործունեության և մանկավարժական մտածողության ուղեցույցը դարձավ 1869 թվականի «Արարատ» ամսագրի առաջին համարներով հրապարակած «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը մանկավարժական բազմաբնույթ հարցերի յուրովի մեկնաբանմամբ։
    Աղայանը քննադատում էր գործող դպրոցը, «իսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը», այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում ... գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»... կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։ Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ Դպրոցական կրթության նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակությունը և դրանում հիմնավորելով մոր անփոխարինելի դերը, կարևորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակությունը և զարգացումը, կապահովենք այդ, կունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթե ոչ, չենք ունենա «կրթված մայրեր»։

  6. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (25.03.2018), Heghin (19.04.2018), Lianna Manukyan (18.06.2018), Nelli Antonyan (24.11.2018), Վ. Հովհաննիսյան (24.03.2018), Սամար (05.03.2019), Սվետլանա Քոչինյան (17.04.2018), Տոնոյան Գրետա (24.03.2018), Ա. Գինոսյան (06.04.2018), Աստղիկ Մարկոսյան (27.03.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.04.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (25.03.2018), Էմմա Խաչատրյան (25.03.2018), Ժենյա (06.04.2018), Լիլիթ Հակոբջանյան (05.04.2019), Ծովինար Հովհաննիսյան (31.03.2018), Մարինա76 (14.05.2018), Մինասյան Նորա (22.11.2018), Նարինե Մարկոսյան (25.03.2018), Նելլի Թորոսյան (18.09.2018), Ջ.Գրիգորյան (04.04.2018), Հռիփսիմե Հարությունյան (17.02.2019), Sirvard (04.04.2018), Tamara Zakaryan (24.03.2018)

  7. #4
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Հարություն (Գևորգ) Մանուկի Ալամդարյան (հունվարի 25, 1795, Աստրախան, Ռուսական կայսրություն - հունիսի 5, 1834, Նոր Նախիջևան, Ռուսաստան), հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ (1828-1830):
    Ալամդարյանի համոզմամբ մանկավարժը ոչ թե «վարձկան» պաշտոնյա է, այլ «անձնուրաց հովիվ»։ Նա առաջարկել է դաստիարակության առաջադեմ ուղիներ, մերժել է ծեծը, աշակերտին կոպտելը համարել ուսուցչի անզորության հետևանք։ Ալամդարյանը գտնում էր, որ երեխայի ընդունակությունները պետք է զարգացնել աստիճանաբար՝ գնալով պարզից բարդը և առարկաների տեսական իմացությունն ամրապնդել գործնականորեն։ Նա մշակել է Ներսիսյան դպրոցի վարչական, ուսումնական և բարոյակրթական աշխատանքների կանոններ։

  8. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.04.2018), Heghin (19.04.2018), Lianna Manukyan (18.06.2018), M. Amalya (01.04.2018), Nelli Antonyan (24.11.2018), Վ. Հովհաննիսյան (24.03.2018), Սամար (05.03.2019), Սվետլանա Քոչինյան (17.04.2018), Տոնոյան Գրետա (25.03.2018), Ա. Գինոսյան (06.04.2018), Ալբինե (12.01.2019), Աստղիկ Մարկոսյան (27.03.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.04.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (25.03.2018), Էմմա Խաչատրյան (25.03.2018), Ժենյա (06.04.2018), Լիլիթ Հակոբջանյան (05.04.2019), Ծովինար Հովհաննիսյան (31.03.2018), Քրիստինե Աղաբաբյան (26.03.2018), Մարգարյան Նաիրա (24.03.2018), Մարինա76 (14.05.2018), Նարինե Մարկոսյան (25.03.2018), Նելլի Թորոսյան (18.09.2018), Նունե Մարգարյան (25.03.2018), Ջ.Գրիգորյան (04.04.2018), Sirvard (04.04.2018), Tamara Zakaryan (24.03.2018)

  9. #5
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Խաչատուր Ավետիքի Աբովյան (հոկտեմբերի 15, 1809[1], Քանաքեռ, Հայաստան[1] - ապրիլի 14, 1848[1], Երևան, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]) հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը. Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։
    Աբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են նախորդ դարերի մեծ մտածողների ու լուսավորականների (Ռուսո, Պեստալոցցի, Ֆրանկե) հայացքների հետնությամբ։ Ըստ Աբովյանի՝ ուսուցումը պետք է համապատասխանի մանկան հոգեկան կարողություններին և ժամանակի պահանջներին, տարվի ոչ թե սխոլաստիկ օրենքներով ու մեռած լեզվով, այլ՝ կենդանի խոսքով, զննական միջոցներով։ Աղջիկները պետք է կրթվեն տղաներին հավասար։ Աբովյանն սկզբում նպատակադրվել էր Հայաստանում ստեղծել գիտակաև միաբանություն՝ դպրոցով ու տպարանով, գավառներից հավաքել մանուկների, կրթել ու դաստիարակել նրանց և ապա ուսուցիչ-քահանայի պաշտոնով ուղարկել գյուղերն ու քաղաքները։ 1834 թ. Աբովյանը ծրագրել էր հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանայացուների, աղքատ ու որբ երեխաների և ունևոր դասի ու վաճառականների գավակների համար։ Երկրորդ կարգի դպրոցի սաները, հանրակրթական առարկաներին զուգընթաց ուսանելով արհեստներ, գյուղատնտեսություն և վերադառնալով ծննդավայր, նպաստելու էին տեղի տնտեսական կյանքի զարգացմանը։ Բոլոր դպրոցների ընդունակ շրջանավարտներն ուղարկվելու էին Եվրոպայի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ։ 1836 թ. Աբովյանն առաջ է քաշել Հայաստանում մանկավարժական ինստիտուտ և ժողովրդական դպրոցներ բացելու հարցը։ Ավելի ուշ նա համոզվեց, որ անհրաժեշտ է հոգևորականությանը մեկուսացնել երեխաների դաստիարակությունից։ Աբովյանի ծրագրած դպրոցներում հավասարապես պիտի ընդունվեին հարևան ժողովուրդների երեխաները, որպեսզի լուսավորություն տարածեին իրենց ազգերի մեջ ևս։ Իր մանկավարժական գործունեությամբ, դասագրքերով («Նախաշավիղ կրթության», «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց», «Ամերիկա լիս քցիլը»), հոդվածներով ու գրություններով Աբովյանն առաջ է քաշել համընդհանուր գրագիտության խնդիրը, որ իրագործվելու էր ժողովրդական դպրոցների միջոցով։ Նա առաջարկել է ուսուցումը կապել երեխաների առօրյա աշխատանքային գործունեության հետ, դպրոցներին կից ստեղծել արհեստանոցներ ու փորձադաշտեր, պարբերաբար կազմակերպել բնարշավներ։ Երեխաների գեղագիտական դաստիարակությունը, գեղեցիկ արվեստները, հատկապես երաժշտությունն ու նկարչությունը համարել է անհատի հոգևոր վերափոխման կարևորագույն միջոց՝ պարտադիր բոլորի համար։

    Աբովյանի մանկավարժական գլխավոր երկը «Նախաշավիղ կրթության»–ն է՝ մեր իրականության մեջ հնչական եղանակով կազմված առաջին դասագիրքը, որում մարմնավորվել են մեծ մտածողի մանկավարժական հայացքներն ու սկզբունքները։ Աբովյանի հիմնական հոգսը հայրենիքի համար կրթված ու պիտանի քաղաքացիներ դաստիարակելն Էր։ Չհաշված առանձին հոդվածներ, «Նախաշավիղ կրթության»–ը գրողի կենդանության օրոք տպագրված միակ երկն է։ Սակայն ցարական պաշտոնեությունը և հայ հետադիմականները խափանել են գրքի գործածությունը։

  10. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (26.03.2018), M. Amalya (01.04.2018), Nelli Antonyan (24.11.2018), Վ. Հովհաննիսյան (24.03.2018), Սամար (05.03.2019), Տոնոյան Գրետա (25.03.2018), Ալբինե (12.01.2019), Անի Ղարիբյան (24.03.2018), Աստղիկ Մարկոսյան (27.03.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.04.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (25.03.2018), Էմմա Խաչատրյան (25.03.2018), Ժենյա (06.04.2018), Լիլիթ Հակոբջանյան (05.04.2019), սուսան1965 (06.04.2018), Ծովինար Հովհաննիսյան (31.03.2018), Քրիստինե Աղաբաբյան (26.03.2018), Մարգարյան Նաիրա (25.03.2018), Մարինա76 (14.05.2018), Նարինե Մարկոսյան (25.03.2018), Sirvard (25.03.2018), Tamara Zakaryan (24.03.2018)

  11. #6
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    20653
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
    Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
    Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:
    Մանկավարժությունը, երեխայի մեջ զարգացնելով ապագա մարդուն, չպետք է մոռանա, որ մանկությունը նույնպես կյանքի փուլ է և հաճախ նրա լավագույն փուլը:
    Ուշինսկի
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (24.03.2018), Lilit Sahakyan (26.03.2018), Վ. Հովհաննիսյան (24.03.2018), Սամար (05.03.2019), Տոնոյան Գրետա (25.03.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.04.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (25.03.2018), Էմմա Խաչատրյան (25.03.2018), Ժենյա (06.04.2018), Լիլիթ Հակոբջանյան (05.04.2019), Ծովինար Հովհաննիսյան (31.03.2018), Քրիստինե Աղաբաբյան (26.03.2018), Նարինե Մարկոսյան (25.03.2018), Նելլի Թորոսյան (18.09.2018), Ջ.Գրիգորյան (04.04.2018), Հելենա (25.03.2018), Sirvard (25.03.2018), Tamara Zakaryan (24.03.2018)

  13. #7
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    20653
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
    Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
    Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:
    ՆԻԿՈՂԱՅՈՍ ԶՕՐԵԱՆ
    Նիկողայոս Զօրեան արեւմտահայ մանկավարժութեան առաջին մունետիկն է, ան ժողովրդավար մանկավարժ էր եւ կը պաշտպանէր հասարակ ժողովուրդի շահերը: Ան առաջին անգամ առաջ քաշած է երկսեռ ուսուցումը, չափազանց կարեւորելով կանանց կրթութիւնն ու դաստիարակութիւնը:
    Ան մանկավարժական եւ դաստիարակչական հարցերը ամփոփած է «Դաստիարակութեան գլխաւոր թերութիւնները» աշխատութեան մէջ:
    Ան վճրականապէս մերժած մարմնական պատիժները եւ առաջ քաշած է աշխատանքային, մտաւոր եւ բարոյական դաստիարակութեան միասնութիւնը:
    Ան ուսուցման գործընթացի յաջողութեան կարեւորագոյն գրաւականը համարած է ուսուցիչի անհատականութիւնը:
    Զօրեանի հայեացքները մինչեւ օրս չեն կորսնցուցած իրենց գիտական, կրթական դերն ու նշանակութիւնը:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  14. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (26.03.2018), Վ. Հովհաննիսյան (24.03.2018), Սամար (05.03.2019), Տոնոյան Գրետա (25.03.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.04.2018), Էմմա Խաչատրյան (25.03.2018), Ժենյա (06.04.2018), Լիլիթ Հակոբջանյան (05.04.2019), Ծովինար Հովհաննիսյան (31.03.2018), Քրիստինե Աղաբաբյան (26.03.2018), Մարինա76 (14.05.2018), Նարինե Մարկոսյան (25.03.2018), Նունե Մարգարյան (25.03.2018), Հելենա (25.03.2018), Sirvard (25.03.2018), Tamara Zakaryan (24.03.2018)

  15. #8
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    20653
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
    Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
    Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:
    Հարգելի Վարդուհի հետաքրքիր թեմա եք ընտրել, կառաջարկեմ ուսումնասիրել Տաթևիկ Հովհաննիսյանի նյութը...,
    5 նշանավոր ուսուցիչներ, որոնք փոխեցին ավանդական կրթության մասին պատկերացումները


    http://hy.armscoop.com/2016/09/5-fam...tional-system/
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  16. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (26.03.2018), Վ. Հովհաննիսյան (25.03.2018), Սամար (05.03.2019), Տոնոյան Գրետա (25.03.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.04.2018), Դիանա Աղասարյան (25.03.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (25.03.2018), Էմմա Խաչատրյան (25.03.2018), Ծովինար Հովհաննիսյան (31.03.2018), Քրիստինե Աղաբաբյան (26.03.2018), Մինասյան Նորա (18.06.2018), Նանե (24.03.2018), Հելենա (25.03.2018), Sirvard (25.03.2018), Tamara Zakaryan (24.03.2018)

  17. #9
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    20653
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
    Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
    Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:
    Կոնստանտին Դմիտրևիչ Ուշինսկի (ռուս.՝ Константин Дмитриевич Ушинский, փետրվարի 19, մարտի 3, 1823 Տուլա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 22, 1870 հունվարի 3, 1871, Օդեսա, Ուկրաինա), ռուս դեմոկրատ-մանկավարժ, գիտական մանկավարժության հիմնադիր Ռուսաստանում, «ռուս ուսուցիչների ուսուցիչ»։
    Ուշինսկու գիտամանկավարժական հետազոտություններում կարևոր տեղ է զբաղեցնում «Մարդը՝ որպես դաստիարակության առարկա» (1868-1869) աշխատությունը, որը համաշխարհային մանկավարժական մտքի նվաճումներից է։
    Ուշինսկին մանկավարժության տեսության անկյունաքարը դարձրեց դաստիարակության ժողովրդայնության գաղափարը («Ժողովրդայնության մասին հասարակական դաստիարակության մեջ», 1857)։ Կարևոր արժեք են ներկայացնում նրա կազմած «Մանկական աշխարհ» (1861), «Մայրենի լեզու» (1864) ընթերցարանները, որոնք լայն տարածում ստացան ժողովրդական տարրական դպրոցներում և հիմք դարձան նոր դասագրքերի ստեղծման[2]:
    Ուշինսկին կրթության և ուսուցման գործում առաջնակարգ տեղ է հատկացրել մայրենի լեզվին՝ որպես երեխայի մտավոր զարգացման բնական գործոնի։ Ըստ Ուշինսկու՝ յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա դաստիարակության իր համակարգը, որի բովանդակությունն ու ուղղվածությունը պետք է որոշվի տվյալ ժողովրդի սոցիալ-տնտեսական և ազգային հետաքրքրություններով, պատմական զարգացման առանձնահատկություններով։ Նրա մանկավարժական համակարգի հիմքում ընկած է մարդաբանական սկզբունքը։
    Մարդու ձևավորման գործում Ուշինսկին կարևորել է հիմնավոր ռեալական կրթությունը, մտավոր զարգացումը, ուսուցման կանոնավոր և հաջորդական բնույթը, մեծ տեղ է հատկացրել երեխաների բարոյական, աշխատանքային դաստիարակության հարցերին։
    1947 թվականից ԽՍՀՄ-ում շնորհվել է Ուշինսկու մեդալ, որով պարգևատրվել են աչքի ընկնող ուսուցիչները և մանկավարժության բնագավառի այլ ակտիվ գործիչներ:
    Ուշինսկու աշխատություններն առաջին անգամ հայերեն թարգմանվել են 1866 թվականին:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (24.03.2018), Lianna Manukyan (24.03.2018), Վ. Հովհաննիսյան (25.03.2018), Տոնոյան Գրետա (25.03.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (25.03.2018), Էմմա Խաչատրյան (25.03.2018), Ժենյա (06.04.2018), Ծովինար Հովհաննիսյան (31.03.2018), Քրիստինե Աղաբաբյան (26.03.2018), Հելենա (25.03.2018), Sirvard (25.03.2018), Tamara Zakaryan (24.03.2018)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2018
    Գրառումներ
    313
    Հեղինակության աստիճան
    820

    ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ

    Գրիգոր Տաթևացին ուսուցանել է ավելի քան 300 աշակերտի, որոնցից են Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին, Մատթեոս Ջուղայեցին և ուրիշներ:
    Առավել հայտնի են նրա «Գիրք հարցմանց», որտեղ հարց ու պատասխանի ձևով արծարծված են փիլիսոփայություն, կրոնա-աստվածաբանական, բնագիտական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ), «Գիրք քարոզութեան... », «Ոսկեփորիկ» , «Համառօտ լուծումն Պորփիւրի Ներածութեան»), «Լուծումն համառօտ ի տեսութիւնն Դաւթի Անյաղթի» երկերը, մի շարք փիլիսոփայական և աստվածաբանական մեկնություններ:
    Գրիգոր Տաթևացին դաստիարակության գործում որոշիչ տեղ է հատկացրել ուսուցչին, խորհուրդ տվել մտավոր և բարոյական դաստիարակությունը զուգորդել ֆիզիկական դաստիարակության հետ:

  20. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (24.03.2018), naramartirosyan (27.03.2018), Վ. Հովհաննիսյան (25.03.2018), Տոնոյան Գրետա (25.03.2018), Ալբինե (12.01.2019), Էլեոնորա Հովհաննիսյան (25.03.2018), Էմմա Խաչատրյան (25.03.2018), Ժենյա (06.04.2018), Ծովինար Հովհաննիսյան (31.03.2018), Քրիստինե Աղաբաբյան (26.03.2018), Մարգարյան Նաիրա (25.03.2018), Մարինա76 (14.05.2018), Նունե Մարգարյան (25.03.2018), Հելենա (25.03.2018), Sirvard (25.03.2018), Tamara Zakaryan (24.03.2018)

Էջ 1 28-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՅՐԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԽՈՐԹ ՄԱՅՐ
    Հեղինակ՝ Տոնոյան Գրետա, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 19.03.2018, 23:58
  2. ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
    Հեղինակ՝ Ռուզաննա Միրզոյան, բաժին` Պատմություն, Հասարակագիտություն, ՀԵՊ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 21.10.2017, 19:32
  3. ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
    Հեղինակ՝ Ռուզաննա Միրզոյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 21.10.2017, 19:32
  4. ԴԱՍԻ ՏԻՊԵՐԸ:
    Հեղինակ՝ արեգակ, բաժին` Ուսումնամեթոդական նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.05.2016, 23:26
  5. Հանրային քննարկում. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016-2025ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
    Հեղինակ՝ manush, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.11.2015, 13:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •