Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Բարոյական դաստիարակություն

  1. #1
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    4128

    Բարոյական դաստիարակություն

    Բարոյական դաստիարակության հիմնական էությունը անձի բարոյական դաստիարակությունն ու բարոյական զարգացումն է:
    Դպրոցականի բարոյական դաստիարակությունն ու բարոյական զարգացումը կախված են տվյալ երկրի սոցիալական պայմաններից , այն հանրությունից , որում նա ապրում և գործում է: Եթե դրանք իրենց բարձրության վրա չեն գտնվում , եթե չկան նյութական բարոյահոգեբանական նպաստավոր պայմաններ, քաղաքական առողջ մթնոլորտ, քաղաքակրթություն, ապա այնտեղ անձի բարոյականությունն ու բարոյական զարգացումը կայուն լինել չեն կարող:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avagyan.s (19.04.2018), Heghin (16.03.2018), Lil85 (13.03.2018), Վ. Հովհաննիսյան (22.04.2018), Տոնոյան Գրետա (15.03.2018), Ա. Գինոսյան (13.03.2018), Արևիկ Ոսկանյան (16.03.2018), Էմմա Խաչատրյան (18.03.2018), Լաուրա Աթանեսյան (23.04.2019), ՌուՍաՆա (11.04.2018), Մարգարյան Նաիրա (13.03.2018), Մարինե Սահակյան (14.03.2018), Մարինե Յարմալոյան (21.05.2018), Նարինե Մարկոսյան (18.03.2018), Հելենա (25.03.2018), Հերմինե Խառատյան (12.03.2019)

  3. #2
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    4128
    Ինչպես բարոյական վարքի սովորույթների դաստիարակումը, այդպես էլ բարոյական գիտակցման ձևավորումը բարդ գործընթաց է և ձեռք է բերվում մի շարք մեթոդների օգտագործումով։ Դրանց միջոցով է դաստիարկ ուսուցիչը հասնում այն բանին, որ երեխաները գիտելիքներ յուրացնեն բարոյականության և նրա կանոնների մասին, նրանց մեջ ձևավորվի բարոյական պատկերացումների, հասկացությանների և արժեքների համակարգ։
    Բարոյական դաստիարակության նպատակը անձի բարոյական զարգացումն ու ձևավորումն է: Մարդու բարոյական զարգացումը շարունակվում է նրա ամբողջ կյանքում: Բարոյական զարգացմանը նպաստում են անձի շփումները, հաղորդակցումները, որոնք անառարկելիորեն ներգործում են նրա գործողությունների, արարքների վրա, ձևավորում նրա անձը:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avagyan.s (19.04.2018), Heghin (16.03.2018), Lil85 (30.03.2018), Վ. Հովհաննիսյան (01.06.2018), Տոնոյան Գրետա (15.03.2018), Էմմա Խաչատրյան (18.03.2018), Մարինե Յարմալոյան (21.05.2018)

  5. #3
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    4128
    Ուշինսկին դաստիարակությունը բնորոշում է որպես ներդաշնակորեն զարգացած անձնավորության ձևավորմանը նպատակաուղղված գիտակցական պրոցես: Դաստիարակության տարբեր կողմերի շարքում նա գլխավոր տեղը հատկացնում է բարոյականության դաստիարակությանը, որովհետև , ըստ նրա, բարոյական դաստիարակությունը երեխայի մեջ պետք է զարգացնի մարդասիրություն, ազնվություն և ուղղամտություն, աշխատասիրություն, կաարգապահություն և պատասխանատվոության զգացմունք, որը զուգակցվում է համեստության հետ: Դաստիարակությունը երեխայի մեջ պետք է զարգացնի ամուր բնավորություն և կամք, տոկունություն, պարտքի զգացմունք:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lil85 (16.03.2018), Տոնոյան Գրետա (15.03.2018), Էմմա Խաչատրյան (18.03.2018), Մարինե Յարմալոյան (21.05.2018), Հելենա (25.03.2018), Sirvard (31.03.2018)

  7. #4
    Ավագ մասնակից Ա. Գինոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2018
    Գրառումներ
    232
    Հեղինակության աստիճան
    202
    Մեջբերում Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուշինսկին դաստիարակությունը բնորոշում է որպես ներդաշնակորեն զարգացած անձնավորության ձևավորմանը նպատակաուղղված գիտակցական պրոցես: Դաստիարակության տարբեր կողմերի շարքում նա գլխավոր տեղը հատկացնում է բարոյականության դաստիարակությանը, որովհետև , ըստ նրա, բարոյական դաստիարակությունը երեխայի մեջ պետք է զարգացնի մարդասիրություն, ազնվություն և ուղղամտություն, աշխատասիրություն, կաարգապահություն և պատասխանատվոության զգացմունք, որը զուգակցվում է համեստության հետ: Դաստիարակությունը երեխայի մեջ պետք է զարգացնի ամուր բնավորություն և կամք, տոկունություն, պարտքի զգացմունք:
    Հետաքրքիր թեմա եք քննարկման դրել հարգելի՝ Անահիտ, ես կավելացնեմ նաև, անվանի մանկավարժ Ուշինսկու խոսքը, որ «Միայն սովորույթն է երեխաներին հնարավորություն ընձեռում, նրա նյարդային համակարգի էության մեջ այս կամ այն սկզբունքները ներարկել»։ Այս գրույթը մեծապես ճշմարտացի է, երբ խոսքը վերաբերում է հատկապես դպրոցի երեխաներին։ Դատել նրանց բնավորության ուղղվածության մասին՝ առաջին հերթին նշանակում է սահմանել նրանց սովորույթների բնույթը, իսկ բնավորության կազմավորման ընթացքը ղեկավարելը ամենից առաջ անհրաժեշտ սովորույթներ ամրապնդելն է։ Բարոյական վարքի սովորույթների դաստիարակման, ամրապնդման առաջատար մեթոդը վարժությունն է, այսինքն՝ դրական գործողությունների, արարքների հետևողական կրկնումը՝ նրանց
    նշանակության գիտակցված հիմքով:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lil85 (16.03.2018), Վ. Հովհաննիսյան (22.04.2018), Տոնոյան Գրետա (15.03.2018), Անահիտ Բաղդասարյան (13.03.2018), Անի Ղարիբյան (15.03.2018), Էմմա Խաչատրյան (18.03.2018), Մարինե Յարմալոյան (21.05.2018), Հելենա (25.03.2018), Sirvard (31.03.2018)

  9. #5
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1321
    Բարոյական կանոնները ձևավորվում են հասարակության կողմից, և դրանց հիման վրա ստեղծվում է, որոշակի հասարակական կարծիք։

    Աշխարհի որևէ վայրում տեղի ունեցող անարդարությունը սպառնալիք է համընդհանուր արդարությանը։ (Մարտին Լյութեր Քինգ)

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (14.03.2018), Վ. Հովհաննիսյան (22.04.2018), Տոնոյան Գրետա (15.03.2018), Ա. Գինոսյան (14.03.2018), Անահիտ Բաղդասարյան (15.03.2018), Անի Ղարիբյան (14.03.2018), Մարինե Յարմալոյան (21.05.2018), Հելենա (25.03.2018), Sirvard (31.03.2018)

  11. #6
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    4128
    Բարոյական դաստիարակության գերագույն նպատակը ոչ միայն անձի բարոյական զարգացումն ու ձևավորումն է, այլև նրա կարևոր գործառնությունն է, հասարակությանը այնպիսի մարդու հավելումը, որը մշտապես կկատարի բարոյական գործողություններ ու արարքներ՝ հօգուտ հասարակության և հօգուտ մարդու:
    Բարոյական արժեքներով դաստիարակված մարդը առաքինի է, բարեկիրթ: Այդպիսի մարդու նիստուկացը, գործողություններն ու արարքները , մարդկանց հետ հարաբերությունները, ամեն ինչի նկատմամբ վերաբերմունքը, յուրահատուկ են և օրինակելի: Բարոյական զարգացումից զուրկ մարդը հասարակության համար անտանելի բեռ է:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lil85 (30.03.2018), Տոնոյան Գրետա (15.03.2018), Մարինե Յարմալոյան (21.05.2018), Հելենա (25.03.2018)

  13. #7
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    4128
    Բարոյական դաստիարակության խնդիրները բազմազան են ու բազմաբնույթ: Դրանք կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են դասվում անձի գիտակցության, զգացմունքների ու վարքի ձևավորումը: Երկրորդ խմբի մեջ են մտնում բարոյական բարձր որակները՝ հումանիզմը, կոլեկտիվիզմը, հայրենասիրությունը, գիտակցական կարգապահությունը, քաղաքացիական դաստիարակությունը և այլն:
    Հմուտ ուսուցիչը պետք է բարոյական դաստիարակության ուղիներ որոնի, աշակերտների մեջ ձևավորի բարոյական հասկացությունները ճիշտ ըմբռնելու կարողություններ:
    Նա իր օրինակով պետք է բարություն ու համեստություն սերմանի:
    Շատ կարևոր են բարոյական թեմաներով զրույցները : Նախօրոք լավ մշակված հարցերի միջոցով կարելի է քննարկել որևէ անձի վարքագիծը, բնավորության գծերը, արարքները, վերլուծել որևէ կինոնկար,, կարդացած վեպի հերոսների հոգեբանական առանձնահատկություննները և այլն:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lil85 (30.03.2018), Տոնոյան Գրետա (15.03.2018), Ա. Գինոսյան (14.03.2018)

  15. #8
    Ավագ մասնակից Ա. Գինոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2018
    Գրառումներ
    232
    Հեղինակության աստիճան
    202
    Մեջբերում Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարոյական դաստիարակության խնդիրները բազմազան են ու բազմաբնույթ: Դրանք կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են դասվում անձի գիտակցության, զգացմունքների ու վարքի ձևավորումը: Երկրորդ խմբի մեջ են մտնում բարոյական բարձր որակները՝ հումանիզմը, կոլեկտիվիզմը, հայրենասիրությունը, գիտակցական կարգապահությունը, քաղաքացիական դաստիարակությունը և այլն:
    Հմուտ ուսուցիչը պետք է բարոյական դաստիարակության ուղիներ որոնի, աշակերտների մեջ ձևավորի բարոյական հասկացությունները ճիշտ ըմբռնելու կարողություններ:
    Նա իր օրինակով պետք է բարություն ու համեստություն սերմանի:
    Շատ կարևոր են բարոյական թեմաներով զրույցները : Նախօրոք լավ մշակված հարցերի միջոցով կարելի է քննարկել որևէ անձի վարքագիծը, բնավորության գծերը, արարքները, վերլուծել որևէ կինոնկար,, կարդացած վեպի հերոսների հոգեբանական առանձնահատկություննները և այլն:


    Բարոյական դաստիարակության համար հաջողությամբ կարելի Է կիրառել խաղը, քանի որ երեխայի համար խաղն ունի այն՛ նշանակությունը, որը մեծահասակների կյանքում ունեն՝ աշխատանքը, ծառայությունը, հասարակական գործունեությունը։ Ինչպես երեխան խաղում է, այդպես Էլ՝ լինում է նաև աշխատանքում, երբ մեծանում Է։ Ահա ինչու ապագա մարդու դաստիարակումը նախ և առաջ սկսվում Է մանկական խաղերից։Իսկ դպրոցում նպատակային խաղերի կազմակերպումը պետք Է կատարվի մի շարք պահանջների հաշվառումով, դրանց պահպանմամբ։Դպրոցում խաղերի գլխավոր նախաձեռնողները ուսուցիչներն են, որոնք լրջորեն պետք Է մտածեն ոչ միայն խաղերի տեսակների մասին, այլև դրանց դաստիարակչական նշանակության մասին։ Դա, իհարկե, չի նշանակ՛ում, թե մանկավարժը պետք Է խաղը պարտադրի աշակեր՛տներին։ Նրա խնդիրն ավելի բարդ Է։ Նա պետք Է առաջադրի գաղափարը, դրանով գրավի աշակերտներին, կազմակերպի խաղը։ Դրա համար անհրաժեշտ Է խստագույնս հաշվի առնել խաղի մասնակիցների տարիքային, անհատական և ֆիզիկական առանձնահատկությունները։ Խաղի դերերի բաշխման ժամանակ պետք Է առավելագույնս բավարարել ամեն մի աշակերտի սպասելիքները՝ նրան դնելով այնպիսի վիճակում, որն ամենից բարեհույսն Է՝ նրա հնարավորությունների տեսանկյունից։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lil85 (16.03.2018), Տոնոյան Գրետա (15.03.2018), Անահիտ Բաղդասարյան (14.03.2018), Անի Ղարիբյան (15.03.2018)

  17. #9
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    4128
    Մեջբերում Ա. Գինոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարոյական դաստիարակության համար հաջողությամբ կարելի Է կիրառել խաղը, քանի որ երեխայի համար խաղն ունի այն՛ նշանակությունը, որը մեծահասակների կյանքում ունեն՝ աշխատանքը, ծառայությունը, հասարակական գործունեությունը։ Ինչպես երեխան խաղում է, այդպես Էլ՝ լինում է նաև աշխատանքում, երբ մեծանում Է։ Ահա ինչու ապագա մարդու դաստիարակումը նախ և առաջ սկսվում Է մանկական խաղերից։Իսկ դպրոցում նպատակային խաղերի կազմակերպումը պետք Է կատարվի մի շարք պահանջների հաշվառումով, դրանց պահպանմամբ։Դպրոցում խաղերի գլխավոր նախաձեռնողները ուսուցիչներն են, որոնք լրջորեն պետք Է մտածեն ոչ միայն խաղերի տեսակների մասին, այլև դրանց դաստիարակչական նշանակության մասին։ Դա, իհարկե, չի նշանակ՛ում, թե մանկավարժը պետք Է խաղը պարտադրի աշակեր՛տներին։ Նրա խնդիրն ավելի բարդ Է։ Նա պետք Է առաջադրի գաղափարը, դրանով գրավի աշակերտներին, կազմակերպի խաղը։ Դրա համար անհրաժեշտ Է խստագույնս հաշվի առնել խաղի մասնակիցների տարիքային, անհատական և ֆիզիկական առանձնահատկությունները։ Խաղի դերերի բաշխման ժամանակ պետք Է առավելագույնս բավարարել ամեն մի աշակերտի սպասելիքները՝ նրան դնելով այնպիսի վիճակում, որն ամենից բարեհույսն Է՝ նրա հնարավորությունների տեսանկյունից։
    Այո, իհարկե, դերային խաղը մեծ նշանակություն ունի բարոյական դաստիարակության գործում : Աշակերտները, մտնելով իրենց <<դերերի>> մեջ, զարմանալիորեն ազատ ու անկաշկանդ են զգում իրենց, ցուցաբերում իրենց ստեղծագործական կարողությունները: Նրանց երբեմն չես ճանաչի: Այնքան լավ են կերպավորում այս կամ այն դերը: Խաղը նպաստում է նրանց վարքի դրական նորմերի ձևավորմանը, բարեկիրթ շարժուձուձևին, բանավոր խոսքի զարգացմանը:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avagyan.s (19.04.2018), Lil85 (16.03.2018), Տոնոյան Գրետա (15.03.2018), Ա. Գինոսյան (14.03.2018)

  19. #10
    Ավագ մասնակից Ա. Գինոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2018
    Գրառումներ
    232
    Հեղինակության աստիճան
    202
    Մեջբերում Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, իհարկե, դերային խաղը մեծ նշանակություն ունի բարոյական դաստիարակության գործում : Աշակերտները, մտնելով իրենց <<դերերի>> մեջ, զարմանալիորեն ազատ ու անկաշկանդ են զգում իրենց, ցուցաբերում իրենց ստեղծագործական կարողությունները: Նրանց երբեմն չես ճանաչի: Այնքան լավ են կերպավորում այս կամ այն դերը: Խաղը նպաստում է նրանց վարքի դրական նորմերի ձևավորմանը, բարեկիրթ շարժուձուձևին, բանավոր խոսքի զարգացմանը:
    Նշեմ նաև, որ ինչպես բարոյական վարքի սովորույթների դաստիարակումը, այդպես էլ բարոյական գիտակցման ձևավորումը բարդ գործընթաց է և ձեռք է բերվում մի շարք մեթոդների օգտագործումով։ Դրանց միջոցով է ուսուցիչը հասնում այն բանին, որ երեխաները գիտելիքները յուրացնեն բարոյականության և նրա կանոնների մասին, նրանց մեջ ձևավորվի բարոյական պատկերացումների,հասկացությունների և արժեքների համակարգ։ Իսկ դպրոցում երեխաների բարոյական գիտակցման ձևավորումն իրականացնելիս միշտ պետք է նկատի ունենալ, որ նրանք օժտված են վստահության բարձր աստիճանով: Ուսուցչի խոսքը, նրա բացատրությունները, եզրակացությունները, որպես օրինաչափություն, կասկածի ենթակա չեն։ Ուստի ուսուցիչը տիրապետում է լուրջ հնարավորությունների, որոնց շնորհիվ աշակերտների մեջ ձևավորում է անհրաժեշտ վերաբերմունք՝ դեպի հասարակության բարոյական չափանիշները։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lil85 (16.03.2018), Տոնոյան Գրետա (15.03.2018), Անահիտ Բաղդասարյան (14.03.2018)

Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •