Էջ 13 19-ից ԱռաջինԱռաջին ... 31112131415 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 130 համարի արդյունքները՝ ընդհանուր 188 հատից

Թեմա: ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. #121
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    2088
    ***
    Քարափներ իմ, քարափներ,
    Ձեր շուրթերի վրա ես
    Սարսուռ ու դող եմ:
    Ձեր հոնքերի վրա ես
    Ձյունի փափուկ մի փաթիլ,
    Մի կաթիլ ցող եմ:
    Ձեր մեջքն ամուր է այնքա՜ն,
    Դուք կանգուն եք հավիտյան,
    Ես կռացող եմ:
    Ձեզ ժամանակն է դարբնել,
    Դուք մնացեք քարափներ,
    Ես գնացող եմ...
    Բայց գնալուց հետո էլ,
    Երբ որ կանչեք, կարթնանամ.
    Ձեր ոտքերի տակ՝ մի բուռ
    Խոր քնած հեղ եմ:

    Հովհաննես Շիրազ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (24.04.2018), Գևորգյան Աննա (14.03.2018), Լ ի ա (10.03.2018), Մարգարյան Նաիրա (16.03.2018)

  3. #122
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    851
    Հեղինակության աստիճան
    391
    Ասում են հին ես այնքան,
    Որքան որ կրակն է հին,
    Վառվելով լույս ես արել
    Ինքդ քո ճանապարհին։
    Ու երբ ոսոխն անգութ
    Օջախիդ հուրն է մարել,
    Վառել ես ազնիվ հոգիդ
    Ու նորից լույս ես արել։
    Եկել են հազար տեղից,
    Խոցել են հազար տեղով,
    Ուզել են քեզ քո հողում
    Գլխատել ամբողջ ցեղով։
    Եվ չանցած խոր ու խորունկ
    Վերքերիդ կսկիծը դեռ,
    Նորից է գլխիդ վրա
    Շողացել դաշույնը կեռ։
    Եկել են խլել քեզնից,
    Տարել են կույսեր ու կին,
    Ուզել են խլել նաև
    Քո լեզուն ու քո հոգին։
    Բայց հոգիդ դու չես զիջել,
    Տվել ես արյունդ զուտ
    Եվ գաղթի ճամփին անգամ
    Մաքուր ես պահել լեզուդ։
    Ընկել ես հազար անգամ
    Ու ելել դու վերստին,
    Տալով նոր կորով ու կյանք
    Հինավուրց քո արվեստին։
    Ժայռերին ձև ես տվել,
    Քարերին արծվի թևեր։
    Հոշոտված քո ոտքերով
    Բարձրացել քարերն ի վեր...
    Եվ այսպես դար ու դարեր
    Անցել ես դու քո ուղին,
    Արյունի գետեր տալով
    Հույսերիդ կանաչ շյուղին։

    Անցել ես դու քո ուղին
    Եվ հույսդ վառ ես պահել։
    Համո Սահյան
    Վերջին խմբագրող՝ Լ ի ա: 10.03.2018, 20:56:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (24.04.2018), Թագուհի Լ (14.03.2018), Մարգարյան Նաիրա (16.03.2018)

  5. #123
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    2088
    Ծննդավայր

    Մի դատարկված ամպի նման
    Եկել եմ ես,
    Որ ջուր տանեմ քո ձորերից
    Դաշտի ծարավ ծաղիկներին:
    Եկել եմ, որ մի անգամ էլ
    Նստեմ քեզ հետ,
    Խոսք- խոսքի տամ, խորհուրդ անեմ,
    Ելնեմ գնամ,
    Մի խոսք ասեմ քո անունից,
    Մի լուր տանեմ գալիքներին:

    Հովհաննես Շիրազ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (24.04.2018), Լ ի ա (10.03.2018)

  7. #124
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    851
    Հեղինակության աստիճան
    391
    Մեջբերում Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սրտիս մոտեմ զգում, դրա համար, բայց ինչու՞ եք հարցնում:
    Ուզում եմ կիսվեք ձեր ապրումներով և զգացողությամբ։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #125
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    2088

    Բայց ո՞ւր տանի

    Իրար գլխի նստած սարեր,
    Ձորեր քնած իրար ծոցում:
    Սարերի մեջ ու ձորերի
    Մի քարեղեն իրարանցում,

    Սարերի մեջ ու ձորերի
    Մի քարեղեն իրարանցոիմ...
    Եվ մի քարափ- քարերի մեջ
    Գլուխը կախ. ձեռը ծոցում:

    Մամուռ - շապիկ ունի հագին,
    Մամուռ -թիկնոց պատառ- պատառ,
    Գլխին թաղկած մի թզենի,
    Ու ոտքերին՝ մոշ ու մացառ:

    Անշարժություն փոթորկալի
    Եվ քարեղեն ալեբախում...
    Թվում է, թե պիտի քայլի,
    Բայց ինչո՞ւ է ոտքը կախում:

    Թվում է, թե պիտի քայլի,
    Բայց ի՞նչ արած, չի էլ փորձում...
    Կանգնել է լուռ, խորհրդավոր-
    Գլուխը կախ, ձեռը ծոցում:

    Կանգնել է լուռ, խորհրդավոր,
    Թե քայլ առավ, պիտի առնի,
    Թոռ ու ծոռով, իր քարեղեն
    Գերդաստանն էլ հետը տանի:

    Կանգնել է նա լուռ ու հանդարտ...
    Քայլեց, պիտի հետը տանի...
    Բայց ո՞ւր տանի այս մի պատառ
    Ինքնությունը Հայստանի:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (24.04.2018), Լ ի ա (18.03.2018)

  11. #126
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    2088
    Օրորոցի երգ

    Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին,
    Տաղերով քո՛ւն բեր տըղիս աչերին,
    Բայց նա լալիս է, դու, սոխակ, մի՛ գալ,
    Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

    Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արոտ,
    Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ.
    Բայց նա լալիս է, դու, ձագուկ, մի՛գալ,
    Իմ որդին չուզե սըգավոր դառնալ:

    Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
    Վուվուով տըղիս բե՛ր, անուշ քունը,
    Բայց նա լալիս է, տատրակի՛կ, մի՛ գալ,
    Իմ որդին չուզե սըգավոր դառնալ:

    Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր,
    Շահի զըրուցով որդուս քունը բեր,
    Բայց նա լալիս է, կաչաղա՛կ, մի՛ գալ,
    Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:

    Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
    Քո երգը գուցե իմ որդին կուզե...
    Բազեն որ եկավ՝ որդիս լըռեցավ,
    Ռազմի երգերի ձայնով քընեցավ:

    Ռափայել Պատկանյան

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (24.04.2018), Լ ի ա (18.03.2018), Մարգարյան Նաիրա (16.03.2018)

  13. #127
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    851
    Հեղինակության աստիճան
    391
    Ես սիրում եմ քեզ իմ հայ լեռնաշխարհ,
    Ես կապված եմ քեզ մամուռիդ նման:
    Սերդ սրտիս մեջ` գարուն անբարբառ
    Չի կարողանում խոսել բարձրաձայն:
    Ես անթափանցիկ մշուշի նման
    Փարվում եմ անուշ քո հով ու քարին...
    Քո սերն եմ բուրում ես դաղձի նման`
    Քո քարերի մեջ, առվիդ ափերին,
    Քո հորովելն եմ ձորերիդ խորքում,
    Ես դարձել եմ քո կարոտը խորին:
    Քո գարնան կանչն եմ օդում և արտում`
    Արտույտիդ նման` արտերիդ գերի...
    Ես` քո երկինքը ու լի եմ քեզնով...
    Եվ երգում եմ քեզ լեզվով հովերի,
    Քո սերն եմ շրշում անձրևի լեզվով,
    Եվ կարկաչահոս քո առուների...
    Քո սերն եմ... բայց, ախ, դու ինչ իմանաս...
    Ես լուռ եմ` գարնան անտառիդ նման:
    Սերս անտառ է, ինչքան խորանաս,
    Այնքան խիտ ու լուռ կգտնես նրան...
    Մհեր Բեժանյան

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #128
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    851
    Հեղինակության աստիճան
    391
    Լեռներ Հայրենի

    Ախ ինչքան, ինչքան կարոտել եմ ձեզ,
    Սիգապանծ լեռներ հայոց աշխարհի,
    Վազել եմ, հոգնել ձեր լանջերում ես,
    Իմ լեռներ, լեռներ, լեռներ հայրենի։

    Ձեր գագաթներից ամպերն են սահել
    Ինչպէս ձորն իջնող հոտը գառների,
    Կ՛ուզէի հիմա ձեր գրկում լինել,
    Ձեզ փարվել նորից, լեռներ հայրենի։

    Զմրուխտյա լեռներ, սիրտս ձեզ թողի
    Ու ինձ հետ տարա բույրը վարդերի,
    Իմ երակներում ուժն է մայր հողի,
    Իմ լեռներ, լեռներ, լեռներ հայրենի։

    https://www.youtube.com/watch?v=lmBFilsn9VY

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #129
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    851
    Հեղինակության աստիճան
    391
    Թեպետև թախտը մեզ շատ հարվածեց
    Երկար դարերով, ահեղ հարվածով,
    Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,
    Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,

    Վկա է սակայն բովանդակ երկիր,
    Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին,
    Եվ ուր հասնում է հայի գիրքն ու գիր —
    Կենդանի է դեռ հայության ոգին:

    Եվ թարմ աղմուկով մանկունք մեր մատաղ
    Առաջ են խաղում լուսավոր տենչով,
    Եվ թնդում են դեռ հայի երգն ու տաղ
    Հարազատ լեզվով, հայրենի շընչով:

    Եվ իր փըլատակ տըների տակից
    Ելնում է ահա հզոր ժողովուրդ,
    Իր վեհ ճակատին տանջանք ու թախիծ,
    Խորունկ հայացքում մեծ կյանքի խորհուրդ:

    Ո՛վ դուք սրբազան Մասիս, Արագած,
    Էդ ձեր երկնամուխ գոհար թագերով,
    Եվ, որ նրանցից վերև խոյացած
    Փայլատակում եք լույս-պըսակներով —

    Սահակ ու Մեսրոպ, և շատ պանծալիք,
    Որ լցրիք հայոց աշխարհքն ու սրտեր
    Լուսավոր կյանքի սիրով երջանիկ
    Ու ձըգտում տըվիք — ձըգտել դեպի վեր,

    Քանի որ դուք կաք, քանի կըմնաք,
    Հոյակապ սյուներ հայության ոգու,
    Մենք միշտ անսասան առաջ տի գնանք,
    Ինչքան մեր ճամփան լինի ահարկու:

    Եվ տոն կըտոնենք էսպես խնդագին,
    Եվ թող իմանա բովանդակ երկիր —
    Ապրում է անմեռ հայությունը հին,
    Ապրում են անմահ իրեն գիրքն ու գիր:
    Հովհ. Թումանյան

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #130
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    851
    Հեղինակության աստիճան
    391
    Մայր Արաքսի ափերով
    Քայլամոլոր գնում եմ,
    Հին հին դարուց յիշատակ
    Ալեաց մէջը պտտում եմ։

    Բայց նոքա միշտ յեղյեղուկ
    Պղտոր ջրով եզերքին
    Դարիւ դարիւ փխելով
    Փախչում էին լալագին։
    «Արաքս, ինչո՞ւ ձկանց հետ
    Պար չես բռնում մանկական,
    Դու դեռ ծովը չհասած՝
    Սգաւոր ես ինձ նման։
    Ինչո՞ւ արցունք ցայտում են
    Քու սէգ, հպարտ աչերից․
    ինչո՞ւ արագ փախչում ես
    Այդ հարազատ ափերից․․․»
    Մէջքը ուռցուց Արաքսը ,
    Փրփուր հանեց իր տակից․
    Ամպին նման գոռալով
    Այսպէս խօսեց յատակից․
    «Խիզա՜խ, անպի՜տ պատանի,
    Նիրհս ինչո՞ւ դարեւոր
    Վրդովում ես, նորոգում
    Իմ ցաւերը բիւրաւոր։

    Սիրէի մահից յետ
    ե՞րբ ես տեսել, որ այրին
    Ոտկից գլուխ պճնումի
    Իր զարդերով թանկագին։
    Կար ժամանակ, որ ես էլ
    Շքեղազարդ հարսի պէս
    Հազար ու բիւր պչրանքով
    Փախչում էի ափերէս։
    Ի՞նչս մնաց էն օրից,
    Ո՞ր ջրամօտ գեղերս,
    Ո՞րը իմ շէն քաղաքից,
    Ո՞ր բերկրալի տեղերս։
    Մինչ իմ որդիք, ո՜վ գիտէ,
    Ծարաւ, նօթի, անտերունչ,
    Օտար աշխարհ յածում են
    Թոյլ ոտքերով, կիսաշունչ․․․
    Քանի որ իմ զաւակունք
    Այսպէս կը մնան պանդուխտ,–
    Ինձ միշտ սգուոր կը տեսնէք․
    Այս է անխաբ իմ սուրբ ուխտ․․․»
    էլ չխօսեց Արաքսը․
    Ձորձանք տուեց ահագին,
    Օղակ օղակ, օձի պէս,
    Առաջ սողաց մոլեգին։
    Ռափայել Պատկանյան

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 13 19-ից ԱռաջինԱռաջին ... 31112131415 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Երիտասարդ մանկավարժ, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 01.09.2018, 18:55
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 07.02.2014, 12:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •