Էջ 50 51-ից ԱռաջինԱռաջին ... 4048495051 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 491 համարից մինչև 500 համարի արդյունքները՝ ընդհանուր 501 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #491
    Սկսնակ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0

    ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՇԵՔՍՊԻՐԻ ՄԱՍԻՆ

    Ամենից մեծը Շեքսպիրն է. Նա ինքը բնությունն է՝ խոշո՛ր, մե՛ծ, անմա՛հ ու համայնապարփա՛կ, ամեն ինչ ընդգրկող, տվող, հասկացող, և բոլորը նրա մեջ գտնում են, ինչ որ ուզում են, նրա գրվածքներում ամեն ինչ կա, և ամենն էլ իր տեղն է: Նա է տվել առաջին մարդուն՝ անհատին՝ իր հոգեբանությամբ, իր ամբողջ կյանքով: Շեքսպիրը թեպետ շատ է մշակել իր գրվածքները, օրինակ՝ «Համլետը» տասներեք անգամ է գրել, բայց ձեռքը չի երևում. գրում է սահուն, մի շնչով, հեշտ, թեթև, կարծես թե չի գրել, հոսում է, բնական կերպով ստեղծվում: Շեքսպիր կարդալ, Շեքսպիր հասկանալ, կնշանակի մեծանալ. նա շատ է տարերային, հանճար է: Գյոթեն հանճարեղ ստեղծագործող է, բայց Շեքսպիրն ավելի մեծ է: Նա զարհուրելի թափ ունի, խորություն, ուժ, նրբություն: Բնության բոլոր երևույթները կան նրա մեջ՝ և՛ կայծակ, և՛ հեղեղ, և՛ արև, և՛ ծով, և՛ ամեն ինչ, բայց իշխողն արևն է: Շեքսպիրն ինքը տիեզերքն է: Գիտե՞ք՝ նա ինչ անդունդներ ունի և ինչ խորություններ: Հեշտ չի Շեքսպիրին կարդալը, հասկանալը: Պետք է նրան կարդալ, լավ կարդալ, շատ կարդալ, միշտ կարդալ: Շեքսպիր, Գյոթե հասկանալու համար պետք է ունենալ մեծ երևակայություն, գրական ուժեղ հոտառություն և ըմբռնում: Շեքսպիր կարդալը հաճույք է: Նրա հետ կարող է համեմատվել Գյոթեն իր «Ֆաուստով», էն էլ ոչ ամբողջապես:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #492
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,341
    Հեղինակության աստիճան
    22349
    Մեջբերում star1-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    «ՇԵՔՍՊԻՐ ԵՎ ՍԵՐՎԱՆՏԵՍ»
    (Հ. Թումանյանի ճառը Թիֆլիսի ժողովարանում կայացած երեկույթին. 1916թ. մայիսի 1)

    Համաշխարհային գրականության պատմության մեջ հազիվ թե էնքան նշանավոր թվական լինի, ինչքան նշանավոր է 1603թ., երբ, ասում են, լույս տեսան Անգլիայում Շեքսպիրի «Համլետը», Իսպանիայում Սերվանտեսի «Դոն Կիխոտը»: Մտածող ու տառապող նոր ինտելիգենտի ողբերգությունը և համաշխարհային ազնիվ խենթի արկածների պատմությունը: Երկուսն էլ՝ թե՛ Համլետը, թե՛ Դոն Կիխոտը, գիտեն ու տեսնում են, որ աշխարհքը դուրս է եկել իր ճանապարհից, և մարդը տառապում է, երկուսն էլ զգում են, որ իրենց է վիճակվել նորից աշխարհքը ուղիղ ճամփի վրա դնելու մեծ գործը, բայց նրանցից մեկը՝ Համլետը, դժգոհ է, անիծում է իր ճակատագիրը, թե ինչու իրեն է վիճակվել էդ ծանր գործը, ու դժբախտ է իր արքայական զգեստի ու պալատի մեջ, մինչդեռ մյուսը՝ դոն Կիխոտը, գոհ է իր բարձր առաքելությունից և երջանիկ է աղքատ հիդալգոյի ցնցոտիներով ու իր ունեցած թշվառ միջոցներով: Եվ ահա, Համլետը թշնամուն հաստատ գտնելուց ու պարզ տեսնելուց հետո էլ կասկածներ է հայտնում, թե գուցե լավ չտեսավ, գուցե լավ չիմացավ և աշխատում է իրեն խաբել ու հանգստացնել և խուսափել իրեն վիճակված արյունոտ գործից, մինչդեռ մյուսը՝ Դոն Կիխոտը, հենց բավական է՝ աչքը բաց անի, որ ամեն տեղ էլ տեսնի թշնամուն, ինչ ուզում է լինի, և ով ուզում է լինի: Եվ երբ Համլետը վճռական վայրկենին վարանում է ու պատենից դուրս չի քաշում իր սուրը՝ առջևը կանգնած թշնամուն հարվածելու համար, մյուսը՝ Դոն Կիխոտը, առանց վարանքի ու տարակուսանքի, լոկ երևույթը նկատելուն պես մերկացնում է սուրն ու հարվածն իջեցնում: Սակայն երկուսն էլ տառապում ու կռվում են իր ճամփից դուրս եկած աշխարհքը կարգի դնելու համար, մարդուն երջանկացնելու համար:
    Նույնքան նշանավոր է 1616թ. և հատկապես էդ թվականի ապրիլի 23-ը, երբ միևնույն օրը վախճանվեցին Անգլիայում Շեքսպիրը, Իսպանիայում Սերվանտեսը, և էսպեսով համաշխարհային գրականության հորիզոնի վրա միաժամանակ մայր մտան երկու հսկայական արեգակ:
    Սակայն գերազանց է բրիտանացի հանճարի փայլը, որ իր ճաճանչները մի կողմից զարկում է մինչև Էսքիլեսի ու Սոֆոկլեսի ժամանակները, մյուս կողմից դեպի գրականության ապագան: Եվ ամեն մի գրող, ինչ աշխարհում էլ ասպարեզ իջնի, տեսնում է իր ուղին արդեն լուսավորված նրա շողերով, և գրեթե անխտիր, շատ քիչ բացառությամբ, ամենքն էլ խոնարհել են նրա հանճարի առջև: Եվ ահա էսօր՝ գրականության բոլոր ճանապարհներով բոլոր կուլտուրական ազգերը իրենց հիացումն ու հարգանքն են ուղղում դեպի Անգլիա, դեպի Շեքսպիրի նվիրական գերեզմանը: Մենք՝ հայերս էլ, որ երբեք խորթ չենք եղել գրականության ոչ մի ճանապարհին և վաղուց ջերմ սիրել ենք Շեքսպիրը, նրա մահվան 300-ամյակի օրը արդեն ունենք մեր արժանավայել ներկայացուցչությունը, և ինձ այնպես է թվում, թե էսօր Շեքսպիրի գերեզմանի վրա արդեն կանգնած է հայկական Համլետը՝ հոգիացած Ադամյանը՝ իբրև հայության ներկայացուցիչ:
    ...Հարգանք Շեքսպիրի և Սերվանտեսի անմահ հիշատակին:
    Շնորհակալություն հետաքրքիր նյութի տեղադրման համար,հարգելի՛ Star1:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #493
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,341
    Հեղինակության աստիճան
    22349
    Ինչու սկսեցի քառյակներ գրել...
    1915 թվի սեպտեմբերին սպանվեց եղբայրս − Ռոստոմը։ Ռոստոմը բնականից բանաստեղծ մարդ էր. շատ լավ գիտեր արևելյան նաղլերը − պոեմները. թուրքերեն- Ասլի Քյարամ, աշղ Ղարիբ և այլն, և այլն և շատ բայաթի, ու միշտ նվագում էր ու երգում։
    Մահից հետո զարմանալի կենդանի նրա ձենը մնաց ականջիս մեջ ու երգում էր շարունակ։ Էդ երգերից ազդված սկսեցի բայաթիներ գրել − քառյակներ և սկսեցի հենց իրենցից. − Արտաշը − (հետն էլ հայրենիքի կարոտը, ծղրիդ և այլն)։
    1918-ի սկզբներին ընդունեցի ազգային խորհրդի լիազորությունը և ընդհատվեց երկար։
    Ապա տակն ու վրա:
    Նրանից հետո էլ Արտիկի կորուստը գուժեցին նույն թվի դեկտեմբերին - և միառժամանակ նորից լռեցի, ապա թե փոխվեց և՛ տրամադրությունը, և՛ ձևը...

    Հովհ. Թումանյան

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #494
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,341
    Հեղինակության աստիճան
    22349
    Թիֆլիսյան բնակարանն ուներ բացօթյա մեծ պատշգամբ: Թումանյանը շատ էր սիրում նստել ճոճաթոռին,օդ շնչել և զմայլվել պատշգամբից բացվող տեսարանով ու «պարապել»` աշխատել: Երևանյան թանգարանում ցուցադրվում է նաև տիկին Օլգայի տնտեսությունը` խոհանոցային պարագաներ, կահ-կարասի և այլն: Պատշգամբի սեղանին մինչև օրս էլ սկուտեղի մեջ դրված է Թումանյանի սիրած ունաբը...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (22.12.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (23.12.2018), star1 (22.12.2018)

  9. #495
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    842
    Հեղինակության աստիճան
    9417

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #496
    Սկսնակ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0
    1918. դեկտեմբերի 3-ին «Հորիզոն» թերթում Հ. Թումանյանը կարդում է. «Բեջարից Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյանը, Միքայելյանը, Թումանյան Արտավազդը և օրիորդ Սահակյանը»: Թերթը գցում է ծնկներին և հեկեկում: Ավելի ուշ՝ 1920թ. աշնանը դստերը՝ Նվարդին, ուղղված նամակում գրում է. «Հենց առաջին սև օրվան սև գիշերը ես 16 քառյակ գրեցի, որոնց մեջ հարկավ ավելի շատ խոսում է հոր վիշտը առաջին կսկիծի ազդեցության տակ»:
    Ահա այդ քառյակներից մեկը.
    Տանջված, հոգնած Արտիկ ջան,
    Հոգնած ու քնած Արտիկ ջան,
    Դուշման հողում, սև ճամփին
    Հավիտյան բաց, Արտիկ ջան:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (Երեկ), Մարգարյան Նաիրա (25.12.2018)

  13. #497
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,341
    Հեղինակության աստիճան
    22349
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Թումանյան-Պուշկին զուգահեռի մասին խոսվել է միշտ՝ սկսած նրա ժամանակակիցներից՝ իշխանուհի Մարիամ Թումանյանից ու Վ. Տերյանից մինչև մեր օրերը և վաղուց գիտականորեն ամրագրվել է Թումանյանի՝ Պուշկինի հոգևոր երկվորյակը լինելու իրողությունը: Ապոլոն Գրիգորևը 1859 թ. ասել է. «Պուշկինը մեր ամեն ինչն է». արտահայտություն, որն այդ օրից դարձավ թևավոր և անառարկելիորեն բնորոշում է նաև Թումանյանին: Եթե այդ խոսքը բնութագրում է Պուշկինին, ով հիմնականում արվեստում դարձավ ռուսական հոգու և ռուս մարդու բնավորության կրողն ու ներկայացուցիչը, ապա որքա՛ն այն սազում է Թումանյանին, ով հասարակական կյանքի անհամեմատ շատ, գրեթե բոլոր ոլորտներում դարձավ ազգայինի լավագույն ներկայացուցիչը, և ոչ թե որևէ գրող կամ քննադատ, այլ հենց ինքն իրեն անվանեց ամենայն հայոց, ու ժողովուրդը նույն վայրկյանից կառչեց այդ բնորոշումից՝ նրան հռչակելով «Ամենայն հայոց» բոլոր ասպարեզներում՝ բանաստեղծ, թամադա, որբերի հայրիկ և այլն: Երբ նրանից հետո եկան Տերյանն ու Չարենցը, նրանց կողքին էր Թումանյանը: Նա նաև այսօրվա գրողների կողքին է, բոլորի, անխտիր, անգամ նրանց, ովքեր կարող են մերժել ու չխոստովանել նրա մեծությունը: Նա կլինի նաև գալիք սերունդների հայ հանճարի կողքին և կսովորեցնի ապրելու և արարելու արիություն:

    Ս. Հովհաննիսյան
    Պուշկինը մեծ բանաստեղծ է, խոշոր, հոյակապ բանաստեղծ. նուրբ հոտառություն ունի և գեղեցիկ ճաշակ: Սիրում եմ կարդալ նրա պոեմները-«Պոլտավա», «Կովկասի գերի», «Գնչուներ» և մյուսները, բայց նրա գրվածքներից գիտե՞ք որն եմ ամենից շատ սիրում, իսկի չեք կարող երևակայել…«Зимний вечер»-ը: Սիրում եմ էդ բանը, որովհետև գերազանցորեն ռուսական է. շատ է սիրուն ու հաջող...
    Հովհաննես Թումանյան

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (Երեկ), star1 (25.12.2018)

  15. #498
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,341
    Հեղինակության աստիճան
    22349
    Դեպի Կարս կատարած ուղևորության ժամանակ, Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում Թումանյանը առիթ է ունենում հաղորդակցվելու այդ քաղաքների մտավորականության, հասարակության, ժողովրդի ներկայացուցիչների հետ, որոնցից շատերն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելով բանաստեղծին արտահայտում են իրենց սերն ու հարգանքը նրա նկատմամբ: Նամակներից մեկում Թումանյանը խոսելով իր համար անակնկալ այդ վերաբերմունքի մասին, գրել է.«Ճանապարհին պատիժներից շատ պատիվներ եմ առել…Ուղիղն ասած`ես չգիտեի, թե այսքան ուշադրության արժանացած կլինեմ: Խեղճ ժողովուրդ, որ յուր աղքատությունով էլ է ուրախանում»...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narine. (Երեկ)

  17. #499
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,341
    Հեղինակության աստիճան
    22349
    Դու էլ արի,
    Նորեկ տարի,
    Գլխիս վերից
    Անցիր — գնա,
    Ինչպես մի օր
    Թեթևասահ,
    Որ արևի
    Վառ ժպիտով.
    Հողմ ու շանթի
    Սառն աղմուկով
    Անց է կենում
    Ծաղկի վերից.
    Իսկ նա հովտում,
    Իր հուսալից
    Աչքը վերև,
    Փոքրիկ, չնչին,
    Ցնծում է կամ
    Մոտ է վերջին…
    Ես էլ էնպես.
    Նորեկ տարի,
    Մի խոտ, մի բույս
    Ո՜չ ավելի:
    Մի երկիր է
    Տվել մեզ կյանք,
    Մի երկինք է
    Պահել իր տակ.
    Եվ գեղեցիկ,
    Փարթամ, հպարտ
    Մի խոտ, ծաղիկ,
    Կամ թե մի մարդ…
    Մենակ իրար
    Չենք հասկանում,
    Բայց ապրում ենք
    Մի սահմանում,
    Մի ճամփով էլ
    Պիտի գնանք,
    Կրկին ձուլվենք
    Մի հող դառնանք,
    Անհետ, անտես
    Կորչենք, ինչպես
    Ջոկ հնչյուններ
    Մի մեծ երգի,–
    Լոկ հյուլեներ
    Տիեզերքի:
    1894 Հ.Թումանյան։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (Երեկ), Էմմա Խաչատրյան (02.01.2019), Zhanneta (06.01.2019)

  19. #500
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,341
    Հեղինակության աստիճան
    22349
    Երբ փոքր երեխաներ էինք, Նոր տարու առիթով մեզ համար տոնածառ էինք սարքում, բայց ոչ ամեն տարի. դա թանկ բավականություն էր: Առաջին անգամ տոնածառ տեսել ենք իշխանուհի Մարիամ Թումանյանի տանը… Հիշում եմ շքեղ խաղալիքներով, հարուստ, գույնզգույն մոմերով լուսավորված ու զարդարված մեծ տոնածառը, որ մենք տեսանք իշխանուհու տանը: Հիշում եմ զանազան գույնի փոքրիկ պարկերով նվերներ, ապա թեյասեղանը՝ մեծերի ու փոքրերի համար առանձին․․․
    Նվ. Թումանյան

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narine. (Երեկ)

Էջ 50 51-ից ԱռաջինԱռաջին ... 4048495051 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •