Էջ 58 59-ից ԱռաջինԱռաջին ... 84856575859 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 571 համարից մինչև 580 համարի արդյունքները՝ ընդհանուր 584 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #571
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,544
    Հեղինակության աստիճան
    45151
    ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

    Երբ որ գարշելով տեսնում եմ շուրջս
    Մոլեգնած կյանքի պատկերը ցավոտ,
    Հաճախ, մանկությո՛ւն, խռոված հոգուս
    Ներկայանում ես ինչպես առավոտ։

    Եվ մանկան նման արտասվում եմ ես,
    Երբ այս օրերում, չարությամբ լցված,
    Քեզ, սուրբ մանկություն, հիշում եմ ինչպես
    Երազի տեսիլք անհետ չքացած։

    Ինչպես արևի ճաճանչը վերջին
    Թռչում է հանկարծ, տիրում է խավար,
    Այնպես շողացիր և անցար կրկին,
    Մնացի անզոր, ցոփ կյանքին ավար։

    Թե հնար լիներ մի անգամ դարձյալ
    Դառնալ քո գիրկը... ա՛խ, ի՞նչ եմ ասում,
    Այդ անհնար է. արդեն հանդերձյալ
    Կյանքի ճամփան է իմ առջև բացվում։

    Բայց մինչև այնտեղի սոսկալի՜ ուղի,
    Ահա բռնություն, պատիվ անարգած,
    Ահա հառաչանք, արտասուք աղի,
    Ահա սև նախանձ և սեր սակարկած...

    Կմեռնեմ և ես այս ցավերի տակ
    Ինձ հետ տանելով շատ իղձ ու փափագ,
    Իսկ այս աշխարհից և ոչ մի պսակ —
    Միայն քո անմեղ, քո սուրբ հիշատակ։

    Մի տխրատեսիլ գուցե գերեզման
    Անցվորականից խնդրե մի բերան
    Ողորմի ասել... ո՞վ գիտե, և այն
    Կլինի՞ արդյոք, կնայե՞ն նորան...

    1889 թ.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #572
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,544
    Հեղինակության աստիճան
    45151
    ‹‹Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ: Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի: Մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը…›› :
    Հովհ. Թումանյան
    ‹‹Մի՞թե դժվար է››, 1913 (հատված հոդվածից)

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #573
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,544
    Հեղինակության աստիճան
    45151
    Երեւանում ընթանում է «Թումանյանի հետքերով» գեղարվեստական ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյա տարեդարձին: Ցուցահանդեսին ներկայացված են Թբիլիսիից հայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի աշխատանքները: Մամուլի ասուլիսի ժամանակ Միկոյանցը հույս հայտնեց, որ իրեն հաջողվել է նկարներում առավելագույնս մոտ վերաստեղծել այն վայրերը, որոնք կապված են Հովհաննես Թումանյանի հետ: Նկարիչն աշխատանքը սկսել է 2018 թվականի նոյեմբերին եւ ավարտել գրեթե 20 օր առաջ: Աշխատանքի հիմնական մասը ներկայացվել է փետրվարի 19-ին Թբիլիսիում:

    «Լոռվա ձոր» միության նախագահ Սերգո Երիցյանը նշեց, որ Դսեղ գյուղում նաեւ բաց ցուցահանդես է անցկացվել: «Դրանից բացի, ցուցահանդեսներ են նախատեսված Վանաձորում»,- հավելեց նա:

    Սերգո Երիցյանը ընդգծեց, որ մայիսի սկզբին սպասվում է «Լոռվա աշխարհ» կոչվող ցուցահանդեսը, որին կներկայացվեն 8 երկրների նկարիչների աշխատանքներ, որոնք անցյալ տարվա աշնանը եղել են Լոռիի մարզում: «Այստեղ նկարիչներն աշխատել են այն վայրերին նվիրված նկարների վրա, որոնք կապված են Հովհաննես Թումանյանի հետ»,- հայտարարեց նա:

    Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը մասնակցել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, նկարիչներ, արվեստի գործիչներ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #574
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,544
    Հեղինակության աստիճան
    45151
    Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ:

    Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը:

    Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:

    Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես…

    Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ: Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:

    Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա – զարմանում է:

    Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:

    Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր:

    Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը: Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:

    Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր մնաց նրա անսահման սերն ու բարությունը, նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, նրա հեզությունն ու անընչասիրությունը…

    Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.

    «Վերանա ձըմեռն և գա ամառըն,

    Կանաչի խոտըն և ծաղկի ծառն Տերևախառն…»

    Կամ ինչպես մեր հներն էին երգում.

    «Մարտն կուգար ծաղկներով,

    Երկնից հաւերն կարդալով….

    Յորժամ հայոց Զատիկն գայր»:

    Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի:

    Հովհ. Թումանյան, 1913թ.

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #575
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,544
    Հեղինակության աստիճան
    45151
    «Երեկ նոր հեռագիր ստացանք, թե լայնածավալ կոտորածներ են սկսվել Տաճկահայաստանում: Էն, ինչ որ ամենքս սպասում էինք շարունակ ու ինչի մասին որ սարսափից չէինք խոսում: Այո, էսպես թուրքը վեջին անգամ լողում է էս դժբախտ ժողովրդի արյան մեջ: Ես համոզված եմ, որ սա վերջին ոճրագործությունը պետք է լինի էս համաշխարհային ճիվաղի, բայց թե մեզ համար էլ սոսկալի հարված կարող է լինել»,-Հովհաննես Թումանյան:
    1915թ-ին Թումանյանը մեկնում է Արևմտյան Հայաստան՝ հասնելով Վան: Բանաստեղծն ականատես է լինում հարազատ ժողովրդի տառապանքներին. ցեղասպանություն, որ տեղի էր ունենում ամբողջ աշխարհի աչքի առջև: Թումանյանն իր օրագրային գրառումներում նկարագրում է այն սարսափը, որ նա տեսել է Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում՝ Իգդիրից մինչև Վան․ քաղցած ու մերկ երեխաներ, ավերված ու թալանված տներ, մորթված, գետը նետված (Աբաղա, Բերկրու կամուրջ), խաչված հայեր։
    «Հուլիսի 28-ից մինչև սեպտեմբեր մեռել են 7 հազար, որից 3 հազարը՝ երեխաներ»։
    «Վանեցի մի աղջիկ, չորեքթաթի տալով է հասել Էջմիածին: Շատ են և կույրերն ու այլ հաշմանդամներ»։ (Բանաստեղծի օրագրային գրառումներից)
    Հովհաննես Թումանյանն իր դստեր՝ Նվարդի հետ միասին Էջմիածնում հոգ է տարել 1915 թվականին մեծ եղեռնից փրկված և այնտեղ գաղթած հազարավոր հայ գաղթականների և որբերի մասին։ Այստեղ տարբեր ընտանիքներից, անհատներից և վարչությունների ղեկավարներից նա ստանում է ջարդերից փրկվածներին օգնելու բազմաթիվ խնդրագրեր։ Նրանից խնդրում էին այն ամենն ինչի կարիքն ունեին գաղթականները՝ հագուստ, կոշիկ, գումար, սննդամթերք, աշխատանք, դեղորայք…
    Հովհաննես Թումանյանի ջանքերով Էջմիածնում բացվում է հինգ հիվանդանոց` 500 մահճակալներով, և որբանոց՝ մոտ 3000 որբերի համար։ Երեխաները, որոնք ջարդի ժամանակ կորցրել էին իրենց ծնողներին և հարազատներին, սկսում են Թումանյանին «հայրիկ» անվանել և Թումանյանը ստանում է «Ամենայն հայոց որբերի հայրիկ» կոչումը։
    Հայ պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյան) նշում է. «Հովհաննես Թումանյանն այս դժոխքի մեջ է, գործում է, բարեբախտաբար չի գժվում»: Հայ արձակագիր Վահան Թոթովենցն էլ գրել է. «Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան, խմբից խումբ, մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում…»։
    Այդ օրերի զոհերից են նաև Հովհաննես Թումանյանի եղբայրները և որդին՝ Արտավազդ Թումանյանը, որ սպանվել է 24 տարեկան հասակում, 1918 թ-ին, Վանում:
    «Հայրս չէր կարողանում հանգստանալ… Հիասթափված էր, վրդովված, հոգնած, հիվանդ: Օր-օրի ավելի ընկճվեց, առողջական դրությունը վատանում էր և ծանրանում: Այլևս առաջվա ժպտադեմ, զվարթ, ուշադիր մարդը չէր» (բանաստեղծի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերից):
    1915 թ-ի նոյեմբերին Թումանյանը գրում է «Հոգեհանգիստ» բանաստեղծությունը.

    Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
    Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
    Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
    Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...

    Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
    Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
    Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
    Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
    Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
    Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև...

    Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
    Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
    Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
    Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
    — Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
    Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...

    Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
    Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
    Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
    Ճանապարհ ընկան ծաղկանց սարերից, Հայկական պարից,
    Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
    Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
    Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
    Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ...
    — Հանգե՜ք, իմ որբեր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
    Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #576
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    31733
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

    ...թուրքերը Հայկական հարցը վճռելու են բնաջնջումով եւ թուրքը նրան բաց պիտի թողնի միայն վերջին շնչի հետ...Թուրքիան դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու հայ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը մի անգամ ընդմիշտ փակելու համար:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    1913թ.

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #577
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,544
    Հեղինակության աստիճան
    45151
    Թումանյանը Դպրոցասեր Տիկնանց վարժարանում, 1921թ.Կ.Պոլիս

    «Մեկնելէ առաջ Պ. Թումանեան այցելուներու տպաւորութեանց տետրակին մէջ գրեց.
    «Մեր ցեղին մասին երբ վկայութիւն ուզէին, ես Դպրոցասեր Տիկնանց վարժարանը պիտի ցոյց տայի, որ տեսնէին հայ կինը և հայ որբուհին և սա աւելի շատ պիտի պաշտպաներ հայ դատը, քան բոլոր դիւանագէտները միասին առած:
    Իմ լաւագոյն հիշողութիւններից մէկը Պոլսից,պիտի մնայ Դպրոցսիրաց Վարժարանը » :
    Հովհ. Թումանյան
    Շնորհակալական խոսք` ասված 1921 թ. նոյեմբերի 16-ին, Կոստանդնուպոլսի Գատըգյուղի որբանոց-վարժուհինոցում, տպագրվել է «Հայ կին» երկշաբաթաթերթում: (հատված)

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  15. #578
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,544
    Հեղինակության աստիճան
    45151
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

    Երբ ես տխուր, հուսահատ,
    Ինձ կորած եմ համարում,
    Շուրջս մեռած, անապատ,
    Սրտիս երկյուղ է տիրում,

    Մահու ձայնը դառնալուր
    Հասանում է ականջիս,
    Մարդիկ մնում անհամբույր
    Եվ խլանում են կանչիս,

    Մի զորություն հզորեղ
    Ինձ հուսադրում է հանկարծ.
    Եվ զգում եմ, ամեն տեղ
    Դու ինձ հետ ես, Աստվա՛ծ:

    1889 թ.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  17. #579
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,544
    Հեղինակության աստիճան
    45151
    Հովհ. Թումանյանը Պերճ Պռոշյանին

    Այնտեղ ծնված ու մեծացած,
    Ուր դարեվոր վշտերն հայի
    Ծանր ու մռայլ կան լեռնացած,
    Ինչպես Մասիսն այն վիթխարի:

    Դու ընտրեցիր քեզ ուսուցիչ
    Ազգի վերքերն ողբերգողին,
    Քառսուն տարի ձեռքիդ գրիչ,
    Անցար,բռնած նորա ուղին:

    Հայ գյուղացին ցավեր ուներ
    Խեղդված իրան խուլ խրճիթում,
    Այն ցավերին լեզու տվիր
    Ու խոսեցրիր ամեն սրտում:

    Այդ սրբազան գործի համար,
    Այժմ ահա, ծեր օրերիդ,
    Մենք գալիս ենք երախտապարտ
    Պսակ դնել ալիքներիդ:

    Եվ թող ապրի անմահ փառքով,
    Ով որ ցավը թույլ թշվառի
    Կարեկցության հզոր խոսքով
    Դարձնում է ցավն իր աշխարհի:

  18. #580
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԸ
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

    1912 թվին Հովհաննես Թումանյանը յուր որդի Արտավազդի հետ, որ շատ շնորհալի երիտասարդ էր՝ օժտված նկարչական տաղանդով, այցելեցին Մոսկվայի՝ իմ արվեստանոցը: Առաջին անգամ էր, որ ես տեսա պոետների թագավորին: Թումանյանն ինձ վրա թողեց հմայիչ տպավորություն: Մեր խոսակցության նյութն էր արվեստը և գրականությունը: Մինչ այդ ճանաչում էի նրան ստեղծագործություններով և հանկարծ տեսնում եմ իմ առաջ բանաստեղծին: Ուրախությանս չափ չկար: Նա, իմ պատկերացումով, մեր ազգի խղճի մարմնացումն էր, և ամեն մի հանդիպումից այդ համոզմունքն ավելի էր ամրապնդվում իմ մեջ:
    1914 թվին էր, պատերազմի օրերին եկել էի Թիֆլիս, այնտեղ էին հավաքվել մեր մտավորականները: Հաճախ լինում էի Թումանյանի տանը, որտեղ հանդիպում էի Լևոն Շանթին, Վահան Տերյանին, մեր ժողովրդի հերոս Անդրանիկին և շատ ուրիշների: Խոսակցության նյութն էր լինում Հայաստանի ճակատագրի հարցը: Մեկ տարի անց իմացանք, թե ինչ սարսափելի կոտորածի է մատնվել արևմտահայ ժողովուրդը: Համատարած գաղթ էր սկսվել դեպի Անդրկովկաս. մայրերը կորցնում էին իրենց զավակներին, հազարներով մահանում էին սովից և համաճարակից: Անհնար է նկարագրել այն ողբերգությունը, որին ես ներկա եղա: Այնտեղ էր Հովհաննես Թումանյանը յուր դուստր Նվարդի հետ: Թումանյանը՝ իր ժողովրդի հարազատ զավակը, որ միշտ օգնության է հասնում նրան այդ դառը օրերին: Վեհարանը, որի կառուցումը դեռ ավարտված չէր, կողպված էր: Թումանյանը մարդ ուղարկեց կաթողիկոսի մոտ, որ բանալին տա: Նա մերժեց: Թումանյանը երկրորդ անգամ ուղարկեց: Նա նորից մերժեց՝ ասելով. «Ամենայն հայոց կաթողիկոսը չի տալիս բանալին»: Թումանյանը պատասխանեց. «Գնացեք և ասացեք, որ Ամենայն հայոց բանաստեղծը կոտրեց դուռը և այդպիսով պատսպարեց ցրտից ու անձրևից»:
    1921թ. ՀՕԿ նախագահ Թումանյանը գնալու էր Պոլիս: Գնալուց առաջ եկել էր Երևան, ուր ես արդեն հաստատվել էի իմ ընտանիքով: Մի օր նա եկավ մեզ այցելության, մեծ ուրախություն պատճառեց նաև իմ կնոջը, որը նրա մեծ բարեկամ Ղազարոս Աղայանի աղջիկն է: Բավական խոսեցինք զանազան հարցերի շուրջ: Շատ տխուր էր, չէր ցանկանում գնալ Պոլիս, կարծես նախազգում էր, որ լավ չի վերջանալու այդ ճանապարհորդությունը: Նա գնաց, որ օգնություն հասցնի մեր կարոտյալ անապաստաններին: Շատ չանցած՝ նա անբուժելի հիվանդացավ, և ես այլևս չտեսա նրան:
    1923 թվին մենք կորցրինք մեր հսկա պոետին և հային:

    Կ. Թերզյան
    Վերջին խմբագրող՝ Կարինե Զիլֆիմյան: 11.06.2019, 22:52:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

Էջ 58 59-ից ԱռաջինԱռաջին ... 84856575859 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •