+ Կատարել գրառում
Էջ 14 15-ից ԱռաջինԱռաջին ... 412131415 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 131 համարից մինչև 140 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: Կերակրի աղ (սպիտակ թույն )

  1. #131
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    3833
    Նատրիումի միացությունները՝ կերակրի աղը և սոդան, հայտնի են շատ հին ժամանակներից։ Եբրայերեն neter (հունարեն՝ νίτρον, լատիներեն՝ nitrum) բառը հանդիպել է Աստվածաշնչում որպես նյութի անվանում, որը, ըստ Սողոմոնի եռացել է քացախում:
    «Na» հապավումը և natrium բառը առաջին անգամ օգտագործել են ակադեմիկոսները, հիմնադիրը՝ շվեդ բժիշկ Հակոբոս Բերցելիուս (Jöns Jakob Berzelius, 1779-1848)։ Հետագայում տարրը անվանեցին նաև սոդա (լատիներեն՝ sodium)։ Sodium անվանումը հավանաբար գալիս է արաբական suda բառից, որը նշանակում է «գլխացավ», քանի որ այդ ժամանակ սոդան օգտագործում էին որպես դեղ գլխացավի համար:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #132
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    3833
    Բնության մեջ տարածված տարր է, երկրակեղևում 2,83 %, ըստ զանգվածի յոթերորդն է։ Նատրիումի գլխավոր միներալներն են՝ հալիտը, լիլիականբորակը, տենարդիտը, միրաբիլիտը, որոնք նատրիումի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրն են։ Ազատ վիճակում բնության մեջ չի հանդիպում, մտնում է 222 միներալների բաղադրության մեջ։

    Պարունակվում է գրանիտներում մինչև 2,77 %, բազալտներում՝ 1,94 %։ Հողում և նստվածքային ապարներում՝ կավեր, թերթաքարեր, նատրումի պարունակությունը փոքր է (0,63-0,66 %)։ Լուծվելով հոսող ջրերում՝ կուտակվում է ծովերում և օվկիանոսներում, որտեղ հիմնական մետաղական տարրն է (1,035 %)։ Ծովափնյա, տափաստանային և անապատային լճերում գոլորշիացման հետևանքով անջատվող նատրիումի աղերն առաջացնում են աղային նստվածքներ։ Նատրիումի տարեկան հանույթը մոտ 108 տ է։
    Այն կարևոր կենսատարր է, կենդանի նյութում նրա միջին պարունակությունը 0,02 % է։ Մարդու և կենդանիների օրգանիզմում մասնակցում է հանքային փոխանակությանը, օսմոտիկ ճնշման և թթվահիմնային հավասարակշռության պահպանմանը, նյարդային ազդակների հաղորդմանը։ Պարունակվում է հիմնականում արտաբջջային հեղուկներում (մարդու էրիթրոցիտներում՝ մոտ 10 մմոլ/կգ, արյան շիճուկում՝ 143 մմոլ/կգ)։
    Նատրիումի քլորիդի՝ մարդու օրական պահանջը 2-10 գ է։ Նատրիումի իոնների կոնցենտրացիան օրգանիզմում կարգավորվում է ալդոստերոն հորմոնով։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #133
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    3833
    Բժշկության մեջ օգտագործվում են նատրիումի սուլֆատը և նատրիումի քլորիդը (արյունահոսությունների, ջրազրկման, փսխումների և այլն ժամանակ) , բորատը՝ Na2B4O7•10H20 (որպես հականեխիչ միջոց), նատրիումի բիկարբոնատը, նատրիումի թիոսուլֆատը, ցիտրատը։ Ռադիոակտիվ 22Na և 24Na օգտագործվում են արյան հոսքի արագությունը, անոթների թափանցելիությունը, նյարդային գործունեության վիճակը որոշելու համար և այլ նպատակներով։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (13.09.2018), Narine. (14.06.2018), Արմենուհի Ստեփանյան (28.06.2018), Միքայելյան Կարինե (28.06.2018)

  7. #134
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    3833
    Մարդու առողջությունը փխրուն է և կարող է խաթարվել, հետևաբար առողջությունը անհրաժեշտ է խնամել և ամրապնդել: Առողջությունն ամրապնդվում է որոշակի գործոններով:
    Մարդու առօրյայի հետևողական կազմակերպումը սեփական առողջության պահպանման և կոփման նպատակով կոչվում է առողջ ապրելակերպ:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (13.09.2018), Narine. (02.07.2018), Արմենուհի Ստեփանյան (28.06.2018), Էմմա Խաչատրյան (11.09.2018), Միքայելյան Կարինե (28.06.2018)

  9. #135
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    3833
    Առողջ ապրելակերպն իր մեջ ընդգրկում է հետևյալ բովանդակությունները
    Ֆիզիկական առողջություն,
    Հոգեկան առողջություն,
    Սոցիալական առողջություն,
    Առողջության վրա ազդող գործոններ և միջավայր:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (13.09.2018), Էմմա Խաչատրյան (11.09.2018)

  11. #136
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    3833
    Դիետոլոգ-փորձագետները սրտի առողջությունը պահպանելու համար առաջարկել են հետևյալ մթերքների ցուցակը՝
    Բանջարեղեն
    1. Բրոկկոլի՝ վիտամիններ B6, C և K, ֆոլաթթու, բջջանյութ
    2. Սպանախ՝ վիտամիններ A և K, ֆոլաթթու, երկաթ, բջջանյութ, մագնեզիում
    3. Բրաունկոլ՝ վիտամիններ А, С և К, բջջանյութ
    4. Չինական կաղամբ՝ վիտամիններ B6, C և K, կալցիում, բջջանյութ

    Ձկնեղեն
    5. Թյունոս՝ վիտամիններ B12 և D, սպիտակուց, նիացին, սելեն և օմեգա-3 ճարպաթթու
    6. Իշխան՝ վիտամիններ A և K, ֆոլաթթու, մագնեզիում, երկաթ և բջջանյութ

    Մրգեր
    7. Հատապտուղներ՝ վիտամին C, ֆոլաթթու, մանգան, կալիում և բջջանյութ
    8. Խնձոր՝ վիտամին C, բջջանյութ և ֆլավոնոիդներ

    Սոյա
    9. Էդամամ՝ վիտամին C, երկաթ, կալիում և բջջանյութ
    10. Տոֆու՝ վիտամին B1, սպիտակուց, նիացին, ֆոլաթթու, կալցիում, պղինձ, երկաթ, մագնեզիում, մանգան, կալիում, ցինկ

    Հացահատիկ
    11. Կվինոա ՝ բջջանյութ, ցինկ, ֆոսֆոր, բոլոր անհրաժեշտ սպիտակուցներ
    12. Վարսակ՝ լուծվող բջջանյութ, մագնեզիում, մանգան, կալիում, ցինկ

    Լոբազգիներ
    13. Լոբի՝ վիտամիններ B1 և B6, ֆոլաթթու, սպիտակուցներ, լուծվող բջջանյութ, նիացին, պղինձ, երկաթ, մագնեզիում, կալիում, ցինկ, Օմեգա-3 ճարպաթթուներ
    14. Ոսպ՝ վիտամիններ B1 և B6, ֆոլաթթու, սպիտակուցներ, լուծվող բջջանյութ, նիացին, երկաթ, մագնեզիում, կալիում, ցինկ, Օմեգա-3 ճարպաթթուներ

    Ընկույզ և սերմեր
    15. Հունական ընկույզ՝ բուսական օմեգա-3 ճարպաթթու, պղինձ, սպիտակուց, բջջանյութ
    16. Նուշ՝ վիտամին E, պղինձ, մագնեզիում, բջջանյութ, սպիտակուց
    17. Կտավատի սերմ՝ բուսական օմեգա-3 ճարպաթթու, լուծվող բջջանյութ, վիտամին B1։
    Վերջին խմբագրող՝ manush: 01.08.2018, 18:30:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Heghin (13.09.2018)

  13. #137
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    3833
    Աղը երբեք էլ սովորական մթերք չի եղել, այն միշտ էլ ինչ-որ բանով առավել է եղել: Աղի վերաբերյալ առածներ կան, նույնիսկ սնահավատություններ…

    Սննդամթերքից քլորով հարուստ են հատկապես հացը, մսամթերքը և կաթնամթերքը, քիչ քլոր են պարունակում մրգերը:

    1499336099-18.jpg
    Առողջ սնունդն այն կարեւորագույն գործոններից է, որն ազդում է մարդու առողջության, աշխատունակության եւ կյանքի տեւողության վրա:

    Ճիշտ սնվելով՝ մենք ապահովում ենք պլաստիկ, էներգետիկ նյութերի մուտքը մեր օրգանիզմ, ինչն անհրաժեշտ է նրա նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար: Պլաստիկ նյութերն անհրաժեշտ են օրգանիզմում նոր բջիջների եւ հյուսվածքների ստեղծման եւ հնի վերափոխման համար: Դրանց շարքին են դասվում սպիտակուցները, մասամբ՝ ճարպերը եւ որոշ հանքային նյութեր, ինչպիսիք են կալցիումը եւ ֆոսֆորը: Էներգետիկ սննդանյութեր են հանդիսանում ածխաջրերը, ճարպերը եւ մի քիչ էլ սպիտակուցները: Գոյություն ունեն նաեւ կարգավորող նյութեր, որոնցից են միկրոէլեմենտներն ու վիտամինները: Վերջիններս մասնակցում են նյութափոխանակությանը եւ կարեւոր դեր ունեն օրգանիզմում տարբեր ֆունկցիաների իրականացման տեսանկյունից:
    Վերջին խմբագրող՝ manush: 01.08.2018, 18:30:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (13.09.2018), naramartirosyan (17.07.2018)

  15. #138
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    3833
    Լիարժեք սննդի հիմքը սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի համապատասխանաբար՝ 1:1:4 հարաբերակցությունն է, այսինքն՝ սննդի հիմնական մասը պետք է կազմեն ածխաջրերը: Որպեսզի սնուցումը գործնականում ճիշտ կազմակերպվի, այն անպայման պետք է ներառի մսեղեն, ձկնեղեն, կաթնամթերք, ինչպես նաեւ՝ միրգ եւ բանջարեղեն:Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է մշակել ժամանակացույց, իսկ սնվել պետք է օրվա ընթացքում 3-4 անգամ՝ քիչ քանակությունով: Կանոնակարգված սնվելը նպաստում է մարսողական համակարգի նորմալ գործունեությանը եւ կանխում բազմաթիվ հիվանդությունների առաջացումը: Անհրաժեշտ է մեկընդմիշտ հիշել՝ երեկոյան, ուշ ժամերին չի կարելի ծանրաբեռնել ստամոքսաաղիքային համակարգը, որովհետեւ այդ ժամերին մեր օրգանիզմը սկսում է ավելի դանդաղ գործել: Այդ է պատճառը, որ նրանք, ովքեր սիրում են ընթրել շատ ուշ՝ ավելի հաճախ են բախվում ստամոքսաաղիքային, սրտանոթային համակարգերի եւ մի շարք այլ հիվանդությունների հետ:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (08.07.2018), Lilit Sahakyan (18.07.2018), naramartirosyan (17.07.2018), Միքայելյան Կարինե (08.07.2018)

  17. #139
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    295
    Հեղինակության աստիճան
    1624
    Հետաքրքիր տեսաֆիլմեր կերակրի աղի մասին, հղում՝ https://russia.tv/video/show/brand_i...deo_id/128172/

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (13.09.2018), Lilit Sahakyan (18.07.2018), Ստեփանյան Նելլի (25.07.2018)

  19. #140
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    486
    Հեղինակության աստիճան
    3833
    Սիրելի Նարա Մարտիրոսյան շնորհակալ եմ տեսաֆիլմի համար, շատ հետաքրքիր էր:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Heghin (13.09.2018)

+ Կատարել գրառում
Էջ 14 15-ից ԱռաջինԱռաջին ... 412131415 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց ցեղասպանության ազգային - քաղաքական հիմքերը
    Հեղինակ՝ Անգին Ասլանյան, բաժին` Պատմություն, Հասարակագիտություն, ՀԵՊ
    Գրառումներ: 107
    Վերջինը: 13.10.2018, 01:06
  2. Հովհաննես Շիրազ ՙՙԷքսպրոմտՙՙ
    Հեղինակ՝ ՏԱԹԵ ՎԻԿ, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.07.2017, 21:38
  3. Անսպասելի ու այնքան սպասված...
    Հեղինակ՝ սուսան1965, բաժին` Մեր հայրենիքը
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.02.2015, 19:32
  4. Մեր դպրոցական կյանքի ակտիվությունն անսպառ է
    Հեղինակ՝ Mane17, բաժին` Թղթակցում են աշակերտները (15.09.2010 - 15.11.2010)
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.02.2012, 11:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •