Էջ 1 59-ից 1231151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 584 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,544
    Հեղինակության աստիճան
    45151

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

    Այսօր իմ սիրելի գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ<<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>> Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռու Դսեղ գյուղում:


    Կա՛ Մեծարենց, կա՛ Տերյան և բազում այլ պոետներ կան: Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

    Ամեն մի ժողովուրդ ունի իր առաջին մեծության աստղերը, որոնց մեջ նա ընտրում է ամենամեծ և վառ աստղը: Հայ ժողովրդի ամենաազգային, ամենաժողովրդական գրողը Հովհաննես Թումանյանն է:

    Ամեն մանկան հետ ծնվում է Թումանյանը, նրա հետ հասակ առնում, նրան ուղեկցում մինչև խոր ծերություն:

    Չկա մեկը, որ սովորած չլինի այս հմուտ, հանճարեղ լոռեցու պայծառ բանաստեղծությունները, համով լեգենդները, նրա սիրուն պոեմները: Եվ վերջապես չկա մեկը, որ կարդացած չլինի Թումանյանի անմահ ստեղծագործություններից և չսիրի դրանցից որևէ մեկը:

    Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել. այնքան տրամադրող ու հնչուն են դրանք:

    Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է Յունեսկօ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թ.թ. օրացույցում:

    Յունեսկօ-ի և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից նշանավորվում է <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությամբ: Գիրքը շարունակում է մնալ բոլոր ժամանակների մարդուն ընծայելու ամենակարևոր և լավագույն նվերը:

  2. Գրառմանը 47 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (19.08.2018), anya. (13.03.2018), E. Khachatryan (08.05.2018), Fuzelina Karapetyan (19.02.2018), Heghin (13.03.2018), Lianna Manukyan (07.03.2018), Lilit Sahakyan (19.02.2018), naramartirosyan (09.07.2018), Narine Stepanyan (12.07.2018), Nelli Antonyan (20.02.2019), Վ. Հովհաննիսյան (28.04.2018), Սիրանուշ Մուրադյան (02.05.2018), Սվետլանա Քոչինյան (21.02.2018), Ստեփանյան Նելլի (20.05.2018), Սյուզ (22.02.2019), Տոնոյան Գրետա (20.03.2018), Ա. Գինոսյան (19.02.2018), Ալլա Ղալայան (26.03.2018), Ալոյան Գոհար (12.11.2018), Ամալյա Հովհաննիսյան1 (19.02.2018), Անահիտ Սիմոնյան (28.06.2018), Անահիտ Բարխուդարյան (05.07.2018), Անժելա Ալավերդյան (11.10.2018), Անուշ Հովհաննիսյան (28.01.2019), Արամ Քոչարյան (13.03.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (17.04.2018), Գևորգյան Աննա (12.03.2018), Դալլաքյան Մարիամ (15.10.2018), Զարինե Ամիրյան (25.01.2019), Էլեոնորա Հովհաննիսյան (20.02.2018), Էմմա Խաչատրյան (22.02.2018), Լ ի ա (26.02.2018), Ծովինար Հովհաննիսյան (04.05.2018), Ելիզավետա Ղուկասյան (19.08.2018), Եսայան (04.03.2018), Քրիստինե Հայ (19.08.2018), Մարգարիտա Անտոնյան (19.02.2018), Մինասյան Նորա (08.05.2018), Նաիրա Մելիքսեթյան (21.02.2018), Նարինե Մարգարյան (09.04.2019), Նարինե Մարկոսյան (08.04.2018), Նվարդ Հովհաննիսյան (19.03.2018), Հայրապետյան Քրիստինե (29.04.2018), Հերմինե Խառատյան (03.04.2019), Հռիփսիմե Համբարձումյան (07.04.2019), Հռիփսիմե Հարությունյան (02.06.2019), Sirvard (18.03.2018)

  3. #2
    Ավագ մասնակից Anahit Meliqyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.01.2018
    Հասցե
    ք․Աբովյան
    Գրառումներ
    309
    Հեղինակության աստիճան
    202
    Իզուր չէ, որ հենց մեծն Թումանյանի ծննդյան օրն են ընտրել ,,Գիրք նվիրելու ,, օր․ Թումանյանն ինքը սիրում էր իր հյուրերին գիրք նվիրել։

  4. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    4457
    «Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում էլ լինում են գրողներ՝ իրենց նշանակությամբ եզակի ու բացառիկ։ Այդպիսի գրողների ստեղծագործություններում են խտացվում տվյալ ազգին բնորոշ առանձնահատկությունները, որոնցով նա տարբերվում է այլ ազգերից ու ժողովուրդներից։ Հայ ժողովրդի համար այդպիսի բանաստեղծ է Հովհաննես Թումանյանը, ում արվեստում իր փայլուն արտացոլումն է գտել հայ ազգի ոգին՝ իր բոլոր դրսեւորումներով ու արտահայտումներով։ Մեծերի եւ փոքրերի համար հավասարապես սիրելի եւ ամենից ավելի անզուգական բանաստեղծը դարձավ նաեւ հայ ժողովրդի պատմության կենսագիրը»։

    -Օրորոցից մինչև մահ `
    Թումանյանը մեր անմահ,
    Մեր շրթին է, մեր հոգում է,
    Մեր մասին անվերջ հոգում է,
    Մեզ խրատում ու ճշտում է,
    Միշտ որոնում ու գտնում է,
    Սուտը ճշտից միշտ զատում է,
    Բարուն չարից ազատում է:

  6. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    4457
    Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
    …Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:

    Մ. ՍԱՐՅԱՆ

  8. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    496
    Հեղինակության աստիճան
    2933
    Թումանյանը գիրք գնելիս միշտ մի քանի օրինակ էր վերցնում, որ անպայման ինչ որ մեկին նվիրի: Մեծ գրողը, որ գիրք ձեռք բերելու համար միջոցներ չէր խնայում, վստահ էր, որ գիրքն ու ընթերցանությունն են ձեւավորում իրական գեղագետին:
    https://www.youtube.com/watch?v=2IeJ9ikjkGY

  10. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    4457
    Յուրաքանչյուր հայ իր մտքում Թումանյանի գոնե մի քանի տող անգիր է պահում: Գրողի գրապնակն այնքան մեծ է, որ յուրաքանչյուր ճաշակի ու նախասիրության ընթերցող կգտնի իրեն հարազատ մի քանի գործ:
    https://www.youtube.com/watch?v=jiGgTW637e0

    Ամեն անգամ Քո տվածից , երբ մի բան ես Դու տանում,
    Ամեն անգամ ,երբ նայում եմ, թե ինչքան է դեռ մնում
    Զարմանում եմ , թե ՝ ով Շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ,
    Ինչքան շատ եմ դեռ Քեզ տալու , որ միանանք մենք նորից:

    Հովհաննես Թումանյան
    Վերջին խմբագրող՝ Gayane Lachinyan: 19.02.2018, 19:42:

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645
    Մեջբերում Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Թումանյանը գիրք գնելիս միշտ մի քանի օրինակ էր վերցնում, որ անպայման ինչ որ մեկին նվիրի: Մեծ գրողը, որ գիրք ձեռք բերելու համար միջոցներ չէր խնայում, վստահ էր, որ գիրքն ու ընթերցանությունն են ձեւավորում իրական գեղագետին:
    https://www.youtube.com/watch?v=2IeJ9ikjkGY
    Հարգելի Լիլիթ ճիշտ տեղին և ճիշտ ժամանակին ասված խոսքեր:
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  14. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2018
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    281
    Մեջբերում Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
    «Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում էլ լինում են գրողներ՝ իրենց նշանակությամբ եզակի ու բացառիկ։ Այդպիսի գրողների ստեղծագործություններում են խտացվում տվյալ ազգին բնորոշ առանձնահատկությունները, որոնցով նա տարբերվում է այլ ազգերից ու ժողովուրդներից։ Հայ ժողովրդի համար այդպիսի բանաստեղծ է Հովհաննես Թումանյանը, ում արվեստում իր փայլուն արտացոլումն է գտել հայ ազգի ոգին՝ իր բոլոր դրսեւորումներով ու արտահայտումներով։ Մեծերի եւ փոքրերի համար հավասարապես սիրելի եւ ամենից ավելի անզուգական բանաստեղծը դարձավ նաեւ հայ ժողովրդի պատմության կենսագիրը»։

    -Օրորոցից մինչև մահ `
    Թումանյանը մեր անմահ,
    Մեր շրթին է, մեր հոգում է,
    Մեր մասին անվերջ հոգում է,
    Մեզ խրատում ու ճշտում է,
    Միշտ որոնում ու գտնում է,
    Սուտը ճշտից միշտ զատում է,
    Բարուն չարից ազատում է:
    Հարգելի' Գայանե, հաճելի է կարդալ, լսել և պատմել Թումանյանի մասին, ով տարածություն և ժամանակ չի ճանաչում, հզոր է իր պարզության մեջ, ազնիվ իր և ընթերցողի հետ: Դրանում է նրա մեծությունը, որն ինքը երբեք չբարձրաձայնեց`ասելով, որ դեռ լուրջ գործ չի գրել: Ինքն էլ իր մասին գրել է.<<Ես գիտեմ, մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ աղմուկ և հետաքրքրություն է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան:

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    168
    Հեղինակության աստիճան
    643
    Այո՜՚Թումանյանը՝ <<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>>-ը, եղե՜լ է,կա՜ ու կլինի մեր ամենասիրելի մանկագիրը: Ողջունելի է ավանդույթ դարձած <<Գիրք նվիրելու>> գեղեցիկ արարողությունը,որը տեղի է ունենում նրա ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին:Այսօր կրկին անգամ սիրով հիշում ենք մեծ բանաստեղծին և միմյանց գրքեր ենք նվիրում;Այս կերպ մենք նորից ու նորից հիշեցնում ենք մեր սիրելի սաներին,որ գիրքը մարդու լավագույն ընկերն է.<<Գիրք կարդալով,դու գրքերից շատ նորանոր բան կիմանաս,շատ շատերից,շատ բաներում,մտքով հեռու կսլանաս>>...

  18. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,544
    Հեղինակության աստիճան
    45151
    1869 թվին հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին
    Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,
    Դժվար է ասել:
    Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
    Արգանդը եղավ սրբորեն բեղուն:
    Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում....
    Նա հետո պիտի դառնա պատանի
    Եվ երիտասարդ և այր իմաստուն:
    Անբախտ Մարոյին լացով սպանի,
    Մեր հառաչանքը հասցնի Աստծուն:
    Սարոյի նանը պիտի ողբ ասի:
    Մսրա զորքի հետ Դավիթը խոսի:
    Գիքորը կանչի՝ էստի համեցեք:
    Նա պիտի երգի ինչ է կամեցել
    Իր մոխրակալած հրակեզ հոգին:
    Եվ որքան տրտուն, այնքան կենսագին,
    Տարիներ հետո նա պիտի դառնա
    Մի ժողովրդի ազնիվ կենսագիր:

  20. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 59-ից 1231151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •