Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345
Ցույց են տրվում 41 համարից մինչև 44 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Երկխոսություն ծնողների հետ ( խնդիրներ և լուծումներ)

  1. #41
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    31733
    Մեջբերում Անուշ Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկասկած ուսումնական գործընթացն անհնարին է պատկերացնել առանց ծնողների և ուսուցիչների փոխհամաձայնեցված համագործակցությամբ:Սակայն երբեմն առաջանում են խնդիրներ , որոնք պահանջում են նրբանկատ լուծումներ , որի իրականացումը չպետք է վնասի ո'չ ուսումնական գործընթացն , և ո'չ էլ ծնողների հետ փոխհարաբերությունները:
    Հարգելի գործընկերներ եկեք առաջարկեք խնդիրների, որոնք առաջանում են ուսումնական գործընթացում և տանք դրանց լուծման ուղիները:
    Այսօր ծնողների հետ աշխատանքը շատ է դժվարացել:Նրանք միայն ներկայացնում են իրենց երեխաների առավելություններն ու <<լավ>> սովորելը: Հետաքրքիր է ,ի՞նչ լուծում կարելի է տալ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #42
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2018
    Գրառումներ
    106
    Հեղինակության աստիճան
    64
    Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան անթերի է , սակայն նա պետք է կարողանա գնահատել իր երեխայի առանձնահատկությունները, կարողություններն ու թերությունները :

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #43
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,059
    Հեղինակության աստիճան
    25502
    Ճշմարտությունը թույլ է տալիս ասելու, որ դպրոց-ընտանիք կապի շնորհիվ տեղի է ունենում նաև ծնողական հասարակության, այսպես ասած, յուրատեսակ կրթության գործընթաց: Եվ այսպիսի կապի շնորհիվ է, որ ավելի ամբողջական ու սահուն կարող է ընթանալ նաև ազգային ինքնության արժեքների՝ ազգային հպարտության, մշակութային արժեքների ամրապնդման, քաղաքացիական ինքնագիտակցության ձևավորման գործընթացը: Ընտանիք-հասարակություն-դպրոց փոխադարձ կապի և ճիշտ գործելակերպի շնորհիվ է, որ կարելի է կանխատեսել լուսավոր ապագա, սերնդի համալիր դաստիարակության արդյունք, իսկ դպրոցի վարած ռազմավարությամբ, առողջ ընտանիքների թվով է ուրվագծվում հասարակության պատկերը:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #44
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,059
    Հեղինակության աստիճան
    25502
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր ծնողների հետ աշխատանքը շատ է դժվարացել:Նրանք միայն ներկայացնում են իրենց երեխաների առավելություններն ու <<լավ>> սովորելը: Հետաքրքիր է ,ի՞նչ լուծում կարելի է տալ:
    Մի օր լսում եմ. «Գլուխը պատովն է տվել ձեր ուսուցիչը, որ այդքան տնային աշխատանք է հանձնարարել...»: Գուցե նաև որոշակի ճշմարտություն կա այդտեղ դժգոհելու (խոսքը տնային առաջադրանքի ծավալի մասին է), բայց այդ ուսուցչի վարկանիշն ընկնում է աշակերտի աչքում, չէ՞ որ ծնողը երեխայի համար հեղինակություն է, ավելին` նա օրինակելի կերպար է, որի խոսքն արժեք ունի: Դրանից հետո հասկանալի է, որ այդ աշակերտը չի ընդունի իր ծնողի կողմից հերյուրանքների արժանացած ուսուցչի դիտողությունները: Նա արդեն վեճի է բռնվելու նրա հետ, հակադրվելու է նրան, չէ՞ որ դեռահասները շուտ բռնկվող են և շատ ժամանակ չեն կարողանում զսպել իրենց վայրկենական ապրումները մարդկանց ու երևույթների նկատմամբ: Երբեմն ուսուցիչն էլ չի գիտակցում իր սխալը, նա չի կարողանում կառավարել իր հույզերը և տեղիք է տալիս վարքի սխալ դրսևորման, դիմում է ագրեսիայի պաշտպանական հակազդմանը` անցնելով հակահարձակման: Չմոռանանք, որ դպրոցի ջանքերը միայն այն դեպքում կտան արդյունք, երբ նրա հետ համագործակցեն ընտանիքն ու հասարակությունը:

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •