Էջ 44 44-ից ԱռաջինԱռաջին ... 34424344
Ցույց են տրվում 431 համարից մինչև 438 համարի արդյունքները՝ ընդհանուր 438 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #431
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2018
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան
    Տարիք
    27
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    956
    Այսպիսով, թումանյանական հեքիաթ-պոեմը, որը հեղինակը մշակել է ավելի քան վաթսուն նախատիպերից, ամբողջությամբ կրում է թումանյանական կնիքը, յուրօրինակ է, տարբերվող, հասցեագրված է ոչ այնքան իր ժամանակին, որքան մեր՝ ապագա սերունդներին… Այս ստեղծագործությունն ամբողջությամբ համապատասխանում, նույնիսկ գերազանցում է մերօրյա ֆանտաստիկ և ֆենթեզի գրականությանը, դառնում անգամ նրա նախահիմքը դեռևս 1914-ական թվականներին:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (13.09.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.09.2018), Էմմա Խաչատրյան (13.09.2018), Մարգարյան Նաիրա (13.09.2018), Հեղնար Աղբյուր (14.09.2018), star1 (13.09.2018)

  3. #432
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2018
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան
    Տարիք
    27
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    956
    1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
    Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր…», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (13.09.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.09.2018), Էմմա Խաչատրյան (13.09.2018), Մարգարյան Նաիրա (13.09.2018), Հեղնար Աղբյուր (14.09.2018), star1 (13.09.2018)

  5. #433
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2018
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան
    Տարիք
    27
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    956
    Պարույր Սևակը Թումանյանի մասին հոդված է գրում, որտեղ ասում է. «Ուզում եք Թումանյանին Աստված հռչակեք, կհամաձայնեմ, իսկ մեծ բանաստեղծ՝ երբե՛ք‰: Ճանաչված քննադատներից մեկն էլ, չհամաձայնելով Սևակի որոշ թեզերին, պատասխան հոդված է գրում: Հոդվածը չի տպագրվում, բայց Սևակը այն կարդում է: Իսկ արձագանքը լինում է հետևյալը. - Ուրեմն դու ցանկանում ես Թումանյանին պաշտպանել ինձնի՞ց, ինչպե՞ս կարող է տգետը որևէ մեկին, այն էլ մեծին պաշտպանել: Հովհաննես Թումանյանը իմ պապն է, իսկ քո տատի նույնիսկ սիրեկանը չէ...

    Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահաբար տեսնում է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
    - Յուր ջան, ո՞ւր կերթաս:
    - Կանադա' մասնակցելու աշխարհի առաջնությանը,- պատասխանում է Յուրի Վարդանյանը:
    Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրային.
    - Յո՛ւր ջան, մի՛ մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:

    Մեծատաղանդ բանաստեղծ Հովհաննս Թումանյանի կինը, ամեն անգամ բողոքում է, որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
    -Հովհաննես ես ի՞նչ բան է չեմ հասկանում, ախր դու գրեթե տանը չես լինում:
    Իսկ հայ անվանի բանաստեղծը ի պատասխան կնոջ բողոքներին արձագանքեց.
    - Դե գոնե տաս գիշեր տանը եղել եմ…
    Ի դեպ նրանք տաս երեխա ունեին:

    Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով' ասում է.
    - Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
    - Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
    - Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
    - Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (13.09.2018), Էմմա Խաչատրյան (13.09.2018), Մարգարյան Նաիրա (13.09.2018), Հեղնար Աղբյուր (14.09.2018), star1 (13.09.2018)

  7. #434
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,212
    Հեղինակության աստիճան
    5024
    Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալ եմ <<ՀՈՎՀԱՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ>> թեմայում հետաքրքիր նյութերի, տեղեկությունների և ասույթների տեղադրման համար:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (14.09.2018), Էմմա Խաչատրյան (13.09.2018), Հեղնար Աղբյուր (14.09.2018), star1 (13.09.2018)

  9. #435
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,212
    Հեղինակության աստիճան
    5024
    Հովհաննես Թումանյանը անկրկնելի, վիթխարի գեղարվեստական երևույթ է և,ինչպես Վ. Տերյանն է բնորոշել, կմնա որպես «մի ունիկում» մեր գրականության պատմության մեջ: Նա մեծ է բոլոր առումներով և առաջին հերթին` իբրև գեղագետ:
    Նրա խոսքի գեղագիտությունը հիացնում է նաև այսօր, նրա չափածոյի ու արձակի պատկերավորության համակարգը ճշմարիտ արվեստի չափանիշ է, և նոր գրական կյանքի իրողությունները գնահատելիս անպայմանորեն պիտի հիմք ընդունենք
    թումանյանական արվեստի դասերը:
    Հանճարեղ լոռեցու գրական ժառանգության մեջ նշանակալի տեղ ունեն պոեմները, որոնք, ի թիվս այլ արժանիքների, ընթերցողին գերում են պատկերավորության համակարգով: Հանրահայտ է, որ Թումանյանի խոսքը պարզ է, մատչելի բոլորին`մտավորական թե գեղջուկ, պարզ է նաև նրա արվեստը` զերծ շինծու հնարքներից ու ցածրաճաշակ քաղցր-մեղցր արտահայտություններից: Իրավացի է Ստ. Զորյանը. «Հեշտ է գրել, և գրում են շատերը, գեղեցիկ բառերով վերամբարձ տողեր, խորիմաստ երևալու համար` ռեբուսային ֆրազներ, կամենալով զարմացնել տկար ճաշակի մարդկանց ... Բայց դա բնավ չի գոհացնում և չի կարող գոհացնել ... Ժողովուրդը չի ըմբռնում ոչինչ, և դա չի հուզում նրան ... Սակայն գրել սովորական բառերով, գրել պարզ և ... հուզել – դա հատուկ է սակավ ընտրյալների, ինչպես Պուշկինն է, Հայնեն,Լերմոնտովը, Լև Տոլստոյը, Մոպասանը, Չեխովը, Եսենինը:
    Այս սակավներից է Թումանյանը` վսեմ պարզության վարպետը»:

    Լ. Հայրապետյան

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (14.09.2018), Անահիտ Բարխուդարյան (13.09.2018), Էմմա Խաչատրյան (13.09.2018), Ջուլիետա Այվազյան (14.09.2018), Հեղնար Աղբյուր (14.09.2018), star1 (13.09.2018)

  11. #436
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,212
    Հեղինակության աստիճան
    5024
    Թումանյանական ոգով կամ Օլգա Թումանյանի դասերը

    Յոթ սարերի ետևում չէ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, և այդ առթիվ միջոցառումների շարք են սկսել Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: Այդ մասին հայտարարեցին գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և միության նախագահ Սերգո Երիցյանը՝ կազմակերպված առաջին միջոցառման՝ Իրմա Սաֆրազբեկյանի «Օլգա Թումանյան» գրքի շնորհանդեսի ժամանակ: «Թվում է, թե Թումանյանի ողջ ստեղծագործությունը լիովին հասցված է մեր ժողովրդին,- իր ելույթի ժամանակ ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- բայց Թումանյանի թողած գրականությունն այնքան բազմաշերտ է, պարզ, բայց և հազարումի գաղտնիքներով լեցուն, որ այն անընդհատ պետք է լինի ամեն մի հայի կողքին: Իսկ նման գրականությունը, ինչպիսին, օրինակ, «Օլգա Թումանյան» գիրքն է՝ Թումանյանի ընտանիքի կյանքի բացահայտումներով, անհրաժեշտ է, որ ավելի ու ավելի հասկանալի ընկալվի մեծ բանաստեղծը»:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/13/970184/

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (17.09.2018), Narine. (15.09.2018), Անահիտ Բարխուդարյան (15.09.2018), Էմմա Խաչատրյան (15.09.2018), star1 (15.09.2018)

  13. #437
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,212
    Հեղինակության աստիճան
    5024
    ԵՐԿՈՒ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՝ ԵՐԿՈՒ ՄԵԾ ՀԱՅ

    Սեպտեմբերի 18-ին , ժամը 15:00 Հովհ. Թումանյանի թանգարանի մատույցներում կբացվի ԵՐԿՈՒ ՀՈՎՀԱՆՆԵՍ՝ ԵՐԿՈՒ ՄԵԾ ՀԱՅ խորագրով բացօթյա ցուցադրություն:
    Սա ձոն է երկու հզոր անհատականություններին և բացառիկ բարոյական տիպարներին: Հակոտնյա բնավորություններ, նույնական պաշտամունք Հայրենիքի հանդեպ, անմնացորդ ծառայություն ժողովրդին, ճակատագրի անդառնալի հարվածներ... ահա երկու ընկերներին միմյանց կապող ընդհանրություններից մի քանիսը միայն:
    Ցուցադրությունը նվիրվում է Հովհ. Քաջազնունու՝ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետի 150 և Հովհ. Թումանյանի սպասվելիք 150-ամյակներին:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (17.09.2018), Narine. (15.09.2018), ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ (15.09.2018), Անահիտ Բարխուդարյան (15.09.2018), Հեղնար Աղբյուր (15.09.2018), star1 (15.09.2018)

  15. #438
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,212
    Հեղինակության աստիճան
    5024
    ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՄԵՐ ԱՄԵՆ ԻՆՉՆ Է

    Թումանյանը մեր ամեն ինչն է, քանի որ նրա պոեզիայում կան մեր անցյալի ու իր ապրած օրերի հայ մարդու մոլեգնող զգացմունքների փոթորիկներն ու ապագայի բազում-բազում հորիզոնները միաժամանակ: Նա եկել էր իբրև առաջնորդ, նահապետ, զորավար ու զինվոր, իբրև մարտիկ հեղեղի նման հայության վրա թափվող զարհուրանքների դեմ, եկել էր մեղմացնելու նրա վիշտն ու տառապանքը, եկել էր իբրև բժիշկ՝ դարմանելու Հայաստանի չապաքինվող վերքերը, բալասան դառնալու ու պահելու ազգի հինավուրց հավատն ու ապագայի հույսերը: Անգիր գիտեր ու մեզ զգուշացրել է, որ «Չարն էլ է միշտ ապրում անմեռ», դրա համար էլ չարի ու բարու սահմանին կանգնած սահմանապահն էր նա, որ պաշտպաներ բարուն չարի ոտնձգություններից և թույլ չտար, որ բարին ու լավը գայթակղվի ու անցնի սահմանի հակառակ կողմը, թույլ չտար, որ մյուս կողմից էլ սահմանն անցնի տկար լավին հաղթած վես տմարդին և անարգել հայտնվի գեղեցիկ երազների աշխարհում: Իմաստուն պատգամախոսն էր դարերի և զգուշացնում էր անողոք իշխողներին և իրենց անպարտելի, ամենազոր հորջորջողներին. «Միշտ ուժեղից ուժեղը կա, Իսկ ամենից ուժեղը՝ մահ» («Հսկան»): Աշակերտն էր հայրենի հողի, բնության ու ժողովրդի, և լավ էր սերտել նրանց դասը. Շատերն էին աշակերտել նույն ուսուցիչներին, բայց քչերին, բացառիկներին է հաջողվել յուրացնել նրանց դասերը. ծաղիկը դրված է մեջտեղը, բայց միայն մեղուն է նրանից մեղր քաշում: Գազանմարդու իշխանության տակ հեծող թույնով ու մաղձով լի դարում նա մեղր էր քաշում, որ լույսով հաղթեր խավարին ու բարությամբ՝ չարին («Ո՞նց էր համը իմ ձագի»):

    Սուսաննա Հովհաննիսյան

Էջ 44 44-ից ԱռաջինԱռաջին ... 34424344

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •