+ Կատարել գրառում
Էջ 19 19-ից ԱռաջինԱռաջին ... 9171819
Ցույց են տրվում 181 համարից մինչև 187 համարի արդյունքները՝ ընդհանուր 187 հատից

Թեմա: Կերակրի աղ (սպիտակ թույն )

  1. #181
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Հեղուկների լուծելիության կանխումը ջերմաստիճանից ունի բարդ բնույթ։ Եթե լուծույթը պարունակում է առավելագույն քանակով լուծված նյութ, ապա կոչվում է հագեցած, այսինքն՝ այլևս հնարավոր չէ տվյալ պայմանում լուծել նոր քանակներ։ Աղի հագեցած լուծույթ կարող է ստացվել նաև այդ դեպքում, երբ մեծ քանակով աղը հպման մեջ դրվի ջրի հետ։ Որոշ ժամանակ անց կստեղծվի հավասարակշռություն. միավոր ժամանակում որքան աղ նստվածքից անցնի լուծույթ, նույնքան աղ էլ կանցնի լուծույթից նստվածք։ Նստվածքի վրայի լուծույթը կլինի հագեցած։ Եթե լուծույթը պարունակում է ավելի քիչ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած վիճակին, ապա կոչվում է չհագեցած, այսինքն՝ կարելի է լուծել նոր քանակներ։ Որոշ դեպքերում հնարավոր է ստանալ գերհագեցած լուծույթ, որը տվյալ պայմանում պարունակում է ավելի շատ նյութ, քան հագեցած լուծույթում է։ Սակայն այդպիսի լուծույթները չափազանց անկայուն են, և դրանց ստացման համար պահանջվում են հատուկ պայմաններ։ Գերհագեցած լուծույթը թափահարելիս կամ դրա մեջ լուծված նյութի փոքր բյուրեղ գցելիս նյութի ավելցուկն անմիջապես անջատվում է նստվածքի ձևով, և գերհագեցած լուծույթը վերածվում է հագեցածի։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (07.06.2019), Ստեփանյան Նելլի (08.06.2019), Մարգարյան Նաիրա (08.06.2019)

  3. #182
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15834
    Լուծույթների հատկությունները կախված են լուծույթում պարունակվող նյութի քանակից, ուստի այդ հատկությունները նկարագրելիս պետք է անպայման նշել լուծույթի բաղադրությունը։
    Լուծույթի քանակական բաղադրությունն ընդունված է արտահայտել զանգվածային բաժնով, որը նշանակվում է հունական այբուբենի օմեգա՝ ω, տառով։
    Օրինակ
    400 գ ջրում 20°C ջերմաստիճանում 100 գ կերակրի աղ է (NaCl) լուծված։ Որոշե՛ք աղի զանգվածային բաժինն այդ լուծույթում։
    Լուծման քայլերը.

    1.Նախ որոշենք լուծույթի զանգվածը.

    m (լ-թ) =m (ջուր) +m (աղ), այսինքն՝ m (լ-թ) =400+100=500 գ

    2.Ըստ սահմանման՝ որոշենք աղի զանգվածային բաժինը լուծույթում.

    ω(աղ)=m(աղ)m(լ−թ) այսինքն՝ ω(աղ)=100500=0,2 կամ 20%

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #183
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Լուծույթի քանակական բաղադրության մոտավոր (որակական) գնահատման նպատակով օգտագործում են խիտ և նոսր լուծույթներ հասկացությունները:
    Խիտ լուծույթը լուծված նյութի համեմատաբար մեծ քանակություն է պարունակում՝ այնպես, որ լուծիչի ու լուծվող նյութի քանակությունները համաչափելի են։ Օրինակ' 8°Cջերմաստիճանում 100 գ ջրում 160 գ արծաթի նիտրատ է լուծվում, ուստի ստացվածը խիտ լուծույթ է (100 գրամն ու 160 գրամը համաչափելի մեծություններ են)։
    Նոսր լուծույթում լուծված նյութի փոքր քանակություն է պարունակվում՝ լուծիչի քանակության հետ անհամաչափելի։ Օրինակ՝ 8°C ջերմաստիճանում 100 գ ջրում 0,02 գ կալցիումի սուլֆատ է լուծվում, ուստի ստացվածը նոսր լուծույթ է (100 գրամն ու 0,02 գրամը համաչափելի մեծություններ չեն)։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #184
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    11.06.2019
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0
    Շատ օգտակար նյութ էր, պատրաստված է գեղեցիկ և հարուստ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #185
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2014
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    721
    Կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է: Այն լավացնում է կերակրի համը, կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը: Ցանկացած սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Սակայն առանց աղի ապրել հնարավոր չէ: Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ: Սակայն աղի ավելցուկը նույնպես կարող է վնասակար լինել օրգանիզմի համար: Օրինակ՝ սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն:
    Աղն օգտագործում են գրեթե բոլոր կերակրատեսակների մեջ, ինչպես նաև մսեղենը, ձկնեղենը, բանջարեղենը պահածոյելու համար: Բժշկության մեջ կիրառում են աղի ջրային լուծույթները, օրինակ՝ 0,9%-անոց լուծույթը, որն անվանում են ֆիզիոլոգիական և օգտագործում են ներերակային ներարկումների, ներարկվող դեղանյութերը լուծելու համար և որպես թունազերծող միջոց: 3–10%-անոց լուծույթներով պատրաստում են թրջոցներ՝ թարախային վերքերը բուժելու համար:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #186
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15834

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #187
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2019
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ. Առինջ
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Նատրիումի քլորիդն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին․ դրա համար էլ այդ աղը պատկանում է առաջին անհրաժեշտության նյութերի թվին։ Շատ նոսր լուծույթի ձևով կերակրի աղը կիրառվում է նաև բժշկության մեջ (ֆիզիոլոգիական լուծույթ)։
    Նատրիումի քլորիդը կիրառվում է պահածոներ պատրաստելիս, այսինքն՝ սնունդը փչանալուց պաշտպանելու համար։ Աղ դրված միսը, ձուկը, բանջարեղենը ավելի երկար են պահվում, քան թարմ վիճակում, որովհետև բարձր կոնցենտրացիաների դեպքում աղը սպանում է փտեցնող միկրոօրգանիզմները։

+ Կատարել գրառում
Էջ 19 19-ից ԱռաջինԱռաջին ... 9171819

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց ցեղասպանության ազգային - քաղաքական հիմքերը
    Հեղինակ՝ Անգին Ասլանյան, բաժին` Պատմություն, Հասարակագիտություն, ՀԵՊ
    Գրառումներ: 108
    Վերջինը: 02.12.2018, 00:23
  2. Հովհաննես Շիրազ ՙՙԷքսպրոմտՙՙ
    Հեղինակ՝ ՏԱԹԵ ՎԻԿ, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.07.2017, 21:38
  3. Անսպասելի ու այնքան սպասված...
    Հեղինակ՝ սուսան1965, բաժին` Մեր հայրենիքը
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.02.2015, 19:32
  4. Մեր դպրոցական կյանքի ակտիվությունն անսպառ է
    Հեղինակ՝ Mane17, բաժին` Թղթակցում են աշակերտները (15.09.2010 - 15.11.2010)
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.02.2012, 11:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •