Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456
Ցույց են տրվում 51 համարից մինչև 53 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Մեծերի նամականի

  1. #51
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    933
    Բետտինա ֆոն Արնիմը ՝ Գյոթեին
    Եթե քո երևակայությունը թեթև ու ճկուն է այնքան , որ կարողանաս հետևել ինձ դեպի փլատակները,անդունդները, լեռներն ի վեր, ապա քաջություն կունենամ ներս թողնել քեզ իմ կացարանը՝ ինձ մոտ։ Եվս երեք աստիճան դեպի իմ սենյակը․ նստիր իմ դիմացը՝ բազկաթոռին՝ կանաչ սեղանի մոտ, ուզում եմ նայել դեմքիդ։ Թռչում է արդյոք երևակայությունդ, Գյոթե, այդ դեպքում իմ աչքերում պիտի տեսնես սերս։ Գնանք առաջ, մտիր սիրո տաճարը։ Ահա սկիզբը՝ լռություն։ Դու իմ սրտի համար օտար չես։ Արի՛, թակիր դուռը սրտիս։ Սիրտս մենակ է և քեզ ներս կթողնի։ Դու նրան կգտնես հանդարտ ու զով։ Դու կլինես ցանկալի հյուր։ Ի՞նչ է սա։ Սիրտս բոցավառվում է։ Ի՞նչ է հրդեհվում։ Իմ խեղճ սրտիկ, ո՞վ կփրկի նրան։ Իսկ ի՞նչ կարող է անել բանականությունը։ Նա ամեն ինչ գիտի, բայց ոչինչ չի կարող անել։Նա մնում է ձեռնունայն։
    Ներիր։ Ինչպես քամուց հետապնդված սերմն է հանձնվում, այնպես էլ իմ երևակայությունն է լողում ու խպաղում քո էության հզոր ալիքներում։
    Նամակը գրվել է հունիսի 16-ին, Մյունխենում, երբ անձրև էր գալիս, իսկ հոգիս կես քուն-կես արթուն ձայնակցում էր եղանակին։ Բետտի

  2. #52
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    933
    Տիկին Ռոլանը՝ Լեոնարդ Բյուզոյին
    Շատ հաճախ եմ վերընթերցում նամակներդ։ Սեղմում եմ կրծքիս, օծում համբույրներով։ Նամակներդ ստանալու ոչ մի հույս չունեի։ Բարեկամս, ազատելով մեր հայրենիքը, դու ազատում ես նաև ինձ։ Ես անվերապահորեն կզոհեմ կյանքս, եթե իմանամ , որ դու պայքարում ես հանուն ազատության ։ Մահը, տանջանքները, ցավը ինձ համար ոչինչ են։ Թող կատարվի, ինչ կատարվելու է։ Մենք չենք դադարի արժանի լինել այն զգացմունքներին, որոնք ներշնչել ենք մեկմեկու։ Դրանով ենք մենք երջանիկ։
    Մնաս բարով , բարեկամս, իմ անսահման սիրելի․․․

  3. #53
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    933
    Դու , որի անունը չեմ համարձակվում տալ, դու, որին երբևէ ավելի լավ կճանաչեն, դու որին ամենակուլ կրքերը կարողացան խանգարել, մեծարել ազնվությունը, մի՞թե կվշտանաս, որ քեզնից առաջ գնում եմ այնտեղ, ուր ոչինչ չի խանգարի մեր միասնությանը։ Այնտեղ համրանում են կործանիչ նախապաշարումները, կամայական վտարումը, ատելությամբ լեցուն կրքերը։ Իսկ եթե վարձու մարդասպանի ձեռքը բարձրանա վրադ, մեռիր ազատ, ինչպես ապրել ես, որ պսակվի քո վերջին խիզախությունը, որն ինձ մշտապես ոգևորել է․․․
    Մնաս բարով, ոչ, քեզնից չեմ բաժանվի․․․
    Լքելով կյանքը՝ մենք մոտենում ենք իրար։

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •