Էջ 24 26-ից ԱռաջինԱռաջին ... 142223242526 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 231 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 255 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #231
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,295
    Հեղինակության աստիճան
    127
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ


    
    Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
    Ու մենք անհատնում
    Էն անլույս մթնում
    Երկա՜ր դարերով գնում ենք դեպ վեր
    Հայոց լեռներում,
    Դժար լեռներում։
    Տանում ենք հնուց մեր գանձերն անգին,
    Մեր գանձերը ծով,Ինչ որ դարերով


    Երկնել է, ծնել մեր խորունկ հոգին
    Հայոց լեռներում,
    Բարձր լեռներում։

    Բայց քանի անգամ շեկ անապատի
    Օրդուները սև
    Իրարու ետև
    Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
    Հայոց լեռներում,
    Արնոտ լեռներում։
    Ու մեր քարվանը շփոթ, սոսկահար,

    Թալանված, ջարդված
    Ու հատված-հատված
    Տանում է իրեն վերքերն անհամար
    Հայոց լեռներում,
    Սուգի լեռներում։


    Ու մեր աչքերը նայում են կարոտ
    Հեռու աստղերին,
    Երկնքի ծերին,
    Թե երբ կբացվի պայծառ առավոտ
    Հայոց լեռներում,
    Կանաչ լեռներում։

    1902
    <<Հայոց լեռներում>> բանաստեղծության մեջ, օրինակ, մեր ժողովրդի կենսագրությունն է, դեպի վեր սլացքը: Հնուց մենք տանում ենք մեր գանձերը, և թեև շեկ անապատի օրդուները սև մեր քարավանը շատ զարկեցին, բայց մնաց անկոտրուն լավատեսությունը: Բանաստեղծության ամեն մի վեցյակ ավարտվում է հայոց լեռների խորիմաստ բնութագրով: Դժարը՝ մեր դժվար վերելքն է, բարձրը՝ մեր բարձր գանձերը, և հավատում ենք, որ մեր լեռները պայծառ առավոտով պիտի լցվեն: Իսկ 1914թ.-ին նա մտածեց, թե պատերազմը մեծ տերությունների խաղերը կարող են բացել Հայաստանի քաղաքական ճակատագիրը.

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #232
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    51
    Հովհաննես Թումանյանը հավասարապես սիրելի է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար։ Նրա գողտրիկ բանաստեղծություններն ու հեքիաթները երեխաները մեծ սիրով են կարդում։

    Փիսոն, փիսոն մլավան,
    Թավրիզ թողեց, փախավ Վան,
    Լեզուն թաթխան, երկար պոչ,
    Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։
    Փիսոն գնաց գողեգող,
    Փորը՝ դատարկ, սիրտը՝ դող,
    Դունչը մեկնեց կովկիթին,
    Շերեփն իջավ ճակատին։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #233
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    430
    Հեղինակության աստիճան
    18
    Բանաստեղծի համար մի բառը մի աշխարք է։
    Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է։
    Գեղարվեստը հայրենիք ունի։
    Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ։
    Հասել ենք մի ժամանակի, երբ բանը գիրքն է, մանավանդ նրա համար, ով որոշ տարածություն անցել է արդեն, —նստի ու պարապի։ Ի՜նչ կա ավելի լավ բան, քան գիրքն ու գրականությունը։
    Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա։
    Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն։
    Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը։
    Անցալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար։
    Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում, իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է։
    Արևը ստվեր չի տեսնում։

    Հ․Թումանյան

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #234
    Ավագ մասնակից Գոհար Խաչատրյան Յուրիի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2018
    Գրառումներ
    646
    Հեղինակության աստիճան
    96
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:


    Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

    Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

    Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

    Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

    Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

    Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

    Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

    1953թ. ապրիլից, Երևանի Մոսկովյան 40 հասցեում, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց մեծ մտածող, հումանիստ, գրող, հեքիաթագիր Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ:
    Թանգարանի երկրորդ հարկում գտնվող վեց սրահներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի Թիֆլիսյան վերջին բնակարանը: Նույն հարկում առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը մոտ 8000 գրքով: Գրողի հասարակական գործչի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը /լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագրեր, հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված նկարազարդումներ /ժամանակագրական կարգով ցուցադրված են առաջին հարկում , որտեղից էլ սկսվում է այցելուի ծանոթությունը թանգարանի հետ:
    Խորհրդավոր տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը:Թվում է, թե հիմա, ուր որ է`Թումանյանի գլխավորությամբ այստեղ կհայտնվեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեր մեծ մտավորականները` Ղ. Աղայանը, Լ. Շանթը, Դ. Դեմիրճյանը, Կոմիտասը, Բաշինջաղյանը, Իսահակյանը և կսկսվի բուռն և իմաստուն զրույցը: Թանգարանը հարուստ է նաև կերպարվեստի գլուխգործոցներով, որոնք զարդարել են Թումանյանի բնակարանն իր կենդանության օրոք /Գ. Բաշինջաղյան, Թերլեմեզյան/, նաև նոր գործերով, որոնք ստեղծվել են մտավորականի կյանքի և ստեղծագործությունների ազդեցությամբ /Մ. Սարյան, Գր. Խանջյան, Ալ.Գրիգորյան և այլոք/: Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով` այցելուին տեղափոխելով Հայաստանի հյուսիսային ամենից գեղեցիկ անկյուններից մեկը:
    Երկրորդ հարկում գտնվում է ընդարձակ, լուսավոր դահլիճ` նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար: Թանգարանի ձմեռային այգին թումանյանական թեմաներով քանդակի յուրատեսակ ցուցահանդես է:
    Թանգարանի ներքին բակում Թումանյանի սիրած պտղատու ծառերով ու ծաղիկներով բաց այգին է` փոքրիկ ջրավազանով:
    Դեպի թանգարան տանող 54 աստիճանը մեծ հայի կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #235
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    51
    Ամեն մի սիրտ ցավով լցվեց մեր դարում
    Ցավոտ սըրտով աշխարհ լըցվեց մեր դարում,
    Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ
    Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #236
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    707
    Հեղինակության աստիճան
    170
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. Թևավոր խոսքեր

    1. Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը`դպրոցի բովանդակությունը:

    2. Գրականությունն ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները:

    3. Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:

    4. Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա`իր ճամփան անմոլոր գնալու համար:

    5. Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:

    6. Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:

    7. Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:

    8. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:

    9. Երեք բան երբեք չեն վերադառնում` արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

    10. Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը` ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #237
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    707
    Հեղինակության աստիճան
    170
    ԽՐՃԻԹՈՒՄ


    Մանուկները գոռում, գոչում,
    Լալիս էին աղեկեզ.
    — Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
    Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

    Հիվանդ նանը տեղի տակին
    Ծանր տնքաց տխրալի.
    — Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
    Ապին գնաց հաց բերի։

    — Չէ, խաբում ես, սուտլիկ նանի,
    Չէ՞ դու ասիր՝ քարափին
    Հենց որ զարկի շողքն արևի
    Հաց կբերի մեր ապին։

    Արևն եկավ անց էլ կացավ,
    Մենք սոված ենք դեռ էսպես.
    Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
    Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

    — Հաց չի գտել ձեր ապին դեռ,
    Տուն չի գալի սևերես.
    Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
    Հիմի էնտեղ կերթամ ես...

    Մի մեծ ապի կա երկնքում,
    Նա շատ ունի էնտեղ հաց...
    Նա ձեզ էնքան շատ է սիրո՜ւմ...
    Նա չի թողնի ձեզ սոված...

    Կերթամ էնտեղ նրան կասեմ,
    Որ սոված եք, իմ բալեք,
    Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ,
    Որ դուք ուտեք, լաց չլեք...

    Մանուկները գոռում, գոչում,
    Լալիս էին աղեկեզ.
    — Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
    Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:

    Բայց չէր լսում էլ ականջը
    Բազմաչարչար մայրիկի,
    Աչքը փակեց նա հավիտյան
    Գնաց, որ հաց ուղարկի:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #238
    Ավագ մասնակից Գոհար Խաչատրյան Յուրիի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2018
    Գրառումներ
    646
    Հեղինակության աստիճան
    96
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:


    Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

    Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

    Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

    Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

    Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

    Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

    Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:


    Հետաքրքիր
    Հովհաննես Թումանյանը երբեք ժամացույց չի կրել, չնայած որ իր ընտանիքի բոլոր անդամները ժամացույց ունեին։


    20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:
    Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #239
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    33
    Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #240
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    707
    Հեղինակության աստիճան
    170
    ԱԽԹԱՄԱՐ


    Ծիծաղախիտ Վանա ծովի

    Փոքրիկ գյուղից առափնյա,

    Ծովն է մտնում գաղտագողի

    Ամեն գիշեր մի տղա:

    Ծովն է մտնում առանց նավակ,

    Բազուկներով առնացի

    Ջուրը ճողփում, լող է տալի

    Դեպի կղզին դիմացի:

    Խավար կղզում պարզ ու պայծառ

    Մի լույս կանչում է նրան,

    Մի վառ փարոս նրա համար,

    Չմոլորի իր ճամփան:

    Սիրուն Թամարն ամեն գիշեր

    Այնտեղ կրակ է անում,

    Եվ սպասում է անհամբեր

    Այնտեղ՝ մոտիկ դարանում:

    Ծփում է ծովն ալեծածան,

    Ծփում է սիրտը տղի.

    Գոռում է ծովն ահեղաձայն,

    Նա կռվում է կատաղի:

    Եվ Թամարը սրտատրոփ

    Արդեն լսում է մոտիկ

    Ջրի ճողփյուն, ու ողջ մարմնով

    Սիրուց այրվում է սաստիկ:

    Լըռեց: Ծովի խավար ափին

    Կանգնեց սև - սև մի ստվեր...

    Ահա և նա... իրար գտան...

    Կասկածավոր լուռ գիշեր...

    Միայն ալիքը Վանա ծովի

    Մեղմ դիպչում են ափերին,

    Հրհրելով հեռանում են

    Շշունջներով անմեկին:

    Նրանք ասես փսփսում են...

    Ու աստղերը կամարից

    Ակնարկելով բանբասում են

    Լիրբ, անամոթ Թամարից...

    Բամբասում են կուսի սրտում...

    Ժամ է արդեն... ու կրկին

    Մինն ալեկոծ ծովն է մտնում,

    Մյուսն աղոթում եզերքին...

    “Ով է ջահել էն խիզախը,

    Որ հենց հարբած իր սիրով,

    Սրտից հանած ահն ու վախը

    Ծովն անցնում է գիշերով:

    Ծովն անցնում է մյուս ափերից

    Մեր Թամարին համբուրում...

    Աղջիկ խլի նա մեր ձեռից...

    Ինչի տեղ է մեզ դնում...”:

    Էսպես ասին վիրավորված

    Կղզու միջի ջահելներ

    Ու Թամարի ձեռով վառած

    Լույսը հանգցրին մի գիշեր:

    Մոլորեցավ խավար ծովում

    Լողորդ տղան սիրահար,

    Ու բերում է հողմը բերում

    Հառաչանքներն ՝

    “Ախ, Թամար...”:

    Մոտ է ձայնը. խոլ խավարում,

    Ժայռերի տակ սեպացած,

    Ուր ամեհի ծովն է գոռում,

    Մերթ կորչում է խլացած,

    Ու մերթ լսվում ուժասպառ,

    “Ախ, Թամար...”:

    Առավոտյան ծովը ծփաց,

    Ափը ձգեց մի դիակ,

    Նրա շուրթին, պաղ, կարկամած,

    Ասես մեռած ժամանակ

    Սառել էին երկու բառ.

    “Ախ, Թամար...”:

    Այն օրվանից սրա համար

    Կղզին կոչվեց Ախթամար:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 24 26-ից ԱռաջինԱռաջին ... 142223242526 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •