+ Կատարել գրառում
Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Ճանապարհորդություն մաթեմատիկայի աշխարհում

  1. #21
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, Նարինե ջան, օգտակար խորհուրդի համար:
    Նաիրա ջան, ճանապարհորդություն կատարեցի, այս անգամ կանգ առա ...

    Դպրոցական տարիները համարվում են ամենավառ և հիշվող տարիները մեր կյանքում։ Սակայն ոչ բոլորին է հաջողվում ուսուցիչների սիրելին դառնալ և գերազանց առաջադիմություն ցուցաբերել։ Պատմությունը ցույց է տվել, որ դպրոցում ստացած գնահատականները միշտ չէ, որ գիտելիքի և խելացիության ապացույց են։

    Առաջարկում եմ ծանոթանալ «հանճարեղ ծույլիկների» հետ, որոնք թեև 2-ներով են ավարտել դպրոցը, սակայն պատմության մեջ թողել են իրենց հետքը։

    ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ
    Անվանի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ալբերտ Էյնշտեյնը դպրոցական տարիներին շրջապատի մարդկանց և ուսուցիչների կողմից մտավոր հետամնաց պիտակավորումն էր ստացել։ Նրա ծնողները հույս չունեին, որ նա կկարողանա ավարտել դպրոցը։ Իսկ ֆիզիկան նրան`ամենադժվարը տրվող առարկաներից մեկն էր։

    ԲԻԼԼ ԳԵՅԹՍ
    “Microsoft” ծրագրային ապահովման ընկերության համահիմնադիր և նախագահ Բիլլ Գեյթսը իսկական ծույլիկ էր՝ բառի բոլոր իմաստներով։ Նա չէր սիրում դպրոց հաճախել և դպրոցական կրթական ծրագիրն առհասարակ անիմաստ էր համարում։ Սակայն ծնողներն ամեն դեպքում չէին հուսահատվում և անում էին ամեն ինչ նրան ոգևորելու համար։

    ԹՈՄԱՍ ԷԴԻՍՈՆ
    Ամերիկացի գիտնական և խոշորագույն գյուտարար Թոմաս Էդիսոնը առաջին իսկ դասարանից սկսեց ատել դպրոցը և ուսուցիչներին։ Նրանցից մեկը հայտարարեց, որ Էդիսոնը մտավոր հետամնաց է և չի կարող սովորել։ Էդիսոնի մայրը սկսեց նրան տանը սովորեցնել, ոգևորել և աջակցել, ինչն էլ ժամանակի ընթացքում տվեց իր արդյունքը։

    ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ
    Ուինսթոն Չերչիլը նույնպես դպրոցական տարիներին չէր փայլում իր առաջադիմությամբ։ Նա ծույլ էր և չէր սիրում դպրոց հաճախել։ Նրան հետաքրքրում էր լուրջ գրականությունը, սակայն դրա մասին էլ շրջապատում ոչ բոլորը գիտեին։ Լավագույն տարբերակը 3-ներով տարին ամփոփելն էր։

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ
    19-րդ դարի ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչ, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Պուշկինը պարզապես ատում էր թվաբանությունը։ Նա բառացիորեն լաց էր լինում մաթեմատիկայի դասաժամերին։ Դրա փոխարեն գրողը հետաքրքրվում էր գրականությամբ և արվեստի պատմությամբ։

    Դպրոցական տարիներին ծույլիկներ են եղել նաև Վլադիմիր Մայակովսկին, Լյուդվիգ վան Բեթհովենը, Անտոն Չեխովը։ Այնպես որ, եթե մեր աշակերտներըը այնքան էլ լավ չեն սովորում դպրոցում, պետք է հուսանք, որ միգուցե նրանցից էլ, տարիներ անց մարդկությանը հայտնի կդառան որպես «հանճարեղ ծույլիկներ»։
    Վերջին խմբագրող՝ Նարինե Մարկոսյան: 06.07.2018, 00:32:
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (06.07.2018), Heghin (27.07.2018), Lilit Sahakyan (06.07.2018), naramartirosyan (07.07.2018), Ստեփանյան Նելլի (07.07.2018), Տոնոյան Գրետա (06.07.2018), Լաուրա Աթանեսյան (30.05.2019)

  3. #22
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645
    Մեջբերում Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալիլեո Գալիլեյը (1564–1642) ասել է. «Տիեզերքը հնարավոր չէ կարդալ, քանի դեռ մենք չենք սովորել լեզուն և չենք ծանոթացել սիմվոլներին, որոնցով դրանք գրված են։ Այն գրված է մաթեմատիկական լեզվով, իսկ տառերը այն եռանկյունները, շրջանները և երկրաչափական այլ պատկերներն են, առանց որոնց անհնար է հասկանալ մի բառ։ Առանց դրանց մարդը խճճվում է մութ լաբիրինթոսում»:
    Ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարդը գրում է. «Ով կարողանա պատմել իր մասին,
    նկարագրած կլինի ողջ Տիեզերքը»։
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (06.07.2018), Heghin (24.07.2018), Lilit Sahakyan (06.07.2018), naramartirosyan (07.07.2018), Ստեփանյան Նելլի (07.07.2018), Տոնոյան Գրետա (06.07.2018)

  5. #23
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալիլեո Գալիլեյը (1564–1642) ասել է. «Տիեզերքը հնարավոր չէ կարդալ, քանի դեռ մենք չենք սովորել լեզուն և չենք ծանոթացել սիմվոլներին, որոնցով դրանք գրված են։ Այն գրված է մաթեմատիկական լեզվով, իսկ տառերը այն եռանկյունները, շրջանները և երկրաչափական այլ պատկերներն են, առանց որոնց անհնար է հասկանալ մի բառ։ Առանց դրանց մարդը խճճվում է մութ լաբիրինթոսում»:
    Շնորհակալություն, Նելլի ջա՛ն, արձագանքելու համար: Հրաշալի խոսքեր, որոնք մեկ անգամ ևս հաստատում են այն փաստը, որ մաթեմատիկան բնություն է, երաժշտություն և արվեստ....

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (07.08.2018), Heghin (24.07.2018), Lilit Sahakyan (08.07.2018), Ստեփանյան Նելլի (07.07.2018), Տոնոյան Գրետա (08.07.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (13.07.2018)

  7. #24
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաիրա ջան, ճանապարհորդություն կատարեցի, այս անգամ կանգ առա ...

    Դպրոցական տարիները համարվում են ամենավառ և հիշվող տարիները մեր կյանքում։ Սակայն ոչ բոլորին է հաջողվում ուսուցիչների սիրելին դառնալ և գերազանց առաջադիմություն ցուցաբերել։ Պատմությունը ցույց է տվել, որ դպրոցում ստացած գնահատականները միշտ չէ, որ գիտելիքի և խելացիության ապացույց են։

    Առաջարկում եմ ծանոթանալ «հանճարեղ ծույլիկների» հետ, որոնք թեև 2-ներով են ավարտել դպրոցը, սակայն պատմության մեջ թողել են իրենց հետքը։

    ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ
    Անվանի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ալբերտ Էյնշտեյնը դպրոցական տարիներին շրջապատի մարդկանց և ուսուցիչների կողմից մտավոր հետամնաց պիտակավորումն էր ստացել։ Նրա ծնողները հույս չունեին, որ նա կկարողանա ավարտել դպրոցը։ Իսկ ֆիզիկան նրան`ամենադժվարը տրվող առարկաներից մեկն էր։

    ԲԻԼԼ ԳԵՅԹՍ
    “Microsoft” ծրագրային ապահովման ընկերության համահիմնադիր և նախագահ Բիլլ Գեյթսը իսկական ծույլիկ էր՝ բառի բոլոր իմաստներով։ Նա չէր սիրում դպրոց հաճախել և դպրոցական կրթական ծրագիրն առհասարակ անիմաստ էր համարում։ Սակայն ծնողներն ամեն դեպքում չէին հուսահատվում և անում էին ամեն ինչ նրան ոգևորելու համար։

    ԹՈՄԱՍ ԷԴԻՍՈՆ
    Ամերիկացի գիտնական և խոշորագույն գյուտարար Թոմաս Էդիսոնը առաջին իսկ դասարանից սկսեց ատել դպրոցը և ուսուցիչներին։ Նրանցից մեկը հայտարարեց, որ Էդիսոնը մտավոր հետամնաց է և չի կարող սովորել։ Էդիսոնի մայրը սկսեց նրան տանը սովորեցնել, ոգևորել և աջակցել, ինչն էլ ժամանակի ընթացքում տվեց իր արդյունքը։

    ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ
    Ուինսթոն Չերչիլը նույնպես դպրոցական տարիներին չէր փայլում իր առաջադիմությամբ։ Նա ծույլ էր և չէր սիրում դպրոց հաճախել։ Նրան հետաքրքրում էր լուրջ գրականությունը, սակայն դրա մասին էլ շրջապատում ոչ բոլորը գիտեին։ Լավագույն տարբերակը 3-ներով տարին ամփոփելն էր։

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ
    19-րդ դարի ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչ, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Պուշկինը պարզապես ատում էր թվաբանությունը։ Նա բառացիորեն լաց էր լինում մաթեմատիկայի դասաժամերին։ Դրա փոխարեն գրողը հետաքրքրվում էր գրականությամբ և արվեստի պատմությամբ։

    Դպրոցական տարիներին ծույլիկներ են եղել նաև Վլադիմիր Մայակովսկին, Լյուդվիգ վան Բեթհովենը, Անտոն Չեխովը։ Այնպես որ, եթե մեր աշակերտներըը այնքան էլ լավ չեն սովորում դպրոցում, պետք է հուսանք, որ միգուցե նրանցից էլ, տարիներ անց մարդկությանը հայտնի կդառան որպես «հանճարեղ ծույլիկներ»։
    Շնորհակալություն, Նարինե ջա՝ն, հետաքրքիր տեղեկության համար:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (07.08.2018), Lilit Sahakyan (08.07.2018), Ստեփանյան Նելլի (07.07.2018), Տոնոյան Գրետա (08.07.2018)

  9. #25
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Մաթեմատիկայում հաճախ է կարիք լինում գործ ունենալու հավասարությունների հետ, որոնց լուծման և վերջնական արդյունքի հասնելու համար պետք է ունենալ զարգացած տրամաբանուքյուն:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (07.08.2018), Lilit Sahakyan (08.07.2018), naramartirosyan (08.07.2018), Տոնոյան Գրետա (08.07.2018), Միքայելյան Կարինե (08.07.2018)

  11. #26
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարդը գրում է. «Ով կարողանա պատմել իր մասին,
    նկարագրած կլինի ողջ Տիեզերքը»։
    Նարինե ջա՝ն, ավելացնեմ,որ Դեկարտն էլ սովորել չէր սիրում: 17 տարեկանում նրան հրապուրում էր միայն ձի հեծնելը և սուսերամարտը: Խնջույքներ, հարբեցողություն, թղթախաղ՝ սրանք էին Ռենե Դեկարտի հետաքրքրությունները:
    <<Ես մտածում եմ, հետևաբար՝ ես կամ...>> ահա Ռենե Դեկարտի կարգախոսը:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (07.08.2018), Lilit Sahakyan (08.07.2018), Ստեփանյան Նելլի (08.07.2018), Տոնոյան Գրետա (08.07.2018), Միքայելյան Կարինե (08.07.2018)

  13. #27
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում E. Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկյունների չափման միավորների ծագումը
    Անկյունների մեծությունների նշանակման այժմ ընդունված համակարգը լայն տարածում է ստացել 16-րդ և 17-րդ դարերի սահմանագլխին, դրանից արդեն օգտվում էին ականավոր աստղագետներ Ն. Կոպերնիկոսը և Տ. Բրագեն: Բայց դեռևս Ք. Պտղոմեոսը (մ.թ II դար) աստիճանների քանակը ,որոնց նա նույնպես անվանել է պարզապես մասեր նշանակում էր շրջանկիով, րոպեների քանակը գծիկով, իսկ վայրկյանները՝ երկու գծիկով. օ, ' , '' :
    Անկյունների չափման մյուս միավորը՝ ռադիանը մուծվել է բոլորովին վերջերս:Առաջին հրատարակությունը, որը պարունակել է "ռադիան" տերմինը հրապարակ է եկել 1873թ. Անգլիայում, դրանք եղել են քննական տոմսեր:
    Շարունակելով անկյուների չափման միավորների ծագման թեման, առաջարկում եմ ինտերակտիվ դասի պլան
    Թեմա՝ <<Կից և հակադիր անկյուններ>> 7-րդ դասարան
    Նպատակը՝ Տարբերեն կից և հակադիր անկյուններ, կարողանան կառուցել, ստացած գիտելիքները կիրառել խնդիրներ լուծելիս, բերել բնագավառներ, որտեղ կօգտագործեն գիտելիքները:
    Դասարանը բաժանել խմբերի: Յուրաքանչյուր խումբ նախօրոք պետք է պատրաստի սլայդեր, որտեղ ներկայացվեն կից և հակադիր անկյունները, խնդիրներ:
    Դասի ընթացքում կարելի է օգտագործել հեռավար ուսուցման հարթակը: Առաջարկում եմ օգտվել՝ https://learningapps.org/login.php հարթակից, որտեղ շատ հետաքրքիր ինտերակտիվ դասեր կարելի է պատրաստել: Շնորհակալություն ԿԱԻ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ռ. Ստեփանյանին հետաքրքիր դասեր անցայցնելու համար: Հղում՝ https://learningapps.org/display?v=pjfm66z4n18

    Նաիրա Ֆրունզիկի Մարտիրոսյան

    https://forum.armedu.am/usercp.php
    https://lib.armedu.am/profile/10776/...d/desc/offset/
    Վերջին խմբագրող՝ naramartirosyan: 08.07.2018, 00:18:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (07.08.2018), Lilit Sahakyan (08.07.2018), Ստեփանյան Նելլի (08.07.2018), Տոնոյան Գրետա (08.07.2018), Միքայելյան Կարինե (08.07.2018)

  15. #28
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Հետաքրքիր նյութ, որը պատրաստված է learningapps.org ինտերնետային կայքից The Millionaire Game գործիքից: Նման հարթակից օգտվելու համար հարկավոր է նախապես գրանցվել, մնացածը հաստատ կկարողանաք հետևելով համապատասխան ցուցումներին: Հղում՝ https://learningapps.org/watch?v=pgv55ozmt18

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (07.08.2018), Lilit Sahakyan (13.07.2018), Ստեփանյան Նելլի (13.07.2018), Տոնոյան Գրետա (13.07.2018)

  17. #29
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Շարունակենք ճանապարհորդությունը և խոսենք հանրահաշվի մասին, մասնավորապես՝ հավասարումների: Դպրոցական մեծ հանրագիտարանից մեջբերում.<<Հանրահաշիվը մաթեմատիկայի ինքնուրույն բաժին է, որն ուսումնասիրում է հանրահաշվական գործողությունների ընդհանուր հատկությունները:
    Հանրահաշվի օգնությամբ մենք լուծում ենք մաթեմատիկական խնդիրներ և ուսումնասիրում թվերի հետ կապված բազմաբնույթ հարցեր: Հանրահաշիվը գրեթե նույն թվաբանությունն է, միայն թե թվերի հետ համահավասար այնտեղ օգտագործվում են նաև տառեր: Հանրահաշվում անհայտ թվերն ընդունված է նշանակել որոշակի տառերով, օրինակ՝ x-ով, y-ով կամ z-ով: Հանրահաշվական եղանակներով գիտնականները ոչ միայն խնդիրներ են լուծում, այլև ենթադրություններ անում փորձերի հնարավոր արդյունքների մասին:
    Հանրահաշվում հաճախ օգտագործում են հավասարումներ, որոնք յուրատեսակ մաթեմատիկական դարձվածքներ են և ցույց են տալիս, թե մի մեծությունն ինչպես է հարաբերվում մյուսի հետ: Հավասարումների մեծ մասում 2 մաթեմատիկական արտահայտություններ իրար են կապվում հավասարության (=) նշանով, օրինակ` 6x+4 = 28: Ի՞նչ թիվ կարող է գրվել x-ի փոխարեն, որպեսզի այդ հավասարումը տեղի ունենա: Հավասարման լուծումը հանգում է հենց այդ թիվը գտնելուն: Հաճախ x-ից բացի, կարող են գրվել նաև մի քանի այլ թվեր (տառեր): Օրինակ` x2 + y2 = z2 հավասարումը կարելի է կարդալ այսպես. «Քառակուսի բարձրացրած (այսինքն՝ ինքն իրենով բազմապատկած) մի թվի, գումարած քառակուսի բարձրացրած մեկ ուրիշ թիվ հավասար է քառակուսի բարձրացրած երրորդ թվի»: Ահա հարմար թվերի այդպիսի մի եռյակ՝ x = 3, y = 4, z = 5, որը բավարարում է այդ հավասարմանը: Կարելի է գտնել թվերի այլ հարմար եռյակներ ևս: Վերը բերված հավասարումներն անվանում են, համապատասխանաբար, 1-ին և 2-րդ կարգի հավասարումներ:
    Պատմականորեն հանրահաշվի առաջին խնդիրները կապված են եղել մեկ անհայտով հանրահաշվական հավասարումների լուծման հետ: 1-ին և 2-րդ կարգի հավասարումների լուծման եղանակները հայտնի էին դեռևս Հին աշխարհում: Դրանք շարադրված են եղել բաբելոնական ձեռագրերում (մ.թ.ա. XVIII դար), Էվկլիդեսի աշխատություններում (մ.թ.ա. III դ.), չինացիների (մ.թ.ա. II–I դարեր) և հնդիկների (V–XII դարեր) մոտ, իսկ ավելի հանգամանորեն՝ հույն մաթեմատիկոս Դիոֆանտոսի «Թվաբանություն» (III դար) և արաբ Մուհամեդ ալ Խորեզմիի «Ալ ջեբր ալ մուկաբալա» (IX դար) գրքերում:
    XVI դարում իտալացի մաթեմատիկոսները գտան 3-րդ և 4-րդ կարգի հավասարումների լուծումները, իսկ 1799 թ-ին Կ. Գաուսն ապացուցեց, որ n-րդ աստիճանի յուրաքանչյուր հանրահաշվական հավասարում ունի n արմատ (լուծում): XIX դարի սկզբներին մաթեմատիկոսներ Ն. Աբելն ու Է. Գալուան ապացուցեցին, որ 4-րդ աստիճանից բարձր կարգի հավասարումները արմատանշաններով չեն լուծվում:
    Հանրահաշվի հետագա զարգացումը ցույց տվեց, որ բազմաթիվ տեսական և կիրառական հարցեր բերվում են ոչ թե մեկ անհայտով մեկ հավասարման, այլ մի քանի անհայտներով հավասարումների համակարգի:
    XX դարի առաջին կեսին մի շարք մաթեմատիկոսների ուսումնասիրությունների շնորհիվ հանրահաշվի նկատմամբ ձևավորվեց նոր և ընդհանուր տեսակետ. հանրահաշվական հավասարումների ուսումնասիրության փոխարեն աստիճանաբար ուսումնասիրության առարկա դարձան հանրահաշվական գործողությունները: Այս ամենի հետևանքով հանրահաշիվը դարձավ մաթեմատիկայի ամենահիմնական և ամենակիրառական բաժիններից մեկը, և նրա գաղափարներն ու եղանակները ներթափանցեցին մաթեմատիկայի գրեթե բոլոր ուղղությունները: Դրանք հատկապես լայնորեն կիրառվում են ֆունկցիոնալ անալիզում, երկրաչափությունում, տոպոլոգիայում, դիֆերենցիալ հավասարումների և թվերի տեսության մեջ, ինչպես նաև տարրական մասնիկների ֆիզիկայում, պինդ մարմնի ֆիզիկայում, կոդավորումների տեսություններում և այլուր:
    Ժամանակակից հանրահաշիվը զարգանում է բազմաթիվ ուղղություններով, օրինակ՝ խմբերի տեսություն, օղակների և մոդուլների տեսություն, ունիվերսալ հանրահաշիվների և մոդուլների տեսություն և այլն>>:
    Ավելացնեմ նաև՝ հանրահաշվական հավասարումների տեսությամբ զբաղվել է ֆրանսիացի մաթեմատիկոս Էվարիստ Գալուան:Էվարիստ Գալուան սովորել է Լուի-լե-Գրան լիցեյում, 1830 թ-ին ընդունվել է Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցը և մեկ տարի անց հեռացվել է քաղաքական նկատառումներով: Թեև նա շատ կարճ կյանք է ապրել՝ ընդամենը 21 տարի, և սպանվել է մենամարտում, սակայն մենամարտի նախօրյակին ընկերոջն ուղղված նամակում նա շարադրել է հանրահաշվական ֆունկցիաներից կախված ինտեգրալների մասին հիմնական թեորեմները: Նրա ուսումնասիրությունները բացառիկ մեծ ազդեցություն են ունեցել հանրահաշվի զարգացման վրա: Ըստ էության` Գալուան ստեղծել է հանրահաշվական վերջավոր տարրերի ամբողջական տեսություն` խմբերի տեսությունը, որն այժմ կոչվում է նրա անունով:
    Գալուան ստեղծել է նաև աղմկակայուն կոդավորման տեսության հիմքերը, առանց որի հնարավոր չէր լինի իրականացնել թվային տեղեկույթի և թվային հեռուստատեսության հաղորդումները:
    Նաիրա ֆրունզիկի Մարտիրոսյան՝ https://forum.armedu.am/usercp.php
    Վերջին խմբագրող՝ naramartirosyan: 13.07.2018, 19:05:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (07.08.2018), Lilit Sahakyan (13.07.2018), Ստեփանյան Նելլի (13.07.2018)

  19. #30
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Հետաքրքիր տեսաֆիլմեր <<Գծային հավասարումներ>> թեմայից https://www.youtube.com/watch?v=IxpPbg6e3U8

    Նաիրա Ֆրունզիկի Մարտիրոսյան

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (07.08.2018), Lilit Sahakyan (18.07.2018), Ստեփանյան Նելլի (14.07.2018), Էմմա Խաչատրյան (17.07.2018)

+ Կատարել գրառում
Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •