+ Կատարել գրառում
Էջ 1 15-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: Կերակրի աղ (սպիտակ թույն )

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    4083

    Կերակրի աղ (սպիտակ թույն )

    Այսօր մենք հաստատ կարող ենք ասել, որ կերակրի աղը "դանդաղ մահ է"։ Աղի օրական պահանջը հասուն մարդու օրգանիզմում կազմում է 6-8 գրամ:
    Վերջին խմբագրող՝ manush: 11.09.2018, 18:36:

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Firafine (11.05.2018), Heghin (11.04.2018), naramartirosyan (17.07.2018), Narine Stepanyan (29.04.2018), Narine. (04.05.2018), Վ. Հովհաննիսյան (14.03.2018), Անահիտ Սիմոնյան (03.05.2018), Անժելա Ալավերդյան (03.10.2018), Արմենուհի Ստեփանյան (20.04.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (14.04.2018), Էմմա Խաչատրյան (27.05.2018), Ծովինար Հովհաննիսյան (08.05.2018), Քրիստինե Հայ (06.06.2018), Մարգարյան Նաիրա (11.06.2018), Մարինա76 (02.06.2018), Մինասյան Նորա (18.05.2018), Միքայելյան Կարինե (20.04.2018), Նարինե Մարկոսյան (29.04.2018), Հակոբջանյան Նաիրա (05.09.2018), Ruzanna3 (27.05.2018), Sirvard (14.05.2018)

  3. #2
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,352
    Հեղինակության աստիճան
    6046
    Իրավացի էս Նելլի ջան, բայց մյուս կողմից էլ առանց կերակրի աղի անհնարին է պատկերացնել սննդի համը, ինչպե՞ս վարվել...

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    4083
    Սիրելի տիկին Հովհաննիսյան մասնագետների կարծիքները կերակրի աղի մասին տարբեր են, ոմանք ասում են, որ աղից պետք է հրաժարվել, ոմանք էլ ասում են, որ աղը յոդի միակ աղբյուրն է, որի պակասը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:Սննդի մեջ ամեն ինչ կարելի է փոխարինել , բայց աղն անփոխարինելի է:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,352
    Հեղինակության աստիճան
    6046
    Սիրելի Նելլի ես էլ արդեն անհանգստացա, թե առանց աղի ի՞նչ պիտի անենք... Շնորհակալ եմ, քննարկման համար, իսկապես աղը մեր կենցաղում անփոխարինելի նյութ է, պարզապես չպետք է այն չարաշահել: Իմ շրջապատում շատ են այն մարդիկ, ովքեր չափի զգացում չունեն աղի օգտագործման ժամանակ: Ամեն դեպքում անհրաժեշտ է մարդկանց իրազեկել աղի չարաշահումների դեպքում առաջացող վտանգների մասին:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    4083
    Երբ օրգանիզմում ավելանում է կերակրի աղի քանակը, այն կարող է համգեցնել նրան, որ առաջանան բազմաթիվ հիվանդություններ, որոնցից են
    1. հիպերտոնիա` ճնշման կտրուկ տատանումներ
    2. սրտային անբավարարություն
    3. ստամոքսի ուռուցքային հիվանդություն
    4. օստեոպարոզ
    5. ճարպակալում
    Կերակրի աղի շատ օգտագործման արդյունքում կարող է առաջանալ կատարախտ:Այն մարդիկ ովքեր տառապում են ռևմատիզմ հիվանդությունով, արտրիտով և ուրիշ անոթային հիվանդություններով, պետք է կատեգորիկ սննդակարգից հանեն կերակրի աղը:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,352
    Հեղինակության աստիճան
    6046
    Սիրելի նելլի, գաղտնիք չէ, որ կերակրի աղի չարաշահումը վնասակար է:

    Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ։

    Նշենմ նաև, որ աղի ավելցուկը կարող է վնասակար լինել, օրինակ, սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում, որի ժամանակ աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն։ Այնուամենայնիվ, հարկավոր է հիշել, որ կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է։ Այն կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը։

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    4083
    Դեռևս մ.թ.ա. չորրորդ դարում մարդիկ գտան, որ սննդի պատրաստման ժամանակ աղի օգտագործումը ավելի համեղ է այն դարձնում: Առաջին աղի բյուրեղները հայտնաբերվել են Եվրոպայի և Ասիայի պեղումների ժամանակ: Հինգերորդ դարի վերջում արդեն արտահանում էին ավելի մեծ մասշտաբներով:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2017
    Հասցե
    //Լոռու մարզ, ք. Վանաձոր,Տիգրան Մեծի
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    63
    Հարգելի Նելլի, ողջունում եմ Ձոր կողմից առաջարկված թեման և ասեմ, կարևոր հարց եք առաջ քաշել, այո, կերակրի աղի շատ քանակը կարող է վտանգավոր լիել մրդու օրգանիզմի համար և արդիկ դրա մասինպետք է տեղյակ լինեն:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    4083
    Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կերակրի աղը իսկապես / սպիտակ մահ է/: Միջին տարիքի մարդկանց մոտ մի քանի տասնյակ ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եկան այն եզրակացության, որ աղի շատ օգտագործումը սննդի մեջ կարող է հանգեցնել ստամոքսի չարորակ ուռուցքի առաջացմանը, որը հիմնականում նկատվում է տղամարդկանց մոտ:
    Հայտնի բիոքիմիկ Ժորես Մեդվեդևը նշել է, որ առանց աղի օգտագործման դիետայի դեպքում մարդը կարող է ապրել 10-11 օր:
    Կերակրի աղի մի մասը օրգանիզմ է ներթափանցում սննդի հետ, օրինակ
    . 100 գրամ հացի մեջ պարունակությունը մոտ 1 գրամ է
    . 100 գրամ պանիրի մեջ 1,5-3,5 գրամ
    . 100 գրամ ապխտած երշիկի մեջ 3-3,5 գրամ
    . 100 գրամ կարագի մեջ 1,5 գրամ
    . 100 գրամ մսի, ձկան պահածոների մեջ 1,5-2 գրամ

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    4083
    Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել աղով հարուստ վերամշակված մթերքները և դրանք փոխարինել մրգերով ու բանջարեղենով: Միևնույն ժամանակ խորհուրդ է տրվում կոփել մարմինը, ինչը նպաստում է օրգանիզմից աղի հեռացմանը:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 15-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց ցեղասպանության ազգային - քաղաքական հիմքերը
    Հեղինակ՝ Անգին Ասլանյան, բաժին` Պատմություն, Հասարակագիտություն, ՀԵՊ
    Գրառումներ: 108
    Վերջինը: 02.12.2018, 00:23
  2. Հովհաննես Շիրազ ՙՙԷքսպրոմտՙՙ
    Հեղինակ՝ ՏԱԹԵ ՎԻԿ, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.07.2017, 21:38
  3. Անսպասելի ու այնքան սպասված...
    Հեղինակ՝ սուսան1965, բաժին` Մեր հայրենիքը
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.02.2015, 19:32
  4. Մեր դպրոցական կյանքի ակտիվությունն անսպառ է
    Հեղինակ՝ Mane17, բաժին` Թղթակցում են աշակերտները (15.09.2010 - 15.11.2010)
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.02.2012, 11:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •