Էջ 58 58-ից ԱռաջինԱռաջին ... 848565758
Ցույց են տրվում 571 համարից մինչև 574 համարի արդյունքները՝ ընդհանուր 574 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #571
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,507
    Հեղինակության աստիճան
    39003
    ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

    Երբ որ գարշելով տեսնում եմ շուրջս
    Մոլեգնած կյանքի պատկերը ցավոտ,
    Հաճախ, մանկությո՛ւն, խռոված հոգուս
    Ներկայանում ես ինչպես առավոտ։

    Եվ մանկան նման արտասվում եմ ես,
    Երբ այս օրերում, չարությամբ լցված,
    Քեզ, սուրբ մանկություն, հիշում եմ ինչպես
    Երազի տեսիլք անհետ չքացած։

    Ինչպես արևի ճաճանչը վերջին
    Թռչում է հանկարծ, տիրում է խավար,
    Այնպես շողացիր և անցար կրկին,
    Մնացի անզոր, ցոփ կյանքին ավար։

    Թե հնար լիներ մի անգամ դարձյալ
    Դառնալ քո գիրկը... ա՛խ, ի՞նչ եմ ասում,
    Այդ անհնար է. արդեն հանդերձյալ
    Կյանքի ճամփան է իմ առջև բացվում։

    Բայց մինչև այնտեղի սոսկալի՜ ուղի,
    Ահա բռնություն, պատիվ անարգած,
    Ահա հառաչանք, արտասուք աղի,
    Ահա սև նախանձ և սեր սակարկած...

    Կմեռնեմ և ես այս ցավերի տակ
    Ինձ հետ տանելով շատ իղձ ու փափագ,
    Իսկ այս աշխարհից և ոչ մի պսակ —
    Միայն քո անմեղ, քո սուրբ հիշատակ։

    Մի տխրատեսիլ գուցե գերեզման
    Անցվորականից խնդրե մի բերան
    Ողորմի ասել... ո՞վ գիտե, և այն
    Կլինի՞ արդյոք, կնայե՞ն նորան...


    1889 թ.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #572
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,507
    Հեղինակության աստիճան
    39003
    ‹‹Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ: Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի: Մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը…›› :
    Հովհ. Թումանյան
    ‹‹Մի՞թե դժվար է››, 1913 (հատված հոդվածից)

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (14.04.2019), Մարիամ Սարգսյան. (14.04.2019)

  5. #573
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,507
    Հեղինակության աստիճան
    39003
    Երեւանում ընթանում է «Թումանյանի հետքերով» գեղարվեստական ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյա տարեդարձին: Ցուցահանդեսին ներկայացված են Թբիլիսիից հայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի աշխատանքները: Մամուլի ասուլիսի ժամանակ Միկոյանցը հույս հայտնեց, որ իրեն հաջողվել է նկարներում առավելագույնս մոտ վերաստեղծել այն վայրերը, որոնք կապված են Հովհաննես Թումանյանի հետ: Նկարիչն աշխատանքը սկսել է 2018 թվականի նոյեմբերին եւ ավարտել գրեթե 20 օր առաջ: Աշխատանքի հիմնական մասը ներկայացվել է փետրվարի 19-ին Թբիլիսիում:

    «Լոռվա ձոր» միության նախագահ Սերգո Երիցյանը նշեց, որ Դսեղ գյուղում նաեւ բաց ցուցահանդես է անցկացվել: «Դրանից բացի, ցուցահանդեսներ են նախատեսված Վանաձորում»,- հավելեց նա:


    Սերգո Երիցյանը ընդգծեց, որ մայիսի սկզբին սպասվում է «Լոռվա աշխարհ» կոչվող ցուցահանդեսը, որին կներկայացվեն 8 երկրների նկարիչների աշխատանքներ, որոնք անցյալ տարվա աշնանը եղել են Լոռիի մարզում: «Այստեղ նկարիչներն աշխատել են այն վայրերին նվիրված նկարների վրա, որոնք կապված են Հովհաննես Թումանյանի հետ»,- հայտարարեց նա:

    Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը մասնակցել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, նկարիչներ, արվեստի գործիչներ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (14.04.2019), Մարիամ Սարգսյան. (21.04.2019)

  7. #574
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,507
    Հեղինակության աստիճան
    39003
    Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ:

    Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը:

    Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:

    Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես…

    Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ: Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:

    Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա – զարմանում է:

    Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:

    Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր:

    Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը: Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:

    Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր մնաց նրա անսահման սերն ու բարությունը, նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, նրա հեզությունն ու անընչասիրությունը…

    Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.

    «Վերանա ձըմեռն և գա ամառըն,

    Կանաչի խոտըն և ծաղկի ծառն Տերևախառն…»

    Կամ ինչպես մեր հներն էին երգում.

    «Մարտն կուգար ծաղկներով,

    Երկնից հաւերն կարդալով….

    Յորժամ հայոց Զատիկն գայր»:

    Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի:

    Հովհ. Թումանյան, 1913թ.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 58 58-ից ԱռաջինԱռաջին ... 848565758

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •