+ Կատարել գրառում
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678
Ցույց են տրվում 71 համարից մինչև 78 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: Գիտությունների գալակտիկա

  1. #71
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Ինֆորմացիայի քանակի չափման միավորները
    Համակարգչում ցանկացած ինֆորմացիա ներկայացվում է երկուական կոդավորմամբ՝ մեկերի և զրոների հաջորդականությամբ՝ բիթերով։ Այս դեպքում ինֆորմացիայի քանակը չափվում է զրոների և մեկերի հաջորդականության երկարությամբ, իսկ այդ հաջորդականության մեկ դիրքը համարվում է ինֆորմացիայի միավոր:
    Ինֆորմացիայի բովանդակությամբ է պայմանավորված նրա քանակը։ Վերջինս կապված է ինֆորմացիայի ստացման արդյունքում անորոշության աստիճանի կրճատման հետ։
    Ինֆորմացիայի այն քանակությունը, որն անորոշությունը կրճատում է երկու անգամ, ընդունվում է որպես ինֆորմացիայի քանակի միավոր:
    Տվյալների ծավալի առաջնային բնութագիրը հանդիսանում է հնարավոր իրավիճակների քանակը: Տվյալների ծավալի առաջնային չափման միավորը հանդիսանում է մեկ հնարավոր իրավիճակը:
    Տվյալների ծավալի երկրորդական բնութագրիչը հանդիսանում է կարգը: Մեկ կարգի տարողունակությունը (ծավալը) կարող է լինել տարբեր՝ կախված կոդավորման համակարգում ընդունված հիմքից։
    Երկուական, երեքական և տասական կոդավորման համակարգերում մեկ կարգի տարողունակությունը.
    Մեկ երկուական կարգ` բիթ ունի 2 հնարավոր վիճակ (արժեք, կոդ):
    Մեկ երեքական կարգ`տրիտ ունի 3 հնարավոր վիճակ (արժեք, կոդ)։
    Մեկ տասական կարգ` (դեցիթ, դիթ) ունի 10 հնարավոր վիճակ (արժեք, կոդ):
    Բիթից ստեղծված միավորներն են՝ տետրադա, կիսաբայթ, նիբբլ: Հիմնական նշանակություն ունեն չորս երկուական կարգերը՝ 4 բիթ=1տետրադա(կիսաբայթ, նիբբլ)
    Բիթ (անգլ.՝ binary digit), Տեղեկատվության քանակի չափման միավոր, առաջացել է անգլ.՝ binary digit բառախաղային հապավումից, որ նշանակում է պատառիկ, մաս, երկուական թվանշան: Այն հաշվարկման երկուական համակարգի մեկ նիշն է։ Մեկ բիթը կարող է ունենալ երկու արժեք՝ 0 կամ 1։ Երկու բիթով կարելի է կոդավորել 22= 4 վիճակ (թիվ, պայմանանշան), տասը բիթով՝ 210=1024 վիճակ։
    Համակարգչի ներքին հիշողությունը կարելի է համեմատել վանդակավոր թղթի կտորի հետ, որի յուրաքանչյուր վանդակով անցնում է էլեկտրական հոսանք: Բիթի 0 արժեքը համապատասխանում է լարման ցածր մակարդակին, 1-ը՝ բարձր մակարդակին։ Սրանով էլ պայմանավորված է համակարգչում տվյալների երկուական կոդավորումը, քանի որ այս դեպքում պահանջվում են այնպիսի սարքավորումներ, որոնք ունենան երկու կայուն վիճակ։ Կարող ենք ասել, որ վեց զրոներից և մեկերից բաղկացած հաջորդականությունը վեց բիթանոց հաջորդականություն է, իսկ КОИ-7 ռուսալեզու հաղորդագրությունը յոթ բիթանոց կոդավորում է։ Առաջին համակարգիչներում հիմնականում օգտագործվում էր յոթ բիթանոց կոդ։ Տեխնիկայի զարգացման հետ դա դարձավ անհարմար և սկսեցին կիրառել նոր կոդ՝ ութ բիթանոց։ Այն հիմնվում էր ինֆորմացիայի փոխանակման ամերիկյան ստանդարտ (ASCII-American Standart Code for Information Interchange) կոդի վրա։ Ութ բիթանոց կոդավորման շնորհիվ կարող ենք առանց դժվարության օգտագործել կյուրեղագիր, հայկական, լատինական այբուբենների մեծատառեր, փոքրատառեր, թվեր, կետադրության նշաններ, հատուկ նշաններ, բացատանիշ և այլն։ Ներկայումս լայն կիրառություն է գտել նշանների կոդավորման UNICODE ստանդարտը, որտեղ յուրաքանչյուր նշան կոդավորվում է երկու բայթով։
    Տեղեկատվական ոլորտում ավելի գործածական է բայթը, որը հավասար է 8 բիթի։
    bit» բառն առաջին անգամ օգտագործել է ամերիկացի ինժեներ և մաթեմատիկոս Կլոդ Շենոնը 1948 թվականին «Կապի մաթեմատիկական տեսություն» աշխատության մեջ տեղեկատվության չափման ամենափոքր միավորի նշանակման համար։ Նա ընդհանրացրեց ամերիկացի ճարտարագետ Հարտլիի կողմից 1928 թվականին մտցրած ադիտիվ երկուական լոգարիթմական չափի միավոր հասկացությունը, ըստ որի տեղեկատվության քանակը հաշվում են հետևյալ բանաձևով՝ H=K
    Այն կոչվեց «ինֆորմացիայի հարտլիևյան քանակ» կամ պարզապես «հարտլի չափի միավոր»:
    Եթե K=1, M=2, ունենք 1 բիթ չափի միավոր։ 1 բիթ տեղեկատվությունը համապատասխանում է մեկ տարրական իրադարձության, որը կարող է կամ կատարվել, կամ՝ չկատարվել : Շենոնի կողմից տեղեկատվության տեսության զարգացումն օգնեց լուծել հաղորդագրության փոխանցման հետ կապված գլխավոր հիմնախնդիրները, հատկապես՝ վերացնել փոխանցվող հաղորդագրության ավելցուկը, կապի կանալներում հաղորդագրության փոխանցման ժամանակ աղմուկը և կատարել կոդավորում:

    Աղբյուր՝
    1. Ս. Ս. Ավետիսյան, Ս. Դ. Դանիելյան Ինֆորմատիկա 10 (ընդհանուր և հումանիտար հոսքեր), Եր., 2010թ
    2. Ս. Ս. Ավետիսյան, Ս. Դ. Դանիելյան Ինֆորմատիկա 7
    3. https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F...B6%D5%A5%D6%80
    Վերջին խմբագրող՝ naramartirosyan: 25.11.2018, 23:50:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ստեփանյան Նելլի (13.11.2018), Միկինյան Տաթևիկ (11.05.2019), Նարինե Մարկոսյան (14.11.2018), star1 (13.11.2018)

  3. #72
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Բայթ (անգլ.՝ byte), ինֆորմացիայի քանակի չափման միավոր, բիթերի համախմբություն, վերամշակված համակարգչի կողմից միաժամանակ։ Ժամանակակից հաշվարկման համակարգերում բայթը կազմված է ութ հաջորդական բիթերից, և, համապատասխանաբար, նրա օգնությամբ կարող ենք կոդավորել 256 միմյանցից տարբեր պայմանանշաններ(28)։ Հաշվարկային ճարտարապետության մեծամասնության մեջ բայթը համարվում է անկախ հասցեավորված տվյալների ամբողջություն։ Համակարգչում ներկայացվող ցանկացած պայմանանշան երկուական կոդի վերածվելով՝ուղիղ մեկ բայթ է զբաղեցնում։ Հետևաբար՝ 13 տառ պարունակող կոմբինատորիկա բառը կզբաղեցնի 13 բայթ կամ 10 տառ պարունակող կոդավորում բառը կզբաղեցնի 10 բայթ։ Այսպես, օրինակ, եթե ենթադրենք, որ դասագրքի մեկ էջը պարունակում է տեքստի 34 տող, իսկ յուրաքանչյուր տողում կա 65 պայմանանշան, ապա դասագրքի մեկ էջը կզբաղեցնի 34x65=2210 բայթ։ Իսկ եթե դասագիրքը բաղկացած է տեքստի 200 էջից, ապա այն կզբաղեցնի 2210x200=442000 բայթ ծավալով հիշողություն։
    «Բայթ» անվանումն առաջին անգամ կիրառվել է 1956 թվականին Վերներ Բուխհոլցի (գերմ.՝ Werner Buchholz) կողմից, ով նախագծել է առաջին սուպերհամակարգիչը IBM 7030 Stretch` նախատեսված մուտք-ելքի սարքերով միաժամանակ 6 բիթ ինֆորմացիայի փոխանցման համար։ Ավելի ուշ, նույն նախագծի սահմաններում, բայթն ընդլայնվեց մինչև ութ բիթ։ Հիշողության մեջ առաջին անգամ բայթային հասցեավորումը կիրառվել է IBM System/360 համակարգում։ Ավելի վաղ համակարգիչներում կարելի էր հասցեավորել միայն մեքենայական բառերով` կազմված մի քանի բայթից, որը դժվարացնում էր տեքստային ինֆորմացիայի վերամշակումը։ Աստիճանաբար, 8 բիթային բայթը դարձավ ստանդարտ։ 1970 թվականից սկսած համակարգիչների մեծամասնությունում բայթը կազմված էր 8 բիթից, իսկ մեքենայական բառի չափը կրճատվեց մինչև 8 բիթ։
    Կիլոբայթ (միջազգային անվանումը՝ Kbyte, KB), ինֆորմացիայի քանակի չափման միավոր, հավասար 1024 բայթի կամ 210 բայթի։
    Ինֆորմացիայի չափման առավել մեծ միավորները ձևավորվում են որոշակի թվով բայթերի հաջորդականություններով (1 բայթ=8 բիթ)` կցված հետևյալ բառերին` «Կիլո», «Մեգա», «Գիգա», «Տերա», «Պետա», որոնք համապատասխանում են «210», «220», «230», «240», «250» (1 Կբայթ = 1024 բայթ, 1 Մբայթ = 1024 Կբայթ, 1 Գբայթ = 1024 Մբայթ, 1 Տբայթ = 1024 Գբայթ, 1 Պբայթ = 1024 Տբայթ) բազմապատկիչներին։ Կցված տվյալները գրվում են մեծատառերով։ Թույլատրվում է նաև ինֆորմացիայի միավորների միջազգային գրելաձևը՝ «K», «M», «G», «T», «P», որը խորհուրդ է տրվում Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի Միջազգային ստանդարտով (KB, MB, GB, TB, PB, Kbyte, Mbyte, Gbyte, Tbyte, Pbyte). Թույլատրվում է հայերեն հետևյալ գրառումները՝ ԿԲ, ՄԲ, ԳԲ, ՏԲ, ՊԲ։
    Շատ ժամանակակից օպերացիոն համակարգեր շարունակում են հենվել այն սկզբունքին, որ 1 կիլոբայթը հավասար է 1024, միաժամանակ, հիշող սարքերի արտադրողները հաշվում են այն հավասար 1000 բայթ։
    Oպերատիվ հիշողությունը, դիսկետները, լազերային սկավառակները, ֆլեշ հիշասարքերը և այլն։ Օպերատիվ հիշողության (ОЗУ, RAM) ծավալը չափվում է մեգաբայթերով։ Ներկայումս լայն կիրառություն են գտել մի քանի գիգաբայթ հիշողության ծավալ ունեցող օպերատիվ հիշող սարքերը։
    Մեգաբայթ (միջազգային անվանումը՝ Mbyte, MB) , ինֆորմացիայի քանակի չափման միավոր, հավասար 1024 Կիլոբայթի կամ 220 բայթի: Թույլատրվում է գրառման հետևյալ ձևերը՝ Մբայթ կամ ՄԲ (հայերեն), Мбайт կամ МБ (ռուսերեն), Mbyte կամ MB (անգլերեն)։ Միջազգային ստանդարտներով մեգա- նախածանցը նշանակում է 106 (1 000 000)։ Կոշտ սկավառակների արտադրողները իրենց արտադրանքների պիտակավորման ժամանակ սովորաբար մեգաբայթը հասկանում են 1 000 000 բայթ (օպերատիվ հիշող սարքերի արտադրողները մեգաբայթի արժեքը կիրառում են ինչպես 2-ների աստիճաններ)։
    Ինֆորմացիայի չափման միավորներն օգտագործվում են համակարգիչների հիշողության ծավալը չափելիս։ Վերջինս բնորոշվում է պահվող ինֆորմացիայի ծավալով և չափվում բայթով, կիլոբայթով, մեգաբայթով, գիգաբայթով և այլն: Մեգաբայթերով չափվում են համակարգիչների օպերատիվ հիշողությունը, դիսկետները, լազերային սկավառակները, ֆլեշ հիշասարքերը և այլն։ Օպերատիվ հիշողության (ОЗУ, RAM) ծավալը չափվում է մեգաբայթերով։ Ներկայումս լայն կիրառություն են գտել մի քանի գիգաբայթ հիշողության ծավալ ունեցող օպերատիվ հիշող սարքերը։
    Ճկուն սկավառակի (Floppy Disk) կամ դիսկետներների տեղեկութային ծավալը 1,44 Մբայթ է։ Այն նշանակվում է A: գրանշանով։ Ներկայումս դիսկետները գործածությունից դուրս են եկել իրենց հիշողության փոքր ծավալի, մեծ չափերի և անորակության պատճառով։
    Լազերային սկավառակները` CD և DVD, կարող են ավելի շատ ինֆորմացիա պահել, քան` դիսկետները։ CD-ների վրա տեղավորում են ավելի քան 700 մեգաբայթ ծավալով ինֆորմացիա, իսկ DVD-ների վրա՝ 4 Գբայթ և ավելի։
    Ֆլեշ (Flash) հիշողության դյուրակիր սարքը կարող է պահել ինֆորմացիան և՛ մեգաբայթերով, և՛ գիգաբայթերով։ Ներկայումս կիրառում են 64 Գբայթ և ավելի մեծ ծավալի ֆլեշներ։
    Գիգաբայթ (միջազգային անվանումը՝ Gigabyte, Gbyte, GB), ինֆորմացիայի քանակի չափման միավոր, հավասար 1024 Մեգաբայթի կամ 230 բայթի: Թույլատրվում է գրառման հետևյալ ձևերը՝ Գբայթ կամ ԳԲ (հայերեն), Гбайт կամ ГБ (ռուսերեն), Gbyte կամ GB (անգլերեն)։ Միջազգային ստանդարտներով Գիգաբայթ (Giga լատ.) - նշանակում է 109= 1 000 000 000 բայթ: Կոշտ սկավառակների արտադրողներն իրենց արտադրանքների պիտակավորման ժամանակ սովորաբար գիգաբայթը հասկանում են 1 000 000 000 բայթ (օպերատիվ հիշող սարքերի արտադրողները գիգաբայթի արժեքը կիրառում են ինչպես 2-ների աստիճաններ)` 230 = 1 073 741 824 բայթ:
    Տերաբայթ (միջազգային անվանումը՝ Tbyte, TB) , ինֆորմացիայի քանակի չափման միավոր, հավասար 1024 Գիգաբայթի կամ 240 բայթի: Թույլատրվում է գրառման հետևյալ ձևերը՝ Տբայթ կամ ՏԲ (հայերեն), Тбайт կամ ТБ (ռուսերեն), Tbyte կամ TB (անգլերեն)։ Միջազգային ստանդարտներով Տերա- նախածանցը նշանակում է 1012 = 1 000 000 000 000 բայթ=1000 գիգաբայթ։ Կիրառվում է էլեկտրոնային սարքավորումների հիշողությունների ծավալների չափման համար։
    Պետաբայթ (միջազգային անվանումը՝ Pbyte, PB) , ինֆորմացիայի չափման միավոր, հավասար 1024 Տերաբայթի կամ 250 բայթի։ Թույլատրվում է գրառման հետևյալ ձևերը՝ Պբայթ կամ ՊԲ (հայերեն), Пбайт կամ ПБ (ռուսերեն), Pbyte կամ PB (անգլերեն)։ Միջազգային ստանդարտներով Պետա- նախածանցը նշանակում է 1015 = 1 000 000 000 000 000 բայթ։
    Տարբեր բնագավառներում տվյալների ծավալների նկարագրության օրինակներ «պետաբայթի» կիրառմամբ.
    • Որոնում Համացանցում — Googleը յուրաքանչյուր օր վերամշակում է մոտավորապես 24 պետաբայթ տվյալներ]։
    • Հեռահաղորդակցություն — AT&T ցանցով յուրաքանչյուր շաբաթ փոխանցվում է 19 պետաբայթ տվյալներ։
    • Ֆիզիկա — Մեծ հադրոնային կոլայդերի փորձի ժամանակ տարվա ընթացքում հաջորդ վերամշակման համար փոխանցում են 4 պետաբայթ ծավալով տվյալներ։
    • Արխիվներ — Համացանցի արխիվ պարունակում է մոտավորապես 40 պետաբայթ տվյալներ 2014 թվականի մայիսի 29-ի դրությամբ։
    • Ֆայլերի փոխանակում — Rutracker.org տրեկերի միջոցով բեռնվել է 2014 թվականի օգոստոսի 4-ից մոտավորապես 2.562 պետաբայթ տվյալներ։
    • Համակարգչային գրաֆիկա — «Ավատար» կինոնկարի հատուկ էֆեկտների համար Weta Digital ընկերության կողմից ներգրավված է եղել պետաբայթից ավելի տվյալներ
    • Խաղեր — Blizzardի ներկայացուցիչները 2009 թվականին պատմեցին ռեսուրսների մասին, որոնք ծախսվել էին World of Warcraft օնլայն խաղերի սերվերի աշխատանքի ժամանակ. Դրանք էին՝ 75000 պրոցեսոր, 1.3 պետաբայթ տեղ կոշտ սկավառակների վրա և 4600 մարդ աշխատակազմից։
    • Ֆեյսբուք —Ֆեյսբուքը պահպանում 300 պետաբայթ և զարգացնում ենթակառուցվածքները։
    • Գենետիկա — Մեկ գրամ մանրէն կարող է պահպանել իր մեջ 900 տերաբայթից ավելի ինֆորմացիա։
    Եզրակացություն

    Ամեն օր աշխարհում ստեղծվում է 2.5 էքսաբայթ ինֆորմացիա: Ի՞նչ է էքսաբայթը. այն ինֆորմացիայի քանակի չափման միավոր է, որ հավասար է 1018 բայթի: Սրա հզորությունը պատկերացնելու համար ասենք, որ ժամանակակից աշխարհում գերհզոր համակարգիչներն ունեն 1տբ հիշողություն, այնինչ 1էբ = 1.000.000տբ-ի: Սա նույնն է, ինչ օրական 2.5 մլն այդպիսի գերհզոր համակարգիչներ արտադրվեն:
    Ամեն օր 2.5 էքսաբայթ ինֆորմացիայի ստեղծումը հավասարազոր է նրան, որ երկրի վրա մեկ մարդուն օրական տրվի 1 CD սկավառակ՝ 520 MB պարունակությամբ: Եթե բոլորի մեկական սկավառակները 5 օր շարունակ իրար վրա շարենք, ապա այդ շարքը Երկրից կձգվի մինչև Լուսին: Օրական ստեղծվող 2.5 էքսաբայթը նաև նույնն է, ինչ աշխարհի երեսին երբևէ տպված բոլոր գրքերը 46.5 հազար անգամ տպվեն ամեն օր: Թե մարդիկ ինչքանով են այս հսկայածավալ ինֆորմացիան հասցնում յուրացնել՝ դժվար է ասել: Ոչ ոք չի կարող հաշվել, թե մարդն օրական ինչքան ինֆորմացիա կարող է կլանել:
    Մենք ինչ-որ մեկի հետ զրուցելիս, ինչ-որ բան կարդալիս կամ անելիս կենտրոնանում ենք մի երևույթի վրա, սակայն իրականում այդ ֆոնի վրա կան շատ այլ տեսակի ինֆորմացիաներ: Օրինակ, ինչպես հաշվել, թե զրուցելիս շրջապատի աղմուկը, նշանները կամ լվացվելիս ջրի կաթիլներն ինչ ինֆորմացիա են փոխանցում մեզ:
    «Մարդը օրական 90%-ով ժամանցի համար է նկարներ, վիդեոներ ներբեռնում ինտերնետ: Դա իրականում ոչ մի օգուտ չի տալիս,– հայտնում է ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և հավելում,– Ժամանցի մեջ, բացի սոցիալական ցանցերից, մտնում են Բայթ, բայթ, էքսաբայթ
    խաղերը, նորությունները: Իսկ մյուս 10%-ը և ավելի փոքր մասը սովորելու համար է, այսինքն՝ օգտագործում են այն ֆանտաստիկ հնարավորությունները, որ կա այսօր: Օգտագործում են ինտերնետը որպես համագործակցության եղանակ. վիրտուալը լոկալիզացնում են՝ ստեղծելու համար ռեալ հնարավորություններ»:

    Այս դեպքում պետք է հասկանալ, թե ինչ կլինի մեր սովորելու կամ ժամանցի համար նկարած լուսանկարների, տեսանյութերի, տեքստերի հետ: Արդյո՞ք հնարավոր է, որ դրանք մի օր անհետանան, ինչպես, ասենք, գրավոր փաստաթղթերը՝ արխիվի այրվելու դեպքում: ՏՏ կառավարման մասնագետ Հովհաննես Աղաջանյանը հանգստացնում է ինտերնետամոլներին. «Գնալով զարգանում են ինֆորմացիա պահելու տեխնոլոգիաները: Cloud տեխնոլոգիաները թույլ են տալիս օպտիմիզացնել ինֆորմացիայի ավելորդ օգտագործումը՝ դրանով խնայելով սերվերները: Շատ ինֆորմացիան մշակելու համար խոշոր ընկերությունները՝ Գուգլը, Ֆեյսբուքը, Բադուն, ստեղծել են իրենց համար արհեստական ինտելեկտ, որը մարդկանց փոխարինում է, սկսում է մշակել ինֆորմացիան: Օրինակ՝ Ֆեյսբուքի համար՝ Նյուզ Ֆիդը, Գուգլի և Բադուի համար՝ որոնողական համակարգերը»:
    Աղաջանյանը կարծում է նաև, որ ոչ միշտ է շատ ինֆորմացիան լավ. մարդիկ սկսել են մի քանի անգամ շատ ինֆորմացիա ստանալ հատկապես սոցիալական ցանցերի հայտնվելուց հետո: Նրանք սկսել են կիսվել այն ինֆորմացիայով, որ ստանում են, ինչն էլ իր հերթին ավելացնում է ամենօրյա ինֆորմացիայի ծավալը:
    «Ինտերնետը գլոբալ է և այն վերահսկելու ցանկություն ոչ ոք առանձնապես չունի,– կարծում է Վարդանյանը: – Օրինակ՝ եթե երեխան խաղ է խաղում, այն իր համար բացարձակ կործանիչ է, բայց մեկ ուրիշն ունի խաղային բիզնես ու այդ երեխայի վարքագիծը կարևոր է իր բիզնեսի համար: Ինչ-որ ծրագրեր կան, որ երեխաներին պաշտպանում են, սակայն ընդհանուր մասշտաբով չկա: Ծավալով մարդիկ փող են աշխատում»: Ի՞նչ ստացվեց. ունենք ամեն օր ստեղծվող, մինչև Լուսին ձգվող ինֆորմացիա: Այն ոչ միայն տրվում է մեզ, այլև ինքներս ենք դրան ծնունդ տալիս: Մենք լողում ենք վիրտուալ դաշտում և այստեղ է, որ պետք է վախենալ խորությունից ու հասկանալ, թե ինչպես ճիշտ առաջ գնալ՝ հնարավորինս օգտակար կերպով օգտագործելով մեզ հրամցվող ինֆորմացիայի պարունակությունը:

    Աղբյուր՝

    1. Ս. Ս. Ավետիսյան, Ս. Դ. Դանիելյան Ինֆորմատիկա 10 (ընդհանուր և հումանիտար հոսքեր), Եր., 2010թ
    2. Ս. Ս. Ավետիսյան, Ս. Դ. Դանիելյան Ինֆորմատիկա 7
    3. https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F...B6%D5%A5%D6%80
    Վերջին խմբագրող՝ naramartirosyan: 25.11.2018, 23:56:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #73
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ օգտվել հետրյալ հղումներից՝ https://sway.office.com/We9Aqb7A8SSexFiO
    https://padlet.com/nara_martirosyan_69/byseok71mctg
    https://padlet.com/nara_martirosyan_69/dl9wgw6nt3mf
    Յուրատեսակ վիրտուալ հարթակ է, գրատախտակի նման է, նյութերը պահելու, միմյանց փոխանակելու և համագործակցելու համար:
    Առաջարկում եմ ուսումնասիրել padlet.com կայքը:
    Վերջին խմբագրող՝ naramartirosyan: 15.11.2018, 01:23:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #74
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Վերջին խմբագրող՝ naramartirosyan: 17.11.2018, 01:14:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #75
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Շարունակում եմ տեղադրել Learningapps.org կայքի ևս երկու գործիքների նկարագրությունը: Հղում՝ 11. The Millionaire Game գործիքը +.doc 13. Crossword գործիքը +.doc

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (04.02.2019), Նարինե Մարկոսյան (04.02.2019)

  11. #76
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Գիտությունների գալակտիկայում ճանապարհորդենք դեպի ֆիզիկա <<գալակտիկան>>: Մտնենք ֆիզիկայի զարմանահրաշ աշխարհը:
    <<Բնությունը միակ գիրքն է, որի յուրաքնչյուր էջը լի է խոր իմաստով>>,-Գյոթեի այս խոսքերն ենք հիշում, երբ ծանոթանում ենք եղանակը, երկրաշարժը, հրաբուխները և բնության մյուս արհավիրքները գուշակող կենդանիների ու բույսերի զարմանալի հատկություններին: Զարմանալ կարելի է, թե ինչպես է մեդուզան զգում երկրաշարժը, գորտը <<կռահում>> եղանակի փոփոխությունը կամ թագավորական գարնանածաղիկը ավետում մոտալուտ հրաբխի ժայթքումը:
    Այս և բազմապիսի խնդիրների լուծումը զբաղեցնում է բիոնիկային:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (27.03.2019), Նարինե Մարկոսյան (28.03.2019)

  13. #77
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Հաստատված է, որ կենդանիների 1,5մլն տեսակ և բույսերի 0,5մլն տեսակ լավ օդերևութաբան են:
    Այսպես, հիանալի եղանակագետներ են թռչունները: Լինելով մշտապես մթնոլորտում և իրենց վրա անմիջապես կրելով օդային օվկիանոսում ընթացող բոլոր երևույթների ազդեցությունները, թռչունները դարերի ընթացքում ձեռք են բերել արտակարգ բարձր զգայնություն մթնոլորտային ճնշման փոփոխության, լույսի, մթնոլորտային էլեկտրականության, մագնիսականության նկատմամբ:
    օրինակ, փայտփորիկը եղանակը զգում է և դա ազդարարում է թմբկային հարվածներով: Եթե նա թմբկահարում է գարնան, դա սովորաբար պապված է թռչունների գարնանային զարթոնքի հետ: Իսկ երբ անհանգստանում է պարզ, ամառային օրը, ապա դա անձրևի տագնապ է:Կկվի կանոնավոր կանչը ցուրտ եղանակը վերջանալու և տաք օրեր գալու նշան է: Ծիծեռնակը վատ եղանակին ցածր է թռչում, իսկ արևետ, չոր եղանակին՝ բարձրանում:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #78
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    327
    Հեղինակության աստիճան
    11977
    Մեջբերում Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Z-ը՝ բերանը փակ պահելն է:
    Հարգելի Լիլիթ բավականին հետաքրքիր, դասապրոցեսում կիրառվող աշխատանքնետով եք հանդես գալիս, շնորհակալություն:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (11.05.2019), naramartirosyan (12.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •