+ Կատարել գրառում
Էջ 15 19-ից ԱռաջինԱռաջին ... 51314151617 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 141 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: Կերակրի աղ (սպիտակ թույն )

  1. #141
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Մեջբերում Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Ավագյան շնորհակալ եմ կարծիքի համար, ես էլ Ձեզ հետ համակարծիք եմ:

    Կցորդ 6451Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է ողջ մարդկությանը լրջորեն կրճատել շաքարի օգտագործումը իրենց սննդակարգի մեջ: Բժիշկները նշել են, որ շաքարի քանակությունը մարդու սննդակարգի մեջ պետք է լինի օրական 10%-ից պակաս, իսկ լավագույն չափաքանակ է համարվում 5%-ը:

    Փոխարենը նրանք առաջարկում են մարդկանց ավելի ապահով տարբերակ՝ շաքարի քիչ քանակության ընդունում մրգերի միջոցով, քանի որ մրգերի մեջ եղած շաքարի քանակությունը առավել քիչ վտանգավոր է մարդկանց առողջության և հատկապես ատամնաշարի համար, քանի որ այն չի հանգեցնում էմալի քայքայման:
    Հարգելի Նելլի, շաքարավազի մեջ պարունակվում է սախարոզ, այսինքն դիսախարիդ, օրգանիզմի համար կարևոր նյութ, որը պատկանում է ածխաջրերի թվին, ներկայումս գիտնականների մեծ մասի կարծիքով ճիշտ կլինի, որ մարդն իրեն անհրաժեշտ ածխաջրերի կարիքը լրացնի մեղր և մրգեր ուտելով:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #142
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Նելլի, բնական միջոցներից լավ ոչինչ չի կարող փոխարինել:

    Կերակրի աղի կիրառման մասին կարելի է անվերջ խոսել և գնահատել դրական և բացասական կողմերը:
    https://lib.armedu.am/resource/24418
    Վերջին խմբագրող՝ manush: 14.06.2019, 11:33: Պատճառ: Գրառումների միացում

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #143
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Վերջին խմբագրող՝ manush: 14.06.2019, 11:33:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #144
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Կերակրի աղի նստվածքները մարդու օրգանիզմում նպաստում են իմունային ալերգիկ ռեակցիաների զարգացմանը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #145
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Շատ սննդամթերքներ են նատրիում պարունակում՝ կերկրի աղը, կաթը, բազուկը և այլն: Այն ավելացնում են նաև վերամշակված մթերքներին, այդ թվում նաև՝ հացին և մսին:



    Նատրիումի չարաշահումը հանգեցնում է ճնշման բարձրացման, իսկ դա կաթվածով և սրտի հիվանդութուններով է սպառնում:

    Բնության մեջ տարածված տարր է, երկրակեղևում 2,83 %, ըստ զանգվածի յոթերորդն է։ Նատրիումի գլխավոր միներալներն են՝ հալիտը, չիլիական բորակը, տենարդիտը, միրաբիլիտը, որոնք նատրիումի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրն են։ Ազատ վիճակում բնության մեջ չի հանդիպում, մտնում է 222 միներալների բաղադրության մեջ։

    Այն կարևոր կենսատարր է, կենդանի նյութում նրա միջին պարունակությունը 0,02 % է։ Մարդու և կենդանիների օրգանիզմում մասնակցում է հանքային փոխանակությանը, օսմոտիկ ճնշման և թթվահիմնային հավասարակշռության պահպանմանը, նյարդային ազդակների հաղորդմանը։ Պարունակվում է հիմնականում արտաբջջային հեղուկներում (մարդու էրիթրոցիտներում՝ մոտ 10 մմոլ/կգ, արյան շիճուկում՝ 143 մմոլ/կգ)։

    Բժշկության մեջ օգտագործվում են նատրիումի սուլֆատը և նատրիումի քլորիդը (արյունահոսությունների, ջրազրկման, փսխումների և այլն ժամանակ) , տետրաբորատը՝ Na2B4O7•10H20 (որպես հականեխիչ միջոց), նատրիումի բիկարբոնատը, նատրիումի թիոսուլֆատը, ցիտրատը։ Ռադիոակտիվ 22Na և 24Na օգտագործվում են արյան հոսքի արագությունը, անոթների թափանցելիությունը, նյարդային գործունեության վիճակը որոշելու համար և այլ նպատակներով։
    Վերջին խմբագրող՝ manush: 14.06.2019, 11:31: Պատճառ: Գրառումների միացում

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #146
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Никакая соль не может стать полноценным источником минеральных веществ. Это означает, что не нужно есть соль с целью получения минеральных веществ.1024px-Common-salt.jpg

    Помимо обычной соли, в продаже можно найти разноцветные соли с разными названиями (например, Rose, Himaalaja, Hawai, Pärsia), состав и цвет которых зависят от места производства. Несмотря на то, что в их составе зачастую приведен целый список минералов, ни одна из этих солей не содержит ни один из минералов в таком количестве, чтобы оно покрыло значимую часть суточной потребности.

    Источниками значимого количества минеральных веществ являются зерновые (особенно цельнозерновые продукты), картофель, фрукты и овощи, а также ягоды, молоко и молочные продукты, рыба, птица, яйца, мясо, добавляемые пищевые жиры, орехи, семена, плоды масличных культур, но не соль. Только йодированную соль можно считать полноценным источником йода.
    Վերջին խմբագրող՝ manush: 14.06.2019, 11:31: Պատճառ: Գրառումների միացում

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #147
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    421
    Հեղինակության աստիճան
    11846
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Նելլի ես էլ արդեն անհանգստացա, թե առանց աղի ի՞նչ պիտի անենք... Շնորհակալ եմ, քննարկման համար, իսկապես աղը մեր կենցաղում անփոխարինելի նյութ է, պարզապես չպետք է այն չարաշահել: Իմ շրջապատում շատ են այն մարդիկ, ովքեր չափի զգացում չունեն աղի օգտագործման ժամանակ: Ամեն դեպքում անհրաժեշտ է մարդկանց իրազեկել աղի չարաշահումների դեպքում առաջացող վտանգների մասին:
    Կարիք չկա շատ անհանգստանալու։ՀարգելիՀովհաննիսյան,ճիշտ չափաբաժինը անհրաժեշտ է օրգանիզմին։
    «Դո´ւք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի (Ղուկ.` ո´չ հողի համար է պիտանի և ո´չ էլ` պարարտանյութի), այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»: «…որովհետև ամեն ինչ կրակով պիտի աղվի: Աղը լավ բան է. բայց եթե աղը անհամանա, ինչո՞վ պիտի համեմվի. արդ, դուք ձեր մեջ ունեցեք աղը և իրար հետ խաղաղությա´մբ ապրեցեք»:


    Տերն ասում է, որ Իր բոլոր հետևորդները, Իր խրատները կատարողները, «երկրի աղը» կլինեն: Աղը սնունդը պաշտպանում է փչանալուց, այն դարձնում է առողջարար ու համեղ. այսպես և քրիստոնյաները պետք է աշխարհը պահպանեն բարոյական վնասներից և նպաստեն նրա առողջանալուն: Աղն իր հատկանիշները հաղորդում է բոլոր նյութերին, ինչի հետ սերտ շփվում է. այսպես և քրիստոնյաները պետք է Քրիստոսի ոգին հաղորդեն մնացած բոլոր մարդկանց, որոնք դեռ քրիստոնյա չեն դարձել: Աղը նյութի մեջ լուծվելիս նրա էությունն ու արտաքին տեսքը չի փոխում, այլ միայն իր համն է տալիս. նույնպես և քրիստոնեությունը մարդու կամ մարդկային հասարակության մեջ որևէ արտաքին բեկում չի առաջացնում, սակայն ազնվացնում է մարդու հոգին և դրա միջոցով փոփոխում նրա ամբողջ կյանքը` տալով դրան հատուկ` քրիստոնեական բնույթ:


    «Եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի»: Արևելքում, իրոք, կա աղի մի տեսակ, որը խոնավության, քամու և արեգակի ազդեցության տակ կարող է կորցնել իր համը: Այդպիսի աղն այլևս ոչնչով չես վերականգնի. այդպես էլ այն մարդիկ, ովքեր մեկ անգամ ճաշակելով Սուրբ Հոգու հետ ազնիվ հաղորդությունը, այնուհետև ընկան աններելի մեղքի մեջ, նրանք այլևս առանց Աստծո առանձնակի օգնության ընդունակ չեն ոչնչով հոգեպես նորոգվել: «Ամեն ինչ կրակով պիտի աղվի», – ասում է Քրիստոս, այսինքն` ամեն մարդ տանջանքների պիտի ենթարկվի: Ուստի, ով այս կյանքում չի տառապում` իր մարմնի ցանկությունները սպանելով և տիրելով դրանց, (տե´ս` Ա Կոր. 9:27), նա պետք է տառապի հավիտենական չարչարանքների կրակում: Ինչպես Մովսեսի օրենքով մատուցվող ամեն զոհ աղով պետք է աղվեր, (տե´ս Ղևտ. 2:13), այնպես էլ պետք է Քրիստոսի Առաքյալները և հետևորդները պատրաստվեին որպես Աստծուն ընդունելի զոհ՝ փորձանքների, փորձությունների և պայքարի կրակով:


    «Ձեր մեջ ունեցեք աղը», – հորդորում է Տերը, այսինքն` այն վերին կանոններն ու օրենքները, որոնք մաքրում են հոգին և պահպանում են բարոյական վնասներից. ունեցե՛ք ձեր մեջ ճշմարիտ իմաստության և ողջամիտ վարդապետության աղը: Նույնն է հորդորում և Պողոս Առաքյալը. «Ձեր խոսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպես թե աղով համեմված լինի, որպեսզի դուք իմանաք, թե ինչպես պետք է պատասխան տաք յուրաքանչյուրին» (Կողոս. 4:6):

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #148
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Շնորհակալ եմ քննարկման համար...
    Աղի մեծ քանակ օգտագործելը կապված չէ միայն սեղանի աղ օգտագործելու սովորույթի հետ։ Օրվա ընթացքում դուք աղի շուրջ 3/4-ը (75%) ստանում ենք ի սկզբանե աղի մեծ քանակներ պարունակող սննդամթերքներ օգտագործելով, որն էլ կարող է տարիների ընթացքում նպաստել արյան ճնշման բարձրացմանը։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #149
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Աղի մեծ քանակներով մթերքներ

    Սրանք այն մթերքներն են, որոնք գրեթե միշտ պարունակում են աղի մեծ քանակներ, ինչը նշանակում է, որ աղը կրճատելու համար պարզապես պետք է սննդում օգտագործել այդ մթերքների ավելի փոքր չափաբաժիններ կամ ավելի հազվադեպ դրանցից օգտվել։ Աղի մեծ քանակով սննդամթերքներից են՝

    . անչոուսներ
    .խոզի ապխտած միս (բեկոն)
    .պանիր
    .չոր «խտանյութեր» կամ «հավելանյութեր» (օրինակ՝ մսի)
    .խոզապուխտ (ветчина)
    .ձիթապտուղներ
    .թթվեցված մթերքներ՝ թթու (соленья), մարինադ
    .մանր ծովախեցգետիններ (креветки)
    .սալյամի (երշիկ)
    .աղած և չորացված տապակած ընկույզեղեն
    .աղած ձուկ
    .ծխեցրած միս և ձուկ
    .սոյայի սոուս
    .մսի չորուկից, բանջարեղենների հյութի կոնցենտրատից և արոմատիզացված այլ նյութերից պատրաստած «խորանարդիկներ»
    .խմորի էքստրակտ։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #150
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Մթերքներ, որոնք կարող են ունենալ աղի մեշ քանակներ

    Այս սննդամթերքներում աղի քանակը կարող է տարբերվել կախված արտադրողից։ Սա նշանակում է, որ դուք կարող եք կրճատել աղի քանակները՝ ընտրելով այն արտադրանքը, որի մեջ վերջինս ավելի պակաս է։ Նման դեպքերում օգտվեք տուփի կամ պիտակի վրա առկա տեղեկատվությունից։ Նման մթերքներից են՝

    .հացի տարբեր տեսակներ
    .մակարոնային սոուսներ
    .չիփսեր
    .պիցա
    .պատրաստի սնունդ
    .կոնսերվացված ապուր
    .երշիկներ
    .լոլիկի կեչուպ, մայոնեզ և այլ սոուսներ
    .նախաճաշի «փաթիլներ» (хлопья)։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 15 19-ից ԱռաջինԱռաջին ... 51314151617 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց ցեղասպանության ազգային - քաղաքական հիմքերը
    Հեղինակ՝ Անգին Ասլանյան, բաժին` Պատմություն, Հասարակագիտություն, ՀԵՊ
    Գրառումներ: 108
    Վերջինը: 02.12.2018, 00:23
  2. Հովհաննես Շիրազ ՙՙԷքսպրոմտՙՙ
    Հեղինակ՝ ՏԱԹԵ ՎԻԿ, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.07.2017, 21:38
  3. Անսպասելի ու այնքան սպասված...
    Հեղինակ՝ սուսան1965, բաժին` Մեր հայրենիքը
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.02.2015, 19:32
  4. Մեր դպրոցական կյանքի ակտիվությունն անսպառ է
    Հեղինակ՝ Mane17, բաժին` Թղթակցում են աշակերտները (15.09.2010 - 15.11.2010)
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.02.2012, 11:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •