+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: էլեկտրոնային ռեսուրսի օգտագործումը տարրական դասարաններում

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    861
    Հեղինակության աստիճան
    32411
    Մեջբերում Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դասարան- 3-րդ
    Թեման-<< Կացին ախպեր>>
    Դասի տիպը` հաղորդման դաս
    Նպատակը՝
    • Զարգացնել բառապաշարը
    • Ամրապնդել լեզվական գիտելիքները
    • Զարգացնել կապակցված խոսք կառուցելու, վերլուծություններ կատարելու ,արագ կողմնորոշվելու կարողությունները


    Դասի կահավորումը - համակարգիչ, ծրարներ կտրատված նկարներով:

    Խթանում

    Դասը սկսվում է Թումանյանի <<Կացին ախպերը>> հեքիաթի դիտմամբ: https://www.youtube.com/watch?v=MLuuC-k9x2k
    Քննարկում ենք հեքիաթի բովանդակությունը, հերոսների արարքները:
    *Որտե՞ղ էին իրադարձությունները կատարվում:
    *Ինչու՞ զարմացան գյուղի բնակիչները:
    *Ինչու՞ գյուղացիները չկարողացան օգտագործել կացինտ:

    Իմաստավորում

    Պատասխանները լսելուց հետո երեխաները կարդում են հեքիաթը շարունակելով:Ընթերցանության ընթացքում նշում են ուղղագրական արժեք ունեցող բառերը,որոնք պետք է ընթերցանությունից հետո դուրս գրել:
    Ընթերցումից հետո ուղղել հետևյալ հարցերը.
    Նկարագրեք այն գյուղը,որտեղ չգիտեին` կացինն ինչ է:
    Ի՞նչը զարմացրեց գյուղացիներին:
    Ինչպիսի՞ն էին գյուղացիները:
    Սարսափահար գյուղացիները ի՞ նչ խնդրեցին կացնի տիրոջը:
    Ի՞նչ կլինի հետո:
    Եթե կացինը լեզու ունենար,ի՞նչ կասեր գյուղացիներին:

    Ֆիզկուլտ դադար -<<Մատիկների երգը>>:

    Կատարել բառային աշխատանք:Բացատրել դարման բառի իմաստը: Դուրս գրել բառատետրերում մարդիկ, ախպեր, ջարդել, դարսել,խնդրել,առաջին, իջնել,փորձանք, մարագ բառերը:
    Դասարանը բաժանվում է երեք խմբի: Յուրաքանչյուր խումբ պետք է ամբողջացնի իրեն տրված ծրարում կտրատված նկարները:Ամբողջացնելուց հետո նկարի մեջտեղի շարքը շրջում են ու կարդում Թումանյանի բանաստեղծություններից:
    Ուսուցչուհին հանձնարարում է դուրս գրել բանաստեղծություններից 5ական գոյական և բայ: Աշխատանքները ամփոփելուց հետո կրկնում են գոյականի և բայի մասին ունեցած գիտելիքները:

    Տեսասահիկների միջոցով կատարել հետևյալ առաջադրանքները.
    *<<Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմ>>:
    Նախադասության բայերը օգտագործե’ք տարբեր օժանդակ բայերի հետ:

    *Գործնականորեն ծանոթացնել օժանդակ բայերի ժխտական ձևերը:
    Տրված օրինակով շարունակե’ք շարքը:
    Կացինը կարմրել էր: Կացինը չէր կարմրել:
    Գյուղացիները վազում էին տիրոջ հետևից:
    Կացինը գցում են մարագը:
    Ես աշխատում եմ համակարգչով:

    Կշռադատում

    *Մտածի’ր:
    Հեքիաթում կացին ախպերը վնասում է այն մարդկանց,ովքեր չգիտեն նրա հետ վարվելու ձևը:Այսօր նույն կերպ ինչպիե՞ս կարող են վնասել համակարգիչը, հեռուստացույցը, հեռախոսը:

    Տնային հանձնարարություն Կազմել բառակապակցություններ,նախադասություններ բառատետրերում դուրս գրված բառերով: Դասը սովորել կարդալ,պատմել:

    Տեսասահիկներին կարող եք ծանոթանալ

    https://lib.armedu.am/resource/23317
    Բավականին հետաքրքիր դաս եք ներկայացրել, հարգելի կոլեգա, հեքիաթների ուսուցման ամենաբարենպաստ մեթոդը դերախաղային ուսուցումն է, որը նպաստում է հատկապես երեխայի ստեղծագործական կարողություններին: Շնորհակալորթյուն:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,337
    Հեղինակության աստիճան
    3317
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավականին հետաքրքիր դաս եք ներկայացրել, հարգելի կոլեգա, հեքիաթների ուսուցման ամենաբարենպաստ մեթոդը դերախաղային ուսուցումն է, որը նպաստում է հատկապես երեխայի ստեղծագործական կարողություններին: Շնորհակալորթյուն:
    Կիսում եմ ձեր կարծիքը,հարգելի' Նորա, անկասկած դերային խաղերը լավագույն խթանն են թե բառապաշարի զարգացման,թե երեխայի հոգեկան զարգացման գործընթացում:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (21.03.2018), Մինասյան Նորա (20.03.2018)

  5. #23
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    1943
    Շնորհակալ եմ գրառման համար։ Կփորձեմ նաև Ձեր տարբերակը։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #24
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    1943
    Էլեոնորա ջան, շատ հետաքրքիր աշխատանքներ են , շնորհակալություն արձագանքի համար։

    Բոլոր աշխատանքները շատ ուսանելի են , գունեղ, հետաքրքիր։Այս տարբերակներով , լիովին համոզված եմ , որ դասը կանցնի առավել արդյունավետ։Ցավում եմ միայն այն բանի համար, որ ոչ բոլոր դպրոցներում կան ժամանակակից տեխնիկայի տարրեր։
    Վերջին խմբագրող՝ manush: 20.06.2018, 13:03:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #25
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,337
    Հեղինակության աստիճան
    3317
    Մեջբերում Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր աշխատանքները շատ ուսանելի են , գունեղ, հետաքրքիր։Այս տարբերակներով , լիովին համոզված եմ , որ դասը կանցնի առավել արդյունավետ։Ցավում եմ միայն այն բանի համար, որ ոչ բոլոր դպրոցներում կան ժամանակակից տեխնիկայի տարրեր։
    Այո',հարգելի' Ֆուզելինա,լավ կլիներ ,որ բոլոր դպրոցներն էլ ապահովված լինեին ՏՀՏ-ներով,աշխատանքը և' հաճելի,և արդյունավետ կլինի:

  10. #26
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    1943
    Այո, ներդնելով 12_ ամյա կրթական համակարգը, պետք էր, որ բոլոր դպրոցներն ապահովված լինեին ժամանակակից տեխնիկայի անհրաժեշտ տարրերով։Հուսանք և սպասենք...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  12. #27
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    861
    Հեղինակության աստիճան
    32411
    Մեջբերում Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բազմապատկման զուգորդական հատկություն /մաթեմատիկա 4-րդ/

    https://lib.armedu.am/resource/9587
    Հարգելի Գայանե, շատ գեղեցիկ աշխատանք է:Շնորհակալություն:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (23.02.2019), Heghin (27.03.2018), Hripsime Margaryan (28.03.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (27.03.2018)

  14. #28
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2018
    Գրառումներ
    17
    Հեղինակության աստիճան
    0
    Նյութի մատուցումը ՏՀՏ տեխնոլոգիաների միջոցով ավելի էմոցիոնալ, մատչելի և գրավիչ է դարձնում նյութը:

  15. #29
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    861
    Հեղինակության աստիճան
    32411
    Մեջբերում Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ՏՀՏ-ները ուսուցման պրոցեսը դարձնում են ավելի հետաքրքիր, բովանդակալից` ներկայացնելով անհրաժեշտ ինֆորմացիան անհրաժեշտ ժամանակին: ՏՀՏ-ն անհրաժեշտ է ժամանակակից դասին:

    Մաթեմատիկական հարցեր և առաջադրանքներ/ երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ/

    https://lib.armedu.am/resource/9588
    Հարգելի Գայանե, բավականին գեղեցիկ և ստեղծագործական աշխատանք եք ներկայացրել:Այս աշխատանքը նաև ձևավորում է գեղագիտական ճաշակ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (23.02.2019), Hripsime Margaryan (28.03.2018)

  17. #30
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2018
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Ուսուցման գործընթացը ավելի արդյունխվետ է,երբ երեխայի բոլոր զգայարաններն են մխսնակցում ։Դասը պետք է գույն ունենա,տարբերվի իր կառուցվածքով։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •