Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678
Ցույց են տրվում 71 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵԾ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԻՆ

  1. #71
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    708
    Բլեզ Պասկալ

    Կենսագրություն

    Ֆրանսիայի հարավում, Լուարայի ձախ վտակի Ալիե գետի հովտում գտնվող Կլեռմոն քաղաքում 1623 թվի հունիսի 19- ին ծնվեց Բլեզ Պասկալը: Բլեզը շատ ընդունակ էր և հարցասեր: Հաճախ Պասկալների տանը հավաքվում էին ճանաչված մաթեմատիկոսներ և բանավեճեր անցկացնում: 16- ամյա Բլեզը եռանդով մասնակցում էր ընկերության պարապմունքներին: Այդ տարիքում Պասկալը կատարեց մի հետաքրքիր հետազոտություն և գրեց <<Կոնական հատույթների տեսության փորձ>> առաջին մաթեմատիկական տրակտատ: Արդեն 18- ամյա Բլեզը կարողացավ ապացուցել, որ մեքենան էլ կարող է մտածել և գործողություններ կատարել: Մեքենան իր կառուցվածքով բավական բարդ էր և լայն տարածում չգտավ, բայց պատմության մեջ մնաց որպես զարմանահրաշ մեքենա: Բլեզ Պասկալը մահացավ 1662 թվի օգոստոսի 19- ին 39 տարեկան հասակում:

    Բլեզ Պասկալ

    Ժառանգություն

    Պասկալի գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իր անունով են կոչվել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, ծրագրավորման լեզու, Պասկալի օրենքը (կարևոր սկզբունք էհիդրոստատիկայում) և Պասկալի եռանկյունը:

    Պասկալի ամենախոշոր ներդրումը մաթեմատիկայում հավանականության տեսության զարգացումն է։

    Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է Ֆրանսիական Դասական Շրջանի ամենակարևոր հեղինակներից մեկը, և առ այսօր էլ նրա գրածները կարդում են որպես Ֆրանսիական արձակի ամենամեծ վարպետի գործեր:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #72
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    708
    Սեպտեմբերի 1-ը մեզանում, ինչպես հայտնի է, նշվում է որպես Գիտելիքի օր, եւ այդ կապակցությամբ որոշեցինք պատմել ընթերցողներին մի զարմանալի մարդու մասին։ Գիտնականի տեսակի, որը գնալով ավելի հազվադեպ է հանդիպում արդի աշխարհում, իսկ հայոց աշխարհում վերացել է վաղուց ու անհետ։ Մենք շարունակ խոսում ենք հայրենի գիտության բարեփոխման, ակադեմիայի կարգավիճակի, անբավարար ֆինանսավորման ու այլեւայլ բաների մասին՝ այդ դատարկ խոսակցությունների արդյունքում իսպառ մոռանալով, որ մեզանում վաղուց արդեն գոյություն չունի գլխավորը՝ Գիտնականը։ Հենց այդպես՝ մեծատառով։
    Վերջերս ողջ աշխարհի մաթեմատիկոսները քարացել էին սպասման մեջ։ Օգոստոսի 22-ին Մադրիդում Մաթեմատիկոսների համաշխարհային կոնգրեսի նիստում պետք է հայտարարվեր Fields medal մրցանակի (Նոբելյան մրցանակի համարժեքը մաթեմատիկոսների համար) նոր դափնեկիրը։ Ասենք՝ գիտնականներին բնավ չէր հուզում այն հարցը, թե ո՞վ է ստանալու պատվավոր պարգեւը։ Ոչ ոք չէր էլ կասկածում, որ դա բաժին կընկնի ռուս հանճարեղ մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանին։
    2002 թվականին այս գիտնականն ապացուցեց Պուանկարեի հանրահայտ հիպոթեզը, որի վրա 1904 թվականից ի վեր գլուխ էին կոտրում ողջ աշխարհի մաթեմատիկոսները։ Բոլորը քննարկում էին միայն մեկ հարց. կգա՞ արդյոք Պերելմանը Մադրիդ՝ պարգեւը ստանալու։ Չէ՞ որ նախկինում այդ մեծ գիտնականն արդեն հրաժարվել էր Fields medal-ից։ Ավելին՝ նա փաստորեն հրաժարվել էր նաեւ մեկ այլ պարգեւից՝ նույն հայտնագործության համար սահմանված 1 միլիոն դոլարից։ Գրիգորի Պերելմանը Մադրիդ այդպես էլ չեկավ։
    Իսկ ո՞վ է այդ հանճարը։ Պերելմանը ծնվել եւ մեծացել է Լենինգրադում, աշխատել Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի պետերբուրգյան մասնաճյուղում։ 80-ականների կեսերին նա մեկնեց ԱՄՆ, սակայն 90-ականների կեսին վերադարձավ Ռուսաստան։
    Դրանից հետո Պերելմանը ամբողջ 8 տարի (Ռուսաստան վերադարձից մինչեւ 2002 թվականը) գործնականում դադարեց տպագրվել եւ ընդհանրապես գրեթե ոչնչով չէր հիշեցնում իր մասին։ Շատ քչերին էր հայտնի, թե ինչի վրա էր նա աշխատում։ Հենց այն ժամանակ էլ՝ 1996 թվականին, մեծն մաթեմատիկոսը հրաժարվեց իրեն շնորհված առաջին Fields medal-ից։ Ասենք՝ ոչ միայն մրցանակից։ Զբաղված լինելով իր աշխատանքով` Պերելմանը մերժեց գիտությունների դոկտորի աստիճան իրեն շնորհելու առաջարկը։
    Եւ հանկարծ բոլորի համար անսպասելիորեն՝ պրեպրինտ (հրապարակմանը նախորդող հոդվածի նախնական տարբերակ, որն անհրաժեշտ է առաջնություն սահմանելու եւ սեփական արդյունքները գիտական հանրությանը հաղորդելու համար), որը 2002 թվականի նոյեմբերին Պերելմանը տեղադրեց հանրահայտ arXiv պրեպրինտ-սերվերում։ Պրեպրինտը բովանդակում էր Պուանկարեի հիպոթեզի ապացույցը։
    Դա ցնցեց ողջ գիտական աշխարհը. ոչ ոք հույս չուներ, որ այդ խնդիրը կլուծվի առաջիկա տասնամյակներին։ Բազմաթիվ գիտնականներ նետվեցին ստուգելու Պերելմանի հաշվարկները, քանզի նախկինում էլ որոշ մաթեմատիկոսներ հայտարարել էին այդ խնդրի լուծման մասին։ Սակայն ոչ մի սխալ չհայտնաբերեցին։
    Կարող է հարց ծագել. եթե գյուտն արվել է 2002 թվականին, ապա ինչո՞ւ մրցանակը որոշեցին շնորհել միայն 2006 թվականի օգոստոսին։ Բանն այն է, որ Fields medal մրցանակը շնորհվում է չորս տարին մեկ, դրա համար էլ ավելի շուտ տալ դա Պերելմանին անհնար էր։
    Ասենք, գիտնականը կարող էր ակնկալել մեկ այլ պարգեւ՝ Կլեյի մաթեմատիկայի ինստիտուտի մրցանակը (Քեմբրիջ)։ 21-րդ դարաշեմին այդ ինստիտուտը նշեց հազարամյակի առավել հետաքրքիր յոթ չլուծված մաթեմատիկական խնդիրները, որոնցից յուրաքանչյուրի պատասխանը գտնելու համար խոստացավ 1 միլիոն դոլար պարգեւ։ Սակայն, ըստ Կլեյի ինստիտուտի կանոնների, մինչ այդ նոր հիպոթեզը պետք է հրապարակված լինի «միջազգային հեղինակություն» վայելող մասնագիտացված ամսագրում։ Բայց անցել է արդեն գրեթե չորս տարի, իսկ Պերելմանն այդպես էլ չի հրապարակել իր աշխատանքը ոչ մի տպագիր պարբերականում՝ սահմանափակվելով միայն ինտերնետում նյութերի զետեղմամբ։
    Պերելմանը, բնականաբար, գիտեր իրեն բաժին հասած միլիոնանոց պարգեւի մասին, բայց վերաբերվեց դրան բավական անտարբեր։ Փողը նրա համար բնավ կարեւոր չէ։ Նա գլխովին խորասուզված է գիտության մեջ։
    Թե ինչով է զբաղվում Պերելմանը ներկա պահին, ոչ մեկին հայտնի չէ։ Մաթեմատիկական ինստիտուտից նա հեռացավ առանց ակնհայտ պատճառների եւ բացատրությունների։ Հայտնի է միայն, որ հանճարը մոր հետ ապրում է մեկ սենյականոց փոքրիկ բնակարանում՝ վերջինիս չնչին թոշակով։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #73
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    209
    https://www.google.am/search?q=Մեծ+մ...MQsAQIhwE&biw=


    Մեծ մաթեմատիկոսներ
    Վերջին խմբագրող՝ Ruzanna3: 23.06.2018, 13:03:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #74
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    209
    Մեջբերում Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գրետա Տոնոյան ես էլ եմ ուզում անդրադառնալ Էվկլիդեսին՝ հույն մաթեմատիկոսին՝մի փոքր հանգամանալից

    Էվկլիդեսը (հունարեն` Ευκλείδης Ք.Ա. 4-րդ կամ 3-րդ դար) հին հույն մաթեմատիկոս էր, ում աշխատություններն են կանգնած ժամանակակից երկրաչափության հիմքում։ Նա ծնվել է Աթենքում, Պտղոմեոս առաջինի ժամանակներում։ Թագավորի հրավերով Ալեքսանդրիա մեկնելուց հետո Էվկլիդեսը հիմնում է մաթեմատիկական դպրոց, երբ արդեն հույն մաթեմատիկոսները հավաքել էին երկրաչափական փաստերի հսկայական պաշար։ Սակայն այդ պաշարը դեռևս բավարար չէր դասավանդելու համար։ Այդ հանգամանքից ելնելով` Էվկլիդեսը գրում է իր առաջին աշխատությունը` «Սկզբունքները»։

    Էվկլիդես

    «Սկզբունքները» (լատիներեն` Elementa) Էվկլիդեսի ամենակարևոր աշխատությունն է։ Այն կազմված է 13 հատորներից, որանցից առաջինն ամբողջովին նվիրված է եռանկյուններին և վերջիններիս հատկություններին, 2-րդում տրվում են բազմանկյունը հավասարամեծ քառակուսի դարձնելու մեթոդներ, 3-րդը շրջանագծերի մասին է, 4-րդը` ներգծյալ և արտագծյալ բազմանկյունների, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ գլուխներում բերվում է համեմատականությունների երկրաչափական շարադրանքը, 6-րդը նվիրված է նմանություններին, իսկ վերջին 3-ը` տարածաչափությանը։ «Սկզբունքները» ստացավ տրամաբանական այնպիսի շարադրանք, որն իր ապրած երկու հազարամյակներում ի զորու չեղավ գերազանցել ոչ ոք։ Այս աշխատությունն իր հազարամյակների պատմության ընթացքում ստացել է բազում մեկնաբանություններ, որոնցից առաջինը ներկայացնում է Հին Հունաստանում մաթեմատիկայի պատմական զարգացման կարևորագույն փաստերը։ Դարեր շարունակ «Սկզբունքները» եղել է երկրաչափության միակ դասագիրքն աշխարհում, իսկ այսօր, չնայած, որ սակավաթիվ երկրներում են դասավանդում այդ գրքով, երկրաչափության բոլոր դասագրքերի հիմքում շարունակում է կանգնել հենց «Սկզբունքները»:

    Էվկլիդեսի գրչին պատկանում են մի շարք այլ աշխատություններ, որոնցից են.

    «Data»-ն, որը սերտ կապված է «Սկզբունքների» հետ.
    «Պատկերների բաժանման մասին», որից պահպանվել է միայն արաբերեն թարգմանության մի մասը, և որը պատմում է պատկերների` հավասար կամ տրված հարաբերությամբ 2 կամ ավելի մասերի բաժանման մասին.
    «Phaenomena»` նվիրված տարածական երկրաչափությանը և աստղագիտությանը:
    Վերջին խմբագրող՝ Ruzanna3: 23.06.2018, 13:06:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #75
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    489
    Հեղինակության աստիճան
    1596
    perelman.jpg


    ГРИГОРИЙ ПЕРЕЛЬМАН (1966)


    Российский математик, первый доказавший гипотезу француза Пуанкаре - головоломку, которая не поддавалась никому более 100 лет - любому трёхмерному предмету без отверстий путем различных действий, но без разрезаний и склеиваний, можно придать форму шара – трехмерной сферы. Подтвердив гипотезу предельно точными расчётами, превратил её в теорему.
    Գրետա Տոնոյան

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #76
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    489
    Հեղինակության աստիճան
    1596
    kolmogorov.jpg

    АНДРЕЙ КОЛМОГОРОВ (1903 —1987)


    Советский математик, один из основоположников современной теории вероятностей. Им получены фундаментальные результаты в топологии, геометрии, математической логике, в теориях: турбулентности, сложности алгоритмов, информации, меры, множеств, функций, тригонометрических рядов, дифференциальных уравнений и функциональном анализе.
    Գրետա Տոնոյան

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #77
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    489
    Հեղինակության աստիճան
    1596
    kovalevskaya.jpg

    СОФЬЯ КОВАЛЕВСКАЯ (1850 — 1891)


    Первая в России женщина – профессор и первая в мире женщина-профессор математики. Открыла третий классический случай разрешимости задачи о вращении твёрдого тела вокруг неподвижной точки. Доказала существование аналитического решения задачи Коши для систем дифференциальных уравнений с частными производными, одна из теорем называется теоремой Коши-Ковалевской.
    Գրետա Տոնոյան

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #78
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    489
    Հեղինակության աստիճան
    1596
    leybnic.jpg

    ГОТФРИД ЛЕЙБНИЦ (1646 — 1716)


    Французский математик и физик. Один из основателей математического анализа, теории вероятностей и проективной геометрии, создатель первых образцов счётной техники, автор основного закона гидростатики. Посвятил ряд работ арифметическим рядам и биномиальным коэффициентам. Нашёл общий алгоритм для нахождения признаков делимости чисел.
    Գրետա Տոնոյան

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #79
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    708
    Գերմանացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ Գաուսը 1795–98 թթ-ին սովորել է Գյոթինգենի համալսարանում, իսկ 1807 թ-ից եղել է այդ համալսարանի ամբիոնի վարիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն: 1832 թ-ին Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը: 1839 թ-ին շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես` էլեկտրաստատիկայի հիմնական թեորեմը: 1840 թ-ին նա մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845 թ-ին արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը: Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ հելիոտրոպ: Նա առաջիններից մեկն է հանգել ոչ էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին: Գաուսի հաշվարկած ուղեծրերով հայտնաբերվել են Ցերերա (1801 թ.), Պալադա (1802 թ.) և այլ փոքր մոլորակներ:
    Հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտներում հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատուն, Գաուսի սկզբունք, Գաուսի կորություն և այլ սկզբունքներ ու հասկացություններ:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #80
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    708
    Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների...
    Կ. Գաուս

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բեռնաթափում ենք դպրոցական դասագրքերը կամ «ՄԵԾ ԳՈՐԾԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 34
    Վերջինը: 12.05.2018, 11:18
  2. Ա հնչյուն-տառի ուսուցում
    Հեղինակ՝ Թամարա Միրզոյան, բաժին` Տարրական դպրոց
    Գրառումներ: 9
    Վերջինը: 28.03.2018, 13:27
  3. Ձ հնչյուն-տառի ուսուցում
    Հեղինակ՝ Թամարա Միրզոյան, բաժին` Տարրական դպրոց
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.01.2018, 22:56
  4. ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.03.2017, 19:38
  5. ՄԵԾ մարդկանց հոբելյաններ
    Հեղինակ՝ Ռուզանկա, բաժին` Հետաքրքրաշարժ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.04.2011, 21:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •