+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: ՏՀՏ-ների կիրառումը ուսուցման գործընթացում

  1. #11
    Մասնակից Նանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2013
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն, հարգելի գործընկերներ: Prezi.com-ը հնարավորություն է տալիս համատեղ աշխատել շնորհանդեսի վրա:

    Կայքը, որը ցանկանում եմ ներկայացնել նույնպես համագործակցային շատ լավ հարթակ է՝

    https://padlet.com-ը մի կայք, որտեղ հնարավոր է ստեղծել վիրտուալ պատ,որտեղ հնարավոր է շփվել, համագործակցել այլ օգտատերերի հետ, սովորողներին կարելի է տալ հնարավորություն կատարած առաջադրանքները տեղադրել հարթակում, հաղորդակցվել, մեկնաբանություններ գրել, տեղադրել ֆայլեր, լուսանկարներ, հղումներ և այլն:

    Տեղադրում եմ հղում, որով կարող եք փորձարկել Padlet-ը, խնդրեմ https://padlet.com/nana_anan/qoihtjwoccfi


    Աշտարակի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյան
    Վերջին խմբագրող՝ Նանե: 16.03.2018, 22:40:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Siran-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2010
    Հասցե
    Արագածոտնի մարզ ք. Աշտարակ Պռոշյան 11/40
    Գրառումներ
    65
    Հեղինակության աստիճան
    9
    Ողջույն Նարինե ջան . Շատ հետաքրքիր և արդյունավետ գործիքներ ես քննարկում: Ես իքնս օգտագործում եմ:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (30.03.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (17.03.2018), Մարինե Յարմալոյան (16.06.2018), Նանե (18.03.2018), Նարինե Մարկոսյան (21.03.2018), vardik (18.03.2018)

  5. #13
    Մասնակից Նանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2013
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Siran-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն Նարինե ջան . Շատ հետաքրքիր և արդյունավետ գործիքներ ես քննարկում: Ես իքնս օգտագործում եմ:
    Սիրան ջան շնորհակալություն, վստահ եմ հաջող էլ ստացվում է, կխնդրեմ կիսվել փորձով և կարևոր դիտարկումներով գործիքների վերաբերյալ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մասնակից Նանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2013
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Հաճախ ուսումնական գործընթացում կիրառում ենք նախագծային մեթոդը:
    Այս մեթոդի կիրառումը նպաստում է ծրագրային նյութի նկատմամբ սովորողների հետաքրքրության առաջացմանը, զարգացնում է թիմում աշխատելու ունակություն, թույլ է տալիս ձևավորել հաղորդակցային կարողություններ, բարելավում է սովորողների պատասխանատվության, ինքնուրույնությունը։ Առցանց գործիքների կիրառումը բարելավում է աշխատանքների որակը, խնայում է ժամանակ,
    բարձրացնում է մեթոդի արդյունավետությունը:
    Երկարաժամկետ նախագծերի վրա աշխատելու ժամանակ մեծ հնարավորություններ է տրամադրում google drive-ը, որը հարմար և հուսալի վայր է ֆայլերը պահելու, կիսվելու, դրանց վրա համատեղ աշխատելու, քննարկելու, տեսազանգեր կատարելու, հաղորդագրություններ գրելու , հարցումներ կազմակերպելու համար: Անհրաժեշտ է սովորողներն ունենան ընդհամենը google-ի հաշիվ և կիրառեն ներառված բոլոր առցանց գործիքները:

    Միայն հղումն ուղարկելով թիմի անդամներին, առանց գրանցվելու և անդամներին փնտրելու հարմար է օգտագործել appear.in-ը, որը հնարավորություն է տալիս միայն հղումն ուղարկելով ընկերներին հաղորդակցվել:
    Վերջին խմբագրող՝ Նանե: 20.03.2018, 01:49:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (20.03.2018), Lilit Sahakyan (28.03.2018), naramartirosyan (21.03.2018), Տոնոյան Գրետա (30.03.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (20.03.2018), Մարինե Յարմալոյան (16.06.2018), Նարինե Մարկոսյան (21.03.2018), Հեղինե Շահինյան (22.11.2018), vardik (20.03.2018)

  9. #15
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Նանե-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը ենթադրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) լայն տարածումը կյանքի բոլոր բնագավառներուն: Միևնույն ժամանակ, տեղեկատվությունը համարվում է կարևոր ռեսուրս, այդ տեխնոլոգիաներն էլ դառնում են բազային: Իսկ տեղեկատվական միջավայրը սոցիալական, տնտեսական, քաղաքական, էկոլոգիականի հետ միասին՝ նոր հասարակական միջավայր:
    Կարող ենք փաստել, որ ՏՀՏ-ների ներդրումը և կիրառումը կրթության ոլորտում տեղեկատվական հասարակության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է: Այն զգալիորեն արագացնում է գիտելիքների և մարդկության կուտակված տեխնոլոգիական եւ սոցիալական փորձի փոխանցումը ոչ միայն սերնդից սերունդ, այլև մեկից մյուսին:
    Աշխարհում բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ՏՀՏ-ների կիրառումը ուսումնական պրոցեսում ունեն դրական ազդեցություն, ինչը կարող է բարելավել սովորողների ցուցաբերած արդյունքները և բարձրացնել ուսուցիչների դասավանդման որակը: Կան բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս ուսուցիչներին կախված դասի տեսակից և ընտրված մեթոդից ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր և արդյունավետ:

    Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկենք և ներկայացնենք մեր կողմից օգտագործվող համակարգչային և մուլտիմեդիա գործիքակազմն ու ռեսուրսները, ինչը հնարավորություն կտա կրթության որակի բարելավմանը, մեր գիտելիքների և հմտությունների հարստացմանը:
    Հարգելի Նանե, ՏՀՏ-ների կիրառումը շատ դրական փոփոխությւոններ է մտցրել ուսուցման գործընթացում: Բավական է նշել, որ արտադասարանական միջոցառումներն առանց տեսացրիչների անիմաստ են դառնում: Շատ հետաքրքիր են վիրտուալ լաբորատորիներից օգտվելը: ՏՀՏ- ները ավելի են հեշտացրել սովորողի հնարավորությունները:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (21.03.2018), Տոնոյան Գրետա (30.03.2018), Մարինե Յարմալոյան (16.06.2018), Նանե (21.03.2018), Նարինե Մարկոսյան (21.03.2018)

  11. #16
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Նանե-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո հարգելի Նառա նոր սերնդի կրթությունը, դաստիարակությունը եւ զարգացումը իրականացվում է տեղեկատվական հագեցված միջավայրում: Տեղեկատվական տեխնոլոգիաները ուսուցիչների մասնագիտա-մանկավարժական, մեթոդական, կազմակերպչական նոր որակներ են թելադրում: Այսօր ցանկացած առարկա դասավանդող ուսուցիչ ՏՀՏ կիրառելու մեծ հնարավորություն ունի՝
    որոնցից են էլեկտրոնային գրադարաններ, բառարաններ, շնորհանդեսներ, էլ. փոստ, տեսակոնֆեռանսներ, զրուցարաններ, ֆորումներ, վեբինարներ և այլ տարբեր առցանց գործիքներ:
    Զուգահեռ ՏՀՏ-ների ներդրումը ուսումնական գործընթացում ուսուցչի համար ինքնակրթության, մասնագիտական աճի, ստեղծագործական զարգացման հզոր խթան է հանդիսանում և կոչված է լուծել մի շարք դիդակտիկ խնդիրներ՝
    • սովորողների մտավոր ունակությունների ակտիվացում,
    • պասիվ սովորողների ներգրավում,
    • ժամանակակից գործիքակազմի կիրառում,
    • սովորողների մոտ տեղեկատվության տարբեր աղբյուրներից օգտվելու կարողություն ձևավորում,
    • տարբերակված ուսուցման հնարավորություն,
    • ուսումնական գործընթացի ակտիվացում,
    • սովորողներին հետազոտական աշխատանքներում ներգրավելու հնարավորություն,
    • ուսումնական գործընթացի ճկունության ապահովում:
    Լիովին համամիտ եմ, հարգելի Նանե, միայն հույս ունեմ, որ մոտ ապագայում դպրոցում, բացի համակարգչային դասասենյակից, մնացած դասասենյակները հագեցված կլինեն համակարգիչներով և ինտերնետ կապով: Այդ դեպքում կարծում եմ աշակերտների ընդգրկվածությունը ավելի շատ կլինի: Միայն, ես կողմնակից եմ, որ ՏՀՏ-ն միշտ մնա որպես օժանդակ և օգնող գործիք, և թուղթն ու գրիչը հետին պլան չմղվեն: Հավատացեք, որ միևնույն է, կենդանի շփումը ես դեռ թուղթ ու գրչի միջոցով եմ զգում: Ամեն դեպքում,ասենք մաթեմատիկա կամ որևէ այլ առարկա միայն համակարգչով սովորելը լիարժեք չէ:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մասնակից Նանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2013
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն կարծիքի համար հարգելի Նառա, առաջարկում եմ կիրառել հիբրիդ/խառը/ ուսուցման մոտեցումը: Հիբրիդ ուսուցումը ճկուն է: Ուժեղ կողմերը տարբեր տեխնոլոգիաների համադրությունն է մեկ ինտեգրված ուսուցման մոտեցման մեջ, որի կիրառման ժամանակ շեշտը դրվում է խորը ուսուցման վրա.
    աճում է սովորողների համագործակցության քանակն ու որակը,
    բարձրանում է սովորողների մոտիվացիան,
    ապահովված է կրթական նյութի մշտական հասանելությունը,
    սովորողն է ընտրում իրեն հարմար տեմպը, վայրը, ժամանակը,
    հեշտանում է սովորողի առաջընթացի վերահսկումը,
    ուսուցման գործընթացը սոցիալականացվում է,
    այն դառնում է թիմային և թափանցիկ,
    հեշտ է կազմակերպել անհատական մոտեցում,
    հնարավոր է կիրառել առցանց ուսուցման սինխրոն կամ ասինխրոն տարբերակներ:
    Կան հիբրիդ/ խառը ուսուցման տարբեր մոդելներ, որոնցից մեկը շրջված դասարանի մոդելն է: Այն լիովին աշակերտակենտրոն է, ուսուցիչը գտնվում է ուղղորդողի դերում: Մոդելի կիրառումը հնարավորություն է տալիս խնայել նոր դասի մատուցմանը հատկացվող դասաժամի որոշ մասը, ինչն էլ կարելի է օգտագործել դասարանում օրինակ մաթեմատիկա առարկայի դեպքում գործնական, խմբային աշխատանքների, քննարկումների, բարդ խնդիրների լուծման համար թուղթ ու գրիչի օգնությամբ:
    Ուզում եմ մեջբերել Ջոն Դյուրիի խոսքերը՝ « Մենք զրկում ենք երեխաներին ապագայից, եթե շարունակում ենք կրթել նրանց այնպես, ինչպես կրթում էինք երեկ»:
    Վերջին խմբագրող՝ Նանե: 24.03.2018, 21:30:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (28.03.2018), naramartirosyan (30.03.2018), Տոնոյան Գրետա (30.03.2018), Մարինե Յարմալոյան (16.06.2018), Նարինե Մարկոսյան (30.03.2018), Հեղինե Շահինյան (22.11.2018), vardik (28.03.2018)

  15. #18
    Մասնակից Նանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2013
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի′ Նանե հետաքրքիր ու ուսանելի թեմա եք ներկայացրել, կկիսվեմ իմ փորձով:

    Աշակերտների ինչու չէ նաև ուսուցիչների աշխատանքը թեթևացնելու համար պատրաստել եմ դաս Excel ծրագրով:
    Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/23333
    Հարգելի Տոնոյան Գրետա, շնորհակալություն թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու, նյութի և PowerPoint ծրագրի միջավայրում կիրառված գործիքի պարազաբանման համար: Կարելի է նաև տեսագրել էկրանը CamStudio, Bandicam ծրագրերի միջոցով, ինչը շատ դյուրին է: Իսկ որպես տնային հանձնարարություն տեսանյութը նախապես ուղարկելով աշակերտին՝ դասի ընթացքում այն ուղղակի կարող ենք քննարկել նյութի մատուցման փոխարեն: Թեմայի քննարկման և մյուս աշխատանքներին ավելի շատ ժամանակ տրամադրելով:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (28.03.2018), Տոնոյան Գրետա (30.03.2018), Նարինե Մարկոսյան (30.03.2018), vardik (28.03.2018)

  17. #19
    Մասնակից Նանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2013
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի′ Նանե հետաքրքիր ու ուսանելի թեմա եք ներկայացրել, կկիսվեմ իմ փորձով:
    Microsoft Office ծրագրային փաթեթը ներառում է ներկառուցված նկարման գործիք, որը կարող է կիրառվելWord, PowerPoint, ինչպես նաև Excel ծրագրերում: Այս գործիքի աշխատանքը հիմնված է վեկտորային գրաֆիկայի սկզբունքի վրա, որը, նախկինում ձեռք բերված գիտելիքների համաձայն, թույլ է տալիս ձևափոխել առանձին տարրերի` արտացոլումը, տեղափոխումը, կենտրոնական արտացոլումը և նմանությամբ ձևափոխումը, ուղղահայաց աֆինությունը: Պատկերներ նկարելիս կարելի է օգտվել դրանք կանոնավոր կամ կենտրոնական սիմետրիկ նկարելու հնարավորությունից: Այս ամենը լի է յուրացնելուց հետո աշակերտները կարող են կատարել «կառուցման» համակարգչի օգնությամբ իրենց գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:Պարզ առաջադրանքներ`համակարգչի օգնությամբ իրենց գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:
    Աշակերտների ինչու չէ նաև ուսուցիչների աշխատանքը թեթևացնելու համար պատրաստել եմ դաս Excel ծրագրով:
    Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/23333
    Հարգելի Գրետա Տոնոյան Ձեր շնորհանդեսի հիման վրա ստեղծեցի ինտերակտիվ տեսադաս PlayPosit հարթակի միջոցով, որն իր մեջ պարունակում է շնորհանդեսի վերջում դրված Ձեր հարցերը: Խնդրեմ, https://www.playposit.com/share/3897...0180327-161506

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (28.03.2018), naramartirosyan (31.03.2018), Տոնոյան Գրետա (30.03.2018), Մարինե Յարմալոյան (16.06.2018), Նարինե Մարկոսյան (30.03.2018)

  19. #20
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Նանե-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն կարծիքի համար հարգելի Նառա, առաջարկում եմ կիրառել հիբրիդ/խառը/ ուսուցման մոտեցումը: Հիբրիդ ուսուցումը ճկուն է: Ուժեղ կողմերը տարբեր տեխնոլոգիաների համադրությունն է մեկ ինտեգրված ուսուցման մոտեցման մեջ, որի կիրառման ժամանակ շեշտը դրվում է խորը ուսուցման վրա.
    աճում է սովորողների համագործակցության քանակն ու որակը,
    բարձրանում է սովորողների մոտիվացիան,
    ապահովված է կրթական նյութի մշտական հասանելությունը,
    սովորողն է ընտրում իրեն հարմար տեմպը, վայրը, ժամանակը,
    հեշտանում է սովորողի առաջընթացի վերահսկումը,
    ուսուցման գործընթացը սոցիալականացվում է,
    այն դառնում է թիմային և թափանցիկ,
    հեշտ է կազմակերպել անհատական մոտեցում,
    հնարավոր է կիրառել առցանց ուսուցման սինխրոն կամ ասինխրոն տարբերակներ:
    Կան հիբրիդ/ խառը ուսուցման տարբեր մոդելներ, որոնցից մեկը շրջված դասարանի մոդելն է: Այն լիովին աշակերտակենտրոն է, ուսուցիչը գտնվում է ուղղորդողի դերում: Մոդելի կիրառումը հնարավորություն է տալիս խնայել նոր դասի մատուցմանը հատկացվող դասաժամի որոշ մասը, ինչն էլ կարելի է օգտագործել դասարանում օրինակ մաթեմատիկա առարկայի դեպքում գործնական, խմբային աշխատանքների, քննարկումների, բարդ խնդիրների լուծման համար թուղթ ու գրիչի օգնությամբ:
    Ուզում եմ մեջբերել Ջոն Դյուրիի խոսքերը՝ « Մենք զրկում ենք երեխաներին ապագայից, եթե շարունակում ենք կրթել նրանց այնպես, ինչպես կրթում էինք երեկ»:
    Շնորհակալություն,առաջարկության համար, Նանե ջան, հենց այդպիսի խառը ուսուցման մոդելով էլ հնարավորության սահմաններում վարում եմ մաթեմատիկայի դասերը: Միայն, ցավոք, այդպիսի դասերն անցկացնում եմ ամփոփման ժամանակ: Պատճառը համակարգիչներով քիչ ապահովվածությունն է: Հուսով եմ մոտ ապագայում այդ հարցն էլ կլուծվի:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (30.03.2018), Lilit Sahakyan (30.03.2018), Տոնոյան Գրետա (30.03.2018), Մարինե Յարմալոյան (16.06.2018), Նանե (01.04.2018), Նարինե Մարկոսյան (30.03.2018)

+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (1 անդամ և 1 հյուր)

  1. Անահիտ Բարխուդարյան

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •