Էջ 13 18-ից ԱռաջինԱռաջին ... 31112131415 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 130 համարի արդյունքները՝ ընդհանուր 179 հատից

Թեմա: Դասղեկի աշխատանքը աշակերտների, ծնողների հետ

  1. #121
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    614
    Հեղինակության աստիճան
    2177
    Ավագ դպրոցներում ևս կա աշակերտների դասապրոցեսի մեջ ներգրավվելու խնդիրը: Եթե տարրական դասարաններում դասղեկը փորձում էր երեխաներին կտրել խաղերից, բակից, համակարգիչներից, ավագ դպրոցներում աշակերտները հիմանական ուշադրությունը սևեռում են միայն այն առարկաների վրա, որոնցից հանձնելու են միասնական քննություններ, իսկ մյուս առարկաները մղվում են հետին պլան: Դասղեկը այս տարիքային խմբում նույնպես պետք է տեղյակ լինի յուրաքանչյուր աշակերտի անձնական խնդիրներից, փորձի օգնել նրանց, քանի որ այս տարիքում, եթե աշակերտը պարփակվեց ինքն իր մեջ, իր խնդիրներով չկիսվեց ուրիշների հետ, կարող ենք հանգել սարսափելի արդյունքների:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #122
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,352
    Հեղինակության աստիճան
    6046
    Սիրելի Աննա ջան, այսօր առավել բարդ է դպրոցում դասղեկների աշխատանքը: Յուրաքնաչյուր լավ դասղեկ մի թաքուն և ինչու չէ նաև փափագած երազանք ունի:Այն է,որ իր սաները մեծանան և կյանքում դառնան իսկական մարդ,ապրեն ազնիվ,սիրեն մարդկանց և բարձր պահեն հայրենասերի իրենց արժանապատվությունը:Եվ ահա այսօր լավ մարդ կրթելու համար անհրաժեշտ է աշակերտի մեջ զարգացնել մարդկային վեհ արժեքներ,ինչպիսիք են բարությունը,հոգևոր արժեքներից օգտվելու և գնահատելու կարողությունը,ինքնահարգանքը,մշտական ձգտումը դեպի վեհը,գեղեցիկը,սերը դեպի աշխատանքը,ինչու չէ նաև ֆիզիկական կատարելությունը:Եվ ահա այս ամենին հասնելու համար դասղեկը պետք է աշակերտներին սովորեցնի ճիշտ ապրել, ճիշտ վարվել, ճիշտ խոսել և ճիշտ վերաբերվել մարդկանց:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #123
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    614
    Հեղինակության աստիճան
    2177
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Շնորհակալություն Վ.Հովհաննիսյան ջան,անշուշտ շատ բարդ է հատկապես դեռահասություն փուլում գտնվող աշակերտի հետ աշխատել,այդ վեհ գաղափարները սերմանել նրա մեջ:Բոլորս էլ գիտենք, որ այս տարիքի տղաները՝ հատկապես նոր շրջապատում փորձում են ինքնահաստատվել, իրենց ներկայացնելով ամենա-ամենան՝ փորձում են մյուսներից առավել երևալ և այդպիսով դառնալ «առաջնորդ»: Դասղեկը պետք է կարողանա աշակերտների մոտ զարգացնել այն գաղափարը, որ բոլորը հավասար են:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #124
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    614
    Հեղինակության աստիճան
    2177
    Մաթեմատիկական խմբակները
    Մաթեմատիկայի նկատմամբ հատուկ հետաքրքրություն ունեցող սովորողների համար 2-ից 4-րդ դասարաններում կազմակերպվում են մաթեմատիկայի խմբակներ: Խմբակիպարապմունքները կազմակերպվում են ամիսը 2- 3 անգամ: Խմբակը ցանկալի է կազմել նույն դպրոցի զուգահեռ դասարանների սովորողներից՝ կամավորության սկզբունքով: Խմբակի պարապմունքները պետք է անցկացվեն նախապես պլանավորված ծրագրով: Պարապմունքների ժամանակ պետք է ճիշտ զուգակցել աշխատանքն ու հանգիստը՝ հաշվի առնելով կրտսեր դպրոցականների տարիքային առանձնահատկությունները: Այն պետք է դարձնել բազմաբովանդակ, հետաքրքիր, աշակերտների գիտելիքներին և կարողություններին համապատասխան: Այն չպետք է դառնա դասերի տրամաբանական շարունակությունը:
    Մեր դպրոցում լայնորեն կիրառվում են մաթեմաըիկական խմբակները:Խմբակի ընթացքում ես աշակերտներին ծանոթացնում եմ հաշվումների նոր հնարներին,առավել դժվար խնդիրների լուծման նոր եղանակներին, անվանի մաթեմատիկոսների կյանքին ու գործունեությանը, առաջարկել լուծել մաթեմատիկական խաչբառեր, գլուխկոտրուկներ, գաղտնագրեր, կատակ,հանելուկ-խնդիրներ, կռահման և հետաքրքրաշարժ խնդիներ և հատկապես այնպիսի առաջադրանքներ ենք կատարում , որոնց լուծումը կապված չէ թվաբանական բարդ գործողությունների կատարման հետ, բայց լուծման համար պահանջում է լավ տրամաբանություն և կռահունակություն:
    Վերջին խմբագրող՝ Anna Melqumyan: 13.03.2018, 22:39:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #125
    Մոդերատոր Անահիտ Չոմարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    249
    Հեղինակության աստիճան
    80
    Մեջբերում Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Վ.Հովհաննիսյան ջան,անշուշտ շատ բարդ է հատկապես դեռահասություն փուլում գտնվող աշակերտի հետ աշխատել,այդ վեհ գաղափարները սերմանել նրա մեջ:Բոլորս էլ գիտենք, որ այս տարիքի տղաները՝ հատկապես նոր շրջապատում փորձում են ինքնահաստատվել, իրենց ներկայացնելով ամենա-ամենան՝ փորձում են մյուսներից առավել երևալ և այդպիսով դառնալ «առաջնորդ»: Դասղեկը պետք է կարողանա աշակերտների մոտ զարգացնել այն գաղափարը, որ բոլորը հավասար են:
    Հարգելի Աննա,աշակերտների մեջ փոխհարաբերությունների զարգացման արդյունքում միշտ էլ ձևավորվում են ՙՙառաջնորդներ՚՚,կարծում եմ՝ դա նորմալ է :Յուրաքանչյուր աշակերտ այս գործընթացում ստանձնում է իր դերը:Հմուտ դասղեկի խնդիրը կայանում է նրանում ,որ կարողանա այդ փոխհարաբերությունները ճիշտ ուղղորդել ,դարձնել կառուցողական,հասնի նրան ,որ ձևավորվի փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (15.03.2018), Heghin (20.03.2018), Անի Ղարիբյան (14.03.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (13.03.2018)

  11. #126
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,352
    Հեղինակության աստիճան
    6046
    Սիրելիներս, ուզում եմ դասղեկի կերպարը բնութագրող գեղեցիկ մտքեր գրել: Բավականին դժվար, բայց պատվաբեր գործ է դասղեկի աշխատանքը: Ոմանք նրան նույնացնում են ժողովրդի այն զինվորին, ով գիտության զենքի միջոցով մարդկային ոգի է դաստիարակում: Շատերն են ցանկանում լինել դասղեկ, իրենց ուսերին վերցնել այդ ծանր առաքելությունը, սակայն ոչ բոլորին է հաջողվում մինչև վերջ իրականացնել այդ աստվածատուր շնորհը՝ դաստիարակելու դասարանական մի ողջ կոլեկտիվ, դառնալու նրա իսկական ծնողն ու ազնիվ խորհրդատուն: Դաստիարակության բուն գործը սովորողներին ու նրանց զգացմունքներին ճիշտ ուղղությամբ առաջնորդելն է, և թե որքանով այն արդեն դասղեկին կհաջողվի, կախված է դասարանի ղեկավարի իսկ դաստիարակված ու բարեկիրթ վիճակից:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit Meliqyan (15.03.2018), Anna Melqumyan (17.03.2018), Heghin (20.03.2018), Մարգարյան Նաիրա (15.03.2018)

  13. #127
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,352
    Հեղինակության աստիճան
    6046
    Սիրելի Աննա , կարծում եմ հետաքրքիր կլինի , եթե ասեմ, որ իմ մանկավարժական պրակտիկայի ընթացքում սկսնակ դասղեկների աշխատանքը բնութագրելիս հաճախ նրանց գործը համեմատում եմ պլաստիլինով կատարվող աշխատանքի հետ, որտեղ համապատասխան մոդելի առարկա կարելի է ծեփել: Երեխայի հոգին փափուկ է, ճկուն, և գրագետ ճկելու, անհրաժեշտ ուղղությամբ հղկելու, կոկելու արդյունքում կարելի է հասնել նպատակադրված հաջողությունների: Եթե դասղեկը սիրում է իր աշխատանքը, իր առջև ունի որոշակի նպատակներ ու խնդիրներ, սիրով ու խնամքով է ստանձնել մարդ-անհատ դաստիարակելու արվեստը, ապա հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի ներաշխարհի առանձնահատկությունների հիմնական կողմերը կկարողանա գրագետ իրականացնել իրեն վստահված այդ պատվաբեր ու փառավոր առաքելությունը:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #128
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,336
    Հեղինակության աստիճան
    1361
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Աննա , կարծում եմ հետաքրքիր կլինի , եթե ասեմ, որ իմ մանկավարժական պրակտիկայի ընթացքում սկսնակ դասղեկների աշխատանքը բնութագրելիս հաճախ նրանց գործը համեմատում եմ պլաստիլինով կատարվող աշխատանքի հետ, որտեղ համապատասխան մոդելի առարկա կարելի է ծեփել: Երեխայի հոգին փափուկ է, ճկուն, և գրագետ ճկելու, անհրաժեշտ ուղղությամբ հղկելու, կոկելու արդյունքում կարելի է հասնել նպատակադրված հաջողությունների: Եթե դասղեկը սիրում է իր աշխատանքը, իր առջև ունի որոշակի նպատակներ ու խնդիրներ, սիրով ու խնամքով է ստանձնել մարդ-անհատ դաստիարակելու արվեստը, ապա հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի ներաշխարհի առանձնահատկությունների հիմնական կողմերը կկարողանա գրագետ իրականացնել իրեն վստահված այդ պատվաբեր ու փառավոր առաքելությունը:
    Հարգելի' Հովհաննիսյան,հետաքրքիր համեմատություն եք կատարել: Յուրաքանչյուրս փորձում ենք երեխայի մեջ սերմանել բարություն,միմյանց օգնելու պատրաստակամություն,հոգատարություն,ազնվություն և այլն:Սակայն երեխայի դաստիարակության հարցում առավել շատ ազդում են գեները,ընտանիքը...:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (17.03.2018), Վ. Հովհաննիսյան (17.03.2018)

  17. #129
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,352
    Հեղինակության աստիճան
    6046
    Մեջբերում Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի' Հովհաննիսյան,հետաքրքիր համեմատություն եք կատարել: Յուրաքանչյուրս փորձում ենք երեխայի մեջ սերմանել բարություն,միմյանց օգնելու պատրաստակամություն,հոգատարություն,ազնվություն և այլն:Սակայն երեխայի դաստիարակության հարցում առավել շատ ազդում են գեները,ընտանիքը...:
    Շնորհակալ եմ Էլեոնորա ջան, որ արձագանքում ես գրածիս:
    Դասղեկի աշխատանքը բնութագրող հետաքրքիր բնութագրումներից մեկն էլ պատկանում է ռուս մեծ մանկավարժ Սուխոմլինսկուն՝ <<Ուսումն այն ծաղկի ծաղկաթերթիկներից մեկն է միայն, որը կոչվում է դաստիարակություն ՝այս հասկացության ամենալայն իմաստով, որտեղ չկան գլխավոր և երկրորդական խնդիրներ, ինչպես և չկա գլխավոր ծաղկաթերթիկ խաղկի գեղեցկությունն ստեղծող բազմաթիվ թերթիկների մեջ: Դաստիարակության գործում ամեն ինչ կարևոր է . և ՛ դասը, և՛ երեխաների բազմակողմանի հետաքրքրությունների զարգացումը դասից դուրս, և՛ նրանց առողջ փոխհարաբերությունները դասարանական ընտանիքում>>:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (17.03.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (17.03.2018), Լ ի ա (17.03.2018)

  19. #130
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    614
    Հեղինակության աստիճան
    2177
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելիներս, ուզում եմ դասղեկի կերպարը բնութագրող գեղեցիկ մտքեր գրել: Բավականին դժվար, բայց պատվաբեր գործ է դասղեկի աշխատանքը: Ոմանք նրան նույնացնում են ժողովրդի այն զինվորին, ով գիտության զենքի միջոցով մարդկային ոգի է դաստիարակում: Շատերն են ցանկանում լինել դասղեկ, իրենց ուսերին վերցնել այդ ծանր առաքելությունը, սակայն ոչ բոլորին է հաջողվում մինչև վերջ իրականացնել այդ աստվածատուր շնորհը՝ դաստիարակելու դասարանական մի ողջ կոլեկտիվ, դառնալու նրա իսկական ծնողն ու ազնիվ խորհրդատուն: Դաստիարակության բուն գործը սովորողներին ու նրանց զգացմունքներին ճիշտ ուղղությամբ առաջնորդելն է, և թե որքանով այն արդեն դասղեկին կհաջողվի, կախված է դասարանի ղեկավարի իսկ դաստիարակված ու բարեկիրթ վիճակից:
    Իրոք շա՜տ գեղեցիկ նկարագրել եք դասղեկի աշխատանքը և դասղեկին:Շնորհակալություն թեմային նոր շունչ հաղորդելու համար:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (17.03.2018), Heghin (20.03.2018), marine8 (17.03.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (17.03.2018)

Էջ 13 18-ից ԱռաջինԱռաջին ... 31112131415 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես դասը դարձնել հետաքրքիր
    Հեղինակ՝ Liana Avagyan, բաժին` Օտար լեզուներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 31.08.2018, 22:41
  2. Ինչպիսին պետք է լինի չափորոշչահեն դասը
    Հեղինակ՝ Flora Hovhannisyan, բաժին` Մեթոդական
    Գրառումներ: 10
    Վերջինը: 01.08.2017, 16:36
  3. Գրառումներ: 12
    Վերջինը: 23.06.2017, 17:20
  4. Ինչպես տեղադրել տեսանյութ
    Հեղինակ՝ alvanqalvanq, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2017, 13:13
  5. Ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.04.2012, 23:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •