+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ժողովրդական բանահայուսության նմուշների ուսուցումը տարրական դասարաններում

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    1943

    Ժողովրդական բանահայուսության նմուշների ուսուցումը տարրական դասարաններում

    Ժողովրդական բանահյուսությունը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը:Ժողովրդի իմաստուն խոսքը փոխանցվելով դարերից դարեր եկել հասել է մինչև մեր օրեր: Անառարկելի է այն կարևոր փաստը , որ տարրական դասարաններում ուսուցանվող առակները , առած - ասացվածքները, տաղիկ- խաղիկները, հեքիաթներն ու առասպելները և այլն , ունեն իրենց դրական ազդեցությունը երեխաների փխրուն ներաշխարհի զարգացման վրա: Աշակերտները հեշտությամբ մտապահում են առածները , ասացվածքները, օրհնանքները և այլն:Հենց առաջին դասարանից սկսած ծանոթանում են այդ նմուշներին:
    Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ թեմայի քննարկում, որի ընթացքում կկիսվենք մեր իմացությամբ, ուսուցման ձևերով ...

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (17.11.2018), Gayane Lachinyan (09.03.2018), Ալբինե (02.07.2019), Անի Ղարիբյան (07.03.2018), Դիանա Աղասարյան (05.03.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (21.04.2018), Մարգարյան Նաիրա (06.03.2018), Մինասյան Նորա (28.03.2018), Ջ.Գրիգորյան (21.02.2019)

  3. #2
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա հավաքական բանականության և հավաքական հույզի արգասիքը: Սկիզբ առնելով անհիշելի ժամանակներից, այն հոսանուտ գետի պես, անընդհատ նորոգվել է, իր մեջ ներառելով ժողովրդի աշխարհընկալումը, դարավոր կենսափորձն ու իմաստությունը:

    Բանահյուսությունը՝ հոգևոր մշակույթի այդ կարևորագույն բնագավառը, հաստատագրված բնագրեր չի ճանաչում և փոխանցվում է բերնեբերան:

    Բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը՝ բանագիտությունը, իբրև առանձին գիտություն ձևավորվել է 19-րդ դ. սկզբներին, Գրիմմ եղբայրների, հատ-կապես՝ Յակոբ Գրիմմի կողմից:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (17.11.2018), Gayane Lachinyan (09.03.2018), Narine. (19.04.2018), Ալբինե (02.07.2019), Մարգարյան Նաիրա (06.03.2018)

  5. #3
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Բանահյուսական ստեղծագործությունները, ընդհանուր առմամբ, բաժանվում են երկու հիմնական սեռերի կամ տիպերի՝ էպիկական և քնարական:

    Վերոհիշյալ սեռերի՝ մեծ ու փոքր ծավալի հետևյալ ժանրերը ստորև ներկայացված են հայկական բանահյուսական նյութի համատեքստում.

    Էպիկական սեռի ժանրեր՝
    էպոս (դյուցազներգություն)

    Հայ հին վիպական երգեր
    Հայկ և Բել
    Արամ
    Արա Գեղեցիկ և Շամիրամ
    Տորք Անգեղ
    Արտաշես և Արտավազդ
    Տիգրան և Աժդահակ

    Միջնադարյան պատմական վիպական երգեր
    Տրդատ և Գրիգոր
    Տիրան թագավոր
    Արշակ և Շապուհ

    Աշխարհի տեսքի ու կառուցվածքի առասպելներ
    Աշխարհի կառուցվածքը
    Աշխարհի կենտրոնը, տիեզերական սյուն և ծառ

    Աստեղային առասպելներ
    Արևային առասպելներ
    Լուսնային առասպելներ
    Աստղեր և համաստեղություններ
    Օդերևույթի առասպելներ
    Մթնոլորտային երևույթներ
    Ամպրոպային աստծո կերպարի և Վիշապամարտի առասպելի տարբեր դրսևորումներ
    Բնատեսքի առասպելներ
    Անձնավորումներ
    Կերպարանափոխումներ
    Բուսաշխարհի առասպելներ
    Կենդանական աշխարհի առասպելներ
    Կատարածաբանական առասպելներ
    Ժամանակ
    Տարածություն
    Հեքիաթներ, առած-ասացվածքներ, անեծք-օրհնանքներ, անեկդոտներ, հանելուկներ, շուտասելուկներ

    Քնարական սեռի ժանրեր
    Աշխատանքի երգեր
    Սիրային երգեր
    Գուսանական ժողովրդական տաղեր (անտունիներ)
    Սիրո երգեր
    Խաղիկներ
    Կենցաղային – ծիսական երգեր
    Հարսանեկան երգեր
    Օրորոցային երգեր և մանկական խաղերգեր
    Վիճակի երգեր
    Սգո երգեր
    Պանդուխտի երգեր

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (17.11.2018), Fuzelina Karapetyan (06.03.2018), Սոֆյա Գրիգորյան (04.05.2018), Ալբինե (02.07.2019), Մարգարյան Նաիրա (06.03.2018), Ջ.Գրիգորյան (21.02.2019)

  7. #4
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» գրքում՝ որպես պատմական սկզբնաղբյուր, զգալի տեղ է հատկացված հայոց հին բանահյուսության նմուշներին: Դրանք պատմիչը գերազանցապես վերցրել է հեթանոսական այն անգիր զրույցներից, որոնք իր օրոք մարդկանց հիշողության մեջ դեռ պահպանվելիս են եղել: Խորենացու համոզմամբ՝ բանավոր ստեղծագործություննեն առասպելներ են, որ իրենց մեջ «այլաբանաբար թաքցրած ունեն ճշմարտությունը»: Առասպել հասկացությունից բացի բանահյուսական նյութերի առիթով Պատմագիրը գործածում է նաև երգ վիպասանաց(վիպասանք, վիպերգ) հասկացությունը: Հայ հին առասպելներն ու վիպական երգերը, որ պահպանվել են Խորենացու գրքում, առավելապես նվիրված են վաղնջական ժամանակների պատմական դեպքերին և անձանց: Հին առասպելներից և վիպասանքից վկայակոչված հատվածները, որ երկար դարեր գոյատևել են բանավոր կյանքով, գեղարվեստական շունչ ու ոգի են հաղորդում Պատմահոր շարադրանքին:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սոֆյա Գրիգորյան (04.05.2018), Ալբինե (02.07.2019), Մարգարյան Նաիրա (06.03.2018), Մինասյան Նորա (22.02.2019), Ջ.Գրիգորյան (21.02.2019)

  9. #5
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Ժողովրդական բանահյուսությունը ազգային հոգևոր արժեքի մի մասն է, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, բյուրեղացել, հասել է մինչև մեր օրերը` ձևավորելով ու ամբողջացնելով այն կրողների ազգային դիմագիծը և հարուստ նյութ հանդիսանալով ինչպես ժամանակակից գեղարվեստական գրականության, այնպես էլ պատմագրության և արվեստի մյուս ճյուղերի զարգացման համար:
    Բանահյուսությունը գրավոր գրականությունից տարբերվում է չորս հիմնական տարրերով՝ բանավոր գոյությամբ (բանահյուսական ստեղծագործությունները ապրում են ժողովրդի հիշողության մեջ և փոխանցվում են բանավոր` բերնեբերան),հանրային՝ կոլեկտիվ բնույթով (բանահյուսական ստեղծագործության ձևավորմանն ու տարածմանը մասնակցում է ժողովուրդը), տարբերակների առկայությամբ (բանահյուսության ցանկացած տեսակ, ի տարբերություն հեղինակայինի, ունի բազում տարբերակներ. ինչքան` ասացող, այնքան` տարբերակ) միաձուլությամբ՝ սինկրետիզմով(բանահյուսական մի շարք տեսակներ իրենց մեջ ներառում են տարատեսակ սեռեր ու ժանրեր` համադրելով թե՛ թատերականը (դրամատիկական, ողբերգական, կատակերգական, դիմախաղ, մարմնի շարժումներ), թե՛ ազգագրական-ծիսականը (հարսանեկան, թաղման, ազգային տոների ու խաղերի դրսևորումներ), թե՛ երաժշտարվեստի ու պարարվեստի արտացոլանքները, և թե՛ բանարվեստի զանազան տեսակների կիրառությունները):

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալբինե (02.07.2019), Անի Ղարիբյան (07.03.2018), Մարգարյան Նաիրա (06.03.2018), Մինասյան Նորա (17.03.2018)

  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    1943
    Տարրական դասարաններում սկիզբ է դրվում այս ամենի ուսումնասիրման հիմնաքարը։ Բանահյուսության նմուշները գունեղ են , բազմաբովանդակ։

    Մարդու բնավորության լավ և վատ կողմերը, բարոյական շատ արժանիքներ ներկայացվում են բանահյուսության նմուշների միջոցով։Հանելուկները, առածներն ու ասացվածքները, շուտասելուկները, դարձվածքները կարելի է օգտագործել դասի վարման բոլոր փուլերում։
    Վերջին խմբագրող՝ manush: 20.06.2018, 12:32:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (25.03.2018), Ալբինե (02.07.2019), Էլեոնորա Հովհաննիսյան (07.03.2018), Մարգարյան Նաիրա (06.03.2018), Մինասյան Նորա (17.03.2018), Ջ.Գրիգորյան (21.02.2019)

  13. #7
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,337
    Հեղինակության աստիճան
    3317
    Հարգելի' Ֆուզելինա,կարևոր ու հետաքրքիր թեմա եք քննարկում,սիրով կմիանամ քննարկմանը:

    Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա հավաքական բանականության և հավաքական հույզի արգասիքը: Սկիզբ առնելով անհիշելի ժամանակներից, այն հոսանուտ գետի պես, անընդհատ նորոգվել է, իր մեջ ներառելով ժողովրդի աշխարհընկալումը, դարավոր կենսափորձն ու իմաստությունը:

    Բանահյուսությունը՝ հոգևոր մշակույթի այդ կարևորագույն բնագավառը, հաստատագրված բնագրեր չի ճանաչում և փոխանցվում է բերնեբերան:

    Բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը՝ բանագիտությունը, իբրև առանձին գիտություն ձևավորվել է 19-րդ դ. սկզբներին, Գրիմմ եղբայրների, հատ-կապես՝ Յակոբ Գրիմմի կողմից:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (17.11.2018), Ալբինե (02.07.2019), Անի Ղարիբյան (07.03.2018), Մինասյան Նորա (22.02.2019), Ջ.Գրիգորյան (21.02.2019)

  15. #8
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,337
    Հեղինակության աստիճան
    3317
    Բանահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` արձակ-պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց-հուշապատում), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, հմայական աղոթք, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժողովրդական վեպ, վիպական երգեր): Բանահյուսական յուրաքանչյուր երկ ծագումով` անհատական, բնույթով կոլեկտիվ ստեղծագործություն է. տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում սոցիալական տարբեր խմբերի, փոփոխվում թե՜ ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե՜ բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն): Այդպես առաջանում են միևնույն երկի մի քանի տարբերակներ:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (17.11.2018), Fuzelina Karapetyan (07.03.2018), Ալբինե (02.07.2019), Անի Ղարիբյան (07.03.2018), Անուշ Հովհաննիսյան (03.04.2018), Մինասյան Նորա (28.03.2018)

  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    861
    Հեղինակության աստիճան
    32880
    Մեջբերում Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովրդական բանահյուսությունը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը:Ժողովրդի իմաստուն խոսքը փոխանցվելով դարերից դարեր եկել հասել է մինչև մեր օրեր: Անառարկելի է այն կարևոր փաստը , որ տարրական դասարաններում ուսուցանվող առակները , առած - ասացվածքները, տաղիկ- խաղիկները, հեքիաթներն ու առասպելները և այլն , ունեն իրենց դրական ազդեցությունը երեխաների փխրուն ներաշխարհի զարգացման վրա: Աշակերտները հեշտությամբ մտապահում են առածները , ասացվածքները, օրհնանքները և այլն:Հենց առաջին դասարանից սկսած ծանոթանում են այդ նմուշներին:
    Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ թեմայի քննարկում, որի ընթացքում կկիսվենք մեր իմացությամբ, ուսուցման ձևերով ...
    Հարգելի Ֆուզելինա, ողջունելի է Ձեր կողմից առաջադրված թեման: Առակների ուսուցման գործընթացում առավել արդյունավետ է գործում դերախաղային ուսուցումը:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fuzelina Karapetyan (07.03.2018), Ալբինե (02.07.2019), Էլեոնորա Հովհաննիսյան (07.03.2018), Ջ.Գրիգորյան (21.02.2019)

  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    1943
    Այո, համաձայն եմ ՁԵզ հետ ,հարգելի Նորա, առակների ուսուցման ժամանակ հաճախ եմ օգտվում դերախաղից : Հերոսների ընտրությունը չեմ պարտադրում , թողնում եմ երեխաների ընտրությանը: Նրանք ավելի դիպուկ են գտնում իրենց համապատասխան դերը:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (17.11.2018), Ալբինե (02.07.2019), Էլեոնորա Հովհաննիսյան (09.03.2018), Մինասյան Նորա (08.03.2018)

+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •