Էջ 36 47-ից ԱռաջինԱռաջին ... 26343536373846 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 351 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 462 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #351
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    962
    Հեղինակության աստիճան
    8262
    ՕՏԱՐՆԵՐԸ ՄԵՐ ՄԵԾԵՐԻ ՄԱՍԻՆ
    «Թումանյանի պոեզիան հենց հին ու նոր Հայաստանն է, որը հարություն է առել ու մխրճվել նրա բանաստեղծություններում: Թումանյանը էպոս է, ազգային դյուցազներգություն»
    Ռուս գրող, դրամատուրգ Վալերի Բրյուսով
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (18.08.2018), Մարգարյան Նաիրա (06.08.2018), star1 (06.08.2018)

  3. #352
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    962
    Հեղինակության աստիճան
    8262
    Խոսենք քառյակներից։ Նախ՝ ասեմ ինչ է քառյակը: Ըստ գրականագիտական բառարանի՝ քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Թումանյանի քառյակները շատ բովանդակային են: Սովորաբար փիլիսոփայական միտք են արտահայտում, ծավալուն չլինելով՝ քեզ մտածելու ծավալուն նյութ են տալիս, կարծես ճապոնական թանկաներ լինեն:

    Քառյակները ամենատարբեր թեմաներով են՝ երբ մարդը կախում չունի երկրային բաներից ընդունակ է լիքը լինելու, ճախրելու ամբողջ տիեզերքով մեկ («Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին…»): Քեզ խորթ ես զգում հասարակության մեջ՝ հասկանալով, որ սահմանափակված ես, ուզում ես մտնել հոգուդ մեջ, փակվել ու էլ չբաժանվել («Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն…»։ Էդտեղ գլխավոր տողը՝ «…ինչ եմ շինում ես ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…): Մարդը բնությունը աստվածացնում է, հետո շահագործում («Իմ կնունքին երկինքը ժամ, արևը՝ ջահ սրբազան…» Սա հանճարի ինքնագնահատականն է։ Ասում է՝ ես աստծուց եմ օժտված (…Ու կնքողս նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ…»): Վատնած ժամանակը հետ բերել հնարավոր չէ, ուղղակի երբ կյանքդ անխելքության մեջ է, երբ զուրկ ես լավը տեսնել-գնահատելուց, վատնում ես այն: Հակառակ դրան՝ մարդ-հասակ ունեցողները պահը չեն կորցնում լուսավորելու համար («Հեյ ագահ մարդ, հեյ անգոհ մարդ…», «Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին...» ):
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (18.08.2018), Վ. Հովհաննիսյան (07.08.2018), Էմմա Խաչատրյան (07.08.2018), Մարգարյան Նաիրա (06.08.2018), star1 (06.08.2018)

  5. #353
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,281
    Հեղինակության աստիճան
    9079
    Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն հետաքրքիր և բովանդակալից նյութերի գրառման համար:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (18.08.2018), Heghin (07.08.2018), Էմմա Խաչատրյան (07.08.2018)

  7. #354
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,281
    Հեղինակության աստիճան
    9079
    Հովհաննես Թումանյանը և զորավար Անդրանիկը

    2019 թ. լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150—ամյակը։ Թումանյանի թոռնուհին՝ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը ևս յուրովի նախապատրաստվում է իր պապի հոբելյանին։Նա ուզում է նորովի հրատարակված տեսնել «Թումանյանը քննադատ» գիրքը, որը լույս է տեսել 1939 թվականին։Դրանից բացի նրա պրպտումներն առնչվում են նաև այլ թեմաների, օրինակ՝ Թումանյանի բարեկամությանն իր ժամանակակիցների՝ հայոց մեծերի հետ։
    Նա հրապարակում է պատրաստել Թումանյանի և զորավար Անդրանիկի բարեկամության ու փոխհարաբերությունների մասին՝ սկիզբ դնելով նոր խորագրի՝ «Հովհաննես Թումանյան—150»։
    Հովհաննես Թումանյանը և զորավար Անդրանիկը հասակակիցներ էին։ Թումանյանը ծնվել է 1869 թվականին, Անդրանիկը՝ 1865—ին։ Հայ ժողովրդի երկու տարբեր և շատ նման որդիներ։ Մեկն իր ժողովրդին ծառայում էր իր սրով ու խիզախությամբ, հայտնի էր որպես հայդուկային ազատագրական պայքարի ղեկավար, մյուսն իր խոսքի ուժով, իր ահեղ գրչով։ Երկուսն էլ նույն առաքելությունն էին կատարում՝ փրկում էին իրենց անպաշտպան ժողովրդին ստրկացումից ու բռնությունից։ Երկուսն էլ սիրված էին ժողովրդից, որը գնում էր նրանց հետեւից և նրանց հետ կապում իր փրկությունը։
    Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1904թ. դեկտեմբերին Թիֆլիսում, Հովհաննես Թումանյանի հյուրընկալ օջախում՝ Սևքարեցի Սաքոյի միջոցով։ Առաջին իսկ հանդիպումից նրանք սիրեցին ու հասկացան իրար, և մինչև իրենց կյանքի վերջը պահպանեցին այդ սերը։ Նրանք լրացնում էին իրար, հաճախ քննարկելով հայ ժողովրդի կյանքի ճակատագրական հարցերը։
    Հովհաննես Թումանյանի հետ իր առաջին հանդիպման մասին Անդրանիկը 1904 թվականին գրել է. «Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք։ Մեկ նայվածք մը բավ էր հասկանալու և ճանաչելու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը։ Մագնիսական ուժ մը քաշած, կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու ու հարգելու»։
    «Անդրանիկն այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև»,–հիշում է Նվարդ Թումանյանը։
    Անդրանիկը գիտեր և սիրում էր ստիպել արտասանել իր սիրած բանաստեղծի գործերը, անգիր գիտեր «Սասունցի Դավիթը», «Անուշը», «Մի կաթիլ մեղրը», ծիծաղում էր՝ կարդալով «Քաջ Նազարը», իսկ «Շունն ու կատուն» համարում էր ամենից լավ բանաստեղծությունը, առանց որի դժվար է պատկերացնել մանկական գրականությունը։ Գիտեր ժողովրդական շատ առակներ, առածներ, հեքիաթներ։

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (18.08.2018), Heghin (07.08.2018), Narine. (10.08.2018), Վ. Հովհաննիսյան (07.08.2018), Անահիտ Բարխուդարյան (07.08.2018), Էմմա Խաչատրյան (07.08.2018)

  9. #355
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,281
    Հեղինակության աստիճան
    9079
    Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի` Զորավար Անդրանիկին ուղղված նամակը:

    Երբ վտանգված է հայրենիքը

    Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել: Երբ գալիս է վճռական պահը և հայրենիքը վտանգված է, պետք է պատրաստ լինել հայրենիքի փրկության համար զոհասեղանին դնել բառացիորեն ամեն ինչ:
    «Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին՝ ինչի որ ընդունակ կլինեն»,- գրում էր հայ մեծ բանաստեղծը Զորավար Անդրանիկին:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (18.08.2018), Heghin (08.08.2018), Narine. (10.08.2018), Անահիտ Բարխուդարյան (10.08.2018), Էմմա Խաչատրյան (11.08.2018), սուսան1965 (08.08.2018)

  11. #356
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,281
    Հեղինակության աստիճան
    9079
    ՀԱՏՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻ և ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԻՑ

    Զրույցը տեղի է ունեցել 1905թ. գարնանը, Թումանյանի Թիֆլիսի բնակարանում:
    — Կոմիտաս ջան, ասել կուզի՝ եկել ես, որ Թիֆլիսը գրավես քո երգերով, չէ՞: Շատ լավ ես արել: Վաղուց էր պետք:
    — Այդպիսի մի չար միտք ունեմ:
    — Հիանալի միտք, – շեշտեց Թումանյանը: – Համա գիտե՞ս, որ մեր էսպես կոչված արիստոկրատ մեծատները համարյա օտարացել են, ռուսացել: Վաճառական դասն էլ հետևում է նրանց. ուզում է սիրամարգի պես նազանքով ճեմել, մոռանալով, որ ագռավը չի կարող սիրամարգի խելք ունենալ: Մնում են արհեստավորները, նրանք էլ շատ են աղքատ. օր ու գիշեր տանջվում, ջան են մաշում մի պատառ հացի համար: Էլ ո՛չ ժամանակ կա, ո՛չ սիրտ՝ հետաքրքրվելու երգով, նվագով, մանավանդ գրականությամբ: Օրինակ, իմ ընթերցողը բացառապես հայ աշակերտությունն է և գյուղերի տված ինտելիգենցիան: Գիտեմ, որ հատուկենտ հայ բուրժուաներ «հայրենասիրաբար» գնում են հայերեն գրքեր, բայց ինչպես չինացին չի կարդում այդ գրքերը, էնպես էլ նրանք:
    — Ես իրազեկ եմ այդ տխուր երևույթին, բայց երաժշտությունը, որպես ինտերնացիոնալ արվեստ, ավելի բախտավոր է, – ասաց Կոմիտասը, – երաժշտություն, մանավանդ երգ հասկանալու համար անպայման չի պահանջվում իմանալ այն լեզուն, որով գրված է տվյալ երգը: Ճաշակով հորինված ու վարպետորեն կատարված երգի ազդեցությունը լսողի վրա մեծ է, երբեմն ուժեղ, եթե մարդը զուրկ չէ լսողությունից և առհասարակ զգացվելու հույզից:
    — Այո, բայց մեր էսպես կոչված բարձր խավի լսողները ժողովրդական երգին վերաբերվում են քմծիծաղով և առանց ամաչելու ասում են, որ նրանից աթարի հոտ է գալիս:
    — Ավելի վատ այդպես ասողների համար, որովհետև ժողովրդական երգի բնորոշ հոտը հայոց լեռնաշխարհի գունագեղ ծաղիկների բույրն է. նրանից ուրիշ հոտ առնողն ինքն է հոտած, նման «պիպու» կոչվող թռչունին, որը շուտ-շուտ փոխում է իր բույնը, կարծելով թե բույնը հոտած է, բայց փաստորեն հոտածն ինքն է:
    — Պա՜հ, ինչ լավ համեմատություն արիր, Կոմիտաս ջան:
    — Է՜հ, Օհաննես, խոսքը մերը, տունը մերը, խոսենք անկեղծաբար, – ասաց Կոմիտասը թառանչով: – հայերս զարմանալի օտարամոլ ժողովուրդ ենք. մենք քաշվում, մենք ամաչում ենք բացեբաց գնահատել, մանավանդ սիրել մեր արժեքները. լինի դա կուլտուրական նվաճում, թե կուլտուրական դեմք, անձնավորություն:
    — Էդ դրուստ ես ասում, – վրա բերեց Թումանյանը:
    — Կասեմ ավելին, – շարունակեց Կոմիտասը, – ստրկամիտ մարդուն հատուկ մոլությամբ փնտրելով մերը՝ մենք սիրում ենք փքել, ուռեցնել օտարինը, երբեմն նաև մերը, բայց այն, ինչն իրապես ո՛չ մի արժեք չունի:
    — Էդ էլ ճիշտ դիտողություն է, Կոմիտաս, բայց դա ցեղային հատկանիշ չէ. դա հետևանք է այն բանի, որ կորցնելով մեր քաղաքական անկախությունը, ապրելով իրավազուրկ դրությու օտարների դաժան լծի տակ՝ դարեր շարունակ մենք մեր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար համակերպվել, հարմարվել ենք տեսակ-տեսակ բռնակալությունների, և դա իր անպիտան կնիքն է դրել մեր բնավորության վրա: Ուշագրավ փաստ է, որ այդ գիծն ավելի ցայտուն կերպով երևում է ո՛չ թե հասարակ ժողովրդի, այլ իմ ասած “բարձր խավերի” մեջ, որոնք ինչպես անցյալում, նույնպես ներկայումս, հանդիսանում են միջնորդ օղակ օտարների և ժողովրդական ճնշված մասսաների միջև:
    Կոմիտասի դեմքին ծաղկեց մի տխուր ժպիտ: Նա իր արտահայտիչ աչքերի ջերմ հայացքով մի րոպե լուռ նայեց Թումանյանին, ապա ասաց.
    — Օհաննես, ասածդ վշտացրեց ինձ. բնորոշելով մեզ, բնորոշելով մեր ժողովուրդը՝ դու փորձում ես քո պատմական տեսությամբ մեղմել իրողության ծանր տպավորությունը: Մենք կանգնած ենք այլասերման ճանապարհի վրա, եթե շարունակվի այն, ինչ գոյություն ունի:
    — Ո՛չ, Կոմիտաս, այլասերվում է ո՛չ թե ժողովուրդը, այլ բուրժուական տարրը, – առարկեց Թումանյանը եռանդով: – Աշխատանքը կենսունակության աղբյուր է, աշխատանքի մարդը ամեն հասարակության առողջ կորիզն է, որ պայքարում է տվյալ հասարակության օրգանիզմը քայքայող բոլոր ախտերի դեմ: Եվ դարերի ստրկությունը չի կարողացել ոչնչացնել այդ հրաշալի կորիզը, նա ապրեցրել է մեր ժողովուրդը, կապրեցնի նաև այսուհետև:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (18.08.2018), Narine. (10.08.2018), Անահիտ Բարխուդարյան (10.08.2018), Էմմա Խաչատրյան (11.08.2018)

  13. #357
    Մոդերատոր Անահիտ Բարխուդարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    544
    Հեղինակության աստիճան
    1626
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովհաննես Թումանյանը և զորավար Անդրանիկը

    2019 թ. լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150—ամյակը։ Թումանյանի թոռնուհին՝ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը ևս յուրովի նախապատրաստվում է իր պապի հոբելյանին։Նա ուզում է նորովի հրատարակված տեսնել «Թումանյանը քննադատ» գիրքը, որը լույս է տեսել 1939 թվականին։Դրանից բացի նրա պրպտումներն առնչվում են նաև այլ թեմաների, օրինակ՝ Թումանյանի բարեկամությանն իր ժամանակակիցների՝ հայոց մեծերի հետ։
    Նա հրապարակում է պատրաստել Թումանյանի և զորավար Անդրանիկի բարեկամության ու փոխհարաբերությունների մասին՝ սկիզբ դնելով նոր խորագրի՝ «Հովհաննես Թումանյան—150»։
    Հովհաննես Թումանյանը և զորավար Անդրանիկը հասակակիցներ էին։ Թումանյանը ծնվել է 1869 թվականին, Անդրանիկը՝ 1865—ին։ Հայ ժողովրդի երկու տարբեր և շատ նման որդիներ։ Մեկն իր ժողովրդին ծառայում էր իր սրով ու խիզախությամբ, հայտնի էր որպես հայդուկային ազատագրական պայքարի ղեկավար, մյուսն իր խոսքի ուժով, իր ահեղ գրչով։ Երկուսն էլ նույն առաքելությունն էին կատարում՝ փրկում էին իրենց անպաշտպան ժողովրդին ստրկացումից ու բռնությունից։ Երկուսն էլ սիրված էին ժողովրդից, որը գնում էր նրանց հետեւից և նրանց հետ կապում իր փրկությունը։
    Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1904թ. դեկտեմբերին Թիֆլիսում, Հովհաննես Թումանյանի հյուրընկալ օջախում՝ Սևքարեցի Սաքոյի միջոցով։ Առաջին իսկ հանդիպումից նրանք սիրեցին ու հասկացան իրար, և մինչև իրենց կյանքի վերջը պահպանեցին այդ սերը։ Նրանք լրացնում էին իրար, հաճախ քննարկելով հայ ժողովրդի կյանքի ճակատագրական հարցերը։
    Հովհաննես Թումանյանի հետ իր առաջին հանդիպման մասին Անդրանիկը 1904 թվականին գրել է. «Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք։ Մեկ նայվածք մը բավ էր հասկանալու և ճանաչելու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը։ Մագնիսական ուժ մը քաշած, կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու ու հարգելու»։
    «Անդրանիկն այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև»,–հիշում է Նվարդ Թումանյանը։
    Անդրանիկը գիտեր և սիրում էր ստիպել արտասանել իր սիրած բանաստեղծի գործերը, անգիր գիտեր «Սասունցի Դավիթը», «Անուշը», «Մի կաթիլ մեղրը», ծիծաղում էր՝ կարդալով «Քաջ Նազարը», իսկ «Շունն ու կատուն» համարում էր ամենից լավ բանաստեղծությունը, առանց որի դժվար է պատկերացնել մանկական գրականությունը։ Գիտեր ժողովրդական շատ առակներ, առածներ, հեքիաթներ։
    Խփի՛ր, խփի՛ր
    / հիշում է Վահան Թոթովենցը/

    Թումանյանն ու զորավար Անդրանիկը շատ էին սիրում իրար։ Երբ մեծ բանաստեղծը շարժում էր իր հոգու ուրախության և տխրության թևերը , դրանց մի ծայրը դիպչում էր խորխորատի հատակը ,
    իսկ մյուս ծայրը՝ երկնքի կապույտ մարմարին։
    Հանդիպելիս երկար զրուցում էին։ Մի օր մենք ներս մտանք այն պահին , երբ Անդրանիկը պատմում էր մի կռվի պատմություն։ Թումանյանը կանգնած էր ՝ մի ոտը դրած թախտի վրա ,
    թևերը բարձրացրած վեր , փայլուն , արծարծուն աչքերով լսում էր։
    — Թուրս քաշեցի՜․․․ , — ասաց Անդրանիկը և կանգ առավ։
    Նա ուներ այդպիսի սովորություն․․․ Ժամանակ էր տալիս , որ լսողն ընդգրկի պահը։ Բայց Թումանյանը չհամբերեց և գոռաց․
    — Խփի՛ , խփի՛ր․․․

    *****

    Մի օր էլ , էլի սեղանի շուրջը , Թումանյանն առաջարկեց խմել Անդրանիկի կենացը, և ինքը վերցրեց առաջին խոսքը։
    — Սրանից քսան տարի առաջ , - սկսեց Թումանյանը, - կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկն ու իմ « Շունն ու կատուն»։ Քսան տարի է անցել , բայց էլի երկու նշանավոր բան կա՝
    իմ « Շունն ու կատուն» և Անդրանիկը․ խմում եմ երկու նշանավորներից մեկի՝ Անդրանիկի կենացը։
    Բոլորն էլ սկսեցին ծիծաղել։ Անդրանիկն էլ ծիծաղեց։
    Անդրանիկը Թումանյանին պատասխանեց․
    —Կանցնեն տարիներ , ո՛չ ես կլինեմ , ո՛չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ « Շունն ու կատուն»․ խմենք նրա կենաց։
    Թումանյանն այնքան ծիծաղեց , որ ձեռքից գինին թափվեց , վերցրեց գինու շիշը, մի լայն տրամագծով կիսաբոլորակ գծեց օդում , լցրեց բաժակն ու դատարկեց։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (18.08.2018), Narine. (10.08.2018), Էմմա Խաչատրյան (11.08.2018), Մարգարյան Նաիրա (10.08.2018)

  15. #358
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,281
    Հեղինակության աստիճան
    9079
    Մեջբերում Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Խփի՛ր, խփի՛ր
    / հիշում է Վահան Թոթովենցը/

    Թումանյանն ու զորավար Անդրանիկը շատ էին սիրում իրար։ Երբ մեծ բանաստեղծը շարժում էր իր հոգու ուրախության և տխրության թևերը , դրանց մի ծայրը դիպչում էր խորխորատի հատակը ,
    իսկ մյուս ծայրը՝ երկնքի կապույտ մարմարին։
    Հանդիպելիս երկար զրուցում էին։ Մի օր մենք ներս մտանք այն պահին , երբ Անդրանիկը պատմում էր մի կռվի պատմություն։ Թումանյանը կանգնած էր ՝ մի ոտը դրած թախտի վրա ,
    թևերը բարձրացրած վեր , փայլուն , արծարծուն աչքերով լսում էր։
    — Թուրս քաշեցի՜․․․ , — ասաց Անդրանիկը և կանգ առավ։
    Նա ուներ այդպիսի սովորություն․․․ Ժամանակ էր տալիս , որ լսողն ընդգրկի պահը։ Բայց Թումանյանը չհամբերեց և գոռաց․
    — Խփի՛ , խփի՛ր․․․

    *****

    Մի օր էլ , էլի սեղանի շուրջը , Թումանյանն առաջարկեց խմել Անդրանիկի կենացը, և ինքը վերցրեց առաջին խոսքը։
    — Սրանից քսան տարի առաջ , - սկսեց Թումանյանը, - կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկն ու իմ « Շունն ու կատուն»։ Քսան տարի է անցել , բայց էլի երկու նշանավոր բան կա՝
    իմ « Շունն ու կատուն» և Անդրանիկը․ խմում եմ երկու նշանավորներից մեկի՝ Անդրանիկի կենացը։
    Բոլորն էլ սկսեցին ծիծաղել։ Անդրանիկն էլ ծիծաղեց։
    Անդրանիկը Թումանյանին պատասխանեց․
    —Կանցնեն տարիներ , ո՛չ ես կլինեմ , ո՛չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ « Շունն ու կատուն»․ խմենք նրա կենաց։
    Թումանյանն այնքան ծիծաղեց , որ ձեռքից գինին թափվեց , վերցրեց գինու շիշը, մի լայն տրամագծով կիսաբոլորակ գծեց օդում , լցրեց բաժակն ու դատարկեց։
    Շնորհակալություն, հարգելի՛ Անահիտ, Ձեր ներկայացրած նյութերը հետաքրքիր և արժեքավոր են:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (18.08.2018), Narine. (10.08.2018), Անահիտ Բարխուդարյան (10.08.2018), Էմմա Խաչատրյան (11.08.2018)

  17. #359
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,281
    Հեղինակության աստիճան
    9079
    Կարծում են հեշտ ու հանաք բան է մանկական գրվածք գրելը, դա ամենադժվար գործն է, երեխայի հոգու հետ գործ ունես, պարզ ու հասկանալի պիտի տալ, զգույշ ու նուրբ պիտի մոտենալ, գեղեցիկ ու անպայման ճաշակով պիտի հրատարակել:
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

    Մեծ մանկագիր Թումանյանն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում մանկական գրքերի գեղարվեստական ձևավորմանը, հատկապես՝ ճաշակով նկարազարդմանը:Ինչպես վկայում է Նվարդը.<<Հայրիկը դժգոհում էր, որ մանկական գրականության համար նկարիչներ չունենք...Դեռևս 1907-1908 թվականներին, երբ հրատարակության էր պատրաստում իր մանկական երկերը, նա իր մոտ հրավիրեց մի քանի նկարիչների՝ Ռոտտերին, Գ.Երիցյանին, Վ.Ախիկյանին և այլոց>>: Կոմիտասի սան, երաժիշտ և նկարիչ Աղավնի Մեսրոպյանի հետ զրուցելիս Թումանյանն ասել է.<<Եթե մանկական գրականությամբ պարապեիք, ինչքան մեզ պետք պիտի գայիք:Ի՜նչ լավ գրքեր կարող ենք հրատարակել մանուկների համար, եթե այդ գործին նվիրված գրողներ և նկարիչներ ունենանք>>:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (18.08.2018), Gayane Lachinyan (12.08.2018), Narine. (11.08.2018), Անահիտ Բարխուդարյան (11.08.2018), Էմմա Խաչատրյան (11.08.2018)

  19. #360
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    774
    Հեղինակության աստիճան
    4351
    ընտանեկան ալբոմ.jpg


    Հովհաննես Թումանյանի նախասիրություններից է եղել լուսանկարելը:
    Տիկնոջ` Օլգայի վկայությամբ, առաջին լուսանկարչական սարքը ձեռք է բերել 1896-ին: Ունեցել է երեք ապարատ, որոնցից ոչ մեկը, ցավոք չի պահպանվել: Լուսանկարում էր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին: Վերնատան հավաքույթները, գեղեցիկ տեսարաններ, որոնք երևում էին բնակարանի պատուհանից: Ավագ որդին` Մուշեղն էլ, լուսանկարում էր հայրիկին իր ընկերների հետ: Հովհաննես Թումանյանը 1901թ.-ին Ավ. Իսահակյանի հետ այցելում է Անի: Մեր միջնադարյան շքեղ մայրաքաղաքի ավերակները մեկընդմիշտ դրոշմված են բանաստեղծի կողմից արված բազմաթիվ լուսանկարներում: Մերօրյա մասնագետները հիացմունքով և զարմանքով են նշում Թումանյանի նուրբ դիտողականության , պրոֆեսիոնալիզմի հասնող վարպետության մասին: Թումանյանը հանճարեղ էր իր բոլոր ձեռնարկների մեջ:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (18.08.2018), Gayane Lachinyan (12.08.2018), Անահիտ Բարխուդարյան (13.08.2018), Մարգարյան Նաիրա (13.08.2018)

Էջ 36 47-ից ԱռաջինԱռաջին ... 26343536373846 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •