Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 23 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Ջրածածկ մոլորակ

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    205
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Օվկիանոսի ջուր`94 տոկոս
    Ստորգետնյա ջրեր`4.34 տոկոս
    Սառցաշերտերը և սառցադաշտերը`1.65 տոկոս
    Գետերը և լճերը`0.01տոկոս
    Սառույց
    Սառույցը ջուրն է` պինդ վիճակում: Հայտնի են սառույցի 10 բյուրեղական ձևափոխություններ և ամորֆ սառույց:
    Բնության մեջ հայտնաբերված է միայն սովորական սառույցը, ձյունը, կարկուտը, եղյամը և այլն: Սովորական սառույցը լինում է մայրցամաքային, լողացող, ստորգետնյա:
    Սառույցի պաշարները Երկրի վրա 30 մլն կմ3 են: Սառույցը փխրուն է, բյուրեղները՝ անգույն, թափանցիկ, հաստ կտորները՝ երկնագույն, ձյունը և եղյամը՝ սպիտակ: Բնական սառույցն ավելի մաքուր է, քան ջուրը: Որոշ հատկություններով սառույցն ու ջուրը խիստ տարբերվում են մյուս նյութերից և պայմանավորում են երկրային բազմաթիվ երևույթների առանձնահատկությունները: Ցուրտ եղանակին սառույցը ջրի վրա առաջացնում է լողացող ծածկույթ, որն ունի փոքր ջերմահաղորդականություն և գետերի ու ջրամբարների ներքին շերտերը պաշտպանում է սառչելուց:
    Չափազանց մեծ է սառույցի (0,45) և հատկապես՝ ձյան (մինչև 0,95)` լույսն անդրադարձնելու ունակությունը: Երկրի՝ սառույցով և ձյունով պատված մակերևույթը (միջին և բարձր լայնություններում՝ մոտ
    70 մլն կմ2) կլանում է 65 %-ով ավելի պակաս արևային էներգիա, քան չպատվածը:

    Սառույցը սառեցման հզոր աղբյուր է և պայմանավորում է տեղավայրի կլիմայական առանձնահատկությունները:

    Երկրի վրա (մթնոլորտում, երկրակեղևում, ցամաքի և ջրերի մակերևույթին) գտնվող սառույցն զգալի ազդեցություն ունի բնական որոշ երևույթների, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա, պայմանավորում է նրանց տարածման շրջանները, կլիմայական գոտիները, թելադրում մարդու գործունեության որոշ առանձնահատկություններ: Սառույցը մի շարք տարերային աղետների (թռչող սարքերի, նավերի, կառույցների և հողի սառցակալում, ձնահողմ, ձնահյուս, սառցակուտակում գետի հունում, հեղեղներ առաջացնող ձնհալ և այլն) պատճառ է: Սառույցն օգտագործվում է ձնարգելքներ, սառցե անցուղիներ և սառը պահեստներ կառուցելու համար՝ սննդամթերքը, կենսաբանական և բժշկական պատրաստուկները սառեցնելու ու պահելու և այլ նպատակներով: Վերջին ժամանակներում սառույցն ստացել է նաև գեղարվեստական կիրառություն. տարբեր վայրերում կազմակերպվում են սառցե քանդակների ամենամյա մրցույթներ (Սապպորո՝ 2003թ., Սանկտ Պետերբուրգ՝ 2004թ., Բրյուսել՝ 2006թ.-ից):

  2. #22

    Սառցադաշտեր
    Սառցադաշտերը բնական բազմամյա սառույցի կուտակումներ են Երկրի մակերևույթին: Առաջանում են այնտեղ, որտեղ ձմռանը կուտակված ձյունն ամռանը չի հասցնում հալվել: Հիմնականում լինում են բարձր լեռներում, Արկտիկայի կղզիներում և Անտարկտիդայում:
    Ամռանը, երբ օդի ջերմաստիճանը զրոյից բարձր է, սառցադաշտի մակերևույթի ձյունը հալվում է և աստիճանաբար վերածվում ֆիռնի՝ առանձին ամուր սառցահատիկների, որոնք իրար միացած չեն և համատարած սառույց չեն կազմում:

    Դեռ շատ ամառներ ու ձմեռներ պետք է անցնեն, մինչև հալված ձնաջուրը ֆիռնի ձևով սառչի, սեփական ծանրության տակ խտանա, առաջացնի համատարած սառույց: Լեռներում սառցադաշտերի հաստությունը հասնում է մինչև 100մ-ի, իսկ Անտարկտիդայի և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում գտնվող Գրենլանդիա կղզու ծածկութային սառցադաշտերինը՝ 3–4կմ-ի:

    Բարձրլեռնային երկրներում, հեռվից դիտելիս, պարզ նկատվում է մի սահման, որից վերև ձյուն է կուտակված: Այդ սահմանը ձյան գիծն է, որից վեր ձյունն ավելի շատ է տեղում, քան հալվում է: Լեռնային սառցադաշտերն առաջանում են ձյան գծից վերև ընկած շրջաններում և չափերով ու ձևերով բազմազան են: Մի մասը գլխարկի նման ծածկում է լեռնագագաթը, մյուսներն ընկած են լանջերի գոգավոր խորություններում: Աշխարհի լեռնային խոշոր սառցադաշտերից են` Ալեչի, Ֆիշեր (Եվրոպա), Ֆեդչենկոյի, Ինիլչեկի (Միջին Ասիա), Պրժևալսկու (Ալթայ), Ռոնգբեկ (Հիմալայներ) և այլն: Իսկ ամենախոշորը Լամբերտի սառցադաշտն է Անտարկտիդայում, որի երկարությունը 514 կմ է: Ծածկութային սառցադաշտերն զբաղեցնում են երկրագնդի սառցադաշտերի ամբողջ տարածքի 98,5 %-ը: Դրանք առաջանում են այնտեղ, որտեղ ձյան գիծը շատ ցածր է (Անտարկտիդա, Գրենլանդիա և արկտիկական կղզիներ): Սառույցը, կուտակվելով, դանդաղ տարածվում է չորս կողմը: Սառցադաշտը հաճախ իջնում է օվկիանոսի մերձափնյա մասերը, նրանից պոկվում են սառցի բեկորներ և վերածվում լողացող սառցասարերի՝ այսբերգների, որոնք քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են:
    Բոլոր սառցադաշտերը շարժվում են. երբ սառցադաշտը շատ է հաստանում, սառույցն իր ծանրության ազդեցությամբ դանդաղ սահում է լանջն ի վար: Հատակին գտնվող քարաբեկորները, սառույցին կպած դանդաղ սահելով, քերում-մաշում են հատակի ապարները:

    Սառցադաշտերի շարժման արագությունը տատանվում է օրական 1սմ-ից մինչև 1մ սահմաններում: Ամենաարագ շարժվողը (արագությունը՝ օրական 20մ) Գրենլանդիայում գտնվող Կարայակ սառցադաշտն է:

    Կովկասյան լեռնաշղթայի շատ սառցադաշտեր տարվա ընթացքում տեղաշարժվում են մոտ 100մ, Տյան Շանի և Պամիրի լեռների խոշոր սառցադաշտերը՝ 150–300մ, իսկ Հիմալայների որոշ սառցադաշտեր՝ 700–1300մ:

    Պատահում է, որ տեղաշարժվելիս սառցադաշտն իր ճանապարհին հանդիպում է քարե սահանքների: Նման դեպքերում սառցադաշտը փոխում է իր ուղղությունը կամ ջարդվում է տարբեր տեղերից: Առաջանում են թեք սառցադաշտեր, որոնք ընդհանուր սառցադաշտի ամենավտանգավոր ու դժվարանցանելի տեղամասերն են:

    Սառցադաշտերի հալոցքի ջրերից ծնվում են գետեր: Լեռնային գետերը սառցադաշտերի ջրով սնում են չորային կլիմա ունեցող վայրերի հողերի վիթխարի տարածքներ:

    Ժամանակակից սառցադաշտերն զբաղեցնում են 16,1 մլն կմ2 տարածք (երկրագնդի ցամաքի 11 %-ը), իսկ նրանցում կուտակված սառցի ծավալը 25 մլն կմ3 է՝ մոլորակի խմելու ջրի ծավալի գրեթե 2/3-ը:

  3. #23
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    205
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջուրը բիոսֆերայի կարևորագույն էլեմենտներից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակություն։
    Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ։ Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկը։
    «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տվյալներով՝ աշխարհի ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում: Այդ հետազոտության մեջ, որտեղ պարզվում էր բնական ամենամաքուր ջրի պաշարների երկիրը, մասնակցում էին 122 երկիր: Ի դեպ, Երկրի բնակչության 1 մլրդ.-ը ընդհանրապես չեն կարող օգտվել անվտանգ եւ մաքուր ջրից:
    Ջուրը ամենասովորական եւ հասարակ նյութն է մեր մոլորակի վրա: Միեւնույն ժամանակ ջուրը իր մեջ թաքցնում է բազմաթիվ գաղտնիքներ: Մինչեւ հիմա մասնագետները շարունակում են հետազոտել այն եւ գտնել նորանոր հետաքրքիր տվյալներ:
    Ո՞ր ջրից ավելի արագ կարելի է սառույց ստանալ՝ տա՞ք, թե սա՞ռը: Եթե տրամաբանորեն մտածենք, ապա իհարկե սառը: Քանի որ տաք ջուրն անհրաժեշտ է զովացնել, իսկ հետո սառեցնել: Իսկ սառը ջուրը զովացնել պետք չէ: Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ ավելի արագ այդ գործընթացը լինում է տաք ջրի հետ:

    Այդ հարցի ճիշտ պատասխանը, թե ինչու տաք ջուրը ավելի արագ է վերածվում սառույցի, մինչեւ հիմա ոչ ոք չգիտե

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •