Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Դռները բացեք, գարուն է գալիս...

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    1926

    Դռները բացեք, գարուն է գալիս...

    Այս տարվա ձմեռը բավականին բարեհաճ գտնվեց: Չնայած դրան կարոտել ենք գարնանը և ուրախ ենք , որ վաղն արդեն գարուն է` նոր կյանք , նոր շունչ, նոր սեր պարգևող գարուն : Ցանկանում եմ թեման նվիրել տարվա նորածին եղանակին : Ողողենք գարունը նրան իսկ նվիրված չքնաղ բանաստեղծոոոություններով .
    Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
    Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ ,
    Ու երկինքը հոգուս մեջ , ու արևը աչքերիս,
    Ու աղբյուրները լեզվիս` սարից իջա ես քաղաք, -
    Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
    Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
    Ու մարդիկ ինձ տեսնելով` իրենց հոգնած աչքերին
    Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
    -Ի~նչ թարմություն, -ասացին, -ի~նչ թարմություն ու բացին
    Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել`
    Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
    Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
    Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
    Քաղաք իջել լեռներից` կանցներ զմրուխտ հեքիաթով
    Երկրե երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
    Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների :

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (01.03.2018), manush (01.03.2018), Narine Stepanyan (01.03.2018), Էմմա Խաչատրյան (01.03.2018), Եսայան (01.03.2018), Մարգարյան Նաիրա (01.03.2018), Մինասյան Նորա (16.04.2018), Հասմիկ Հակոբյան (01.03.2018)

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2017
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով Ժպտում են նորից անտառ ու ձորակ, Եվ հեղեղները խոսուն- սառորակ Ողջուում են ինձ զվարթ ծիծաղով: Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,: Ծաղկել ես սարու՛մ, անտառու՛մ, արտու՛մ... Ուրիշ երեր են հնչում իմ սրտում- Ողջու՛յն քզ,արև,ողջու՛յն քեզ, գարուն... Վ.Տերյան

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fuzelina Karapetyan (28.02.2018), manush (01.03.2018), Narine Stepanyan (01.03.2018), Էմմա Խաչատրյան (01.03.2018), Մարգարյան Նաիրա (01.03.2018), Մարինե Յարմալոյան (28.02.2018)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    429
    Հեղինակության աստիճան
    3997
    Վ.Տերյան-Գարնանամուտ

    Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
    Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
    Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
    Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
    Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
    Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
    Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
    Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
    Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
    Դուրս ելա տխուր մենության բանտից.
    Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
    Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
    Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
    Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
    Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
    Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (01.03.2018), Էմմա Խաչատրյան (01.03.2018), Ռուզաննա Ներսիսյան (16.08.2018), Եսայան (01.03.2018), Մարգարյան Նաիրա (01.03.2018), Հասմիկ Հակոբյան (01.03.2018)

  7. #4
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    173
    Հեղինակության աստիճան
    788
    Վերջին խմբագրող՝ Մարինե Յարմալոյան: 28.02.2018, 23:06:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (01.03.2018), Աստղիկ Մարկոսյան (01.03.2018), Դիանա Աղասարյան (28.02.2018), Էմմա Խաչատրյան (28.02.2018), Եսայան (01.03.2018), Մարգարյան Նաիրա (01.03.2018), Մինասյան Լիլիթ (28.02.2018), Հասմիկ Հակոբյան (01.03.2018)

  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45259
    Գարուն, գարուն...Երկնքով
    Ծիծեռնակներն են գալիս,
    Եվ ջրերը խենթացած՝
    Ծիծաղում են ու լալիս:

    Բողբոջները դեղձենու
    Լցվել , շիկնել են արդեն
    Եվ ,ուր որ է, հրաշքով
    Մի գիշերում կպայթեն:

    Իսկ աղջիկներն անծանոթ
    Այնպես քնքուշ են նայում,
    Որ ինչ-որ լուռ մի կարոտ
    Ասես հոգիդ է այրում:

    Նրանց կանչող հայացքով
    Լցվում է սիրտդ խորին,
    ՈՒ թվում է, թե այսօր
    Կսիրեիր բոլորին:

    Գարուն, գարուն...Կրծքիս տակ
    Խայտանքն ալիք է տալիս,
    ՈՒ ես ինքս էլ խենթացած,
    Ծիծաղում եմ ու լալիս...


    Վահագն Դավթյան

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (01.03.2018), Էմմա Խաչատրյան (01.03.2018), Եսայան (01.03.2018), Հասմիկ Հակոբյան (01.03.2018)

  11. #6
    Մոդերատոր Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    168
    Հեղինակության աստիճան
    643
    Գարունը այնքան ծաղիկ է վառել.
    Գարունը այնպես պայծառ է կրկին,
    Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին:

    ԳԱՐՈՒՆՆ Է ԳԱԼԻՍ

    Օդում ինչ-որ բան կարծես հուշում է,
    Որ Գարունն արդեն ճանապարհին է,
    Դրսում դեռ ցուրտ է, բայց երևում է`
    Ծերուկ Ձմեռն իր վերջին շնչին է:

    Հողը հոգնել է պարապությունից,
    Ձմռան տաղտուկից ուժը հատել է,
    Գարնան կարոտից երկինքը տրտմել,
    Իսկ արևն արդեն հույսը կտրել է:

    Եվ վայելում է օրերն իր վերջին
    Սառնասիրտ, դաժան ծերուկ Ձմեռը,
    Ուզում է ցույց տալ, որ երեք ամիս
    Ինքն է եղել այս աշխարհի տերը:

    Օդի բույրն անգամ լրիվ փոխվել է,
    Արևն իր շողով խուտուտ է տալիս,
    Արդեն ձյուն չկա, միայն անձրև է.
    Ծերուկ Ձմեռն իր վախճանն է լալիս:

    Անորոշ մի բան հոգիս խառնում է,
    Սիրտս ինձ նորից հանգիստ չի տալիս,
    Ուզում եմ ճչալ. հոգիս այրվում է,
    Գիտեմ. պարզապես Գարունն է գալիս...
    Վերջին խմբագրող՝ Գալստյան Անահիտ: 01.03.2018, 01:18:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (01.03.2018), Էմմա Խաչատրյան (01.03.2018), Մարգարյան Նաիրա (01.03.2018)

  13. #7
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    20653
    Գարուն է,գարու՜ն

    Այսօր երկինքն այնպե՜ս պայծառ է,
    Արև է ծագել երկնակամարում,
    Լազուրից ասես երազն է իջել,
    Արևի գույնով հույզերը ներկել:

    Արևավառ է այսօր երկինքը
    Այգը երկնքից իր բոց-հայացքով
    Հրացոլք շողով՝ ցոլքեր է նետել,
    Իր տաք հայացքով՝խելքահան արել:

    Արևի աչքը դիպչել աչքերիս,
    Այնպե՜ս ջերմորեն է ինձ ժպտացել,
    Երազ ու ցնորք հոգուս մեջ ծնել,
    Իր տաք շոյանքով՝փարվել է սրտիս...

    Ու իմ մեջ կարմիր հեքիաթ է ծնվել,
    Այնպես հոգեթով ու այնպե՜ս դյութիչ,
    Ասես երազս է ինձ քնքուշ գրկել,
    Գարնան շողերով անուշ փայփայել:

    Գոհար Մարգարյան 20.02.2018թ.գարուն.jpg
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (01.03.2018), Աստղիկ Մարկոսյան (01.03.2018), Էմմա Խաչատրյան (01.03.2018), Եսայան (01.03.2018), Մարգարյան Նաիրա (01.03.2018), Հասմիկ Հակոբյան (01.03.2018)

  15. #8
    Մոդերատոր Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    168
    Հեղինակության աստիճան
    643
    -Բարև,գարուն:Դու այս ցուրտ աշխարհի տաք ու փափուկ շունչն ես,գարուն:Դու ներխուժիր ձմռան ցրտից սառած մեր հոգիների դատարկ անկյունները և լցրու այդ դատարկությունը քո ջերմությամբ:
    Ես գարուն շատ եմ սիրում,բայց իմ ուզածը գարնան հանդեպ սերս պատմելը չէ,այլ ուզում եմ,որ մարդիկ էլ գարնան պես ջերմ ու բարի լինեն ու ավելի երջանիկ:

    ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

    Ձմեռը հալվել դարձել է առու,
    Դարձել է առու, դարձել է վտակ,
    Արաքսի հունով նա գնում է հեռու,
    Գնում է, լցվում է ծովը անհատակ:
    Հոգնած թևերը քսելով ամպին,
    Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
    Արագիլն իջել Արաքսի ափին՝
    Հանգստանում է մի ոտքի վրա:

    Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
    Դռները բացեք, գարուն է գալիս:

    Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
    Իրար են փարվում հովերն արթնացած,
    Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
    Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
    Հողն է մայրության հրճվանքից դողում,
    Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
    Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
    Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

    Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
    Դռները բացեք, գարուն է գալիս:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine Stepanyan (01.03.2018), Աստղիկ Մարկոսյան (01.03.2018), Եսայան (01.03.2018), Մարգարյան Նաիրա (01.03.2018), Հասմիկ Հակոբյան (01.03.2018)

  17. #9
    Ավագ մասնակից Narine Stepanyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2017
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    1277
    Մեջբերում Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս տարվա ձմեռը բավականին բարեհաճ գտնվեց: Չնայած դրան կարոտել ենք գարնանը և ուրախ ենք , որ վաղն արդեն գարուն է` նոր կյանք , նոր շունչ, նոր սեր պարգևող գարուն : Ցանկանում եմ թեման նվիրել տարվա նորածին եղանակին : Ողողենք գարունը նրան իսկ նվիրված չքնաղ բանաստեղծոոոություններով .
    Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
    Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ ,
    Ու երկինքը հոգուս մեջ , ու արևը աչքերիս,
    Ու աղբյուրները լեզվիս` սարից իջա ես քաղաք, -
    Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
    Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
    Ու մարդիկ ինձ տեսնելով` իրենց հոգնած աչքերին
    Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
    -Ի~նչ թարմություն, -ասացին, -ի~նչ թարմություն ու բացին
    Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել`
    Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
    Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
    Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
    Քաղաք իջել լեռներից` կանցներ զմրուխտ հեքիաթով
    Երկրե երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
    Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների :
    Հարգելի Ֆուզելինա շնորհակալություն բանաստեղծության համար։ Մի պահ հայտնվեցի պատանեկության շրջան։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,682
    Հեղինակության աստիճան
    28307
    Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ:Ցանկանում եմ,որ այս գարունը լինի փոփոխությունների
    ու գեղեցիկ զգացմունքների սկիզբ։Անկախ նրանից,թե ինչպիսի եղանակ է դրսում,թող միշտ գարնանային ջերմ տրամադրություն
    լինի Ձեր հոգում սիրելի՛ ֆորումցիներ։
    28514765_535754140144966_5937471214652487215_o.jpg
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 01.03.2018, 09:50:
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fuzelina Karapetyan (01.03.2018), manush (01.03.2018), Narine Stepanyan (01.03.2018), Ռուզաննա Ներսիսյան (16.08.2018), Եսայան (01.03.2018), Մարգարյան Նաիրա (01.03.2018), Հասմիկ Հակոբյան (01.03.2018)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •