Էջ 26 26-ից ԱռաջինԱռաջին ... 16242526
Ցույց են տրվում 251 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 255 հատից

Թեմա: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  1. #251
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    707
    Հեղինակության աստիճան
    170
    Ո՞ՐՆ Է ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

    Դեռ 1890 թվականին նա գրեց իր դրոշին.
    <<Դեպի՛ ժողովուրդը, դեպի՛ բնությունը, հայո՛ց գրողներ...>>:
    Քսանմեկ տարեկան, նա հասել էր այն իմաստությանը, որ առանց հայրենիքի գրող չկա և չի կարող լինել:Ապրում էր նա Թիֆլիսում, բայց նա իր հոգու բոլոր թելերով կապված էր իր բնաշխարհին՝ Լոռուն:
    ԵՎ ոչ միայն Լոռուն:
    Հաճախ էր նա թողնում Թիֆլիսը և ճանապարհորդում՝Լոռի, Շիրակ, Անի, Արարատյան դաշտ:
    <<Բիբլիական , խորհրդավոր ու համարձակ են Արարատյան աշխարհի գեղեցկությունները>>,-գրում է նամակներից մեկում:
    1904-ին նստում է առաջնորդարանի պատշգամբում ՝ հիանում ու մտորում:Պատմական այդ պատշգամբում հետագայում պետք է նստեին Խրիմ
    յանը, Անդրանիկը, Թեքեյանը, Սիամանթոն, Բրյուսովը, Տերյանը, անգամ ռուսաց վերջին թագավոր Նիկոլայ Ռոմանովը:
    <<Հենց հասա Երևան պատշգամբում նստեցինք, աշուղն էլ մեր ետևից մտավ: Ես չեմ կարող մոռանալ այդ րոպեն: Ոտներիս տակ , ներքև , պղտոր, մռնչալով, ոլորապտույտ անցնում է պատմական Հրազդանը...հիշում եմ Աբովյանի ՝ Զանգվին նվիրված կրակոտ տողերը, հիշում եմ Ալիշանի Հրազդանին ձոնված բանաստեղծությունը>>:
    Հյուր չի գնացել Թումանյանը Լոռի, Շիրակ, Երևան, ո՛չ, նա եղել է այդ վայրերում որպես բնաշխարհի հարազատ զավակ:
    Թումանյանի մեծության ամուր անկյունաքարերից մեկը...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (20.05.2018), Վ. Հովհաննիսյան (20.05.2018), Ստեփանյան Նելլի (20.05.2018), Տոնոյան Գրետա (20.05.2018), Նարինե Մարկոսյան (20.05.2018)

  3. #252
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    51
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ՐՆ Է ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

    Դեռ 1890 թվականին նա գրեց իր դրոշին.
    <<Դեպի՛ ժողովուրդը, դեպի՛ բնությունը, հայո՛ց գրողներ...>>:
    Քսանմեկ տարեկան, նա հասել էր այն իմաստությանը, որ առանց հայրենիքի գրող չկա և չի կարող լինել:Ապրում էր նա Թիֆլիսում, բայց նա իր հոգու բոլոր թելերով կապված էր իր բնաշխարհին՝ Լոռուն:
    ԵՎ ոչ միայն Լոռուն:
    Հաճախ էր նա թողնում Թիֆլիսը և ճանապարհորդում՝Լոռի, Շիրակ, Անի, Արարատյան դաշտ:
    <<Բիբլիական , խորհրդավոր ու համարձակ են Արարատյան աշխարհի գեղեցկությունները>>,-գրում է նամակներից մեկում:
    1904-ին նստում է առաջնորդարանի պատշգամբում ՝ հիանում ու մտորում:Պատմական այդ պատշգամբում հետագայում պետք է նստեին Խրիմ
    յանը, Անդրանիկը, Թեքեյանը, Սիամանթոն, Բրյուսովը, Տերյանը, անգամ ռուսաց վերջին թագավոր Նիկոլայ Ռոմանովը:
    <<Հենց հասա Երևան պատշգամբում նստեցինք, աշուղն էլ մեր ետևից մտավ: Ես չեմ կարող մոռանալ այդ րոպեն: Ոտներիս տակ , ներքև , պղտոր, մռնչալով, ոլորապտույտ անցնում է պատմական Հրազդանը...հիշում եմ Աբովյանի ՝ Զանգվին նվիրված կրակոտ տողերը, հիշում եմ Ալիշանի Հրազդանին ձոնված բանաստեղծությունը>>:
    Հյուր չի գնացել Թումանյանը Լոռի, Շիրակ, Երևան, ո՛չ, նա եղել է այդ վայրերում որպես բնաշխարհի հարազատ զավակ:
    Թումանյանի մեծության ամուր անկյունաքարերից մեկը...
    Թումանյանի մեծությունը իր ՄԱՐԴ տեսակի մեջ է: Հայտնվելով Մետեխի բանտում, կրելով բազում հալածանքներ` Ամենայն հայոց բանաստեղծը ոչ միայն չի կորցնում ոգու արիությունը, այլև միշտ այնպիսի վարքագիծ է դրսևորում, որ շատերը կարծում են թե նա ապրում է հարուստ ու շքեղ կյանքով, անցավ ու անվիշտ, անհոգ ու երջանիկ, որ նրան ամեն ինչ հեշտությամբ է տրվում, և այդ է պատճառը, որ նա միշտ ուրախ է և ուրախացնում է
    Շատերն էին համազված, որ նա միայն շրջապատին օգնելու և աջակցելու համար է, իսկ ինքը դրա կարիքը չի զգում երբեք

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #253
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    51
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ․Թումանյանի հեքիաթները
    http://www.toumanian.am/tangaran/wor...cont=7&lang=AM
    -Հեքիաթը` գերագույն արարք է,-գրել է Հովհ. Թումանյանը,- անգամ հանճարը անկարող է հեքիաթ ստեղծել:
    Այնուհետև համեստությամբ նշել է.
    -Թեպետն միշտ ձգտել եմ դրան:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #254
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    707
    Հեղինակության աստիճան
    170
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

    ԱՍՈՒՅԹՆԵՐ


    Գրել անկեղծ ու կենդանի լեզվով՝ դրանում է գրողի գլխավոր արժեքը:

    Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ էլ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար:Մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար:Եվ ավա՜ղ, ամենից քիչը հենց սրանք են աշխարհում:

    ՈՒրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #255
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    51
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց վիշտը անհուն մի ծով,
    Խավար մի ծով ահագին,
    Էն սև ծովում տառապելով,
    Լող է տալիս իմ հոգին:

    Մերթ զայրացկոտ ծառս է լինում
    Մինչև երկինք կապուտակ,
    ՈՒ մերթ հոգնած սուզվում, իջնում
    Դեպի խորքերն անհատակ:

    Ոչ հատակն է գտնում անվերջ
    ՈՒ ոչ հասնում երկնքին...
    Հայոց վշտի մեծ ծովի նեջ
    Տառապում է իմ հոգին:

    Հայ կյանքի ծանրագույն պայմաններում էլ Թումանյանը , երգելով հայոց ծով վիշտը, չի կորցնում ապագայի իր հույսը:
    <<Հայոց վիշտը>> բանաստեղծության միջոցով Թումանյանը նկարագրում է հայոց վշտի չափը: Այն անհուն ու խավար մի ծով է, որում լող է տալիս հեղինակի հոգին:

    Նմանատիպ բանաստեղծություններ են <<Հայոց լեռներում>>, <<Հայրենիքիս հետ>> բանաստեղծությունները:
    <<Հայոց լեռներում>> բանաստեղծության մեջ Թումանյանը մեր հայրենիքի և հայ ժողովրդի պատմությունը համեմատել է անապատի միջով անցնող մի քարավանի, որը հաղթահարելով իր ճամփին եղած բոլոր դժվարությունները շարժվում է առաջ: Իսկ հայոց լեռները... ինչպիսին էին հայոց լեռները` արնոտ, քարոտ, սուգի լեռներ, բայց հայը լավատես է նա հավատում էր որ հասնելու է կանաչ ու ծաղկառատ լեռների:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 26 26-ից ԱռաջինԱռաջին ... 16242526

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 25.11.2013, 16:45
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •