Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345
Ցույց են տրվում 41 համարից մինչև 48 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Նշանավոր հայուհիներ

  1. #41
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Եսայան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամալ Քլունի. «Հայկական արմատներ չունեմ, սակայն դրանում որևէ խնդիր չեմ տեսնում»
    Ադրբեջանը չարաշահում է իր իշխանությունը՝ փորձելով լռեցնել վարչակարգի քննադատներին, այդ թվում և ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է հայտնի իրավաբան Ամալ Քլունին:

    Քլունին, որը ներկայացնում է Իսմայիլովային Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, վստահ է, որ իր պաշտպանյալի դեմ գործը հիմնված է քաղաքական շարժառիթների վրա և նպատակ ունի հեռու պահել լրագրողին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի կաշառակերության գործի հետաքննությունից:

    «Ես հավատացած եմ, որ կարևոր է պաշտպանել անհատ լրագրողին իր չափն անցած պետությունից: Կարևոր է պայքարել լրագրողների իրավունքների համար՝ պատմելով աշխարհին, թե ի՞նչ է տեղի ունենում իրենց երկրներում»,- ասել է Քլունին:

    Նա համոզմունք է հայտնել, որ Իսմայիլովայի դեպքն Ադրբեջանում լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների խորհրդանիշն է դարձել:

    «Ադրբեջանն աշխարհում լրագրողների բանտարկության թվով առաջատար երկրների շարքում է, ու միաժամանակ այն անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ մի կազմակերպություն, որի նպատակն է առաջ տանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը: Կարծում եմ, որ դա մեզ բոլորիս մտահոգվելու տեղիք է տալիս»,- նշել է իրավաբանը:

    Անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների կողմից իր հասցեին տարածված այն լուրերին, թե ինքը հայ է՝ Քլունին ասել է.

    «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պատկանելությունը որևէ ազգի, անկախ նրանից, թե ինչ ազգ է, կարող է ինձ վարկաբեկել: Ես հայկական արմատներ չունեմ, սակայն դրանում որևէ խնդիր չեմ տեսնում»:

    Իրավաբանն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնելը (Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում պաշտպանում էր երրորդ կողմի` Հայաստանի շահերը-խմբ.) չի դարձնում իրեն հայ, ճիշտ այնպես, ինչպես չի դառնում կամբոջացի այդ երկիրը ներկայացնելու պարագայում:
    Շնորհակալություն:Ձեր մեջբերումը եթե նորից չեմ սխալվում)) հայտնի հեռուստաընկերություններից մեկին տրված հարցազրույցից է, նայել եմ ու ուշադրություն չեմ դարձրել(մտածելով, որ հանգամանքներ կան` հանգամանքեր որոնք բխում են հայկական շահերից): Ձեր գրառումից հետո ուշադրություն դարձրեցի հակպնդման համար))ու իրոք, ոչ մի հիմնավոր փաստ չգտա:ՈՒ դրանով ավելի շատ հարգեցի Ապրիլի 24 ին Քլունիների այցը Հայաստան:Կրկին անգամ շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Արամ Քոչարյան: 13.03.2018, 23:53:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եսայան (14.03.2018)

  3. #42
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2018
    Գրառումներ
    78
    Հեղինակության աստիճան
    137

    Այծեմնիկ

    Այս արիասիրտ հայ կնոջ՝ Այծեմնիկի անունը կապուած է 1126 թուականին Անի քաղաքի պաշտպանութեան համար մղուած հերոսական կռիւներուն:Այս շրջանին Փատլուն ամիրան մեծ զօրքով եկաւ եւ պաշարման ենթարկեց Անին, որուն հայ բնակչութիւնը ոտքի ելաւ իր սիրելի քաղաքը պաշտպանելու համար:Ըստ Սամուէլ Անեցի պատմիչին տեւած է ամբողջ տարի մը եւ մահ ու աւեր սփռած՝ ամբողջ Շիրակ գաւառին մէջ: Մայրաքաղաքի բնակչութիւնը եւս ահաւոր սովի մատնուած է: Սամուէլ Անեցի պատմիչին վկայութեամբ այդ կռիւներուն մէջ աչքի զարկած է հայուհի մը «Այծեամ անուն» որ արիասիրտ կանգնած պարիսպին վրայ կը պատերազմէր:Ի վերջոյ երկարատեւ պատերազմը մեծ աւեր կը գործէ թէ Անի քաղաքի բնակչութեան եւ թէ շրջակայքի անպաշտպան ժողովուրդին: Անիի պաշտպանութեան համար մղուած կռիւներու ընթացքին հերոսուհիի մահով զոհուած է Այծեմնիկը:


    Ճանաչենք, հպարտանանք Մեր Ազգի պայծառ անուններով...
    Այծեմնիկ...
    Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ




    Սկզբնաղբյուրը՝ http://times.am/?p=30604&l=am

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (18.03.2018), Heghin (02.04.2018), Արամ Քոչարյան (14.03.2018), Եսայան (16.03.2018), Մարգարյան Նաիրա (17.03.2018), Մինասյան Լիլիթ (14.03.2018)

  5. #43
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2018
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    հետաքրքիր թեմա եք ընտրել

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (18.03.2018), Heghin (02.04.2018), Էմմա Խաչատրյան (18.03.2018), Եսայան (17.03.2018)

  7. #44
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    1771
    Ժենյա Ներսիսյան
    timthumb.jpg
    Ծնվել է 1931թ. Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և անմիջապես հրավիրվել Պատանի հանդիսատեսի թատրոն:
    Նա այստեղ աշխատել է շուրջ 40 տարի, մարմնավորել ավելի քան 100 կերպար:
    Բեմելի առաջին տարիներին սկսնակ դերասանուհին խաղացել է ոչ միայն աղջիկների, այլև տղաների ուշագրավ կերպարներ` Տոնյա Ն. Օստրովսկու «Ինչպես էին կոփում երկաթը», Վասյա` Մ. Շատրովի «Հանուն հեղափոխության, Կոզետ` Վ. Հյուգոյի «Թշվառներ», որոնց մեջ թանձրացան Ժենյա Ներսիսյանի արվեստի բնորոշ հատկանիշները` դերապատկերների ցայտունություն, հոգեբանական վերլուծություն, հումորի և ռիթմի սուր զգացողություն:
    Այնուհետև հաջորդեցին բազմաթիվ դերեր, որոնք բացահայտեցին Ժենյա Ներսիսյանի տաղանդը ոչ միայն կատակերգակ, այլև սուբրետ դերասանուհի:
    Ժենյա Ներսիսյանը նաև ասմունքի վարպետ է: Անձնավորել է մի քանի տասնյակ դերեր հեռուստաթատրոնում և ռադիոբեմադրություններում, պարբերաբար կազմակերպել ասմունքի ուշագրավ երեկոներ, ռադիոյով վարել «Բարի գիշեր» հաղորդումը երեխաների համար:
    1993թ. Ժենյա Ներսիսյանը, հանգամանքների բերումով մեկնել է Անգլիա,ստեղծագործել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, աշխատել է Գ. Թաեթայան կիրակնօրյա ազգային վարժարանում, բեմադրություններ արել երեխաների համար:
    Վերջին տարիներին, դերասանուհին առավելապես հայրենիքում է. 2006թ. խաղացել է Թ. Ուիլյամսի «Անսպասելիորեն անցած ամառը» պիեսում: Մասնակցել է «Արմ-մոնո 2007» շեքսպիրյան փառատոնին իր իսկ բեմադրած մոնոդրամայով:
    1976թ. Ժենյա Ներսիսյանն արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (18.03.2018), Անի Ղարիբյան (22.03.2018), Էմմա Խաչատրյան (18.03.2018), Մարգարյան Նաիրա (17.03.2018)

  9. #45
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    1771
    Մարիետա Շահինյան
    Մարիետա_Շահինյան.jpg
    Ծնվել է 1988թ. Մարտի 21-ին Մոսկվայում, հայտնի բժիշկ-մտավորական Սերգեյ Շահինյանի ընտանիքում: Նրանց մոսկովյան տունը:
    Օտար լեզուներին հաղորդակից են դարձրել դայակները, իսկ մայրենի լեզվին՝ այն հայ վանականը, որ նրան էր այցելում կրոնի դասեր տալու, բայց ավելի շատ զբաղվում էր հայերենի ուսուցմամբ: Սովորել է ֆրանսիական պանսիոնում, ապա գիմնազիայում: 1905թ. Ավարտել է Մոսկվայի գիմնազիան, 1912թ. կանանց բարձրագույն կուրսերի պատմափիլիսոփայական ֆակուլտետը:
    15 տարեկանից գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են ռուսական մամուլում: 1909թ. լույս է տեսել առաջին՝ §Առաջին հանդիպումներ¦ խորագրով չափածո երկերի ժողովածուն: Այնուհետև Orintalia 1913, Իմ ճակատագիրը1916,բանաստեղծությունների թողովածուները և Փոփոխություն, Բարձր դասի տիկնոջ արկածները վեպերը:
    1922թ. գործուղվել է Հայաստան, գրել Սովետական Հայաստան գիրքը 1923: 1923-1925թթ. մաս-մաս հրատարակել է Մեսս-Մենդ արկածային եռահատոր վեպը՝Ջիմ Դոլլար ծածկանունով, որի հիման վրա 1926թ. նկարահանվել է ֆիլմ, թարգմանվել մի քանի լեզուներով, այդ թվում հայերեն 1971:
    1927-30թթ. կրկին ապրել է Հայաստանում, ուսումնասիրելն Ձորագէսի շինարարությունը, հրատարակել Հիդրոցենտրալ 1931վեպը: Ճանապարհորդություն Սովետական Հայաստան վեպի համար 1951թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Հեղինակել է Յո. Գյոթեի, Մ. Նալբանդյանի, Ալ. Շիրվանզադեի, ինչպես նաև կարելա- ֆիննական Կալևալա էպոսի մասին մենագրությունների և մի շարք մենագրական աշխատությունների:
    Ռուսերեն է թարգմանել Հովհ. Թումանյանի, Ա. Ծատուրյանի, Ս. Շահազիզի ստեղծագործություններից:
    Բանասիրական գիտությունների դոկտոր էր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից- անդամ, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 3, Ժողովուրդների բարեկամության և այլ շքանշաններով:
    Մահացել է 1982թ. մարտի 20-ին Մոսկվայում:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (18.03.2018), Վ. Հովհաննիսյան (17.03.2018), Էմմա Խաչատրյան (18.03.2018), Մարգարյան Նաիրա (17.03.2018)

  11. #46
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,352
    Հեղինակության աստիճան
    6138
    Սիլվա Յուզբաշյանը
    na-ayn-ezakineric-e--n68293-1.jpg
    ծնվել է Գյումրիում։ 1975 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1976 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի (Վասիլիսա, Գորկու «Հատակում», Թուխծամ, Վ. Դավթյանի «Ծիրանի ծառ» և այլն), միաժամանակ՝ Հայֆիլհարմոնիայի ասմունքող, 1984 թվականից՝ հեռուստառադիոպետկոմի ռեժիսոր։ Երկացանկում՝ Գրիգոր Նարեկացու, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի և այլոց երկերից։ 1976-1980 թթ. Վարդան Աճեմյանի հրավերով աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում։ 1980 թ. մինչ այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է։ 1984-2005 թթ. աշխատել է հանրային ռադիոյի գրական խմբագրությունում ռեժիսոր-ասմունքող։ Մենահամերգներով բազմիցս հանդես է եկել հայրենիքում և արտերկրում Մոնրեալ, Տորոնտո, Բոստոն, Նյու-Յորք, Վաշինգտոն, Չիկագո, Դեթրոյթ, Տեխաս, Բեյրութ, Հալեպ, Թեհրան, Իսպահան, Աբու-Դաբի, Արգենտինա, Բրազիլիա, Չեխիա և այլն։ 1988 թ. և 1992 թ. ամերիկահայ համայնքի հրավերով Համո Սահյանի և Վահագն Դավթյանի հետ շրջագայել է ԱՄՆ տարբեր քաղաքներում՝ ներկայացնելով բանաստեղծների ստեղծագործությունները։ Սիլվա Կապուտիկյանի հետ եղել են իրանահայության հյուրը 2004 թ. Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կայացած մենահամերգից հետո պարգևատրվել է Գլենդելի քաղաքապետի հատուկ շնորհակալագրով։ Այժմ Հայֆիլհարմոնիայի մենակատար- ասմունքող է և Հանրային ռադիոյում ունի իր հեղինակային գրական ծրագիրը։
    https://www.youtube.com/watch?v=OaBEGQXOfjg

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (18.03.2018), Էմմա Խաչատրյան (18.03.2018), Եսայան (20.03.2018), Մարգարյան Նաիրա (17.03.2018)

  13. #47
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    2088
    Հարգելի Եսայան, դուք բարի գործ եք կատարում, ընտրելով այս թեման քննարկման համար: Շնորհակալություն:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (18.03.2018), Էմմա Խաչատրյան (18.03.2018), Եսայան (20.03.2018)

  15. #48
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,330
    Հեղինակության աստիճան
    18756
    Ֆլորա_Մարտիրոս&#13.jpg
    Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։

    1973 թ. նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ 1987 թ. ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թ. նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։

    1997 թ. նրանք վերադառնում են Երևան։ 1997-2001 թթ. նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

    2001 թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։

    2007 թ. հիմնում է "Artists for Pease" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով։

    2011 թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:

    2011 թ. նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։

    Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով


  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •