Էջ 48 48-ից ԱռաջինԱռաջին ... 38464748
Ցույց են տրվում 471 համարից մինչև 477 համարի արդյունքները՝ ընդհանուր 477 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #471
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    742
    Հեղինակության աստիճան
    2590
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
    Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան: Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց……
    Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին:…
    Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դաոնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
    Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր: Անկումների ուղին տեսանելի էր առավել քան երբևէ: Ու եթե ժամանակ առ ժամանակ որևէ դեպք կամ իրադարձություն նրան շարժում-արթնացնում էր իր տխրության նիրհից, ապա սոսկ նրա համար, որ վերստին հաստատեր արդեն հաստատվածը:
    Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանը սկսեց գրել իր նշանավոր քառյակները` իբրև հոգու կենսագրություն, իբրև վեհ իմաստնություն, իբրև կյանքի իրազեկման բանաձև:

    Հ. Չարխչյան
    Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #472
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Գրառումներ
    742
    Հեղինակության աստիճան
    2590
    Մեջբերում Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են։
    Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #473
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,313
    Հեղինակության աստիճան
    13325
    ԵԹԵ ՄԻ ՕՐ

    Եթե մի օր, անո՜ւշ ընկեր,
    Գաս այցելու իմ շիրմին,
    Ու նորաբույս վառ ծաղիկներ
    Տեսնես փռված չորս կողմին,
    Դու չկարծես թե հասարակ
    Ծաղիկներ են ոտքիդ տակ,
    Կամ թե գարունն է այն բերել,
    Իմ նոր տունը զարդարել:
    Նրանք չերգած իմ երգերն են,
    Որ սրտումս ես տարա,
    Նրանք սիրո այն խոսքերն են,
    Որ դեռ չասած ես մեռա:
    Նրանք իմ ջերմ համբույրներն են,
    Այն աշխարքից ուղարկված,
    Որի ճամփեն քո առաջ
    Գերեզմանով է փակված…

    1894 թ.

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #474
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,668
    Հեղինակության աստիճան
    11514
    Որբերը Թումանյանին. «Հանգիստ ննջիր,մեր մեծ հայրիկ»

    Այն,որ Հովհաննես Թումանյանի մահից(1923 թ.)հետո Թիֆլիսի մանկատներից մեկն անվանակոչվել է գրողի անունով,
    տեղեկացա տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվում գտած նրա ձեռագրից:
    Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ, թանգարանի «հնաբնակ» Մարինե Բաղդասարյանի
    հետ զրույցից պարզվեց, որ խոսքը Թիֆլիսի N 2 մանկատան մասին է:Կա՞ այդ մանկատունը հիմա,թե՞ ոչ,որևէ մեկը,
    այդ թվում և՝ Թումանյանի թանգարանի աշխատակիցները,տեղեկություն չունեն:
    Ըստ տատիկիս ձեռագրի՝ մանկատան սաները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների զավակներն
    էին:Եվ ի՞նչն է հետաքրքիր. Թումանյանի մահվան տարելիցին՝ 1924 թվականին,մանկատան սաները բանաստեղծություններ
    են նվիրել գրողին:Թե որտեղից է տատիկս արտագրել դրանք (բանաստեղծությունները ոչ թե երեխաների ձեռագրերով են,այլ տատիկիս),չկարողացա պարզել:
    Տիկին Մարինեն ասաց,որ Թումանյանի թանգարանի արխիվում մանկատան սաների բանաստեղծությունները չկան:
    Մանկատան սաների բանաստեղծություններից բացի՝ նույն թղթերի մեջ կային նաև Թումանյանին նվիրված այլ
    բանաստեղծություններ՝գրված 1939 թվականին:Դրանցից մեկը ևս ներկայացնում ենք,քանի որ հետաքրքիր է
    ժամանակն արտացոլելու առումով:

    Նվեր Հ.Թումանյանին
    Հովհաննսիյան Սարիկ,1924 թ.,մանկատան սան

    Դու այս կյանքում չարչարվեցիր,
    Ազգիդ համար շատ տանջվեցիր,
    Քնքուշ ձեռքդ քնար առար՝
    Սերմեր ցանիր,բայց շուտ մեռար:
    Սերմեր սիրո,եղբայրության,
    Սիրել գյուղը և գյուղացուն,
    Ապրել հալալ աշխատանքով,
    Ոգևորվել սուրբ քրտինքով,
    Հիշիր դու մեզ,ազնի՛վ պոետ,
    Մանուկների սրտի պոետ,
    Նրա ժպիտով ապրող պոետ,
    Քեզ եմ կանչում,իսկ դու չկաս:
    Զավակներիդ սրտում միշտ կաս:
    Թող քո հոգիդ ուրախ խնդա,
    Որբիկներիս սրտում միշտ կաս:
    Դու երգեցիր արոր,գութան,
    Գյուղացու կյանք,հազար մի բան,
    Քո գրվածքներդ մեզ դուր եկան,
    Բալիկներիդ սրտում միշտ կաս:
    Հանգիստ ննջիր,մեր մեծ հայրիկ,
    Քո վեհ,պայծառ,ազնիվ անուն
    Կապրի մեր մեջ երկար ու միշտ,
    Քանի ունենք մենք ցավ ու վիշտ:
    https://mediamax.am/am/news/pahoc/31...XldFK-VtE1yeI0
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 12.11.2018, 12:20:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (Երեկ), Narine Stepanyan (13.11.2018), Մարգարյան Նաիրա (12.11.2018), Ջ.Գրիգորյան (Երեկ)

  9. #475
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,313
    Հեղինակության աստիճան
    13325
    Շնորհակալություն, Էմմա՛ ջան, հետաքրքիր ու բովանդակալից տեղեկության տեղադրման համար:Այն անպայման հավանության կարժանանա շատերի կողմից:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine Stepanyan (13.11.2018), Էմմա Խաչատրյան (12.11.2018), Ջ.Գրիգորյան (Երեկ)

  11. #476
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    827
    Հեղինակության աստիճան
    6505

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine Stepanyan (13.11.2018), Մարգարյան Նաիրա (13.11.2018), Ջ.Գրիգորյան (Երեկ)

  13. #477
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,313
    Հեղինակության աստիճան
    13325
    «1899 թ. աշնանը փոխադրվեցինք նոր բնակարան`Բեհբության փողոց, թիվ 50: Այս տունն էր, որ դարձավ հայրիկի գրական ընկերների հավաքատեղին: Բնակարանը, վերին հարկում լինելու պատճառով, կոչվեց Վերնատուն, իսկ խմբավորման անդամները՝ վերնականներ:
    Վերնատան բնակարանն ուներ լայն, երկար, լուսավոր, գեղեցիկ միջանցք՝ հայրիկի սենյակից մինչև պատշգամբ: Միջանցքի երկու կողմի պատերից հայրիկը կախել էր հունական և հռոմեական դիցաբանությունից նկարներ՝ Զևս, Հերա, Ապոլլոն, Վեներա և ուրիշներ․․․»
    Նվարդ Թումանյանի հուշերից

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (Երեկ), Էմմա Խաչատրյան (Երեկ), Ջ.Գրիգորյան (Երեկ)

Էջ 48 48-ից ԱռաջինԱռաջին ... 38464748

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •