Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456
Ցույց են տրվում 51 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Մեծերի նամականի

  1. #51
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան, Կենտրոն 19/6
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    1287
    Բետտինա ֆոն Արնիմը ՝ Գյոթեին
    Եթե քո երևակայությունը թեթև ու ճկուն է այնքան , որ կարողանաս հետևել ինձ դեպի փլատակները,անդունդները, լեռներն ի վեր, ապա քաջություն կունենամ ներս թողնել քեզ իմ կացարանը՝ ինձ մոտ։ Եվս երեք աստիճան դեպի իմ սենյակը․ նստիր իմ դիմացը՝ բազկաթոռին՝ կանաչ սեղանի մոտ, ուզում եմ նայել դեմքիդ։ Թռչում է արդյոք երևակայությունդ, Գյոթե, այդ դեպքում իմ աչքերում պիտի տեսնես սերս։ Գնանք առաջ, մտիր սիրո տաճարը։ Ահա սկիզբը՝ լռություն։ Դու իմ սրտի համար օտար չես։ Արի՛, թակիր դուռը սրտիս։ Սիրտս մենակ է և քեզ ներս կթողնի։ Դու նրան կգտնես հանդարտ ու զով։ Դու կլինես ցանկալի հյուր։ Ի՞նչ է սա։ Սիրտս բոցավառվում է։ Ի՞նչ է հրդեհվում։ Իմ խեղճ սրտիկ, ո՞վ կփրկի նրան։ Իսկ ի՞նչ կարող է անել բանականությունը։ Նա ամեն ինչ գիտի, բայց ոչինչ չի կարող անել։Նա մնում է ձեռնունայն։
    Ներիր։ Ինչպես քամուց հետապնդված սերմն է հանձնվում, այնպես էլ իմ երևակայությունն է լողում ու խպաղում քո էության հզոր ալիքներում։
    Նամակը գրվել է հունիսի 16-ին, Մյունխենում, երբ անձրև էր գալիս, իսկ հոգիս կես քուն-կես արթուն ձայնակցում էր եղանակին։ Բետտի

  2. #52
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան, Կենտրոն 19/6
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    1287
    Տիկին Ռոլանը՝ Լեոնարդ Բյուզոյին
    Շատ հաճախ եմ վերընթերցում նամակներդ։ Սեղմում եմ կրծքիս, օծում համբույրներով։ Նամակներդ ստանալու ոչ մի հույս չունեի։ Բարեկամս, ազատելով մեր հայրենիքը, դու ազատում ես նաև ինձ։ Ես անվերապահորեն կզոհեմ կյանքս, եթե իմանամ , որ դու պայքարում ես հանուն ազատության ։ Մահը, տանջանքները, ցավը ինձ համար ոչինչ են։ Թող կատարվի, ինչ կատարվելու է։ Մենք չենք դադարի արժանի լինել այն զգացմունքներին, որոնք ներշնչել ենք մեկմեկու։ Դրանով ենք մենք երջանիկ։
    Մնաս բարով , բարեկամս, իմ անսահման սիրելի․․․

  3. #53
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան, Կենտրոն 19/6
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    1287
    Դու , որի անունը չեմ համարձակվում տալ, դու, որին երբևէ ավելի լավ կճանաչեն, դու որին ամենակուլ կրքերը կարողացան խանգարել, մեծարել ազնվությունը, մի՞թե կվշտանաս, որ քեզնից առաջ գնում եմ այնտեղ, ուր ոչինչ չի խանգարի մեր միասնությանը։ Այնտեղ համրանում են կործանիչ նախապաշարումները, կամայական վտարումը, ատելությամբ լեցուն կրքերը։ Իսկ եթե վարձու մարդասպանի ձեռքը բարձրանա վրադ, մեռիր ազատ, ինչպես ապրել ես, որ պսակվի քո վերջին խիզախությունը, որն ինձ մշտապես ոգևորել է․․․
    Մնաս բարով, ոչ, քեզնից չեմ բաժանվի․․․
    Լքելով կյանքը՝ մենք մոտենում ենք իրար։

  4. #54
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան, Կենտրոն 19/6
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    1287
    Վագները՝ Մաթիլդա Վեզենդոնկին
    Դու չե՞ս կարծում, որ քո հրաշալի աստվածային նամակը անպատասխան թողնեմ։ Կամ էլ իրավունք չունեմ պատասխանելու քո վսեմ խոսքերին։Բայց ինչ գրեմ, որ արժանի լինի քեզ։ Դու շատ լավ գիտեսիմ լուրջ մտադրությունները։ Դրանք ինձ հոգեհարազատ են, ինչպես և քեզ, քանզի դու ես իմ ամենամտերիմը։ Թույլ տուր իմ ցանկության ավերակների վրա երջանկացնել քեզ։Իմ ամբողջ կյանքում ես համառ չեմ եղել, բայց առաջին անգամ ուզում եմ համառ լինել քո հարցում։ Առաջներում , երբ տառապանքի տխուր պահերին փնտրում էի քեզ,տառապանք ու տանջանք էի քեզ հաղորդում։ Բայց հիմա այդպես չի լինի։ եթե ինձ երկար ժամանակ չտեսնես, աղոթիր ինձ համար, իմացիր, որ եսէլ եմ տառապում։
    Փոքրիկս, վերջին ժամանակներս իմ մազերը ծածկվեցին ճերմակով, ներքին մի ձայն ինձ կանչում է հանգստի, հանդարտության ։ դա հայրենիքի կարոտն է, այլ ոչ թե սիրո կրքոտ հաճույքը։ Միայն հավատարիմ կինը կարող է տալ նրան այդ հայրենիքը։ մեռնենք երջանկությամբ, հանգիստ ու լուսավոր հայացքով, ազնիվ պայքարի սուրբ ժպիտով։ եվ մեր գեղեցիկ հաղթանակից ոչ ոք ոչինչ չի կորցնի։
    Ներիր, թանկագինս, իմ սուրբ հրեշտակ։

  5. #55
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,011
    Հեղինակության աստիճան
    5505
    Մեջբերում manush-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի բարեկամներ,
    այս թեմայում կտեղադրենք նշանավոր, հայտնի մարդկանց նամակները:

    Այսօր կսկսեմ տեղադրել հայ մեծերի նամակները՝ ուղղված Բ.Գեմբարսկուն:
    Լեհ հրապարակախոս, թարգմանիչ, գրող Բոգդան Գեմբարսկին 1960-1970թթ. հանդես է եկել Հայոց դատի պաշտպանությամբ, դատապարտել է 1915թ. ցեղասպանությունը:


    Շնորհակալություն, հետաքրքիր թեմա է, սիրով կմասնակցեմ քննարկումներին։

    Հարգանքով՝ Հրաչուհի Ներսեսյան

  6. #56
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,011
    Հեղինակության աստիճան
    5505
    Հովհաննես Շիրազի նամակը Բ.Գեմբարսկուն

    «Սիրելի և սիրելի Աստվածատուր Գեմբարսկի:

    Իրավ աստվածատուր… Կարդացի Ձեր նամակը իմ բազմաչարչար հայ ժողովրդի մասին, ուղղված մեր բազմադարյան , բթամիտ հարևանին: Արցունքով լցվեցին իմ սրտի վաղուց քարացած աչքերը: Ահա մի մարդ, որ նորից ձայն բարձրացրեց կեսից ավելին կոտորված ժողովրդի՝ նրանից խլված վիթխարածավալ հողերի, գրեթե ողջ խլված երկրի մասին: Ինչքան ազնիվ արդարություն կա Ձեր սրտի մեջ, կարծես Ձեր մեծ սրտում մի բազկատարած հայուհի է խոսում անիծյալ աստծու հետ, որ չկարողացավ հաղթել նզովյալ ալլահին… Եվ ինրպե՞ս չի ամաչում աշխարհը, լռում է ժայռեղեն լռությամբ, և ինչպես հոյակապ էիք վերլուծել 20-րդ դարի ամբողջ պատկերը, ինչպես մի աստվածային հայելու մեջ, թող ամաչեն, թող դժողք չքվեն արդարության անունից խոսող բոլոր սատանաները, որոնց ձեռքերը և հոգու բոլորմատները արյունոտ են… հայկական, լեհական, և հրեական արյունով…

    Խոսք չեմ գտնում Ձեզ գովաբանելու, և ինչպես իմ նախահայր, հավիտենական անմահ Մովսես Խորենացին է գրում հայ իշխան Սահակ Բագրատունուն, ուզում եմ ես էլ նրա խոսքը ուղղել Ձեզ, թե նախքան Ձեզ ծանոթանալը ես ծանոթացա Ձեր հոգու մեջ եղած աստվածային ազնիվ շարժմանը, խղճի իմաստությամբ լի ծով արցունքին և օրհնում, և աղոթում եմ, որ միշտ այդպես մնաք ոչ միայն հայկական հարցի դատի պաշտպանը, որը ամենալլկված դատն է աշխարհի, այլ բոլոր ժողովրդների համար: Ձեր նամակը Ձեր հոգու բոլոր էջերն են և բոլոր էջերի վրա գրած, ահա մեծ մարդը:

    Հայ ժողովրդի բոլոր շուրթերթվ, որոնք մաքուր են ինչպես միայն երկնքի աստղերը, համբուրում եմ քեզ և քո ազգը: Եթե գիտենայի՝ աշխարհի բոլոր դաշտերի ծաղիկները նույնպես մաքուր են աստղերի նման, նրանցով էլ կհամբուրեի Ձեզ:

    Հավատում եմ հայոց դատը չի կորչի,
    Անմեղ ազգը՝ անապատը չի կորչի,
    Ամեն փոքր մեծերին է հավասար՝
    Դժողքում էլ Արարատը չի կորչի:


    Ցտեսություն մինչև Արարատի սուրբ ձյունի վրա համբուրվենք բոլոր ազգերի խաղաղության հավերժական հաղթանակով»:

  7. #57
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,011
    Հեղինակության աստիճան
    5505
    Հովհաննես Թումանյանի նամակը զորավար Անդրանիկին

    Սիրելի Անդրանիկ

    Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։

    Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։


    Համբուրում եմ հերոսական ճակատդ,
    միշտ Քո Հովհաննես Թումանյան

    Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետև ես են կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է ՝ իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին

  8. #58
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,011
    Հեղինակության աստիճան
    5505
    ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆԹ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ. ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ

    Էքզյուպերին քսաներորդ դարի ամենախոշոր գրողներից մեկն էր, սակայն երբեք չապրեց զուտ գրողի կյանքով: Նա օդաչուի իր սիրած գործը չթողեց նույնիսկ այն ժամանակ, երբ նրա հռչակը տարածվել էր ամբողջ աշխարհով մեկ: Այս «Աղոթքը» Էքզյուպերին իր կյանքի դժվար պահերից մեկին գրի է առել իր օրագրում:

    Անտուան դը Սենթ Էքզյուպերի Փոքրիկ քայլերի արվեստը
    Այն կրոնական աղոթք չէ իր ձևով ու տեսքով, սակայն ողջ խորությամբ ներկայացնում է մարդկային կյանքի ամենակարևոր հարցերը և հուշում է մեզ բոլորիս, թե որքան կարևոր է կյանքի ընթացքում սովորել տիրապետել փոքրիկ քայլերի արվեստին:

    … Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգ առնեմ բացահայտումների և փորձի ճամփաբաժանին:

    Սովորեցրու ինձ ճիշտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

    Խնդրում եմ քեզնից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը խելամտորեն, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

    Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի’ր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն, որպես ամենակարևորն ու գլխավորը:

    Պահպանի’ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասերն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

    Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

    Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

    Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այս դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի ու քնքուշ այդ նվերին:

    Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

    Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

    Անտուան դը Սենտ Էքզյուպերի

  9. #59
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,011
    Հեղինակության աստիճան
    5505
    ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐԸ` ՋԵՐԱԼԴԻՆԱՅԻՆ

    Չարլի Չապլինը 12 երեխաների հայր էր: Այս հրաշալի նամակը նա գրել է 76 տարեկան հասակում՝ ուղղված իր 21-ամյա աղջկան՝ Ջերալդինային, ով պարի մեջ փնտրում էր ինքն իրեն փարիզյան բեմերի վրա:

    Չապլինի նամակը այնքան հուզական է, խորը և անձնական, բայց միևնույն ժամանակ այն ասես հասցեագրված է մեզնից յուրաքանչյուրին: Սա հայրական սիրո և հոգատարության, տխրության և ուրախության, հպարտության և անհանգստության մի հրաշալի արտահայտություն է:

    Իսկ ի՞նչ սկզբունքներ ու խորհուրդներ են փոխանցել ձեզ ձեր ծնողները և ի՞նչ եք պատրաստվում սովորեցնել դուք ձեր երեխաներին:
    «Դստրիկս,

    Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ, և քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին, մինչ կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

    Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Նա այստեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ:

    Այդտեղ` հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա… Գեղեցկուհի եղիր և պարիր, աստղ եղիր ու փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին:

    Գիտե՞ս, թե քանի գիշեր եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր, քեզ հեքիաթներ էի պատմում և քնած քեղեցկուհու, և մշտարթուն վիշապի մասին: Ես տեսնում էի քո երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը, ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու:

    …Պարիր… Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր. դու պետք է տեսնես` ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. նրանք պարում են ցրտից ու սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա… Ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը` իմ հեքիաթը, չեմ պատմել: Իսկ դա նույնիսկ հետաքրքիր է: Հեքիաթ քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմություն հայցում…

    Ահա նա` իմ հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը. ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին, ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորիկ էր, հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…

    Ավելի լավ է խոսենք քո մասին:

    Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն… Կեսգիշերին, երբ դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի մոռացիր այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը…

    Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և ավելի հաճախ քայլիր, դիտիր քաղաքը: Զննիր մարդկանց, նայիր այրիներին և որբերին, և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո, դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կոտրում է նրա ոտքերը: Եվ եթե գա այդ պահը, երբ դու քեզ վեր զգաս հասարակությունից, անմիջապես թող բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:

    Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկների, ավելի նազելիների, ավելի հպարտների, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

    Նայիր, ուշադիր նայիր: Չի՞ թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից լավ են պարում: Խոստովանիր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզնից լավ կպարի և քեզնից լավ կխաղա: Եվ հիշիր, Չապլինի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

    …Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց, երբ ծախսես երկու ֆրանկ, մի մոռանա հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու կգտնես այդպիսի մեկին: Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտե՞ս՝ ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն: Մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել` այս գիշեր քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը. Հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է:

    …Ուզում եմ հավատալ, որ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

    …Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել:

    Փորձիր և դու:

    Համբուրում եմ քեզ:

    Չարլի

  10. #60
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    1,011
    Հեղինակության աստիճան
    5505

    ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՏՂԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ


    Նամակը գրված է գորովանքով ու կենսական հարուստ փորձով, և հիշեցնում է այն կարևոր բաների մասին, որոնք երեխաներին պետք է սովորեցնել ամեն տեսակ գիտելիքներից առաջ:
    Աբրահամ Լինկոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահն էր: Այդ երկրի ողջ պատմության մեջ ամերիկացիները բոլոր նախագահների շարքում ամենից շատ հիշում ու սիրում են հենց նրան: Լինկոլնը ԱՄՆ ազգային հերոս է, նրա հետ է կապվում ստրկատիրական համակարգի վերացումը և Սպիտակ տանը միասնության ու ազնվության մթնոլորտի հաստատումը:

    Աբրահամ Լինկոլնը փաստացի «ամերիկյան երազանքի» մարմնացումն էր: Ծնվելով աղքատ գյուղական ընտանիքում՝ նա դեռ վաղ տարիքից ստիպված էր զբաղվել ֆիզիկական ծանր աշխատանքով: Ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով՝ նա հաճախեց դպրոց ընդամենը մեկ տարի, սակայն շարունակեց ինքնուրույն սովորել տառերը և գրքեր կարդալ: Նույն կերպ համառությամբ ու աշխատասիրությամբ, շարունակ ինքնակրթվելով ու իր շուրջը մարդկանց համախմբելով՝ նա կարողացավ հասնել աննախադեպ բարձունքների քաղաքական դաշտում և դառնալ երկրի նախագահ:

    Աբրահամ Լինքոլնն ուներ չորս տղա, որոնցից երեքը, սակայն, չհասան անգամ չափահասության տարիքի՝ մահանալով թոքախտից և տիֆից 4, 11 և 18 տարեկանում: Եվ միայն Աբրահամ Լինքոլնի ավագ որդին՝ Ռոբերտը ապրեց մինչև 82 տարեկան ու հասավ մասնագիտական մեր նվաճումների` իրավագիտության ու քաղաքագիտության ոլորտում:

    1855 թ. Աբրահամ Լինքոլնը գրել է իր հայտնի նամակը՝ ուղղված որդու ուսուցչին: Ամենայն հավանականությամբ, նամակն ուղղված է եղել նախագահի սիրելիի` Ուիլյամի ուսուցչին, ով սակայն, մահացավ 11 տարեկանում և չկարողացավ իրագործել հոր պատգամները: Լինքոլնը խոսում է չափազանց կարևոր բաների մասին, որոնց նշանակության մասին մենք սովորաբար մոռանում ենք մեր երեխաների կրթական պրոցեսի ընթացքում:

    «… Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը անկեղծ չեն: Բայց սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կա նաև հերոս, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի դիմաց կգտնվի նաև նվիրված առաջնորդ:

    Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, կգտնվի նաև ընկեր: Ես գիտեմ, դրա համար ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, սովորեցրեք նրան, որ վաստակած մեկ դոլարը շատ ավելի արժեքավոր է, քան գտած հինգը:

    Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները: Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղելի գաղտնիքը: Օգնեք նրան հասկանալ, որ մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը ամենահեշտ գործն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով:

    Տվեք նրան նաև ազատ ժամանակ, որ նա կարողանա մտորել հավերժ գաղտնիքների` երկնքի թռչունների, արևի շողերի մեջ թռչող մեղուների և բլուրների կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:

    Սովորեցրեք նրան դպրոցում, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր Է, քան խարդախության դիմելը: Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ ինքը սխալվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ:

    Փորձեք տղայիս ուժ տալ, որպեսզի նա չհետևի ամբոխին, երբ բոլորը հարում են հաղթած կողմին: Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, բայց սովորեցրեք նրան նաև, որ այն, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:

    Սովորեցրեք նրան, որ արցունքների մեջ ոչ մի ամոթ բան չկա: Եթե կարող եք, ապա սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ: Սովորեցրեք նրան ծիծաղել ցինիկների վրա և զգուշանալ բոլորին չափից շատ հաճոյանալուց:

    Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:

    Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:

    Թույլ տվեք նրան քաջ լինել, որպեսզի նա դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:

    Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:

    Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, թե ինչ կարող եք անել… Իմ տղան այնքան լավն է:

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •