Էջ 32 32-ից ԱռաջինԱռաջին ... 22303132
Ցույց են տրվում 311 համարից մինչև 319 համարի արդյունքները՝ ընդհանուր 319 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #311
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    926
    Հեղինակության աստիճան
    995
    Մեջբերում Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    https://www.youtube.com/watch?v=f2uO7ePCV0o

    Կարծում եմ գեղագիտական հաճույք կստանաք։
    << Սարդարապատ>> մյուզիքլից հատված է ․ կատարվում է Հովհ,․ Թումանյանի << Հրաժեշտ>> ստեղծագործությունը։
    Անահի՛տ ջան, իսկապես դիտողը գեղագիտական հաճույք կստանա այս գեղեցիկ կատարումն ունկնդրելիս: Շնորհակալություն:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    naramartirosyan (15.07.2018), Narine. (14.07.2018), Տոնոյան Գրետա (12.07.2018), Անահիտ Բարխուդարյան (11.07.2018), Մինասյան Նորա (Երեկ)

  3. #312
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    305
    Հեղինակության աստիճան
    156
    Նա վերստեղծեց իր երկրի մեջ դյուցազնական Հայաստանը, նահապետական Հայաստանը, պատմական Հայաստանը և բովանդակ Հայաստանը՝ հայացի ազգային ոճով, բույրով ու գույնով:Մշակելով հայկական հարուստ ֆոլկլորը՝ կառուցեց հրաշալի պոեմներ , նաև մանկական գեղեցիկ գրականություն: Հովհ. Թումանյանը ամենահայկական, ամենաազգային գրողն է, խտացումը հայ ժողովրդի աշխարհայացքի, աշխարհազգացման:
    Ավ. Իսահակյան:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    naramartirosyan (15.07.2018), Narine. (14.07.2018), Տոնոյան Գրետա (12.07.2018), Մարգարյան Նաիրա (11.07.2018), Մինասյան Նորա (15.07.2018), Միքայելյան Կարինե (11.07.2018)

  5. #313
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    926
    Հեղինակության աստիճան
    995
    Մեջբերում star1-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա վերստեղծեց իր երկրի մեջ դյուցազնական Հայաստանը, նահապետական Հայաստանը, պատմական Հայաստանը և բովանդակ Հայաստանը՝ հայացի ազգային ոճով, բույրով ու գույնով:Մշակելով հայկական հարուստ ֆոլկլորը՝ կառուցեց հրաշալի պոեմներ , նաև մանկական գեղեցիկ գրականություն: Հովհ. Թումանյանը ամենահայկական, ամենաազգային գրողն է, խտացումը հայ ժողովրդի աշխարհայացքի, աշխարհազգացման:
    Ավ. Իսահակյան:
    Ամենայն Հայոց Բանաստեղծի տիպիկ և լիարժեք գնահատականը Մեծ վարպետի կողմից։

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    naramartirosyan (15.07.2018), Narine. (14.07.2018), Տոնոյան Գրետա (12.07.2018), Անահիտ Բարխուդարյան (13.07.2018), Մինասյան Նորա (15.07.2018), Միքայելյան Կարինե (11.07.2018), star1 (11.07.2018)

  7. #314
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    926
    Հեղինակության աստիճան
    995
    ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԵՎԵԼՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ

    Արեւելքը Թումանյանի համար հոգեպես հարազատ էր ու մտերիմ: Մանրակրկիտ ու տևական ուսումնասիրությունները, Արևելքի պատմությանը և մշակույթին վերաբերող գրքերի ընթերցումը հնարավորություն են տվել մեծ գրողին բազմաթիվ զուգահեռներ տեսնել իր երկրի և արևելյան հին ու մեծ մշակութային ազգերի պատմության միջև, հասկանալու, որ իր ազգի ողբերգությունը արևելյան շատ ժողովուրդների ողբերգությունն էր: Պատահական չէ, որ դստերը` Նվարդին, և ոչ միայն նրան, խորհուրդ էր տալիս կարդալ, ծանոթանալ և լավ իմանալ Արևելքի և Կովկասի պատմությունը. «Բայց լավ կանես, երբ որ պատմությունը սիրում ես - զբաղվես առանձնապես Արևելքով ու Կովկասով, և շատ է կարևոր, և շատ կհավանես: Դռան մոտի երկու-երեք պահարանում էլ շատ բան կա - սկսիր հենց Ռագոզինայի գրքերից - Индия, Мидия, Ассирия և այլն... Ես էլ անցյալ օրերը կարդում էի Битнер-ի գիրքը (թարգմանություն Անդերսոնից կարծեմ) «История погибших цивилизаций Востока», էդ ուղղությամբ բաներ կարդա երեխաների, մեծերի համար ու նրանց բացատրի»: Եվ այս նամակը Թումանյանը գրում է Պետերբուրգում բանտարկված շրջանում:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    naramartirosyan (15.07.2018), Narine. (14.07.2018), Տոնոյան Գրետա (13.07.2018), Անահիտ Բարխուդարյան (13.07.2018), Մինասյան Նորա (15.07.2018)

  9. #315
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    926
    Հեղինակության աստիճան
    995
    Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

    Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ։
    Պատմություն
    1869 թվականի փետրվարի 19-ին այս տանն է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այստեղ է անցկացրել մանկությունն ու պատանեկությունը։ 1879-1883 թթ. սովորել է Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) երկսեռ դպրոցում, ապա մեկնել է Թիֆլիս՝ ուսանելու Ներսիսյան դպրոցում (1883-1886 թթ.)։ Տունը 19-րդ դարի 60-ական թվականներին կառուցել է բանաստեղծի հայրը՝ գյուղի քահանա տեր Թադևոսը։
    Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ, 2002 թվականին՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցով։ Նորացված է նաև ցուցադրությունը։

    Ցուցադրություն

    Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (հեղինակ՝ Այծեմնիկ Ուրարտու, 1953) և կառուցված է մատուռ (1994), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից։

    Առաջին հարկ
    Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ։ Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին։

    Երկրորդ հարկ
    Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր։


    Մատուռ, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը

    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, քահանա Տեր Թադևոս` բանաստեղծի հայրը
    Միջոցառումներ
    Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով թանգարանում կազմակերպվում են խոշոր հանդիսություններ և ամենամյա թումանյանական օրեր։

    Հասցե
    Թանգարանը գտնվում է բարձրադիր գյուղական բնակավայրում՝ Լոռու մարզի Դսեղ գյուղու

    ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ_Հ&#1.JPG

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    naramartirosyan (15.07.2018), Narine. (14.07.2018), Տոնոյան Գրետա (13.07.2018), Անահիտ Բարխուդարյան (15.07.2018), Մինասյան Նորա (15.07.2018)

  11. #316
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    926
    Հեղինակության աստիճան
    995
    ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

    Հովհաննես Թումանյանի երկերի հիման վրա գրվել է 128 կոմպոզիտորի 139 երաժշտական ստեղծագործություն:

    Թումանյանը երաժշտության մասին

    Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա։
    Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն:

    Երաժիշտները Թումանյանի մասին

    Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք։ Մեր բանաստեղծներից և ոչ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը։

    Արմեն Տիգրանյան

    Թումանյանի պոեմներից առաջացած հիացմունքից չեմ կարողանում ազատվել. փափագում եմ ինչքան կարելի է շուտ սկսել Թմկաբերդի իշխանուհու մասին օպերան:

    Ալեքսանդր Սպենդիարյան


    Թումանյանի երաժշտության մեջ

    1.Կաքավի գովքը-Կոմիտաս

    2.Կոտ ու կես-ժող. երգ

    3. Աղվեսն էկավ-ժող. երգ

    4.Խնոցի-ժող. երգ

    5. Բարի լույսի զանգեր զարկին

    6. ԱԽ, ի՜նչ լավ է-Հ. Թումանյան

    7.« Համբարձում յայլա»–հատված «Անուշ» օպերայից, Ա. Տիգրանյան

    8.«Ամպի տակից ջուր է գալիս»–հատված «Անուշ» օպերայից, Ա. Տիգրանյան

    9. «Աշուն»-ռոմանս, Ռոմանոս Մելիքյան

    10.« Վարդը»–ռոմանս, Ռոմանոս Մելիքյան

    11.«Վարդը»- Ռոմանոս Մելիքյան, ջազ մշակում

    12.«Կիկոսի մահը»-Բամբիռ

    13. «Պարսկական քայլերգ»– հատված «Ալմաստ» օպերայից, Ալ. Սպենդիարյան

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #317
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    693
    Հեղինակության աստիճան
    740
    Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու
    զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության
    շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես,բայց որ նա
    թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր
    առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում,
    որ կոչվում է երաժշտություն:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #318
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    693
    Հեղինակության աստիճան
    740
    Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է
    այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան
    տրամադրող ու հնչուն են դրանք: Մեր բանաստեղծներից
    և ոչ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների
    կողմից, որքան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ:


    ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #319
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    926
    Հեղինակության աստիճան
    995
    Թումանյանն իր մասին

    Ամենից առաջ...պետք է ասեմ, որ ես, մի բան գրելիս, գրում եմ էն, ինչ որ ես եմ զգում ու մտածում...

    Ուր մուտ են գործել բանաստեղծություններս, մի տեսակ համակրանք և հարգանք եմ նկատում դեպի ինձ, բայց ես ինձ դեռ շատ անարժան եմ գտնում այդ վերաբերումներին։

    Ես կրկնում եմ, շատ համեստ կարծիք ունեմ իմ ոտանավորների մասին և տեսնելով այսքան համակրանք-շփոթված եմ։

    Ես չեմ ուզում վերապրել իմ երախայրիքները-պատանեկան անփորձ գործերն են, և ավելի շատ պակասություններ ունին-քան արժանիքներ։

    ...Ես առաջ եմ գալիս ոչ թե «տիրող հանգամանքներից», այլ մի արյունոտ հողից, մի անօրինակ զարհուրելի պատմությունից, մի հոշոտված ժողովրդից, ուր ինձ բանաստեղծ է արել ճակատագիրն ու ներշնչել է անկեղծ լինել ամենից առաջ։

    ...Ազդեցությունները ես ոչ թե իմ գործերի, տողերի մեջ եմ նկատում, այլ որովհետև զգում եմ իմ հոգու, իմ բարոյական ամբողջության վրա...

    Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրություններն են։
    Կյանքս արի հրապարակ...
    Ճի՛շտ որ հրապարակ-Պոլիս գնալիս ճամփին եմ գրել:

    Գրել անկեղծ ու կենդանի լեզվով՝ դրանում է գրողի գլխավոր արժեքը։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 32 32-ից ԱռաջինԱռաջին ... 22303132

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •