+ Կատարել գրառում
Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567
Ցույց են տրվում 61 համարից մինչև 68 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: ՄԻԳՐԱՑԻԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

  1. #61
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2018
    Հասցե
    ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    387
    Մեջբերում Anahit Meliqyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգրացիան իր դաժան ու ողբերգական հետևանքներով։ Ամեն դեպքում իրական կյանքում էլ միգրացիոն երևույթեը թողում է տխուր հետքեր մարդկանց կյանքում։
    Հարգելի Անահիտ, մեծ թափ են ստանում այսպես կոչված մարդկանց անօրինական փոխադրումները,որոնք սահմանվում են որպես անձանց հավաքագրում,տեղափոխում, ապաստանում կամ ընդունում սպառնալիքի կամ ուժի գործոդրությամբ,հարկադրանքի, առևանգման, կեղծիքի ու խաբեության այլ ձևերով, իշխանության չարաշահման կամ դիմացինի անպաշտպան վիճակից օգտվելով: ՄԱԿ -ի տվյալներով աշխարհում 4 մլն կին և աղջիկ է գնվում ու վաճառվում ամուսնության, մարմնավաճառության և ստրկության նպատակներով:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (12.10.2018), Heghin (17.04.2018), Ստեփանյան Նելլի (13.10.2018), Լ ի ա (10.04.2018)

  3. #62
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Մեջբերում mara1972-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Անահիտ, մեծ թափ են ստանում այսպես կոչված մարդկանց անօրինական փոխադրումները,որոնք սահմանվում են որպես անձանց հավաքագրում,տեղափոխում, ապաստանում կամ ընդունում սպառնալիքի կամ ուժի գործոդրությամբ,հարկադրանքի, առևանգման, կեղծիքի ու խաբեության այլ ձևերով, իշխանության չարաշահման կամ դիմացինի անպաշտպան վիճակից օգտվելով: ՄԱԿ -ի տվյալներով աշխարհում 4 մլն կին և աղջիկ է գնվում ու վաճառվում ամուսնության, մարմնավաճառության և ստրկության նպատակներով:
    Այդ երևույթը կրում է թրաֆիկինգ անվանումը։
    Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (12.10.2018), Heghin (17.04.2018), Lianna Manukyan (11.04.2018), mara1972 (11.04.2018), Ստեփանյան Նելլի (13.10.2018), սուսան1965 (10.04.2018), Մարգարյան Նաիրա (10.04.2018)

  5. #63
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    310
    Հեղինակության աստիճան
    3303
    Յուրաքանչյուր երկրի բնակչության թվաքանակը փոխվում է ոչ միայն բնական շարժի (սերնդափոխություն), այլև մեխանիկական շարժի՝ միգրացիայի (գաղթերի) շնորհիվ:
    Միգրացիան (լատ. migratio, migro- գաղթ, վերաբնակեցում) բնակչության բռնի կամ կամավոր տեղաշարժն է մի երկրից մյուսը կամ նույն երկրի ներսում կապված մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ: Տարբերում ենք արտաքին (միջմայցամաքային և միջպետական) և ներքին (ներպետական) միգրացիաներ, միջշրջանային և գյուղական բնակավայրերից բնակչության վերաբնակեցումը քաղաքներում:
    Արտագաղթողների և ներգաղթողների գումարն արտահայտում է միգրացիայի ընդհանուր, իսկ տարբերությունը՝ զուտ մեծությունը: Միգրացիաները կարևոր դեր են կատարել մարդկության պատմության մեջ. նրանց հետ են կապված բնակեցման, հողի տնտեսական յուրացման, արտադրողական ուժերի զարգացման, ռասաների, ժողովուրդների ու լեզուների կազմավորման և աշխարհով մեկ տարածման գործընթացները:
    Միգրացիան լինում է կամավոր և բռնի: Եթե անձի միգրացիա կատարելու որոշումը կայացվել է ինքնակամ, առանց արտաքին գործոնների պարտադրանքի, ապա միգրացիան կամավոր է, եթե որոշումն ընդունվել է արտաքին գործոնների (բնական, հասարակական) ճնշման ներքո՝ այդպիսի միգրացիան բռնի է (դեպորտացիա):

    Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ - տնտեսական է (աղքատություն, գործազրկություն և այլն): Միգրացիա կարող է տեղի ունենալ նաև քաղաքական, ընտանեկան-կենցաղային, կրոնական, ազգային, էկոլոգիական և այլ պատճառներով:
    Ըստ տարածքի ընդգրկման՝ միգրացիաները լինում են արտաքին և ներքին: Արտաքին միգրացիաներ են արտագաղթը (էմիգրացիան) և ներգաղթը (իմիգրացիան):

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (12.10.2018), Heghin (17.04.2018), mara1972 (11.04.2018), Ստեփանյան Նելլի (13.10.2018), Լ ի ա (11.04.2018)

  7. #64
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2018
    Հասցե
    ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    387
    Մեջբերում սուսան1965-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուր երկրի բնակչության թվաքանակը փոխվում է ոչ միայն բնական շարժի (սերնդափոխություն), այլև մեխանիկական շարժի՝ միգրացիայի (գաղթերի) շնորհիվ:
    Միգրացիան (լատ. migratio, migro- գաղթ, վերաբնակեցում) բնակչության բռնի կամ կամավոր տեղաշարժն է մի երկրից մյուսը կամ նույն երկրի ներսում կապված մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ: Տարբերում ենք արտաքին (միջմայցամաքային և միջպետական) և ներքին (ներպետական) միգրացիաներ, միջշրջանային և գյուղական բնակավայրերից բնակչության վերաբնակեցումը քաղաքներում:
    Արտագաղթողների և ներգաղթողների գումարն արտահայտում է միգրացիայի ընդհանուր, իսկ տարբերությունը՝ զուտ մեծությունը: Միգրացիաները կարևոր դեր են կատարել մարդկության պատմության մեջ. նրանց հետ են կապված բնակեցման, հողի տնտեսական յուրացման, արտադրողական ուժերի զարգացման, ռասաների, ժողովուրդների ու լեզուների կազմավորման և աշխարհով մեկ տարածման գործընթացները:
    Միգրացիան լինում է կամավոր և բռնի: Եթե անձի միգրացիա կատարելու որոշումը կայացվել է ինքնակամ, առանց արտաքին գործոնների պարտադրանքի, ապա միգրացիան կամավոր է, եթե որոշումն ընդունվել է արտաքին գործոնների (բնական, հասարակական) ճնշման ներքո՝ այդպիսի միգրացիան բռնի է (դեպորտացիա):

    Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ - տնտեսական է (աղքատություն, գործազրկություն և այլն): Միգրացիա կարող է տեղի ունենալ նաև քաղաքական, ընտանեկան-կենցաղային, կրոնական, ազգային, էկոլոգիական և այլ պատճառներով:
    Ըստ տարածքի ընդգրկման՝ միգրացիաները լինում են արտաքին և ներքին: Արտաքին միգրացիաներ են արտագաղթը (էմիգրացիան) և ներգաղթը (իմիգրացիան):
    Պատմական Հայաստանը ճակատագրի բերումով պատմական երկարատև ժամանակահատվածում եղել է արտագաղթի երկիր:Արտագաղթը զանգվածային բնույթ կրեց հատկապես 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների ընթացքում:Խորհրդոյին տարիներին Հայաստանի սոցիալ- տնտեսական արագ զարգացումը նպաստավոր նախադրյալներ ստեղծեց բնակչության զանգվածային ներգաղթին հատկապես Վրաստանից, Ադրբեջանից,Մերջավոր և Միջին Արևելքի երկրներից: 1980-ական և հատկապես 90-ական թնականներին ՀՀ սոցիալ -տնտեսական վիճակի վատացումը,գործազրկությունը,1988 թ երկրաշարժը,հայ- ադրբեջանական հակամարտությունը նպաստեցին բնակչության զանգվածային արտագաղթին:Ընդ որում նկատվեցին և ,,ուղեղների,, և ,,մկանների,, հոսք դեպի ՌԴ և զարգացած երկրներ:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (12.10.2018), Heghin (17.04.2018), Ստեփանյան Նելլի (13.10.2018), Անժելա Ալավերդյան (12.10.2018), Լ ի ա (17.10.2018), սուսան1965 (12.04.2018)

  9. #65
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    546
    Հեղինակության աստիճան
    21086
    Աշխարհի բոլոր ճանապարհները
    Հայեր են տանում:
    Տանում, տանում են
    Ու… չեն կշտանում…

    Աշխարհի բոլոր ճանապարհները
    Բաց են մեր առաջ.
    Ջուր, ցամաք ու օդ մեզ դուրս են հանում,
    Ընկած են անտեր գերանդի ու մաճ,
    Մշակ չմնաց դաշտ ու բոստանում…

    Աշխարհի բոլոր ճանապարհները
    Այստեղից հանում, հեռու են տանում,
    Տանու˜մ, տանում են, դեռ չեն կշտանում...

    Ու մեկը չկա`
    Կանաչ լույս վառի տունդարձի համար,
    Սեր ու գորովով ետ պահի
    Մեզնից հեռացողներին
    Նեղացողներին չգամի պատին
    Խոր մոռացության,
    Ուրացողներին չսիրաշահի,
    Արժանիներին անկյուն չնետի
    Ավելորդի պես,
    Ու չնեղացնի
    Հնուց վիրավոր հոգիները հեզ...

    Աշխարհի բոլոր ճանապարհները
    Լլցված են մեզնով,
    Ու տարիները լցնում են էլի,
    Ճակատագրով մեզ բաժին հասած
    Կամ մեր օրհնությամբ մեր բախտը դարձած
    Հին, ազգակործան երախն ահռելի…

    Մինչև ե՞րբ, Աստված…

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (12.10.2018), Ստեփանյան Նելլի (13.10.2018), Անահիտ Բարխուդարյան (12.10.2018), Լ ի ա (17.10.2018), սուսան1965 (14.10.2018)

  11. #66
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    ՀՀ-ում միգրացիոն հոսքերի մեջ արտագաղթը տարիներ շարունակ եղել է գերակշռող հոսքը: Ստորև ներկայացնենք արտագաղթի պատկերը սկսած 90-
    ականներից: Այսպիսով, 1992-1995 թթ. Հայաստանի համար կոչվում են զանգ-
    վածային արտահոսքի տարիներ: Այդ տարիների ընթացքում Հայաստանից
    600 հազարի հասնող բնակչության <<կորուստ>> գրանցվեց: Հաջորդ փուլը
    1995-2001 թթ. Անվանում ենք արտահոսքի նվազման և կայունացման շրջան.
    Հայաստանից հեռացավ 370 հազար քաղաքացի:2002-2007թթ. Հայաստանում
    միգրացիայի բացասական մնացորդը հասել է 150 հազարի:
    ՀՀ-ից մեկնողների շուրջ 70%-ը գնում է ՌԴ , 5-6% ԱՊՀ այլ
    երկրներ, մինչև 10%-ը ԱՄՆ, 12%-ը
    Եվրոպական երկրներ և այլ պետություեննր:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ստեփանյան Նելլի (08.05.2019), Լ ի ա (11.05.2019)

  13. #67
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Շնորհակալ եմ, Լիլիթ ջան թեմային արձագանքելու համար։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #68
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    281
    Հեղինակության աստիճան
    7913
    21-րդ դարում գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք ընդհանուր են ողջ մարդկության համար և վերաբերում են մարդու կյանքի բնականոն ընթացքի ապահովմանը: Այդ խնդիրներից են շրջակա միջավայրի աղտոտումը, միջազգային ահաբեկչությունը, թրաֆիքինգը, ինչպես նաև միգրացիան: Այդպիսի խնդիրների լուծումը հնարավոր է միայն բոլոր երկրների համատեղ և նպատակասլաց ջանքերի շնորհիվ, քանի որ դրանք գլոբալ հիմնախնդիրներ են:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լ ի ա (19.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՍԵ՞Ր ԷՐ ԱՐԴՅՈՔ
    Հեղինակ՝ ՎԻՈԼԱ, բաժին` Ստեղծագործող
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.12.2017, 04:21
  2. ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 02.09.2017, 22:45
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 13.11.2016, 11:25
  4. Հանրային քննարկում. «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ
    Հեղինակ՝ Մարիետա, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.03.2011, 16:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •