Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567
Ցույց են տրվում 61 համարից մինչև 68 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Վայելչագրությունը և դրա ուսուցման առանձնահատկությունները

  1. #61
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    269
    Հեղինակության աստիճան
    73
    Շնորհակալ եմ հարգելի Anna Melqumyan , այսօր էլ կան հմուտ դասվարներ ,ովքեր ձգտում են երեխային ուսուցանել վայելչագրություն ը՝ գեղեցիկ մասնիկ , թվի մասնիկ ,գիծ , կերպարվեստում նախշի պատկերում :Մի՞թե սա չէ վայելչագրության համար մեկ պահանջը : Ես շատ եմ կարևորում գեղեցիկ ձեռագիրը :

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (25.04.2018), Gayane Lachinyan (25.04.2018), Վ. Հովհաննիսյան (25.04.2018), Մարգարյան Նաիրա (25.04.2018)

  3. #62
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    607
    Հեղինակության աստիճան
    305
    Մեջբերում սուսան1965-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ հարգելի Anna Melqumyan , այսօր էլ կան հմուտ դասվարներ ,ովքեր ձգտում են երեխային ուսուցանել վայելչագրություն ը՝ գեղեցիկ մասնիկ , թվի մասնիկ ,գիծ , կերպարվեստում նախշի պատկերում :Մի՞թե սա չէ վայելչագրության համար մեկ պահանջը : Ես շատ եմ կարևորում գեղեցիկ ձեռագիրը :
    Այո ,սիրելի Սուսան,այս համակարգչային դարում պայքարող դասվարներ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (25.04.2018), Վ. Հովհաննիսյան (25.04.2018), սուսան1965 (04.07.2018)

  5. #63
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,340
    Հեղինակության աստիճան
    1166
    Մեջբերում սուսան1965-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ հարգելի Anna Melqumyan , այսօր էլ կան հմուտ դասվարներ ,ովքեր ձգտում են երեխային ուսուցանել վայելչագրություն ը՝ գեղեցիկ մասնիկ , թվի մասնիկ ,գիծ , կերպարվեստում նախշի պատկերում :Մի՞թե սա չէ վայելչագրության համար մեկ պահանջը : Ես շատ եմ կարևորում գեղեցիկ ձեռագիրը :
    Սուսաննա ջան, ես կարծում եմ, որ գեղեցիկ գրելը արվեստ է, շնորհ՝ տրված մարդուն, ի ծնե... Աշխատանքի գրագետ կազմակերպման արդյունքում այն հղկվում է, գեղեցկանում, ծաղկում:դասապրոցեսում անպայման պիտի ինչ որ ձևով խրախուսվի այն, որ երեխան հասկանա դրա կարևորությունը, ոգևորվի: Իմ առաջին դասարանի դասվարը՝ Հռիփսիմե Խաչատուրովան , գեղեցիկ գրելու համար մեր տետրերին ոսկեզօծ երիզներով աստղիկներ էր փակցնում, այ մեր հեղինակության աստիճանների նման դրանք շատանում էին: Միթե՞ ոգևորող չի...

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (26.04.2018), Gayane Lachinyan (25.04.2018), սուսան1965 (04.07.2018)

  7. #64
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    607
    Հեղինակության աստիճան
    305
    Մարդու բնավորությունը, ընդունակություններն ու հոգեվիճակը ձեռագրից հասկանալն առաջին հայացքից կարող է առեղծվածային ու անհասկանալի թվալ: Սակայն դա լուրջ գիտություն է և կոչվում է գրաֆոլոգիա: Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ ձեռագիրը կազմող ձեռքի ավտոմատ շարժումները կառավարվում են ուղեղի կողմից և արտացոլում են դրանում ընթացող հոգեբանական պրոցեսները: Երբ մարդը գրում է, նա չի մտածում, թե ինչպես է դա անում (եթե, իհարկե, չի փորձում մտածված ձևով փոխել ձեռագիրը): Նա մտածում է այն մասին, թե ինչ է գրում: Ենթագիտակցությունը կառավարում է այդ պրոցեսը: Ահա և ստացվում է, որ ամեն մի տառն իր վրա է կրում գրողի անհատականության կնիքը:

  8. #65
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    607
    Հեղինակության աստիճան
    305
    Մեջբերում Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Դեռևս հին ժամանակներից ուշադրություն են դարձրել ձեռագրին: Մեզ են հասել Ներոն կայսեր խոսքերը. "Ես վախենում եմ այս մարդուց: Նրա ձեռագիրը ցույց է տալիս, որ դավաճանելու հատկություն ունի": Այս խնդրին վերաբերող առաջին գիրքը հրատարակվել է 1630 թ.: Իսկ 200 տարի անց ֆրանսիացի աբբա Ֆլանդրենը ստեղծել է ձեռագրերի ժամանակակից վերլուծության հիմքում ընկած կանոնները և հենց ինքն էլ տվել է նոր գիտության անունը` գրաֆոլոգիա:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    սուսան1965 (04.07.2018)

  10. #66
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    607
    Հեղինակության աստիճան
    305
    Գրաֆոլոգիան օգտագործում են տարբեր բնագավառներում` բժշկության, հոգեբանության, բիզնեսի և, իհարկե, քրեագիտության մեջ:

  11. #67
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    607
    Հեղինակության աստիճան
    305
    Եվ այսպես, դիտարկենք ձեռագրի մի քանի օրինակներ:

    Իրար կպած տառերով գրող մարդիկ սովորաբար անկեղծ են, նախաձեռնող, կարողանում են քննադատել, նրանց մոտ գերակշռում է տրամաբանական մտածողությունը:

    Տառերն առանձին գրող մարդիկ ունեն պատկերավոր մտածողություն, լավ զարգացած ինտուիցիա և հարուստ ներաշխարհ:

    Ուղիղ տողերը վկայում են այն մասին, որ մարդը հանգիստ է, կշռադատող և սեփական հնարավորությունները ռեալ գնահատող:

    Լավատես և զվարճասեր մարդու մոտ տողերը վերջում բարձրանում են վերև: Այդպիսի մարդիկ բարձր ինքնագնահատական ունեն և շուտ հարամարվող են:

    Զգույշ և թերահավատ մարդկանց մոտ տողերը վերջում իջնում են ներքև: Ընդ որում, եթե բառամիջյան հեռավորությունը և տառերը փոքր են, ապա մարդը հաշվենկատ է, ժլատ և չի սիրում իր վրա ուշադրություն հրավիրել:

    Զգայուն և ռոմանտիկ մարդիկ գրում են գրիչը թղթին թեթև սեղմելով: Գրիչը թղթին ուժեղ են սեղմում վճռական, նպատակասլաց, եռանդուն շփվող մարդիկ:

    Մի թեթև աջ թեքված ձեռագիր ունեն ընկերասեր, ջերմ մարդիկ: Նրանք կարողանում են վերահսկել իրենց զգացմունքները և անկեղծ են շփման մեջ:

    Խիստ դեպի աջ թեքված ձեռագիր ունեցողները սիրում են ցույց տալ իրենց զգացմունքները: Ծայրահեղությունների սիրահար են, եթե սիրահարվում են` մինչև ականջների ծայրը, եթե չեն սիրում` կարող են լցվել խորն ատելությամբ: Նպատակասլաց և համառ են:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    սուսան1965 (04.07.2018)

  13. #68
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    607
    Հեղինակության աստիճան
    305
    Շարունակենք

    Խիստ ձախ թեքված ձեռագիր ունեն այն մարդիկ, ովքեր ապրում են "կա երկու տեսակետ՝ սխալ և իմը" սկզբունքով:

    Թեթև ձախ թեքված տառերով գրում են այն մարդիկ, ովքեր իրենց շահերը վեր են դասում ամեն ինչից և սիրում են քննադատել:

    "Մանկական" ձեռագրով գրող մարդիկ շատ անմիջական են:

    Ճշտապահ, մանրակրկիտ, կարգապահ մարդկանց ձեռագիրը ոչ միայն մանր է, այլև գեղեցիկ ու գեղագրական: Սակայն այդպիսի ձեռագիր ունեցողները կարող են լինել նաև հիշաչար ու նախանձ: Նրանք շատ պահանջկոտ են մոտիկ մարդկանց նկատմամբ, հաճախ են "սղոցում" նրանց և միշտ ամեն ինչից դժգոհ են:

    Խոշոր տառերով գրողները բաց են, զգացմունքային, հեշտ են ծանոթանում նոր մարդկանց հետ, կոլեկտիվում, որպես կանոն, լիդեր են:

    Առանց թեքության ձեռագիրը բնորոշ է համառ, հեռատես մարդկանց, որոնք սկզբում վերլուծում են իրավիճակը և միայն դրանից հետո որոշում ընդունում:

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •