Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567
Ցույց են տրվում 61 համարից մինչև 69 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔՍ ԳՐԿԱԾ ԵՄ ԱՊՐՈՒՄ...

  1. #61
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,291
    Հեղինակության աստիճան
    110
    ՀԱՅՐԵՆԻՔ
    Քեզնով երդվելիս
    Ձեռքըս դնում եմ իմ սրտի վրա՝
    Սեղմելո՛ւ նման,
    Որ... հանկարծակի չպայթի դողից...

    Ինձնով երդվելիս
    Ափըս դնում եմ քո մի ափ հողին,
    Ինչպես իմ նախնիք՝ Սուրբ Գրքին իրենց...

    Եվ զո՜ւր, իզուր են մեզ ուսուցանել,
    Թե յուղոտ մատով Սուրբ Գիրք չեն թերթում:
    Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Գի՜րք ժողովողի,
    Սուրբ Գիրք... ծամո՜ւմ են... յուղոտ բերանո՜վ՝
    Քո լավաշիդ պես,
    Նշխարիդ նման...

    Եվ աջից նայում՝
    Տեսնում եմ հրդեհ,
    Ձախից եմ նայում՝
    Տեսնում եմ մոխիր:
    Ի՜նչ է. քե՞զ տրվեց կրակը կրթել
    Ու դաստիարակել մի ամբողջ նախիր...

    Ճակատագըրի բերումով դաժան
    Ճակատըդ հիմա՝ փոքրի՜ց էլ փոքրիկ,
    Մինչդեռ ճակատիդ գիրը՝ մեծից մե՜ծ:
    Իսկ ո՞վ է դրա ընթերցողն, ո՞ւր է...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #62
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    23
    Հայրենի տունը կառուցվում Է միայն հայրենի հոդի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն Է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։


    Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #63
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    647
    Հեղինակության աստիճան
    30
    Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարեկլի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք:
    Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ` իբրև միջոց:

    Սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որը կարող է ասել. <<Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար: Այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես>>:
    Հայրենիք ստեղծել, նշանակում է բեկոր առ բեկոր հայտնաբերել, իմաստավորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպես հարազատել իր երկիրը, որ նրանում ոչինչ չմնա անհայտ, անխոս, մեռյալ: Նշանակում է վայր առ վայր նվաճել երկիրը` շունչ և իմաստ տալով նրանց:
    Ի մի բան` հայրենիք ստեղծել, նշանակում է հարազատել իր երկիրը և հարազատանալ նրան: Այսպիսով, ահա նույնանում են ժողովրդի ոգին և հայրենիքը: Սրանց դարավոր փոխներգործության արգասիք է հայրենիքը:
    Գ. ՆԺԴԵՀ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #64
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    23
    Այս մեծ աշխարհի մի փոքրիկ անկյունում գտնվում է մեր հայրենիքը` Հայաստանը:Գեղեցիկ բնությունով,հազարամյա պատմությունով ու հարուստ մշակույթով այս երկիրը դարերի ընթացքում անցել է ամենադժվար փորձությունների միջով,բայց միշտ մնացել է կանգուն:Շատ թշնամիներ են փորձել ոչնչացնել Հայաստանը ու մինչև այսօր էլ փորձում են,բայց հայ ժողովուրդը միահամուռ ոտքի կանգնելով պայքարել է իր հայրենիքի ազատության համար ու հենց դրա շնորհիվ այժմ ունենք անկախ Հայաստան:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #65
    Մասնակից avagyan.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2018
    Հասցե
    ք․Աբովյան,3-րդ մկր․շրջ․17/53
    Գրառումներ
    94
    Հեղինակության աստիճան
    16
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Ամալյա, ես ծնվել ու մեծացել եմ Երևանում, 1994-թվականից ընտանիքիս հետ որպես վերաբնակիչ եկել եմ Արցախ տեր կանգնելու մեր ազատագրված տարածքներին: Ես սիրում եմ իմ երկիրը, և ուզում եմ որ իմ հինավուրց հողը բերկրանքից ծփա, խաղաղություն լինի ամենուր և մեր սուրբ նահատակների արիության դրոշը պարզած՝ հաղթանակած բանակի մեր քաջերի սերունդը հարատև պաշտպանի հայոց աշխարհի խաղաղությունը: Ես վստահ եմ, որ գալու է օրը և մենք ազգովի ասելու ենք՝ ԿԵՑՑԵ՜ ՄԵՐ ՓՈՔՐԻԿ, ԶՈՐԵՂ ՈՒ ԿԱՆԳՈՒՆ ԵՐԿԻՐԸ...
    Հովհաննիսյան ջան,առանց հուզմունքի հնարավոր չէր կարդալ ձեր գրառումը։ Շնորհակալություն։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #66
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Գրառումներ
    59
    Հեղինակության աստիճան
    20
    Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարեկլի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #67
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    23
    Հայի տունը Հայաստանն է, հայեր վերադարձեք ՀԱՅԱՍՏԱՆ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #68
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    23
    Մենք զարմանալիորեն կենսուրախ ժողովուրդ ենք և ես անկասելիորեն հավատում եմ դրան:Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել հայ ազգի՝ հավերժ լույսին ձգտող հզոր ոգին: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #69
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    23
    Երկրագնդի վրա չկա մեկ այլ երկիր, որ այդքան հրաշքներով հագեցած լինի, որքան հայոց հողն է... ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •