Էջ 51 59-ից ԱռաջինԱռաջին ... 414950515253 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 501 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 584 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #501
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,547
    Հեղինակության աստիճան
    46351
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու էլ արի,
    Նորեկ տարի,
    Գլխիս վերից
    Անցիր — գնա,
    Ինչպես մի օր
    Թեթևասահ,
    Որ արևի
    Վառ ժպիտով.
    Հողմ ու շանթի
    Սառն աղմուկով
    Անց է կենում
    Ծաղկի վերից.
    Իսկ նա հովտում,
    Իր հուսալից
    Աչքը վերև,
    Փոքրիկ, չնչին,
    Ցնծում է կամ
    Մոտ է վերջին…
    Ես էլ էնպես.
    Նորեկ տարի,
    Մի խոտ, մի բույս
    Ո՜չ ավելի:
    Մի երկիր է
    Տվել մեզ կյանք,
    Մի երկինք է
    Պահել իր տակ.
    Եվ գեղեցիկ,
    Փարթամ, հպարտ
    Մի խոտ, ծաղիկ,
    Կամ թե մի մարդ…
    Մենակ իրար
    Չենք հասկանում,
    Բայց ապրում ենք
    Մի սահմանում,
    Մի ճամփով էլ
    Պիտի գնանք,
    Կրկին ձուլվենք
    Մի հող դառնանք,
    Անհետ, անտես
    Կորչենք, ինչպես
    Ջոկ հնչյուններ
    Մի մեծ երգի,–
    Լոկ հյուլեներ
    Տիեզերքի:
    1894 Հ.Թումանյան։
    ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ԿԱՂԱՆԴ
    Շնորհավոր նոր կաղանդ.
    Աստված ինձ տա նոր տաղանդ,
    Իսկ ձեզ` խելոք մի փեսա,
    Ամեն բանից լավն էս ա։

    1900 Հ.Թումանյան

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #502
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,547
    Հեղինակության աստիճան
    46351
    Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Հ. Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ից սկսած ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղաքում մշակութային ծրագրեր են իրականացվելու:

    Թումանյանի հոբելյանին թանգարանը պատրաստվում է դեռ 2016 թվականից, որի շրջանակում արդեն ստեղծվել է մեծ բանաստեղծի ձեռագրի էլեկտրոնային տարբերակը, որով, ի դեպ հոբելյանի առիթով նախորդ տարի հրատարակվել է Թումանյանի 2 ժողովածու:

    Տպագրության փուլում է նաեւ մի շարք լեզուներով Թումանյանի բոլոր ժանրերի ստեղծագործություններից բաղկացած գիրք: Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցականների համար կկազմակերպվի օլիմպիադա: Նորաձեւության սիրահարներին էլ կհետաքրքրի Թիֆլիսում ապրող հայ մտավորականների հագուկապի ցուցադրությունը: Առանցքում լինելու է Թումանյանի ընտանիքը, աղջիկներից՝ Անուշը, որը բավականին պճնամոլ էր ու հետաքրքիր լուսանկարների շարք ունի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #503
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    861
    Հեղինակության աստիճան
    31947
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Հ. Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ից սկսած ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղաքում մշակութային ծրագրեր են իրականացվելու:

    Թումանյանի հոբելյանին թանգարանը պատրաստվում է դեռ 2016 թվականից, որի շրջանակում արդեն ստեղծվել է մեծ բանաստեղծի ձեռագրի էլեկտրոնային տարբերակը, որով, ի դեպ հոբելյանի առիթով նախորդ տարի հրատարակվել է Թումանյանի 2 ժողովածու:

    Տպագրության փուլում է նաեւ մի շարք լեզուներով Թումանյանի բոլոր ժանրերի ստեղծագործություններից բաղկացած գիրք: Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցականների համար կկազմակերպվի օլիմպիադա: Նորաձեւության սիրահարներին էլ կհետաքրքրի Թիֆլիսում ապրող հայ մտավորականների հագուկապի ցուցադրությունը: Առանցքում լինելու է Թումանյանի ընտանիքը, աղջիկներից՝ Անուշը, որը բավականին պճնամոլ էր ու հետաքրքիր լուսանկարների շարք ունի:
    Շնորհակալություՙն, հարգելիՙ Նաիրա, վերջին սեղեկության համար:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #504
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    310
    Հեղինակության աստիճան
    3303
    Թումանյանի որդեգիր Կարեն Դեմիրճյանի մայրը

    Գաղթական փոքրիկներին որբանոցներում տեղավորելուց բացի Թումանյանն ու մանկատների աշխատակիցներն ակտիվորեն զբաղվում էին նաեւ որբերի որդեգրման հարցերով: Երկրում սով էր ու աղքատություն, սակայն շատ ընտանիքներ միեւնույն է որդեգրում էին գաղթական երեխաներին: Թումանյանը «Հայ գրողների կովկասյան միության» նախագահն էր եւ, դեմ գնալով միության սահմանադրությանն ու վարչության անդամներին, ստիպեց, որպեսզի միությունը որդեգրի երեք շնորհալի երիտասարդների՝ Միհրան Թութունջյանին, Նորայր Դաբաղյանին եւ Վաղարշակ Նորենցին:
    Բանաստեղծը նաեւ ֆոնդ ստեղծեց այդ երեքի համար, որպեսզի նրանք կարողանան ուսում ստանալ եւ ապրել: Նրանցից առաջինը, ցավոք, մահացավ, իսկ վերջինն ապրեց եւ հուշեր գրեց Թումանյանի մասին՝ լի սիրով եւ անսահման երախտիքով: Այդ երեք պատանիներին փրկելուց բացի, տասը զավակ ունեցող Թումանյանը նաեւ տասնյակից ավելի երեխաների որդեգրեց եւ տարավ Թիֆլիսի իր տուն:
    Բոլոր այն մարդիկ, որոնք երեխա էին որդեգրում, հասարակական կազմակերպություններից որոշակի գումար էին ստանում, որպեսզի կարողանային հոգ տանել երեխաների մասին: Այդ օրերին բոլորն էին թշվառ վիճակում: Պարտքերի մեջ գտնվող Թումանյանն ինքն էլ դրամ չուներ, սակայն իր որդեգրած տասն երեխաների համար հրաժարվեց գումար վերցնել որեւէ կազմակերպությունից:
    Այդ երեխաների մեջ էր նաեւ Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը՝ սերված Վանի երեւելի ընտանիքներից մեկից: Լուսնթագի ողջ ընտանիքին սպանել էին իր աչքի առջեւ, փրկվել էին միայն ինքն ու քույրը: Արդեն մանկատանը Լուսնթագը կորցրեց նաեւ քրոջը: Նրա համար ծնող դարձավ Թումանյանը, ընտանիք՝ բանաստեղծի կինն ու երեխաները: Լուսնթագի հետագա ողջ կյանքում որպես ամենալուսավոր ու պայծառ հուշ մնաց Թումանյանը: Նա այդպիսին մնաց իրեն հանդիպած բոլոր որբերի, յուրաքանչյուր մարդու կյանքում:

    Հույսի՜ հայրենիք,

    Լույսի՜ հայրենիք…
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ սուսան1965: 27.01.2019, 00:29:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #505
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,547
    Հեղինակության աստիճան
    46351
    Մեջբերում սուսան1965-ի խոսքերից Նայել գրառումը

    Շնորհակալություն հետաքրքիր տեղեկության համար, հարգելի' Սուսան։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #506
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,547
    Հեղինակության աստիճան
    46351
    ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
    Հայոց լեռներ սև֊սև ամպեր
    Կուտակվել են, փաթաթվել,
    Հայոց լեռներ սեգ-սեգ խմբեր,
    Գոռ գնդեր են ողջ պատել։

    — Ո՞վ է կանգնած լեռների հետ
    Էն հզորը անսասան.
    Ծածանում է գլխին վետ-վետ
    Իր դրոշը սրբազան։

    — Էն Սասունցի Դավիթն է հին,

    Մսրա շղթան խորտակել,
    Թուր-Կայծակին իրեն ձեռին՝
    Լույս աշխարհ է դուրս եկել։

    Հայոց մթին լեռների հետ
    Նա է կանգնած անսասան,
    Ծածանում է գլխին վետ-վետ
    Հայ դրոշը սրբազան։

    Էլ ո՞ր հավքը կանցնի թևով
    Էն լեռների մութ շարքից,
    Ո՞ր թշնամին կանցնի կենդան

    Դավթի զորքից ու զարկից։

    Հայոց լեռներ սև-սև ամպեր
    Կուտակվել են, փաթաթվել,
    Հայոց լեռներ սեգ-սեգ խմբեր,
    Գոռ գնդեր են ողջ պատել։
    Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #507
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    18199
    Ժամանակի բոլոր աղջիկների նման երգարան էր պահում նաեւ Օլգան՝ Հովհաննես Թումանյանի կինը: Երգարանում մի բանաստեղծություն կա, որը երկու տարբեր ձեռագրերով է գրված: Օլգան իր հուշերում պատմում է, որ երբ իրենք դեռ նշանված էին, Թումանյանը մի երեկո գալիս է իրենց տուն եւ տեսնում երգարանը: Երբ Թումանյանը ներս է մտնում, այդ պահին Օլգան գրի էր առնում Ռաֆայել Պատկանյանի «Անվերջ գանգատներ» բանաստեղծությունը: Թումանյանն Օլգայից վերցնում է գրիչն ու բանաստեղծության մի քանի տունը ինքն է գրում, այնուհետեւ ստորագրում է: Օլգա Թումանյանի երգարանում երիտասարդ Հովհաննեսի ամենավաղ ստորագրություններից մեկն է:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #508
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    18199
    Ցուրտ եղանակին գրողին միշտ ձեռքերը գրպանում էին տեսնում: Հովհաննես Թումանյանը շատ «մրսկան» էր, բայց միայն հագուստի կտորը չէր, որ ծածկում էր նրա ձեռքերն ու տաք պահում դրանք: Գրպանի ջեռակները, կարծես, հենց իր համար արտադրված լինեին: Ճապոնական արտադրության ջեռակները գործում էին ներսում այրվող ածուխի մեխանիզմով: Դրանք միշտ Թումանյանի վերարկուի գրպանում էին՝ բանաստեղծի ձեռքերը տաք պահելու համար:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #509
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    18199
    Վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլին Հովհաննես Թումանյանի հետ ծանոթացավ 1917 թվականին՝ իր եւ Սաշա Բաժբեուկ-Մելիքյանի նկարների ցուցահանդեսի առաջին օրը: Շիրվանզադեի մուտքն արդեն նկատել էին, բայց նրանց հատկապես գրավեց բանաստեղծի քայլքը, որն ուղղվում էր դեպի սրահ: Երբ Թումանյանը փնտրում էր նկարների հեղինակներին, Լադոն եւ Սաշան, առանց երկար ձգելու, մոտենում են նրան: Լադո Գուդիաշվիլին իր հուշերում պատմում է, որ այդ օրը ցուցահանդեսի ամենասպասված հյուրը գնեց Բաժբեուկ-Մելիքյանի «Հայուհու գլուխը» կտավը: Այդ հանդիպման եւ ծանոթության վկան էլ մինչ օրս փակցված է Թումանյանի երեւանյան թանգարանի պատին:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  19. #510
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    18199
    Մի անգամ դստեր՝ Աշխենի հետ փողոցով անցնելիս, Թումանյանը նկատում է վաճառքի հանված պահարան, որը շատ է հավանում: 80 ռուբլի. ահա, թե որքան էր պահանջվում միանգամից բանաստեղծի «սիրտը գրաված» պահարանը ձեռք բերելու համար: Թումանյանը պահանջված 80 ռուբլին չուներ: Վերադառնում է տուն ու շատ արագ թարգմանում Իլյա Մուրոմեցի մասին ռուսական բիլինան: Հոնորարով էլ գնում է պահարանը, որը տանն հենց այդպես էլ անվանում էին՝ «Իլյա Մուրոմեց»:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

Էջ 51 59-ից ԱռաջինԱռաջին ... 414950515253 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •