+ Կատարել գրառում
Էջ 1 18-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 176 հատից

Թեմա: Ինտելեկտի կատարելագործման սկզբունքները մաթեմատիկական մեթոդի մշակման ընթացքում

  1. #1
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645

    Ինտելեկտի կատարելագործման սկզբունքները մաթեմատիկական մեթոդի մշակման ընթացքում

    Որպես նպատակակետ հանդես է գալիս բարձրորակ ինտելեկտ կազմավորելը:
    Մարդու ինտելեկտուալ անհատականությունը պատկերացումների և գաղափարների փոխկապակցությունների որոշ ձև է, որը ենթարկվում է օբյեկտիվ տրամաբանության պահանջներին:
    Սկզբից ևեթ պետք է նշել, որ բարձրորակ ինտելեկտի մշակումը չի կարող տեղի ունենալ չեզոքացված ձևով. նա կապված է մարդու ամբողջ հոգեկան աշխարհի հետ: Հետևաբար, ինտելեկտի զարգացման սկզբունքային եղանակների վրա անխուսափելիորեն անդրադառնում են մյուս բոլոր գծերն ու ազդակները:
    Ինտելեկտը կազմավորված մտածողական կարողությունների համակարգ է:
    Ոստի անհրաժեշտ եմ համարում ընդգծել հետևյալը. յուրաքանչյուր անհատի մտածողությունը հնարավոր է զարգացնել և հասցնել բարձրորակ մտածողության աստիճանի: Իսկ ո՞ր հատկություներն են բնորոշում բարձրորակ մտածողությունը. ուսուցման տեսության և մեթոդիկայի մեջ այս հարցը առաջինն է, որովհետև ուսուցիչը պետք է պարզ պատկերացնի, թե ի՞նչ որակ է ստեղծելու աշակերտի մեջ: Պայմանավորվենք մտածողությունը (միտքը) համարել բարձրորակ, եթե նա կարողանում է՝
    • մտավոր աշխատանքի պրոցեսում պարզ պատկերացնել գործածվող գաղափարների իրական բովանդակությունը.
    • մեծ արագությամբ կազմել հստակ մտապատկերներ.
    • կատարել մտավոր կառուցումներ ու ենթադրություններ՝ երևույթների էությունը պարզելու համար. ստեղծել մտքերի շղթաներ ու ցանցեր.
    • կատարել բովանդակալից ընդհանրացումներ՝ տեսնելով ընդհանուր գիծ մասնավորների մեջ և, ընդհակառակը, կատարել արտածություններ՝ տեսնելով ընդհանուր գաղափարի մեջ թաքնված մասնավոր արդյունքները. (այլ խոսքով, տիրապետել ինդուկտիվ և դեդուկտիվ տրամաբանությանը).
    • նկատել նուրբ և հեռավոր նմանություններ և դրանց միջոցով ուղիներ որոնել դեպի խոր թաքնված փաստեր ու երևույթներ.
    • բարդ իրադրությունների մեջ մեծ արագությամբ որոշել հակադրություններն ու լրացումները…
    Որեմն պարզ է , որ ինտելեկտը պետք է ունենա նախապատրասված մեխանիզմ, հիմնական հասկացություններ՝ յուրաքանչյուր իրադրության մեջ կողմնորոշվելու և համապատասխան գործունեություն իրագործելու համար:
    Ակներև է, որ այս ցուցակը թերևս լրիվ չէ, ուստի, հարգելի ՛ գործընկերներ, մեր բոլորիս հետազոտությունները կարող են ճշտել ու հնարավորինս լրացնել այն, քանզի ինտելեկտուալ գործունեությունը ուղեղի գործունեություն է:
    Վերջին խմբագրող՝ Նարինե Մարկոսյան: 18.02.2018, 18:07:
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  2. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    366
    Մեջբերում Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես նպատակակետ հանդես է գալիս բարձրորակ ինտելեկտ կազմավորելը:
    Մարդու ինտելեկտուալ անհատականությունը պատկերացումների և գաղափարների փոխկապակցությունների որոշ ձև է, որը ենթարկվում է օբյեկտիվ տրամաբանության պահանջներին:
    Սկզբից ևեթ պետք է նշել, որ բարձրորակ ինտելեկտի մշակումը չի կարող տեղի ունենալ չեզոքացված ձևով. նա կապված է մարդու ամբողջ հոգեկան աշխարհի հետ: Հետևաբար, ինտելեկտի զարգացման սկզբունքային եղանակների վրա անխուսափելիորեն անդրադառնում են մյուս բոլոր գծերն ու ազդակները:
    Ինտելեկտը կազմավորված մտածողական կարողությունների համակարգ է:
    Ոստի անհրաժեշտ եմ համարում ընդգծել հետևյալը. յուրաքանչյուր անհատի մտածողությունը հնարավոր է զարգացնել և հասցնել բարձրորակ մտածողության աստիճանի: Իսկ ո՞ր հատկություներն են բնորոշում բարձրորակ մտածողությունը. ուսուցման տեսության և մեթոդիկայի մեջ այս հարցը առաջինն է, որովհետև ուսուցիչը պետք է պարզ պատկերացնի, թե ի՞նչ որակ է ստեղծելու աշակերտի մեջ: Պայմանավորվենք մտածողությունը (միտքը) համարել բարձրորակ, եթե նա կարողանում է՝
    • մտավոր աշխատանքի պրոցեսում պարզ պատկերացնել գործածվող գաղափարների իրական բովանդակությունը.
    • մեծ արագությամբ կազմել հստակ մտապատկերներ.
    • կատարել մտավոր կառուցումներ ու ենթադրություններ՝ երևույթների էությունը պարզելու համար. ստեղծել մտքերի շղթաներ ու ցանցեր.
    • կատարել բովանդակալից ընդհանրացումներ՝ տեսնելով ընդհանուր գիծ մասնավորների մեջ և, ընդհակառակը, կատարել արտածություններ՝ տեսնելով ընդհանուր գաղափարի մեջ թաքնված մասնավոր արդյունքները. (այլ խոսքով, տիրապետել ինդուկտիվ և դեդուկտիվ տրամաբանությանը).
    • նկատել նուրբ և հեռավոր նմանություններ և դրանց միջոցով ուղիներ որոնել դեպի խոր թաքնված փաստեր ու երևույթներ.
    • բարդ իրադրությունների մեջ մեծ արագությամբ որոշել հակադրություններն ու լրացումները…
    Որեմն պարզ է , որ ինտելեկտը պետք է ունենա նախապատրասված մեխանիզմ, հիմնական հասկացություններ՝ յուրաքանչյուր իրադրության մեջ կողմնորոշվելու և համապատասխան գործունեություն իրագործելու համար:
    Ակներև է, որ այս ցուցակը թերևս լրիվ չէ, ուստի, հարգելի ՛ գործընկերներ, մեր բոլորիս հետազոտությունները կարող են ճշտել ու հնարավորինս լրացնել այն, քանզի ինտելեկտուալ գործունեությունը ուղեղի գործունեություն է:
    Թեման հետաքրքիր է , բայց կարծում եմ այդ գործընթացը սկսվում է ընտանիքից , անգամ ծնողների երաժշտական ճաշակը նպաստում է երեխայի ինտելեկտի զարգացմանը : Դպրոցական կրթությունը նպաստում է ինտելեկտի ձևավորմանը , բայց վերջնական արդյունքը տեսանելի է դառնում աշակերտի հետաքրքրասիրության ու նախասիրությունների շնորհիվ :

  4. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման հետաքրքիր է , բայց կարծում եմ այդ գործընթացը սկսվում է ընտանիքից , անգամ ծնողների երաժշտական ճաշակը նպաստում է երեխայի ինտելեկտի զարգացմանը : Դպրոցական կրթությունը նպաստում է ինտելեկտի ձևավորմանը , բայց վերջնական արդյունքը տեսանելի է դառնում աշակերտի հետաքրքրասիրության ու նախասիրությունների շնորհիվ :
    Շնորհակալություն Թամարա ջան, իհարկե այդպես է, դեռ փոքրուց ուղեղի մեջ ստեղծվում են գործնեության միատեսակ ձևեր այդ ձևերի վերարտադրման սովորույթներ. արտաքին աշխարհի օրենքները արտացոլվում են այդ սովորույթների մեջ և առաջ են բերում կողմնորոշում, գիտակցություն: Ստեղծվում է մարդու հոգեկան աշխարհը (զգացություն, մտապատկեր, գաղափար, ցանկություն, կամեցողություն և այլն):
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  6. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման հետաքրքիր է , բայց կարծում եմ այդ գործընթացը սկսվում է ընտանիքից , անգամ ծնողների երաժշտական ճաշակը նպաստում է երեխայի ինտելեկտի զարգացմանը : Դպրոցական կրթությունը նպաստում է ինտելեկտի ձևավորմանը , բայց վերջնական արդյունքը տեսանելի է դառնում աշակերտի հետաքրքրասիրության ու նախասիրությունների շնորհիվ :
    Հարգելի՛ ֆորումցիներ, հրավիրել եմ քննարկելու <<Աշակերտի ինտելեկտուալ աշխարհը>> թեման: Փորձենք մոտիկից դիտել նրա ինտելեկտուալ գործունեությունը. ե՞րբ է հանդես գալիս և ինչու՞մն է կայանում:
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  8. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    238
    Հեղինակության աստիճան
    204
    Հարգելի Նարինե Մարկոսյան, նախ ողջունում եմ Ձեր մուտքը դեպի ֆորում ։
    Արդի ժամանակաշրջանում զարգացում է նկատվում բոլոր ոլորտներում ։Եվ անհրաժեշտ է , որ ունենանք ինտելեկտուալ զարգացած քաղաքացիներ ։ Երեխայի ինտելեկտուալ զարգացվածության նախադրյալներն են և՛ գենը , և՛ ծնողի դաստիարակությունը , և՛ դպրոցական կրթությունը ։
    Այսօր ինտելեկտուալ զարգացվածությանը նպաստող գործոնները մեծ են ։ Եթե նախկինում կարելի էր տեղեկություն ստանալ միայն գրքերից ,
    ապա այսօր այս հարցում մեծ է համացանցի դերը ։ Սակայն պետք է երեխաներին սովորեցնել ճիշտ օգտվել համացանցի ընձեռած լայն հնարավորություններից ։
    Ինտելեկտի կատարելագործման համար պետք է զարգացնել երեխայի տրամաբանությունը , մտածողությունը , երևակայությունը ,
    վերլուծելու կարողությունը ,տարբեր իրավիճակներում ելք փնտրելու կարողությունը ։

  10. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645
    Մեջբերում Վիոլետա Կոստանդյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նարինե Մարկոսյան, նախ ողջունում եմ Ձեր մուտքը դեպի ֆորում ։
    Արդի ժամանակաշրջանում զարգացում է նկատվում բոլոր ոլորտներում ։Եվ անհրաժեշտ է , որ ունենանք ինտելեկտուալ զարգացած քաղաքացիներ ։ Երեխայի ինտելեկտուալ զարգացվածության նախադրյալներն են և՛ գենը , և՛ ծնողի դաստիարակությունը , և՛ դպրոցական կրթությունը ։
    Այսօր ինտելեկտուալ զարգացվածությանը նպաստող գործոնները մեծ են ։ Եթե նախկինում կարելի էր տեղեկություն ստանալ միայն գրքերից ,
    ապա այսօր այս հարցում մեծ է համացանցի դերը ։ Սակայն պետք է երեխաներին սովորեցնել ճիշտ օգտվել համացանցի ընձեռած լայն հնարավորություններից ։
    Ինտելեկտի կատարելագործման համար պետք է զարգացնել երեխայի տրամաբանությունը , մտածողությունը , երևակայությունը ,
    վերլուծելու կարողությունը ,տարբեր իրավիճակներում ելք փնտրելու կարողությունը ։
    Շնորհակալություն, հարգելի Վիոլետա ջան, թեմային անդրադառնալու համար։ Միանշանակ երեխայի ինտելեկտուալ զարգացվածության նախադրյալներն են և՛ գենը, և՛ ծնողի դաստիարակությունը, և՛ դպրոցական կրթությունը ։ Սակայն, մենք աշխարհի մասին մտածում ենք բոլոր ձևերով, որով ճանաչում ենք այն՝ ներառյալ մեր զգացողությունների բոլոր հնարավոր միջոցների օգտագործումը, որքան էլ որ դրանք շատ լինեն: Մենք մտածում ենք ձայներով: Մտածում ենք շարժումներով: Մտածում ենք տեսողական պատկերներով: Երկար ժամանակ է, ինչ ես "տարված եմ" բալետով և յուրաքանչյուր դիտումից հետո հասկանոմ եմ մի բան, որ պարը մտքերի արտահայտման հզոր միջոց է, որին հասնելու համար պարողներն օգտագործում են ինտելեկտի բազում ձևեր՝ կինեստետիկ, ռիթմիկ, երաժշտական և մաթեմատիկական:
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Շնորհակալություն Նարինե ջա՛ն, հետաքրքիր թեմա է: Ինտելեկտուալ զարգացած անձ ձևավորելու համար միայն դպրոցի դերը բավարար չէ: Շատ կարևոր է ընտանիքը, ծնողների ինտելեկտուալ զարգացած լինելը, դաստիարակությունը, ինչու չէ նաև հոգևոր աճը, սերն ուսման նկատմամբ, ինքնակրթությամբ զբաղվելը: Ավելացնեմ նաև, որ այս հարցում շատ մեծ և կարևոր դեր ունի մաթեմատիկան: մաթեմատիկական մտածողությունը շատ է կապված կյանքի հետ: Չմոռանանք, որ մաթեմատիկան բնական գիտություն է: Իսկ բնությունը կյանքի մի մասն է, արարչագործության մի մասնիկը:
    Վերջին խմբագրող՝ naramartirosyan: 20.02.2018, 20:00:

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Նարինե ջա՛ն, հետաքրքիր թեմա է: Ինտելեկտուալ զարգացած անձ ձևավորելու համար միայն դպրոցի դերը բավարար չէ: Շատ կարևոր է ընտանիքը, ծնողների ինտելեկտուալ զարգացած լինելը, դաստիարակությունը, ինչու չէ նաև հոգևոր աճը, սերն ուսման նկատմամբ, ինքնակրթությամբ զբաղվելը: Ավելացնեմ նաև, որ այս հարցում շատ մեծ և կարևոր դեր ունի մաթեմատիկան: մաթեմատիկական մտածողությունը շատ է կապված կյանքի հետ: Չմոռանանք, որ մաթեմատիկան բնական գիտություն է: Իսկ բնությունը կյանքի մի մասն է, արարչագործության մի մասնիկը:
    Շնորհակալություն Նաիրա ջա՛ն թեմային անդրադառնալու համար, այո այս գործում չկա մի օղակ որ իր դերն ու նշանակությունը չունենա: Ի վերջո կարելի է հասկանալ նաև, որ, Ինտելեկտը մտածողության ֆունկցիաների համատեղություն է իր նախադրյալներով և «հոգեկան գույքով»։
    Միթե՞ Ինտելեկտի նախադրյալ չեն համարվում ուշադրությունը, հիշողությունը, գիտակցությունը, խոսքը և այլն։ Իսկ որպես «գույք»՝ անհատի գիտելիքներն ու հմտությունները (մաթեմատիկական մտածողությունը առավել ևս)։
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  16. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    49
    Գրառումներ
    573
    Հեղինակության աստիճան
    2959
    Հարգելի Նարինե, քննարկման համար բավականին լուրջ թեմա եք առաջարկել:
    Ըստ Լինդա Գոտֆրեդսոնի` ինտելեկտն ընդհանուր մտավոր կարողություն է, որը հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել, պլանավորել, խնդիրներ լուծել, վերացական մտածել, հասկանալ բարդ մտքերը, արագ յուրացնել նոր նյութը և սովորել կենսափորձի հիման վրա: Այն պարզապես գրքեր կարդալը չէ կամ ակադեմիական գիտելիքներ ունենալը: Հեղինակի կարծիքով ինտելեկտը շրջապատող աշխարհն ավելի լայնությամբ և խորությամբ ճանաչելու, իրերի էությունը հասկանալու և տարբեր իրադրություններում գործելու կարողություն է: https://hy.wikipedia.org/wiki/Ինտելեկտ

    Ակնհայտ է, որ մաթեմատիկան առավելագույնս նպաստում է սովորողի մոտ վերը նշված որակների ձևավորմանն ու զարգացմանը:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    https://lib.armedu.am/user/profile/462

  18. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Anahit Meliqyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.01.2018
    Հասցե
    ք․Աբովյան
    Գրառումներ
    309
    Հեղինակության աստիճան
    202
    Ինտելեկտը մարդու ընդհանուր ընդունակությունն է խնդիրների ճանաչման և լուծման համար, նրա անհատի ճանաչողական ընդունակությունների համակարգը՝ զգայություն, ըմբռնում, երևակայություն, մտածողություն: Այն պայմանավոչված է 2 գործոնով՝ ժառանգական ու սոցիալական։

  20. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 18-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •