+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Ոչ ստանդարտ դասերը «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասերին

  1. #1
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,337
    Հեղինակության աստիճան
    3317

    Ոչ ստանդարտ դասերը «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասերին

    Ես և շրջակա աշխարհը առարկան մեզ` ուսուցիչներիս, հնարավորություն է տալիս կազմակերպել ակտիվ,հագեցած դասեր:Դասեր,որոնց ընթացքում , այս կամ այն եզրահանգման գալիս են հենց երեխաները` տարբեր ուսումնասիրություններ կատարելով: Սիրելի' գործընկերներ, ստորև ներկայացնում եմ 3-րդ դասարանում կազմակերպված նմանատիպ դաս` հագեցած փորձերով,ոչ ստանդարտ ձևաչափով:Եթե հետաքրքրեց,խնդրեմ...Ակնկալում եմ ակտիվ փորձի փոխանակում...

    https://lib.armedu.am/resource/2272720180216_120051-1.jpg
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ manush: 20.02.2018, 18:38:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (22.02.2018), AsyaY (21.02.2018), Gayane Lachinyan (20.02.2018), Անահիտ Չոմարյան (20.02.2018), Արևիկ Ոսկանյան (21.03.2018), Թամարա Ալիխանյան (26.02.2018), Եսայան (20.02.2018), Մարգարյան Նաիրա (20.02.2018), Մինասյան Նորա (13.05.2018), Մկրտչյան Դոնարա (21.02.2018), Օլգա Հայրապետյան (22.03.2018)

  3. #2
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13159
    Սիրելի Էլեոնորա ջան, շատ լավ է երբ ուսուցիչը կազմակերպում է այսօրինակ դասեր, սովորողների հետաքրքրության շրջանակը ընդլայնելու համար: Իսկապես ստանդարտից դուրս դասերը ոգևորիչ են ու հարուստ գույներով: Բայց մի կարևոր հարցի մասին եմ ցանկանում խոսել, ու իմանալ նաև քո կարծիքը.Անկեղծ ասած դասագրքի բովանդակությունն ինձ գոհացնում է, որի կառուցվածքը լայն հնարավորություն է ընձեռում դասերն ակտիվ մեթոդներով կազմակերպելու, դասապրոցեսին աշակերտի գործուն մասնակցությունն ապահովելու գործում: Շատ կարևոր է դպրոցականների խոսքի զարգացմանը նպաստող աշխատանքների իրականացում՝ քննարկումներ, ազատ ու անկաշկանդ մթնոլորտի ստեղծման հնարավորություն, առողջ բանավեճ Սակայն կան մի քանի նյութեր, որտեղ արծարծվում են այնպիսի եզրույթներ, որոնցից են սննդային շղթաներ, դրանց I և II կարգի օղակները, նյութափոխանակություն, նյութերի շրջապտույտ: Շատ լավ կլինի, որ երեխաները սովորեն այնպիսի թեմաներ, որի կազմակերպումը իրականացվի բնության գրկում՝ ծառ ու ծաղկի, կենդանի օրգանիզմների հետ անմիջակման շփման մեջ: Մի բան էլ եմ ուզում ասել: Շատ լավ է, որ մեր <<Ես և շրջակա աշխարհը>> դասավանդող ուսուցիչները ամեն ինչ անում են սովորողներին բնագիտական գիտելիքներով զինելու համար, սակայն ճիշտ չէ, երբ նրանք երբեմն-երբեմն սովորողներին մատուցում են այնպիսի նյութեր, որոնք հաստատ այդ տարիքային փուլում գտնվող դպրոցականին հասանելի չի: Խոսում են մանրադիտակից, բջջի կառուցվածքից, արյան բաղադրությունից ու նյութի ատոմային ու մոլեկուլային կառուցվածքներից:
    Սիրելիներս, այդ թեմաների ուսուցանումը թողեք բնագիտական առարկաների դասավանդողներին, ովքեր հաստատ 100 և 1 մեթոդների գրավիչ մատուցման ձևերի են տիրապետում: Իսկ դուք երեխաներին սովորեցրեք սեփական մարմնի խնամքի ու հիգիենայի կանոնները, օրվա ռեժիմի պահպանման կարևորությունը, օրգանիզմի վրա ազդող մի շարք գործոնների հասցրած վնասը՝ հատկապես երբ այն վերաբերվում է դեռահասների հենաշարժողական ապարատի ձևախախտումներին և այլնին: Իսկ այս դասի մասին միայն կասեմ՝ կեցցե՜ք Էլեոնորա ջան...

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #3
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,337
    Հեղինակության աստիճան
    3317
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Շնորհակալ եմ,սիրելի' Վ. Հովհաննիսյան,արդեն ասել եմ շատ եմ կարևորում փորձառու ուսուցչի կարծիքը,ուրախ եմ ,որ հավանել եք...Իսկ ինչ վերաբերվում է բջջի կառուցվածքին,արյան բաղադրությանը և այլ`այդ տարիքին անհետաքրքիր ու անհասկանալի թեմաներին,լիովին համաձայն եմ...Դա պարզապես ժամանակի վատնում է:Անհնար է,որ կրտսեր դպրոցականը հասկանա,յուրացնի այդ անհասկանալի,ոչ տեսանելի երևույթները:Պետք է հիշել` կրտսեր դպրոցականը յուրացնում է այն, ինչը իրեն ծանոթ է,ինչը տեսնւմ ու զգում է:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #4
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,337
    Հեղինակության աստիճան
    3317
    Հարգելի Վ. Հովհաննիսյան,ես շատ եմ կարևորում օրվա ռեժիմի,անձնական հիգիենայի,ճիշտ սննդակարգի և այլն:Թեմաներ ոորոնք կհետաքրքրեն երեխաներին

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (21.02.2018), Թամարա Ալիխանյան (26.02.2018), Մկրտչյան Դոնարա (21.02.2018)

  9. #5
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13159
    Ուրախ եմ, որ անձնական դիտարկմանս ըմբռնումով մոտեցար, հասկացար ու կարևորեցիր գրածիս իմաստը: Շնորհակալ եմ Էլեոնորա ջան, համոզված, որ քո աշակերտներից շատերը ունենալով բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություն, կդառնան ապագայում լավ ֆիզիկոս, աստղագետ, քիմիկ, գենետիկ.........

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #6
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,337
    Հեղինակության աստիճան
    3317
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրախ եմ, որ անձնական դիտարկմանս ըմբռնումով մոտեցար, հասկացար ու կարևորեցիր գրածիս իմաստը: Շնորհակալ եմ Էլեոնորա ջան, համոզված, որ քո աշակերտներից շատերը ունենալով բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություն, կդառնան ապագայում լավ ֆիզիկոս, աստղագետ, քիմիկ, գենետիկ.........
    Շնորհակալ եմ թեմային արձագանքելու և ճիժտ խորհուրդների համար,հարգելի' Վ.Հովհաննիսյան

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (21.02.2018), Թամարա Ալիխանյան (26.02.2018), Մկրտչյան Դոնարա (21.02.2018)

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,552
    Հեղինակության աստիճան
    47247
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Էլեոնորա ջան, շատ լավ է երբ ուսուցիչը կազմակերպում է այսօրինակ դասեր, սովորողների հետաքրքրության շրջանակը ընդլայնելու համար: Իսկապես ստանդարտից դուրս դասերը ոգևորիչ են ու հարուստ գույներով: Բայց մի կարևոր հարցի մասին եմ ցանկանում խոսել, ու իմանալ նաև քո կարծիքը.Անկեղծ ասած դասագրքի բովանդակությունն ինձ գոհացնում է, որի կառուցվածքը լայն հնարավորություն է ընձեռում դասերն ակտիվ մեթոդներով կազմակերպելու, դասապրոցեսին աշակերտի գործուն մասնակցությունն ապահովելու գործում: Շատ կարևոր է դպրոցականների խոսքի զարգացմանը նպաստող աշխատանքների իրականացում՝ քննարկումներ, ազատ ու անկաշկանդ մթնոլորտի ստեղծման հնարավորություն, առողջ բանավեճ Սակայն կան մի քանի նյութեր, որտեղ արծարծվում են այնպիսի եզրույթներ, որոնցից են սննդային շղթաներ, դրանց I և II կարգի օղակները, նյութափոխանակություն, նյութերի շրջապտույտ: Շատ լավ կլինի, որ երեխաները սովորեն այնպիսի թեմաներ, որի կազմակերպումը իրականացվի բնության գրկում՝ ծառ ու ծաղկի, կենդանի օրգանիզմների հետ անմիջակման շփման մեջ: Մի բան էլ եմ ուզում ասել: Շատ լավ է, որ մեր <<Ես և շրջակա աշխարհը>> դասավանդող ուսուցիչները ամեն ինչ անում են սովորողներին բնագիտական գիտելիքներով զինելու համար, սակայն ճիշտ չէ, երբ նրանք երբեմն-երբեմն սովորողներին մատուցում են այնպիսի նյութեր, որոնք հաստատ այդ տարիքային փուլում գտնվող դպրոցականին հասանելի չի: Խոսում են մանրադիտակից, բջջի կառուցվածքից, արյան բաղադրությունից ու նյութի ատոմային ու մոլեկուլային կառուցվածքներից:
    Սիրելիներս, այդ թեմաների ուսուցանումը թողեք բնագիտական առարկաների դասավանդողներին, ովքեր հաստատ 100 և 1 մեթոդների գրավիչ մատուցման ձևերի են տիրապետում: Իսկ դուք երեխաներին սովորեցրեք սեփական մարմնի խնամքի ու հիգիենայի կանոնները, օրվա ռեժիմի պահպանման կարևորությունը, օրգանիզմի վրա ազդող մի շարք գործոնների հասցրած վնասը՝ հատկապես երբ այն վերաբերվում է դեռահասների հենաշարժողական ապարատի ձևախախտումներին և այլնին: Իսկ այս դասի մասին միայն կասեմ՝ կեցցե՜ք Էլեոնորա ջան...
    Տեղին է Ձեր նկատառումը, հարգելի Հովհաննիսյան:Թեմաներ կան, որոնք հասանելի չեն այդ տարիքի երեխաների համար: Խելացի աշակերտը մեծ ջանքերի շնորհիվ կարողանում է սովորել նյութը, սակայն այն որոշ ժամանակ անց մոռացվում է:Առարկան այնպիսին է, որ աշակերտն ինքնին ներգրավվում է դասապրոցեսին, ակտիվ քննարկումներ է անում, հարց ու պատասխանի միջոցով ամրապնդում է անցածը:Ավելացնեմ նաև, որ մեկ դասաժամը լիարժեք չի բավարարում բազմաբնույթ աշխատանք կատարելուն:Ես շատ եմ կարևորում Ես և շրջակա աշխարհը առարկան:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #8
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,337
    Հեղինակության աստիճան
    3317
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղին է Ձեր նկատառումը, հարգելի Հովհաննիսյան:Թեմաներ կան, որոնք հասանելի չեն այդ տարիքի երեխաների համար: Խելացի աշակերտը մեծ ջանքերի շնորհիվ կարողանում է սովորել նյութը, սակայն այն որոշ ժամանակ անց մոռացվում է:Առարկան այնպիսին է, որ աշակերտն ինքնին ներգրավվում է դասապրոցեսին, ակտիվ քննարկումներ է անում, հարց ու պատասխանի միջոցով ամրապնդում է անցածը:Ավելացնեմ նաև, որ մեկ դասաժամը լիարժեք չի բավարարում բազմաբնույթ աշխատանք կատարելուն:Ես շատ եմ կարևորում Ես և շրջակա աշխարհը առարկան:
    Իրոք,կարևոր ու անհրաժեշտ առարկա է:Օրինակ <<Վայր ընկնոզ ասղի>> տեքստը շատ բան է տալիս երեխաներին:Նրանք հասկանում են որ աստղերը վայր չեն ընկնում:այդ օրը ևս հատուկ ոգևորություն կար երեխաների մոտ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (21.02.2018), Թամարա Ալիխանյան (26.02.2018), Մկրտչյան Դոնարա (21.02.2018)

  17. #9
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13159
    Սիրելի Նաիրա Մարգարյան ջան, շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու համար, կարծում եմ 2-րդ կամ 3-րդ դասարանցի սովորողի համար ճիշտը իր տարիքին համապատասխանող թեմաների ուսումնասիրումն է, ոչ թե այնպիսի նյութերի, որոնք անընդհատ ինչպե՞ս, բա ո՞նց, ինչու՞, քանի՞ ու էլի շատ հարցեր է պարունակելու, քանի դեռ չի հասկացել նյութի իրական գաղափարը:Ինչպես ասում են՝ ամեն ինչ իր ժամանակին, և իր տարիքին համապատասխան...

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,552
    Հեղինակության աստիճան
    47247
    Հարգելի Էլեոնորա, դիտեցի Ձեր նկարները, ինչպես նաև տեղադրած դասապլանի նմուշը:Ըստ դասապլանի այն շատ հագեցած է,կատարված բոլոր փորձերը տեղին և արդյունավետ:Նմանատիպ դասերն ավելի հետաքրքիր են, իսկ ուսուցանվող նյութն էլ աշակերտը կյուրացնի հեշտությամբ:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ երգ եք լսում այս պահին
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 23.04.2019, 09:08
  2. Ոչ ստանդարտ դասերը մայրենիի դասընթացում՝ 1-4 դասարաններում
    Հեղինակ՝ Աղասյան Արմինե, բաժին` Տարրական դպրոց
    Գրառումներ: 235
    Վերջինը: 19.03.2018, 22:00
  3. Ես քո զավակն եմ, Հայաստա´ն
    Հեղինակ՝ Տաթև ջան, բաժին` Թղթակցում են աշակերտները
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.10.2017, 10:47
  4. Գրառումներ: 30
    Վերջինը: 31.07.2017, 20:06
  5. Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել...
    Հեղինակ՝ Զառա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.05.2011, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •