Էջ 38 38-ից ԱռաջինԱռաջին ... 28363738
Ցույց են տրվում 371 համարից մինչև 380 համարի արդյունքները՝ ընդհանուր 380 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #371
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    658
    Հեղինակության աստիճան
    1989
    Պատի դեղատուփն ու Թումանյանի սիրտը

    Թումանյանի թիֆլիսյան տան պատին դեղերի փոքրիկ պահարան կար: Գրողի մահից հետո, սակայն, դեղատուփում դեղեր չէին պահվում: Դրանում մինչեւ անցյալ դարի 40-ականները պահվում էր բանաստեղծի սիրտը: Թումանյանը մահացավ Մոսկվայում՝ հիվանդանոցում: Նրա հետ էին 10 երեխաներից երեքը: Թումանյանի մահից հետո նրա որդին դիահերձարանից վերցնում է հոր սիրտը: Արեգը եղբորը նամակ է գրում. «Ես չուզեցի՝ հայրիկի բարի սիրտը թափեն: Թաքուն վերցրեցի»: Թիֆլիսում գրողին հուղարկավորում են, իսկ սիրտը՝ ավելի քան 20 տարի պահում տանը:

    Այն սենյակում, որտեղ դեղատուփն էր, Թումանյանի մահից հետո մի գիշեր է անցկացնում գրող Ավետիք Իսահակյանը: Թումանյանն ու Իսահակյանն այդ տանը չէին հանդիպել: Թիֆլիս այցելած Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, զրույցի են բռնվում, եւ ուշ ժամի պատճառով նա որոշում է մնալ: Պառկում է թախտին ու ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Առավոտյան վեր է կենում հոգնած, Թումանյանի տղան ներս է մտնում եւ ասում, որ դեղատուփում Թումանյանի սիրտն է պահվում: Իսահակյանը հասկանում է անքնության պատճառը. «Ամբողջ գիշեր Օհաննեսի սրտի հետ էի, դրա համար էլ չքնեցի»: Շատ հուզված դուրս է գալիս սենյակից եւ խորհուրդ է տալիս տանը չպահել սիրտը:

    Թումանյանի սիրտը հասնում է Երեւանի Բժշկական ինստիտուտ, ուր բանաստեղծի կինը համաձայնում է ուղարկել՝ հիշելով Իսահակյանի խորհուրդը: Բանաստեղծի սիրտը հուղարկավորվում է 1994 թվականին՝ Դսեղի հայրական տան բակում:
    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin
    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #372
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    604
    Հեղինակության աստիճան
    949
    Մեջբերում Heghin-ի խոսքերից Նայել գրառումը

    Ի՜նչ հուզիչ պատմություն էր։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (Երեկ), E. Khachatryan (18.08.2018), Heghin (18.08.2018), Karine Barseghyan (18.08.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (Այսօր), Մարգարյան Նաիրա (18.08.2018)

  5. #373
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,109
    Հեղինակության աստիճան
    2486
    ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

    1918 թվականի գարունն էր: Թուրքական բանակը պաշարել էր Ղարաքիլիսան: Այդ օրերին քաղաքում էր գտնվում նաև Հովհաննես Թումանյանը: Շուտով լուր ստացան, որ թուրքական բանակը ճեղքել է ճակատն ու քաղաք է մտնում: Նահանջի միակ ճանապարհը, որ տանում էր դեպի հյուսիս, լցվեց խուճապահար գաղթականներով ու քաղաքի բնակիչներով: Այդ խմբերից մեկի հետ էլ Թումանյանը բռնեց Դսեղ տանող ճանապարհը:
    Նրանք գյուղ հասան 1918-ի մայիսի 28-ին: Դեռ ոչ ոք ոչինչ չգիտեր Սարդարապատի հաղթանակի ու Հայաստանի անկախության հռչակման մասին: Ուժասպառ ու քաղցած մարդիկ նստոտեցին հենց Թումանյանի հայրական տան բակում: Մթնում էր: Խարույկ վառեցին: Բոլորը ճնշված էին ու տխուր: Թումանյանն էլ նրանց հետ նստեց մի կոճղի վրա և մարդկանց ծանր մտքերը գոնե մի փոքր մեղմելու հույսով սկսեց զանազան ուրախ լեգենդներ, առակներ, հեքիաթներ պատմել հավաքվածների համար: Այդպես շարունակվեց այնքան, մինչև որ մարդիկ կամաց- կամաց քուն մտան: Իսկ հետո ականատեսը պատմում է. «Չեմ հիշում` ինչքան էի քնել, բայց երբ գիշերվա կեսին աչքս բաց արի և վրա նստեցի` միանգամից գլխի չընկնելով, թե որտեղ եմ գտնվում, աչքիս առաջ ներկայացավ անհուսալիորեն ցնցող մի պատկեր: Խորին լռություն էր ու խավար, որ լուսավորվում էր աստղերի առկայծումներով և մարող խարույկի լույսով: Իսկ խարույկի կողքին, նույն կոճղի վրա նստած էր Թումանյանը, միակ մարդը, որ քուն չէր մտել այդ գիշեր: Նա ձեռքի փայտով դանդաղ խառնում էր կրակը` գլուխը հակած կրծքին, և նրա աննկարագրելի տրտում դեմքի վրայով հոսում ու հոսում էին արցունքները…»:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (Երեկ), Անահիտ Բարխուդարյան (Երեկ), star1 (Երեկ)

  7. #374
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    604
    Հեղինակության աստիճան
    949
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

    1918 թվականի գարունն էր: Թուրքական բանակը պաշարել էր Ղարաքիլիսան: Այդ օրերին քաղաքում էր գտնվում նաև Հովհաննես Թումանյանը: Շուտով լուր ստացան, որ թուրքական բանակը ճեղքել է ճակատն ու քաղաք է մտնում: Նահանջի միակ ճանապարհը, որ տանում էր դեպի հյուսիս, լցվեց խուճապահար գաղթականներով ու քաղաքի բնակիչներով: Այդ խմբերից մեկի հետ էլ Թումանյանը բռնեց Դսեղ տանող ճանապարհը:
    Նրանք գյուղ հասան 1918-ի մայիսի 28-ին: Դեռ ոչ ոք ոչինչ չգիտեր Սարդարապատի հաղթանակի ու Հայաստանի անկախության հռչակման մասին: Ուժասպառ ու քաղցած մարդիկ նստոտեցին հենց Թումանյանի հայրական տան բակում: Մթնում էր: Խարույկ վառեցին: Բոլորը ճնշված էին ու տխուր: Թումանյանն էլ նրանց հետ նստեց մի կոճղի վրա և մարդկանց ծանր մտքերը գոնե մի փոքր մեղմելու հույսով սկսեց զանազան ուրախ լեգենդներ, առակներ, հեքիաթներ պատմել հավաքվածների համար: Այդպես շարունակվեց այնքան, մինչև որ մարդիկ կամաց- կամաց քուն մտան: Իսկ հետո ականատեսը պատմում է. «Չեմ հիշում` ինչքան էի քնել, բայց երբ գիշերվա կեսին աչքս բաց արի և վրա նստեցի` միանգամից գլխի չընկնելով, թե որտեղ եմ գտնվում, աչքիս առաջ ներկայացավ անհուսալիորեն ցնցող մի պատկեր: Խորին լռություն էր ու խավար, որ լուսավորվում էր աստղերի առկայծումներով և մարող խարույկի լույսով: Իսկ խարույկի կողքին, նույն կոճղի վրա նստած էր Թումանյանը, միակ մարդը, որ քուն չէր մտել այդ գիշեր: Նա ձեռքի փայտով դանդաղ խառնում էր կրակը` գլուխը հակած կրծքին, և նրա աննկարագրելի տրտում դեմքի վրայով հոսում ու հոսում էին արցունքները…»:
    Դարձյալ հուզվեցի... Երբ ես այսպիսի պատմություններ եմ կարդում, նորից ու նորից զգում եմ, թե մենք՝ հասարակ մահկանացուներս, որքա՜ն փոքր մարդ ենք այս մեծությունների կողքին...

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #375
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,109
    Հեղինակության աստիճան
    2486
    ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾ ՎԻՇՏԸ

    1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
    Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան: Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց……
    Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին:…
    Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դաոնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
    Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր: Անկումների ուղին տեսանելի էր առավել քան երբևէ: Ու եթե ժամանակ առ ժամանակ որևէ դեպք կամ իրադարձություն նրան շարժում-արթնացնում էր իր տխրության նիրհից, ապա սոսկ նրա համար, որ վերստին հաստատեր արդեն հաստատվածը:
    Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանը սկսեց գրել իր նշանավոր քառյակները` իբրև հոգու կենսագրություն, իբրև վեհ իմաստնություն, իբրև կյանքի իրազեկման բանաձև:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (Երեկ), star1 (Երեկ)

  11. #376
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    658
    Հեղինակության աստիճան
    1989
    Թումանյանին խիստ բնորոշ է նաեւ ազգայնականության՝ ապագայի նկատմամբ ընդգծված լավատեսությունը։ 1914-ին գրված «Սրանով կհաղթես» հոդվածում Թումանյանը նկատում է, որ միջնադարին ու աբսոլյուտիզմին հաջորդում է մի նոր դարաշրջան. «նոր արշալույս ենք ողջունում, հետզհետե իրար ետեւից լսվում ու ավելի բարձր են հնչում ժողովուրդների ձայները.… Եւ սա է էն ճանապարհը, որ տանում է դեպի հետեւյալ սրբազան արշալույսը, դեպի ազգերի ու ժողովուրդների խաղաղ եղբայրությունը»։
    Առհասարակ նա մեծ նշանակություն էր տալիս Առաջին համաշխարհային պատերազմի հնարավոր հետեւանքներին՝ ակնկալելով թե համամոլորակային փոփոխություններ, թե հատկապես փոքր ազգերի, այդ թվում՝ հայության, համար բաղձալի հեռանկարներ։ Սա լավ առիթ էր, օրինակ, որպեսզի Ռուսաստանը իրագործեր իր պատմական առաքելություններից մեկը՝ ազատագրեր Արեւմտյան Հայաստանը. «Մեծ Հայաստանը վերջապես մաքրված է թուրքական տիրապետությունից…. Պատմական ինչ հոյակապ ավետիս։ Բացվում են Արեւելքի ոսկի դռները՝ ազատ ժողովուրդների, լուսավորության ու քաղաքակրթության համար եւ սկսվում է մի նոր դարագլուխ Արեւելքի պատմության մեջ»։
    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin
    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #377
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    658
    Հեղինակության աստիճան
    1989
    Թե անհատական, թե հավաքական առումներով՝ փոխակերպվելու եւ կատարելագործվելու Թումանյանի ձգտումներն արդիական էին ըստ էության, բայց այն, որ նրա հայացքները երբեմն չափազանց լավատեսական էին, կարելի է ասել՝ ուտոպիական, որի պատճառով նրա ակնկալիքներն ու կանխատեսումները երբեմն շատ հեռու էին իրականությունից, նշում են նրա ժամանակակիցները։ Ահա, թե իր հուշերում Թումանյանի մասին ինչ է գրում Դերենիկ Դեմիրճյանը. «Նա բռնի իդեալականացնում էր կյանքը…. Նա իդեալիստ էր եւ ձգտումներ ուներ բարձրանալու եւ բարձրացնելու։ Նա պատկերացնում էր իր ժողովրդի համար մի բարձր կուլտուրական վիճակ։ Որտեղի՞ց պետք է ձեռք բերվեր այդ վիճակը, ո՞վ պետք է ձեռք բերեր այդ։ Դա մենակ Թումանյանը չէր, որ չգիտեր…. Դա անշուշտ քաղաքական երազ չէր…. Պարզ չէր, թե ի՞նչ քաղաքական վիճակում պիտի ստացվի այդ կուլտուրան.… Թումանյանի իդեալիզմը զարգացել եւ ձեւափոխվել էր ռոմանտիզմի։ Նա ստեղծել էր մի գունագեղ, ՚մաքուր՚, ՚բարի՚, ՚իմաստուն՚ եւ հեռավոր մի աշխարհ, ուր ՚չարը՚ դադարում էր գոյություն ունենալ, ուր իշխում են «բարին», «գեղեցիկը», «վեհը»։ Սրանք հասարակ ցնորքներ չէին հոգեկան առանձնության ժամերին միտքը զբաղեցնելու համար։ Այդ պատկերացումներն ու ձգտումները մտնում էին նրա ստեղծագործությունների մեջ։ Ավելին։ Նա ջանում էր այդ «գեղեցիկը», «իմաստունը» եւ «բարին» մտցնել իր առօրյա կենցաղի, իր շրջապատող հասարակության մեջ…. Թումանյանի այդ ռոմանտիզմը զարգացավ եւ փոխվեց՝ նրա կյանքի վերջին շրջանում՝ միստիցիզմի, միստիկական հոգեխոսության»։
    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin
    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #378
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    658
    Հեղինակության աստիճան
    1989
    Թումանյանի հրապարակախոսական հոդվածները եւ առավել եւս՝ ելույթները, որպես կանոն սերտորեն առնչված էին նրա ազգային, հասարակական գործունեությանը, ծրագրերին ու ձեռնարկներին։ Աննախադեպ էր նրա մտահոգությունների շրջանակը. աշխարհաքաղաքական, ազգամիջյան եւ ներքին հարցեր, հայ գրականությունն ու թատրոնը, ճարտարապետությունն ու երաժշտությունը, հայոց գավառը, հայ գյուղացու կյանքը, հայ կնոջ վիճակը, հայ դպրոցը եւ ուսուցիչը, հայ մամուլը, գրական լեզուն… Բնութագրելու համար Թումանյանի հասարակական գործունեությունը՝ տեղին է հիշել մի հատված Հայրենակցական միության կենտրոնական խորհրդի քարտուղար Համազասպ Համբարձումյանի հուշերից (Թումանյանն այդ խորհրդի նախագահն էր). «Համազասպ,- ասում էր հաճախ Թումանյանը,- մենք երկուսս կարծես պետություն ենք պետության մեջ։ Մեր ժողովուրդների հասարակական ու կուլտուրական կյանքին վերաբերող որեւէ հարց կա՞ արդյոք, որը մեր իրավասության մեջ չմտնի…. Իսկ ի՞նչ բան է պետությունը, եթե ոչ հենց այդպիսի մի ֆունկցիա, որ մշտապես կատարում ենք մենք երկուսս»։
    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin
    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #379
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    658
    Հեղինակության աստիճան
    1989
    Ինքնաճանաչում
    «Մեծ ցավը» (1909) հոդվածում, շարունակելով քննարկել այն հարցը, որ հարեւան ժողովուրդները չեն ճանաչում հայերին, իսկ հայերն էլ՝ նրանց, Թումանյանը նշում է. «Բայց կա ցավի ավելի մեծը.… Մենք մեզ էլ չենք ճանաչում։ Երկիր ունենք — չենք ճանաչում, պատմություն ունենք — չենք ճանաչում, ժողովուրդ ունենք — չենք ճանաչում, լեզու ունենք — չենք իմանում»։
    Տրամաբանական մակարդակում «Մենք մեզ չենք ճանաչում» պնդումը հարուցում է մի շարք հարցեր. որո՞նք են ճանաչողության սուբյեկտը եւ օբյեկտը («մենք»-ը եւ «մեզ»-ը նույն հանրությա՞նն են վերաբերում), կարելի՞ է «մենք» անվանել ինքն իրեն չճանաչող հանրությանը (ամենայն հավանականությամբ պատկանելությունը ենթադրում է ճանաչում) եւ այլն։ Գուցե «մենք»-ը վերաբերում է դարերի պատմություն ունեցող էթնիկական ընդհանրությանը, իսկ ինքնաճանաչումն արդեն ենթադրում է արդիական ազգ, որը դեռ պետք է ձեւավորվի…
    Բավարարվենք մի ենթադրությամբ այն մասին, որ ազգաշինությունն առաջին հերթին մտավորական վերնախավի («մենք») առաքելությունն էր, որը պետք է ձգտեր «ճանաչել» ժողովրդին («մեզ») եւ ներկայացներ, վերադարձներ նրան իր իսկ պատկերը, օրինակ, ազգագրական հետազոտության, ժողովրդի պատմության, գրական ստեղծագործության կամ մեկ այլ տեսքով՝ դրանով իսկ ընդլայնելով «մենք»-ի շրջանակը (ինչպե՞ս, եթե ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունն անգրագետ էր)։
    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin
    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  19. #380
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    658
    Հեղինակության աստիճան
    1989
    Հայության վիճակի շուրջ Թումանյանի դառը մտորումներից մեկն ավարտվում է այսպիսի հարցով. «Եւ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք որպես առանձին ժողովուրդ չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն եւ հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը»։
    Ամենայն հավանականությամբ՝ այդ պարզ տեսնող օտարները հենց եվրոպական ազգերն էին։ Այս եւ բազմաթիվ այլ պնդումներ պարզ են դարձնում, որ հայոց ինքնաճանաչումը կամ արդիական ինքնության կառուցումը կարող է կատարվել միայն համաձայն արեւմտյան սկզբունքների, բայց նաեւ Արեւմուտքի թերահավատ-գնահատող հայացքի ներքո։
    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin
    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

Էջ 38 38-ից ԱռաջինԱռաջին ... 28363738

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •